ݺߣ

ݺߣShare a Scribd company logo
ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
    1885-1920

Վահան Տերյանը (Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան) ծնվել է 1885 թվականի
փետրվարի 6-ին, Ջավախքի Գանձա գյուղում: Հայրը` Տեր-Սուքիասը, մեծ սեր
     ուներ գիտության ու կրթության նկատմամբ և երեխաների մեջ ևս
  արթնացնում էր հետաքրքրություն դեպի գիրքը: Ուսումնասեր քահանան
     բոլոր տղաներին տվել էր բարձրագուն կրթության: Նա նվիրական
  ցանկություն ուներ փոքրին` Վահանին ևս տալ բարձրագույն կրթություն:
    Վանիկը` ընտանիքի ամենակրտսերը, դեռ մանկուց շրջապատված էր
      հարազատների հոգատարությամբ: Նրա համար ընթերցում էին
 պատմվածքներ, հեքիաթներ ու մանկական ոտանավորներ: Բայց, իհարկե,
 ամենից առաջ մանկուց նրան գերել է հայրենի եզերքը, մինչև կյանքի վերջը
բանաստեղծի հոգում արթուն է մնացել բնության ու տան կարոտը: Նա սիրել
 է մշուշոտ ու երազներով պարուրված ծննդավայրը, ոսկեգույնով ողողված
   ամպերը, միգասքող ու մանուշակագույն մայրամուտը: Կյանքի դառն ու
տխուր պահերին բանաստեղծը տենչացել է պայծառ ու արևոտ ծննդավայրը.
Գանձան մի չքնաղ գյուղ է` թառած դեպի երկինք մխրճվող
     լեռնապարի լանջին: Թվում է` այստեղ երկինքն ու երկիրը
     չունեն սահման, խառնված են իրար: Այդ բարձրությունից
   զարմանալի պայծառ են երևում դաշտերն ու արտերը, որոնց
      վրա փռվում է կապույտ, երազային թախծոտ մշուշը: Իսկ
գյուղից մի փոքր հեռու, վեհանիստ բարձրության վրա, ծփում է
անհանգիստ Փարվանան` լեգենդար լիճը: Եվ այս ամենն ազնիվ
   երանգներ է տվել բանաստեղծ որդու երգի բաղադրությանը:
        Որոշ մտավորականներ, Տերյանի երազները և թախիծը
  համարում էին օտարամուտ: Բայց նոր տաղանդին հաճախ էր
      պաշտպանում Հովհ. Թումանյանը: Թախիծն օտար չէ մեր
 հոգուն, ասում էր մեծ բանաստեղծը: Տերյանի թախիծը գալիս է
           ոչ թէ օտար ակունքներից, այլ ծննդավայրից` չքնաղ
Ջավախքից, որը պարուրված է երազային մշուշով. «Ես եղել եմ
      էն երկնքի մոտիկ լեռնադաշտում, ուր ծնվել է Տերյանը, և
         կարծես թե նա լիքն է էն մշուշային թախիծով ու քնքուշ
երազներով, որ բնորոշում են մեր տաղանդավոր բանաստեղծի
                                                   քնարը»:
Վահանը սիրել է նաև այդ բնության զավակներին, դառն
      աղքատության ու դժվար կյանքի մեջ ապրող
գյուղացիներին, որոնց հոգում թանձրացել էր դարավոր
 թախիծը: Բնությունն ու գյուղական կյանքն անջնջելի
հետք են թողել մանուկ Վահանի վրա, թև ու թռիչք տվել
 երազկոտ ու տպավորվող երեխայի երևակայությանը:
   «Օ՜, Գանձայի քնարական երեկոներ: Դուք թռցրիք
  Վահանի հոգին բանաստեղծական և գերզգայական
     ոլորտները, դուք անմահացաք նրա տաղանդի
   կախարդանքով, դարձաք երգ ու հեքիաթ, մաքուր
 սփոփանք և բարձր արվեստ», - այսպես է մեկնաբանել
 Ավետիք Իսահակյանը հայրենի կախարդող եզերքի և
             Տերյանի պոեզիայի կապը:

Հեռավոր լեռնային գյուղում ծնված պատանու հետագա
կյանքն անցնում է մեծ քաղաքներում: Օտարության մեջ
    շատ արագ ձևավորվում է պատանու միտքը և
             հասունանում տաղանդը:
Նախնական կրթությունը նա ստանում է գյուղի
պետական դպրոցում: Տասը տարեկանում
ընդունվում է Ախալքալաքի քաղաքային դպրոցը,
ուր մնում է միայն մինչև հունվար ամիսը:
Վերադառնալով գյուղ` Վահանն էլ չի ուզում նորից
գնալ Ախալքալաք և խնդրում է, որ հայրն իրեն էլ
ուղարկի Թիֆլիս, ուր սովորում են եղբայրները: 1897
թ. օգոստոսին հայրը Վահանին տանում է Թիֆլիս:
Համառ և ուսումնասեր հոր վճռով Վահանը պետք է
մեծ եղբորը` գիմնազիայի 4-րդ դասարանի
առաջադեմ ուսանող Արամի մոտ դասեր առներ
նույն գիմնազիան ընդունվելու համար: Բայց դա
սոսկ նախնական ծրագիր էր, քանի որ հայրը
բազում դիմումներ էր հղել Մոսկվա, Լազարյան
ճեմարանի վարչությանը` Վահանին որպես
ձրիավարժ աշակերտ ընդունելու համար:
Վերջապես կատարվում է երազանքը. հասնում է
ճեմարանի կանչը, հայրը որդուն տանում է
Մոսկվա` ընդունելության քննությունների: Հուզիչ է
եղել բաժանումը. գրեթե ողջ գյուղը հավաքվել էր`
օտարության ճամփելու փոքրիկ Վանիկին: Մայրը
հեկեկալով քայլում էր ֆուրգոնի հետևից: Լալիս էր
նաև որդին
1899-1906 թթ. բանաստեղծը սովորում է Լազարյան
ճեմարանում: Նա ձեռք է բերում հարուստ գիտելիքներ,
սովորում ռուսերեն, լատիներեն, ֆրանսերեն,
ուսումնասիրում է հայ հին ու նոր գրականությունը,
համաշխարհային դասականներին ու նորագույն
գրողներին: Ճեմարանում բանաստեղծը մտնում է
ազատամիտ ուսանողների մի շրջան, որը տարված է
սոցիալական–քաղաքական շարժումներով:

1906 թ. Տերյանը ավարտում է Լազարյան ճեմարանը և
ընդունվում Մոսկվայի համալսարանի
պատմալեզվաբանական ֆակուլտետը: Բարձրագույն
ուսումն ավարտում է 1913 թվականին: Նույնիսկ այս
ամենից հետո էլ նա կանգ չի առնում ուսման
ճանապարհին: Արդեն հռչակավոր բանաստեղծ էր,
հրատարակել էր «Մթնշաղի անուրջները» և
«Բանաստեղծություններ» ժողովածուները: Նա որոշում է
շարունակել ուսումը: 1913-17 թթ. սովորում է Սանկտ-
Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների
բաժնում՝ աշակերտելով Նիկողայոս Մառին` ժամանակի
պայծառամիտ գիտնականներից մեկին, խորանում է
արևելագիտության մեջ` ուսումնասիրելով պարսկերեն,
արաբերեն և վրացերեն լեզուները:
վահան տերյան
Բանաստեղծը կռիվ էր մղում հետամնաց ավանդների դեմ` ձգտելով մայրենի մշակույթն
ու գրականությունը հանել համաշխարհային ասպարեզ: Փոքր ժողովուրդները կարող են
ունենալ բարձր գրականություն և մեծ գրողներ, եթե նվաճեն ազատություն, և
«ժողովուրդը ազատ շունչ քաշի»: Հայ մտավորականությանը նա կոչ էր անում նորովի
սկսել ազգային մշակույթի և հոգևոր կյանքի կառուցումը: Բանաստեղծը հավատում է
ռուսական դեմոկրատիայի նորագույն վերելքին, որը գրականությունը տանում է դեպի
«իսկական արվեստի անծայրածիր լայնությունը»:
վահան տերյան
Մեր ժողովրդի մեծ ողբերգության շրջանում՝ եղեռնի ժամանակ, Տերյանն անձնազոհ
աշխատանք է տանում հայ գրականությունը և մշակույթը բարձրացնելու և աշխարհին
ցույց տալու գործում: Նա բացառիկ օգնություն ցույց տվեց հայ ժողովրդի բարեկամ
Վալերի Բրյուսովին` «Поэзия Армении» ժողովածուն պատրաստելու: Այս առումով շատ
նպաստավոր եղավ նրա աշխատանքը Մաքսիմ Գորկու հետ, որի հետ նա ծանոթացել է
1915 թվականին, եղել է նրա խորհրդատուն «Հայ գրականության ժողովածուն» ռուսերեն
թարգմանելու և հրատարակելու գործում:
վահան տերյան
Տերյանն ազնիվ քաղաքացի էր, անձնազոհ ու զգայուն
    մարդ, որն ապրում էր անանձնական կյանքով,
  ամբողջովին նվիրված էր հասարակական գործին և
հայրենի երկրի ճակատագրին: Թոքախտը տանջում էր
    նրան` տարեցտարի դառնալով վտանգավոր ու
    ճակատագրական: Բայց մոռացած անձնական
դժբախտությունը` նա կատարում է կազմակերպչական
 մեծ աշխատանք: Նա համառուսական կենտգործկոմի
անդամ էր և հայկական գործերի կոմիսարի տեղակալ:
Շատ մեծ եղավ նրա դերը ազգային հարցում:
 Տերյանը հիվանդ վիճակում շրջում է Կովկասի
  հյուսիսային քաղաքներում, կազմակերպում
     եղեռնից փախած հայ գաղթականների
   փրկության գործը: Շատ երկար ու համառ
    պայքար է մղում Արևմտյան Հայաստանի
 փրկության համար: Նրա գրչին է պատկանում
  «Թուրքահայաստանի մասին» դեկրետը, որն,
           ավա՜ղ, չիրականացվեց:

  Ֆիզիկապես հյուծված, հիվանդ բանաստեղծն
    այրվում էր կյանքի ու աշխատանքի մեջ`
 մարդկանց տալով իր հոգու վերջին կրակները,
 եռանդը, բռնկումները: Ծնվում էին նոր երգեր,
  սևագրությունների մեջ ուրվագծվում էին նոր
շարքեր, որոնք հայ պոեզիայի համար բացում էին
               լայն հորիզոններ:
Անբուժելի հիվանդությունն ընդհատում է այդ զարմանալի գեղեցիկ ու ծաղկուն կյանքի
 ուղին: Նա այլևս չէր կարող աշխատել: 1919 թ. աշնանը պետական հանձնարարությամբ
  մեկնում է Միջին Ասիա, որտեղից, ըստ երևույթին, պետք է գար Հայաստան` բուժվելու
    հույսով: Հիվանդությունը սաստկանում է, և Տերյանը մնում է կես ճանապարհին`
    հեռավոր Օրենբուրգում: Այստեղ էլ 1920 թվականի հունվարի 7-ին, 35 տարին դեռ
չբոլորած, վախճանվում է մեծ բանաստեղծը` իր հետ տանելով բազում մտահղացումներ
                               ու «չերգած երգեր»:
Նյութը պատրաստեց՝
                    Սաթենիկ Սողոյանը

More Related Content

վահան տերյան

  • 1. ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ 1885-1920 Վահան Տերյանը (Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան) ծնվել է 1885 թվականի փետրվարի 6-ին, Ջավախքի Գանձա գյուղում: Հայրը` Տեր-Սուքիասը, մեծ սեր ուներ գիտության ու կրթության նկատմամբ և երեխաների մեջ ևս արթնացնում էր հետաքրքրություն դեպի գիրքը: Ուսումնասեր քահանան բոլոր տղաներին տվել էր բարձրագուն կրթության: Նա նվիրական ցանկություն ուներ փոքրին` Վահանին ևս տալ բարձրագույն կրթություն: Վանիկը` ընտանիքի ամենակրտսերը, դեռ մանկուց շրջապատված էր հարազատների հոգատարությամբ: Նրա համար ընթերցում էին պատմվածքներ, հեքիաթներ ու մանկական ոտանավորներ: Բայց, իհարկե, ամենից առաջ մանկուց նրան գերել է հայրենի եզերքը, մինչև կյանքի վերջը բանաստեղծի հոգում արթուն է մնացել բնության ու տան կարոտը: Նա սիրել է մշուշոտ ու երազներով պարուրված ծննդավայրը, ոսկեգույնով ողողված ամպերը, միգասքող ու մանուշակագույն մայրամուտը: Կյանքի դառն ու տխուր պահերին բանաստեղծը տենչացել է պայծառ ու արևոտ ծննդավայրը.
  • 2. Գանձան մի չքնաղ գյուղ է` թառած դեպի երկինք մխրճվող լեռնապարի լանջին: Թվում է` այստեղ երկինքն ու երկիրը չունեն սահման, խառնված են իրար: Այդ բարձրությունից զարմանալի պայծառ են երևում դաշտերն ու արտերը, որոնց վրա փռվում է կապույտ, երազային թախծոտ մշուշը: Իսկ գյուղից մի փոքր հեռու, վեհանիստ բարձրության վրա, ծփում է անհանգիստ Փարվանան` լեգենդար լիճը: Եվ այս ամենն ազնիվ երանգներ է տվել բանաստեղծ որդու երգի բաղադրությանը: Որոշ մտավորականներ, Տերյանի երազները և թախիծը համարում էին օտարամուտ: Բայց նոր տաղանդին հաճախ էր պաշտպանում Հովհ. Թումանյանը: Թախիծն օտար չէ մեր հոգուն, ասում էր մեծ բանաստեղծը: Տերյանի թախիծը գալիս է ոչ թէ օտար ակունքներից, այլ ծննդավայրից` չքնաղ Ջավախքից, որը պարուրված է երազային մշուշով. «Ես եղել եմ էն երկնքի մոտիկ լեռնադաշտում, ուր ծնվել է Տերյանը, և կարծես թե նա լիքն է էն մշուշային թախիծով ու քնքուշ երազներով, որ բնորոշում են մեր տաղանդավոր բանաստեղծի քնարը»:
  • 3. Վահանը սիրել է նաև այդ բնության զավակներին, դառն աղքատության ու դժվար կյանքի մեջ ապրող գյուղացիներին, որոնց հոգում թանձրացել էր դարավոր թախիծը: Բնությունն ու գյուղական կյանքն անջնջելի հետք են թողել մանուկ Վահանի վրա, թև ու թռիչք տվել երազկոտ ու տպավորվող երեխայի երևակայությանը: «Օ՜, Գանձայի քնարական երեկոներ: Դուք թռցրիք Վահանի հոգին բանաստեղծական և գերզգայական ոլորտները, դուք անմահացաք նրա տաղանդի կախարդանքով, դարձաք երգ ու հեքիաթ, մաքուր սփոփանք և բարձր արվեստ», - այսպես է մեկնաբանել Ավետիք Իսահակյանը հայրենի կախարդող եզերքի և Տերյանի պոեզիայի կապը: Հեռավոր լեռնային գյուղում ծնված պատանու հետագա կյանքն անցնում է մեծ քաղաքներում: Օտարության մեջ շատ արագ ձևավորվում է պատանու միտքը և հասունանում տաղանդը:
  • 4. Նախնական կրթությունը նա ստանում է գյուղի պետական դպրոցում: Տասը տարեկանում ընդունվում է Ախալքալաքի քաղաքային դպրոցը, ուր մնում է միայն մինչև հունվար ամիսը: Վերադառնալով գյուղ` Վահանն էլ չի ուզում նորից գնալ Ախալքալաք և խնդրում է, որ հայրն իրեն էլ ուղարկի Թիֆլիս, ուր սովորում են եղբայրները: 1897 թ. օգոստոսին հայրը Վահանին տանում է Թիֆլիս: Համառ և ուսումնասեր հոր վճռով Վահանը պետք է մեծ եղբորը` գիմնազիայի 4-րդ դասարանի առաջադեմ ուսանող Արամի մոտ դասեր առներ նույն գիմնազիան ընդունվելու համար: Բայց դա սոսկ նախնական ծրագիր էր, քանի որ հայրը բազում դիմումներ էր հղել Մոսկվա, Լազարյան ճեմարանի վարչությանը` Վահանին որպես ձրիավարժ աշակերտ ընդունելու համար: Վերջապես կատարվում է երազանքը. հասնում է ճեմարանի կանչը, հայրը որդուն տանում է Մոսկվա` ընդունելության քննությունների: Հուզիչ է եղել բաժանումը. գրեթե ողջ գյուղը հավաքվել էր` օտարության ճամփելու փոքրիկ Վանիկին: Մայրը հեկեկալով քայլում էր ֆուրգոնի հետևից: Լալիս էր նաև որդին
  • 5. 1899-1906 թթ. բանաստեղծը սովորում է Լազարյան ճեմարանում: Նա ձեռք է բերում հարուստ գիտելիքներ, սովորում ռուսերեն, լատիներեն, ֆրանսերեն, ուսումնասիրում է հայ հին ու նոր գրականությունը, համաշխարհային դասականներին ու նորագույն գրողներին: Ճեմարանում բանաստեղծը մտնում է ազատամիտ ուսանողների մի շրջան, որը տարված է սոցիալական–քաղաքական շարժումներով: 1906 թ. Տերյանը ավարտում է Լազարյան ճեմարանը և ընդունվում Մոսկվայի համալսարանի պատմալեզվաբանական ֆակուլտետը: Բարձրագույն ուսումն ավարտում է 1913 թվականին: Նույնիսկ այս ամենից հետո էլ նա կանգ չի առնում ուսման ճանապարհին: Արդեն հռչակավոր բանաստեղծ էր, հրատարակել էր «Մթնշաղի անուրջները» և «Բանաստեղծություններ» ժողովածուները: Նա որոշում է շարունակել ուսումը: 1913-17 թթ. սովորում է Սանկտ- Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների բաժնում՝ աշակերտելով Նիկողայոս Մառին` ժամանակի պայծառամիտ գիտնականներից մեկին, խորանում է արևելագիտության մեջ` ուսումնասիրելով պարսկերեն, արաբերեն և վրացերեն լեզուները:
  • 7. Բանաստեղծը կռիվ էր մղում հետամնաց ավանդների դեմ` ձգտելով մայրենի մշակույթն ու գրականությունը հանել համաշխարհային ասպարեզ: Փոքր ժողովուրդները կարող են ունենալ բարձր գրականություն և մեծ գրողներ, եթե նվաճեն ազատություն, և «ժողովուրդը ազատ շունչ քաշի»: Հայ մտավորականությանը նա կոչ էր անում նորովի սկսել ազգային մշակույթի և հոգևոր կյանքի կառուցումը: Բանաստեղծը հավատում է ռուսական դեմոկրատիայի նորագույն վերելքին, որը գրականությունը տանում է դեպի «իսկական արվեստի անծայրածիր լայնությունը»:
  • 9. Մեր ժողովրդի մեծ ողբերգության շրջանում՝ եղեռնի ժամանակ, Տերյանն անձնազոհ աշխատանք է տանում հայ գրականությունը և մշակույթը բարձրացնելու և աշխարհին ցույց տալու գործում: Նա բացառիկ օգնություն ցույց տվեց հայ ժողովրդի բարեկամ Վալերի Բրյուսովին` «Поэзия Армении» ժողովածուն պատրաստելու: Այս առումով շատ նպաստավոր եղավ նրա աշխատանքը Մաքսիմ Գորկու հետ, որի հետ նա ծանոթացել է 1915 թվականին, եղել է նրա խորհրդատուն «Հայ գրականության ժողովածուն» ռուսերեն թարգմանելու և հրատարակելու գործում:
  • 11. Տերյանն ազնիվ քաղաքացի էր, անձնազոհ ու զգայուն մարդ, որն ապրում էր անանձնական կյանքով, ամբողջովին նվիրված էր հասարակական գործին և հայրենի երկրի ճակատագրին: Թոքախտը տանջում էր նրան` տարեցտարի դառնալով վտանգավոր ու ճակատագրական: Բայց մոռացած անձնական դժբախտությունը` նա կատարում է կազմակերպչական մեծ աշխատանք: Նա համառուսական կենտգործկոմի անդամ էր և հայկական գործերի կոմիսարի տեղակալ:
  • 12. Շատ մեծ եղավ նրա դերը ազգային հարցում: Տերյանը հիվանդ վիճակում շրջում է Կովկասի հյուսիսային քաղաքներում, կազմակերպում եղեռնից փախած հայ գաղթականների փրկության գործը: Շատ երկար ու համառ պայքար է մղում Արևմտյան Հայաստանի փրկության համար: Նրա գրչին է պատկանում «Թուրքահայաստանի մասին» դեկրետը, որն, ավա՜ղ, չիրականացվեց: Ֆիզիկապես հյուծված, հիվանդ բանաստեղծն այրվում էր կյանքի ու աշխատանքի մեջ` մարդկանց տալով իր հոգու վերջին կրակները, եռանդը, բռնկումները: Ծնվում էին նոր երգեր, սևագրությունների մեջ ուրվագծվում էին նոր շարքեր, որոնք հայ պոեզիայի համար բացում էին լայն հորիզոններ:
  • 13. Անբուժելի հիվանդությունն ընդհատում է այդ զարմանալի գեղեցիկ ու ծաղկուն կյանքի ուղին: Նա այլևս չէր կարող աշխատել: 1919 թ. աշնանը պետական հանձնարարությամբ մեկնում է Միջին Ասիա, որտեղից, ըստ երևույթին, պետք է գար Հայաստան` բուժվելու հույսով: Հիվանդությունը սաստկանում է, և Տերյանը մնում է կես ճանապարհին` հեռավոր Օրենբուրգում: Այստեղ էլ 1920 թվականի հունվարի 7-ին, 35 տարին դեռ չբոլորած, վախճանվում է մեծ բանաստեղծը` իր հետ տանելով բազում մտահղացումներ ու «չերգած երգեր»:
  • 14. Նյութը պատրաստեց՝ Սաթենիկ Սողոյանը