2. Շատ հաճախ մարդիկ լսում են ջրոլորտի
մասին,սակայն չէն հասկանում,թե
կոնկրետ ինչ է իրենից
ներկայացնում:Ուրեմն ասենք,որ
երկրագնդի վրա գոյություն ունեցող
ծովերը,օվկիանոսները,գետերը,լճերը,ստ
որգետնյա ջրերը,մթնոլորտում եղած
ջրերը,մի խոսքով համաշխարհային
օվկիանոսը կազմում են ջրոլորտը՝ երկրի
ջրային թաղանթը:
3. Ջրոլորտը (հին հունարեն՝ Yδωρ - ջուր և
σφαῖρα - ոլորտ ), Երկրի բոլոր ջրային
պաշարների ամբողջությունն է:
Օվկիանոսի միջին խորությունը 3,8 կմ է,
առավելագույնը` 11034կմ ( Խաղաղ
օվկիանոսի Մարիանյան անդունդը ):
Ջրոլորտի զանգվածի մոտ 97%-ը կազմում
են օվկիանոսի աղի ջրերը, 2,2%-ը` սառցե
ջրերը, մնացած մասը` ստորերկրյա, լճերի
և գետերի քաղցրահամ ջրերն են:
Բիոսֆերայի մակերեսը ջրոլորտում
ներկայացված է իր ամբողջ շերտով,
սակայն կենդանի նյութի առավելագույն
խտությունը ընկնում է արևի
ճառագայթներով տաքացվող և
լուսավորվող մակերեսային շերտին,
ինչպես նաև ափամերձ գոտիներին:
4. Ընդհանրապես ընդունված է ջրոլորտը առանձնացնել
Համաշխարհային օվկիանոսի, մայրցամաքային ջրերի և
ստորգետնյա ջրերի: Ջրի մեծ մասը կենտրոնացված է
օվկիանոսում և համեմատաբար քիչ մասը` գետերում և
ստորգետնյա ջրերում: Ջրի մեծ զանգված էլ մթնոլորտում է `
ամպերի և գոլորշու տեսքով: Ջրոլորտի ծավալի 96%-ից ավելին
կազմում են օվկիանոսներն ու ծովերը, մոտ 2%-ը ` ստորգետնյա
ջրերը, մոտ 2%-ը` սառույցները և ձյունը, մոտ 0,02%-ն էլ ցամաքի
մակերեսային ջրերը: Ջրի մի մասը գտնվում է պինդ վիճակում `
սառցե, ձնային ծածկի և հավերժական սառեցվածության
տեսքով, որն իրենից ներկայացնում է կրիոսֆերան:
Մակերեսային ջրերը, որոնք համեմատաբար փոքր
չափաբաժին են զբաղեցնում ջրոլորտի ընդհանուր ծավալում,
որոշիչ են երկրային կյանքի համար և ջրամատակարարման ու
ոռոգման հիմնական աղբյուրն են: Ջրոլորտի այս հատվածը
մշտական փոխազդեցության մեջ է գտնվում մթնոլորտի և
երկրակեղևի հետ: Ջրերի փոխազդեցությունը և փոխադարձ
անցումները մի վիճակից մյուսը իրենցից ներկայացնում են ջրի
բարդ ցիկլ երկիր մոլորակի վրա: Ջրոլորտում կյանքն առաջին
անգամ ծագել է Երկրի վրա: Միայն պալեոզոյան դարաշրջանի
սկզբներին սկսվեց կենդանիների և բույսերի վերաբնակեցումը
ցամաքի վրա:
5. Ջուրն ունի զարմանահրաշ հատկանիշներ: Դրանցից են
շարժունակությունը, մեծ ջերմունակությունը, ծավալային
փոփոխությունները տարբեր ագրեգատային վիճակների անցնելիս,
լուծելու, ինքնամաքրվելու հատկությունները: Շարժունակությունը
հեղուկ ջրի բնորոշ հատկանիշն է: Ջրի շարժումն տեղի է ունենում
Երկրի ձգողականության ուժի, ջրի խտությունների տարբերության,
քամու, Լուսնի և Արեգակի ձգողության հետևանքով: Ջրի
միախառնումը նպաստում է նրանց ջերմության, աղիության և
քիմիական կազմի համահավասարեցմանը: Ջրի
շարժունակությամբ է պայմանավորված այն հանգամանքը, որ
համաշխարհային օվկիանոսը գտնվում է միևնույն (0-յական)
մակարդակի վրա:
Ջրի մեծ ջերմունակությունն աշխարհագրական թաղանթում ունի ա
յննշանակությունը, որ ջրավազանները դառնում են արեգակնային ջ
երմությանհսկայական կուտակիչներ: Ամռանը կուտակած ջերմությ
ունը ձմռանը հաղորդումեն շրջապատին:
6. Երկրի վրա եղած ջրի ընդհանուր քանակը չի
փոխվում և անընդհատ շարժման մեջ է: Եթե
երկրագնդի վրա թափվող ջրի քանակը
հավասարաչափ բաշխենք դրա մակերեսի վրա, ապա
կստացվի 1020 մմ հաստության մի շերտ: Ջրի այդ
քանակությունն էլ ամեն տարի գոլորշիանում է և
մթնոլորտային տեղումների ձևով կրկին թափվում է
ցած: Ծովերի ու օվկիանոսների, գետերի ու լճերի
մակերևույթից ջուրը գոլորշիանում է, մթնոլորտի
վերին շերտերում խտանալով՝ առաջացնում է
ամպեր, որոնք անձրևի կամ ձյան տեսքով թափվում
են Երկրի վրա: Սա ջրի փոքր կամ տեղական
շրջապտույտն է: Ավելի բարդ է ջրի համաշխարհային
կամ մեծ շրջապտույտը. օվկիանոսից գոլորշիացած
ջրի մի մասը թափվում է օվկիանոսի վրա, իսկ մյուս
մասը քամիների միջոցով տարվում է ցամաքի խորքը
և տեղումների ձևով թափվում այնտեղ: Դրա մի մասը
սնում է գետերը, մյուս մասը ներծծվում է՝
առաջացնելով ստորգետնյա ջրեր, կամ կուտակվում
լճերի, ճահիճների կամ սառցադաշտերի մեջ և ի
վերջո կրկին վերադառնում օվկիանոս:
Ջրի շրջապտույտը աշխարհագրական թաղանթի
ամենակորևոր գործընթացն է:
7. Երկրագնդի ջրային ռեսուրսերը կազմում են
շուրջ 1.4 մլրդ խկմ: Դրանք օգտագործման
համար պիտանելի ջրերն են
որոնք կուտակված են օվկիանոսներում,
լճերում, ջրամբարներում, հողի մեջ և
խորքային շետրերում: