Նվագիր...
Բարև... այսօր տխուր ես... զգում եմ... միշտ ուրիշ երաժշտություն ես նվագում, երբ ուրախ ես լինում...
Այսօր ձեռքերդ սառն են, փշաքաղվում եմ քո սառնությունից...
Ժպտա...
Ախ, ափսոս դու չես կարող ինձ հասկանալ... իմ լեզուն այլ է... չնայած պահեր են լինում, երբ դու սկսում ես իմ լեզվով խոսել... այդ ժամանակ մենք դառնում ենք միասնություն... ստեղծում միասին երաժշտություն...
Այնքան եմ տանջվում...