3. Մեծարենց Միսաք
Կարապետի (իսկական
ազգանունը՝ Մեծատուրյան,
հունվար, 1886,Խարբերդի
Բինկյան գյուղում (Արևմտյան
Հայաստան, Ակն քաղաքին
մերձ)–22.6.1908,
Կ.Պոլիս), հայ բանաստեղծֈ
4. Ծնվել է առևտրականի ընտանիքում, սովորել է
հայրենի գյուղի Մեսրոպյան վարժարանում,
ապա՝ Սվազի Արամյան դպրոցում (1894-96) և
Մարզվանի «Անատոլիա» գիշերօթիկ քոլեջում
(1896-1901)։ 1902ին ընտանիքի հետ
–
տեղափոխվել Կ.Պոլիս, որտեղ մինչև 1905–ը
սովորել է Ղալաթիայի Կեդրոնական
վարժարանումֈ Ուսումն ընդհատել է
սաստկացող հիվանդության պատճառովֈ
6. Գրել սկսել է 1901–իցֈ 1903–ից տպագրվել է պարբերական
մամուլումֈ Աշխատակցել է արևմտահայ շատ
հրատարակությունների՝ «Մասիս», «Հանրագիտակ», «Արևելյան
մամուլ», «Լույս», «Սուրհանդակ», «Մանզումեի էֆքյար»,
«Բյուզանդիոն»։ Աշակերտական տարիներին չափածո փորձերը
հավաքել է «Բաբախումներ» ձեռագիր տետրումֈ Կենդանության
օրոք, 1907–ին, Կ.Պոլսում լույս է տեսել Մեծարենցի
բանաստեղծությունների երկու ժողովածու՝ «Ծիածան», «Նոր
տաղեր»։ Ուսումնառության տարիներին Մեծարենցը
ծանոթանում է հայոց պատմությանը, հայ և համաշխարային
գրականությանը, սովորում է ֆրանսերեն և անգլերեն: Բայց նրան
վիճակված չէր ավարտել Կեդրոնական վարժարանը:
7. 1905 թվականին հիվանդության վատթարացման պատճառով բժիշկները
խորհուրդ են տալիս ընդհատել ուսումը... Մահացու հիվանդության`
թոքախտի նշանները երևացել են դեռ տարիներ առաջ: Պատճառը եղել էր
ճակատագրական մի դեպք: Սվազում մի խումբ տղաներ, շփոթելով
իրենց թշնամիների հետ, թիկունքից դանակահարում են նրան:
Հարձակման հանկարծակիությունը, մանավանդ արյան տեսքը շատ են
վախեցնում երկչոտ տղային: «Ամեն խնամք ու ջանք թափեցավ` զինքը
հիմնապես դարմանելու համար արագորեն,-վկայում է հուշագիրը,-բայց
այդ սարսափը տեղավորվել էր իր արբունքին հասած տարիներուն,
պիտի ընդլայնվեր ու փոխակերպվեր թոքախտի` Միսաք Մեծարենց
բանաստեղծին կյանքը կարճելով»: Հիվանդությունը գնալով խորանում է:
Հարազատները, բարեկամները, ընկերները ամեն ջանք գործ են դնում
պատանի բանաստեղծին փրկելու համար, սակայն ապարդյուն:
Մահացել է թոքախտից, 1908-ին:
8. Մեծարենցի գրական ժառանգությունը
բաղկացած է ավելի քան 130 քնարական
ոտանավորից, շուրջ մեկ տասնյակ արձակ
բանաստեղծություններից ու պատմվածքից և
մի քանի գրական–քննադատական
հոդվածներից, որոնցում շարադրել է իր
ստեղծագործական սկզբունքները,
պաշտպանվել թշնամական
քննադատությունիցֈ
10. Մեծարենցը սկսել է գրել 15-16 տարեկան հասակից: Իր առաջին
ոտանավորները հավաքել է մի տետրում` «Բաբախումներ»
խորագրով, սակայն այդ շարքը լույս չի տեսել: 1907 թ նա
տպագրում է «Ծիածան» և «Նոր տաղեր» ժողովածուները: Մ.
Պեշիկթաշյանից և Պետրոս Դուրյանից հետո Մեծարենցը նոր
աստիճանի բարձրացրեց արևմտահայ պոեզիան, արտացոլեց
դարասկզբի թուրքահայ կյանքի բարդ և հակասական
պայմաններում ապրող ու տառապող առաջավոր անհատի
հարուստ ներաշխարհըֈ Ընդդիմանալով սուլթանական
ռեակցիային, ազգային և սոցիալական ճնշմանը՝ Մեծարենցը
ստեղծեց մարդասիրական խոհերով, կյանքի ու բնության հերոսի
կերպար, արտահայտեց դեմոկրատական խավերի երազանքը
արտադրության ու ներդաշնակ աշխարհի մասինֈ Մեծարենցը
բնության լավագույն երգիչներից է հայ պոեզիայումֈ
11. Բնության աստվածացումը նրան հանգեցրել է յուրօրինակ
պանթեիստական ըմբռնումների («Ինր արբեցությամբ...»)։ Մեծարենցի
աշխարհայացքի ու ստեղծագործության բնորոշ կողմերից մեկը նրա
մարդասիրությունն է, որն ունի որոշակիորեն արտահայտված
դեմոկրատական բովանդակությունֈ Հակադրվելով անկումային
գրականության «անմարդկային անձնաբանությանը», Մեծարենցը
գտնում էր, որ բանաստեղծի կոչումը պետք է լինի սիրո, գթության և
անձնազոհության քարոզըֈ Նրա քնարական հերոսը երազում է
«անանձնական ուրախություն», որը նա պետք է պարգևի բոլոր կենդանի
էակներին և, առաջին հերթին, «պարզ մարդերուն՝ գեղջուկներուն ու
բանվորին» («Տո՛ւր ինձի, Տե՛ր...», «Ըլլայի, ըլլայի» բանաստեղծաշարը)։
Մեծարենցը իր մի շարք երկերում կերտել է արևմտահայ գյուղի կյանքի և
աշխատանքի հովերգական պատկերներ («Ջրտուք», «Որթին տերևը»,
«Տկճորին երգը»)։
13. Մեծարենցի բանաստեղծական արվեստը շատ կողմերով կապված է
դասական ռոմանտիզմի և սիմվոլիզմի հետֈ Նա արևմտահայ
պոեզիայում առաջ քաշեց բանաստեղծական պատկերի կառուցման նոր
եղանակներ, ընդգծվեց բառի փոխաբերական իմաստը, կատարելության
հասցվեցին ոտանավորի ձևերըֈ Սակայն, ընդհանուր առմամբ,
Մեծարենցը հեռու է մնացել սիմվոլիզմի անհատապաշտական
բովանդակությունից և ուրբանիստական թեմատիկայիցֈ Նրա
ստեղծագործության վրա մեծ ազդեծություն են թողել հայ միջնադարյան
պոեզիան և ժողովրդական բանահյուսությունըֈ Մեծարենցի
ստեղծագործությունն իր հերթին ներգործել է արևմտահայ և արևելահայ
պոեզիայի վրա, հատկապես բնության պատկերների յուրացման, մարդու
և բնության փոխհարաբերության գեղարվեստական մեկնաբանության
հարցումֈ
Մեծարենցը սիրում էր գիշերը: Գիշերային մենակությունը,
հանգստությունն ու լռությունը: Այդ իսկ պատճառով էլ նա շատ էր գրում
գիշերվա մասին: Օրինակ՝ «Ձմռան պարզ գիշեր»-ը:
[խմբագրել]