1. Հայ մեծ պոետ Եղիշե Չարենցը (իսկական անունը
Եղիշե Աբրահամի Սողոմոնյան), ծնվել է 1897թ.
մարտի 25-ին Կարս քաղաքում` բազմազավակ
հայի ընտանիքում:1908թ. Չարենցն ընդունվել է
Կարսի վարժարան, ուր դպրոցական «Գարուն»
ալմանախում հրատարակվել են նրա
բանաստեղծությունները:
3. Ստանալով հնգամյա կրթություն`
արդեն ձեւավորվող պոետն իր
գիտելիքները հարստացրել է
անդադար կարդալու
միջոցով:1914թ. Կարսում լույս է
տեսել գրողի «Չարենց» գրական
կեղծանունով «Տխուր ու գունատ
աղջկա 3 երգերը…»
բանաստեղծությունների
ժողովածուն:
4. Ազգային ազատագրական պայքարն եւ
Առաջին Աշխարհամարտը Եղիշե
Չարենցի մեջ սպանում են պատանեկան
երազները: Նա կամավորական է գրվում
եւ միանում Արեւմտյան Հայաստանը
զավթիչներից ազատելու շտապող
մարտիկներին: Այդ տարիներին նա
ստեղծում է իր լավագույն գործերից
մեկը` «Դանթեական առասպելը», որում
նկարագրում էր 20-րդ դարասկզբի
պատերազմի սարսափները:
6. 1915թ. Եղիշե Չարենցը մեկնում է
Մոսկվա` Շանյավսկու
համալսարանում ուսումը
շարունակելու նպատակով: 1919թ.
վերադառնում է Երեւան եւ սկսում
դասավանդել դպրոցում: Այդ տարի
Թիֆլիսում լույս է տեսնում
«Ամբոխները խելագարված»
հանճարեղ պոեմը:
7. 1921թ. Եղիշե Չարենցն ամուսնանում է
Արփենիկ Տեր-Աստվածատրյանի հետ:
Վերջինս ծանր հղիության հետեւանքով
1927թ. մահանում է: Կնոջ հիշատակին
Չարենցը բազմաթիվ
բանաստեղծություններ է գրել: 1931թ.
նորից է ամուսնանում: Շատ չանցած
կինը` Իզաբելա Նյազովան, նրան դուստր
է ծնում, որին Արփենիկ են կոչում, իսկ
1935թ. ծնվում է նրանց 2-րդ դուստրը`
Անահիտը:
9. 1936թ. հուլիս-օգոստոս ամիսներին
սկսվում են հայ մտավորականության
ձերբակալությունները: Եղիշե Չարենցին
սեպտեմբերին տնային կալանքի են
ենթարկում` մեղադրելով
ահաբեկչության եւ ազգայնականության
մեջ: Բոլոր գրախանութներից վերացնում
են նրա գրքերը, իսկ նորերի
հրատարակումը` դադարեցնում:
Սկսվում են ճնշումները ընտանիքի
հանդեպ:
10. Որոշ ժամանակ անց հանճարեղ
բանաստեղծին ձերբակալում են եւ
հակասովետական գործունեություն
իրականացնելու շինծու մեղադրանք
ներկայացնում: Շատ չանցած՝ 1937թ
նոյեմբերի 27-ին, Եղիշե Չարենցն իր
մահկանացուն է կնքում երեւանյան
բանտերից մեկի հիվանդանոցում:
11. Ըստ պաշտոնական վարկածի՝
դիահերձումը ցույց է տվել, որ
մահվան պատճառը չափազանց
տկարացած առողջական
վիճակն է եղել, ինչի համար
հիմք են ծառայել բազմաթիվ
հիվանդությունները: Չարենցի
վերջին հանգրվանը հայտնի չէ: