2. Այսօր աշխարհի շուրջ 30 երկրներ ջրի
սակավության խնդիր ունեն, եւ ավելի
քան մեկ միլիարդ մարդ
մաքուր ջրի կարիք ունի։
Գիտնականները կանխատեսում են, որ
2025 թվականին աշխարհի բնակչության
2/3—ը կունենա ջրի սակավության լուրջ
խնդիր։ Աշխարհում սպառվում են
քաղցրահամ ջրի պաշարները: Մոտ
ապագայում խմելու ջուրը կդառնա
ամենաթանկ ապրանքը:
4. Սեւանա լիճը համարվում է Հայաստանի
Հանրապետության եւ ողջ Կովկասի 35
միլիարդ խմ քաղցրահամ ջրի շտեմարանը:
Սակայն այսօր Սեւանա լճի ջուրը մաքուր չէ,
դրան խոչընդոտում են մի շարք
հանգամանքներ` Սեւանի ավազանում
հանքարդյունաբերական գործունեության
ծավալումը, լճի մակարդակի անընդհատ
տատանումները, ձկան արդյունաբերական
պաշարների ոչնչացումը, ափամերձ
անտառների ջրի տակ մնալը, լճի
հարեւանությամբ գտնվող քաղաքների,
ինչպես նաեւ լճափերին կառուցված
օբյեկտների կոյուղաջրերի լճի մեջ թափվելը:
Այս ամենն ուղեկցվում է լճի ճահճացմամբ:
5. 1930–ական թվականներից սկսած` Սեւանա լճի ջրի անխնա օգտագործման արդյունքում
(էներգիայի արտադրություն եւ ոռոգում) խախտվեց Սեւանա լճի էկոլոգիական
հավասարակշռությունը: Լճի մակարդակը 1933–2000թթ. արդյունաբերական շահագործման
հետեւանքով իջավ 19.6 մետրով, իսկ ծավալը նախկին 58.5 մլրդ խմ-ից կրճատվեց մինչեւ 32.5
մլրդ խմ: (Տեղեկությունը վերցված է «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման,
պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան եւ համալիր
ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախաբանից): Ջրի օգտագործված 26.0 մլրդ խմ-ի 65
տոկոսը ծախսվել է էներգիայի արտադրության, իսկ 35 տոկոսը` ոռոգման նպատակներով:
Լճի հատակից ազատվել է 25 հազ. հա տարածք: ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի եւ
ձկնաբանության ինստիտուտի գիտական հետազոտությունները բացահայտել են, որ լճի
ճահճացման հիմնական պատճառներից է լճի մակարդակի անկումը: Լճի ծերացման
(ճահճացման) դանդաղեցման գործընթացում պաշտպանիչ դեր ունի լճի հատակի մոտ
գտնվող 4C հաստատուն ջերմաստիճան ունեցող ջրային շերտը: Այն թույլ չի տալիս, որ
հատակի տիղմը խառնվի լճին: Եթե լճի ծավալը քչանում է, կրճատվում է նաեւ այդ
պաշտպանիչ շերտը, ինչի հետեւանքով լիճը սկսում է ճահճանալ: Ջրի մակարդակի
բարձրացման միջոցով հնարավոր է վերականգնել այդ շերտը:
7. «Ձկնային պաշարների առումով այսպիսի վատ վիճակ
ամբողջ Սեւանի պատմության մեջ դեռ չի եղել, ամենավատ վիճակը
մենք ունենք այսօր»: Այսպես է բնորոշում Սեւանում
ձկնապաշարների վիճակը ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի եւ
ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը: Ըստ
Բարդուխ Գաբրիելյանի, եթե 1990-ական թվականներին Սեւանի
սիգի ձկնապաշարը մոտ 30 000 տոննայի էր հասնում, ապա այսօր
այդ պաշարները գնահատվում են 170-180 տոննա: Շատ
կարծիքներ կան, որ սիգը վերացրեց իշխանին, այսօր էլ նույնիսկ
ասում են, որ սիգի վերացումը պետք է վերագրել խեցգետնին: Դա չի
համապատասխանում իրականությանը:
Իշխանի վերացման հիմնական պատճառը սկզբնական շրջանում
ափամերձ գոտու վերացումն էր, որտեղ գտնվում էին իշխանի
հիմնական ձվադրավայրերը, հետագայում` որսագողության
ավելացումը: Սեւանում բնակվող իշխանի 4 ցեղատեսակներից 2-ը`
ձմեռային բախտակը եւ բոջակը, անվերադարձ կորել են
համաշխարհային կենսաբազմազանության համար, իսկ
գեղարքունին եւ ամառային բախտակը մնացել են` ի հաշիվ
արհեստական վերարտադրության:
8. Ըստ ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ
Վլադիմիր Մովսիսյանի տվյալների` Գեղարքունիքի մարզում գործում են 29 հանքեր: Նրանցից
կանդրադառնանք ամենախոշորներին, որոնք ավելի շատ են վնասում լճին` Սոտքի ոսկու
հանքավայրին եւ Շորժայի դունիտ-պերիդոտիտային հանքավայրին: Սոտքի ոսկու
հանքավայրը Հայաստանի ամենախոշոր ոսկու հանքավայրն է, որը գտնվում է Սեւանա լճի
ավազանում: Հանքը շահագործվում է բաց եղանակով, եւ քամին փոշին, որն իր մեջ
պարունակում է բազմաթիվ տոքսիկ նյութեր եւ ծանր մետաղներ, քշում է լճի ուղությամբ:
Սոտք հանքից են դուրս գալիս Սոտք եւ Մասրիկ գետերը, որոնք թունավոր նյութերի եւ ծանր
մետաղների խառնուրդով թափվում են Սեւանա լճի մեջ: Ձկնաբանները փաստում են, որ
ձկներն ու խեցգետինները ծանր մետաղների կուտակիչներ են: Սրանից կարելի եզրակացնել,
որ Սեւանից որսված ձուկը կարող է վնասել մարդու առողջությանը: 2007թ. Սոտքի
ոսկու հանքավայրի շահագործման կոնցեսիան ձեռք բերեց «GeoProMining» միջազգային
ընկերությունը, որը 2008թ. ամռանից սկսեց բնապահպանական հասարակական
կազմակերպությունների, ՀՀ իշխանությունների հետ քննարկել Սոտքի հանքավայրի կողքին
ոսկու վերամշակման ձեռնարկություն կառուցելու հարցը: Սակայն ընկերության այս
առաջարկը մեծ դժգոհություն առաջացրեց հասարակության շրջանում, քանի որ Սեւանի
ավազանում վերամշակող ձեռնարկության եւ գործարանի թափոնների համար պոչամբարի
կառուցումը մեծապես կվտանգեր Սեւանի գոյությունը: