3. Ակսել Բակունցն ապրեց ստեղծագործական
կարճատև կյանք` 1923-1937թթ., որի
ընթացքում հասցրեց գրել ու հրապարակել
պատմվածքների չորս ժողովածու`
«Մթնաձոր», «Սև ցելերի
սերմնացանը», «Սպիտակ
ձին», «Եղբայրության
ընկուզենիները», ինչպես նաև առանձին
մասեր «Կարմրաքար» և «Խաչատուր
Աբովյան» անավարտ վեպերից:
4. Նրա պատմվածքներում և ակնարկներում
պատկերված են իր հայրենի եզերքն ու նրա
մարդիկ: Բակունցի արձակի լեզուն
գեղեցիկ է, բանաստեղծական ու գունեղ`
ինչպես հայկական գորգերի նուրբ
զարդանախշերն ու հայ
ճարտարապետության քանդակազարդ
խոյակները:
6. Ակսել Բակունցը (Ալեքսանդր Ստեփանի
Թևոսյան) ծնվել է 1899թ. հունիսի 13-ին
Գորիսում` տոհմիկ գյուղացու ընտանիքում:
Ծննդավայրի ծխական դպրոցն ավարտելուց
հետո, «որպես հույժ գովելի
աշակերտ», համագյուղացիների
միջնորդությամբ ընդունվել է Էջմիածնի
Գևորգյան ճեմարան, որտեղ և կատարել է
գրական առաջին փորձերը:
7. Ճեմարանը ժամանակավոր փակվելու
պատճառով 1915-16թթ. Բակունցը հայրենի
Զանգեզուրի հեռավոր գյուղերից մեկում`
Լորում, մեկ տարի աշխատում է որպես ուսուցիչ:
Հետագայում գրված «Խոնարհ աղջիկը»
պատմվածքը ծնվել է այդ օրերի
տպավորություններից:
1917թ., ճեմարանի դասարանական բաժինն
ավարտելուց հետո, հայ ժողովրդի գլխին
կուտակված սև ամպերը տասնութամյա
պատանուն ստիպեցին թողնել խաղաղ
աշխատանքն ու դառնալ հայկական
կամավորական բանակի զինվոր` Էրզրումի
ճակատում:
8. : Երիտասարդ Ե. Չարենցի նման Ա. Բակունցն
էլ ապրեց ծանր ողբերգություն` բզկտված
կապուտաչյա հայրենիքի, նրա մեծ
կորուստների համար: 1920թ. մայիսի 26-ին
Սարդարապատում հայ ժողովուրդը
վճռական ճակատամարտի ելավ թուրքական
բանակի դեմ, որը և որոշեց նրա հետագա
գոյության և անկախ պետականության
ճակատագիրը:
Այդ նորօրյա Ավարայրի մասնակիցն ու
քաջարի զինվորն էր նաև ապագա մեծ գրողը`
Ակսել Բակունցը:
9. 1927թ., երբ Բակունցն ավարտել էր Խարկովի
գյուղատնտեսական ինստիտուտն ու իբրև
գյուղատնտես աշխատում էր հայրենի
լեռնաշխարհում, լույս տեսավ նրա
«Մթնաձոր» ժողովածուն: Այդ ժողովածուում
Բակունցը պատկերեց հայ գյուղաշխարհի
իրական կյանքը, գյուղաշխարհ, որի զավակն
էր և որտեղ ապրում էր ինքը` գրողը:
Մթնաձորում մի կողմից նա տեսնում է
կուսական բնության անկրկնելի
գեղեցկություն, մարդկային հոգու անբիծ
մաքրություն, մյուս կողմից` դառնություն ու
ցավ, խավար ու տգիտություն:
10. Մթնաձորը մեծ աշխարհից կտրված «մի
ուրույն աշխարհ» է: Մթնաձորի մարդիկ
այնքան հեռու են մեծ աշխարհից, որ լույսի ոչ
մի շող չեն ստանում նրանից: Բիրտ ուժն ու
կամայականությունն են թագավորում
այնտեղ, օրենք կոչվածը զենք է տիրողների
ձեռքում:
Բակունցն ապրում է իր հերոսների
ճակատագրով, որոնց
մեջ, այնուամենայնիվ, ինչ-որ լուսավոր շող
կա. այդ դաժան միջավայրում նրանք
ստեղծում են իրենց կախարդական հեքիաթն
ու ապրում են այդ հեքիաթի գույներով:
11. Բակունցը սիրում և հասկանում էր բնության
լեզուն: Նրա գրեթե բոլոր
ստեղծագործություններում կան գունեղ ու
կենդանի բնապատկերներ, որոնք ունեն
քնարական շունչ ու հուզականություն:
Իր հայրենի երկրին, նրա
մարդկանց, բնությանը, հող ու ջրին
անսահմանորեն նվիրված մարդն ու
քաղաքացին, մեծ գրողն ու արվեստագետը
դարձավ ստալինյան բռնապետության զոհը: Նա
գնդակահարվեց Ծիծեռնակաբերդի բարձունքում
1937թ. ամառային մի օր` վաղ արշալույսին...