2. Շրջակա միջավայրի աղտոտումը մարդկանց,
բույսերի և կենդանիների կենսագործունեության
վրա բացասաբար ազդող նյութերի թույլատրելի
քանակի գերազանցումն է միջավայրում: Տարբերում
են շրջակա միջավայրի բնածին և մարդահարույց
աղտոտիչներ:
Բնածին աղտոտիչներն առաջանում են բնական
երևույթների, օրինակ` հրաբուխների,
երկրաշարժերի, ջրհեղեղների, հրդեհների
պատճառով, իսկ մարդահարույցները՝ մարդու
գործունեության հետևանքով: Մարդահարույց
աղտոտիչների թվին են դասվում
արդյունաբերական, գյուղատնտեսական,
տրանսպորտային և կենցաղային թափոնները,
էներգիայի տարածումը ջերմության (ջերմային
աղտոտում), աղմուկի (աղմկային աղտոտում),
ճառագայթման (ճառագայթաակտիվ աղտոտում) և
այլ ձևերով:
3. Տարբերում են շրջակա միջավայրի
աղտոտման մեխանիկական, ֆիզիկական,
քիմիական և կենսաբանական տեսակներ:
Մեխանիկական աղտոտումը կապված է քաղաքաշինության,
ճանապարհաշինության, ծառահատումների և բնական լանդշաֆտների վրա
ազդող այլ միջոցառումների հետ:
Ֆիզիկական աղտոտումը պայմանավորված է միջավայրի ֆիզիկական
հատկությունների՝ լույսի, աղմուկի, ջերմության, խոնավության,
ճառագայթման, էլեկտրամագնիսական դաշտի փոփոխություններով:
Քիմիական աղտոտումը պեստիցիդների, հանքային պարարտանյութերի,
թունավոր գազերի, ծանր մետաղների (սնդիկ, կապար, կադմիում և այլն),
տարատեսակ աղերի, ճառագայթաակտիվ տարրերի, սինթետիկ
լվացամիջոցների ներգործության հետևանք է:
Կենսաբանական աղտոտումն առաջանում է հիվանդածին
միկրոօրգանիզմների՝ բակտերիաների, վիրուսների, սնկիկների տարածման
միջոցով:
5. Շրջակա միջավայրի աղտոտումն սպառնում է մարդու
առողջությանը, բույսերի ու կենդանիների տեսակային
բազմազանության խախտմանը և հանգեցնում է միջավայրի
որակական վատթարացման:
Բնական աղետների ժամանակ մարդը ենթարկվում է հոգեկան ուժեղ
ցնցումների, տվյալ բնակտարածքի հողում կամ ջրում մարդու
օրգանիզմին անհրաժեշտ միկրոտարրերի պակասը դառնում է մի
շարք հիվանդությունների պատճառ: Սնկիկներով, բակտերիաներով
վարակված խմելու ջուրն առաջացնում է ստամոքսաղիքային
հիվանդություններ, աղմուկը հանգեցնում է հիպերտոնիկ
հիվանդության և գերհույզային (սթրեսային) վիճակի,
ճառագայթաակտիվ նյութերի մեծ քանակը պատճառ է դառնում
սպիտակարյունության և քաղցկեղի առաջացման: Մթնոլորտում
որոշ քիմիական նյութերի առկայությունն առաջ է բերում բրոնխային
հեղձուկ և ալերգիական հիվանդություններ:
Մարդու տնտեսական գործունեության հետևանքով աղտոտվում են
մթնոլորտը, ջրոլորտը և հողը:
6. Մթնոլորտ
Մթնոլորտն աղտոտում են
քիմիական նյութերը, զանազան
ֆիզիկական ազդակներ և
միկրոօրգանիզմները, երբ դրանց
արտանետվող քանակները
գերազանցում են թույլատրելի
կոնցենտրացիաները: Մթնոլորտն
աղտոտող հիմնական նյութերից են
ածխաթթվական (CO2) ու շմոլ (CO)
գազերը, ծծմբի և ազոտի օքսիդները,
ֆրեոնները և այլն: Դրանց քանակի
ավելացման գլխավոր պատճառը
նավթի, գազի, քարածխի,
կենցաղային և արդյունաբերական
թափոնների ու փայտի այրումն է:
CO և CO2 գազերի
արտանետումների ամենամեծ
բաժինն ընկնում է հատկապես
ավտոմոբիլային տրանսպորտին:
7. Ազոտի մոնօքսիդի (NO) և ազոտի երկօքսիդի (NO2) առաջացման
հիմնական աղբյուրը բենզինով ու դիզելային վառելիքով աշխատող ներքին
այրման շարժիչներն են, ազոտական թթվի արտադրությունը: NO2-ը դեղին
գույնի կայուն գազ է և մթնոլորտում պահպանվում է երկար ժամանակ:
Հաճախ քաղաքների օդն այդ գազից ստանում է շագանակագույն երանգ:
Ավտոտրանսպորտի արտանետած ածխաջրածինները, հատկապես`
քաղցկեղածին, շատ են նավթամթերքների թերայրումից առաջացող մրի ու
գուդրոնի մեջ:
Չափազանց վնասակար նյութեր են ֆրեոնները՝ մի շարք ածխաջրածինների
հալոգեն ածանցյալները, որոնք հանգեցնում են օզոնային շերտի
քայքայման, ինչի հետևանքով մեծանում է մարդկանց մաշկի քաղցկեղի
առաջացման վտանգը:
Գազից բացի, մթնոլորտ են թափանցում և կախույթի ձևով պահպանվում
պինդ ածխածինը (մուր) և ծանր մետաղները:
Որոշակի կլիմայական պայմաններում անդրամանուշակագույն
ճառագայթների ազդեցությամբ տեղի է ունենում օդի երկրորդային
աղտոտում՝ լուսաքիմիական սմոգ, երբ առաջնային աղտոտող նյութերը
քայքայվում են՝ գոյացնելով աղտոտող նոր նյութեր: Ջէկերը,
արդյունաբերական ձեռնարկությունները և տրանսպորտը մթնոլորտ են
արտանետում ոչ միայն վտանգավոր նյութեր, այլև մեծ քանակությամբ
ջերմություն, ինչի հետևանքով մթնոլորտը տաքանում է, փոխվում են օդի
խոնավությունն ու շարժունությունը՝ հանգեցնելով ջերմային աղտոտման:
Բույսերի և կենդանիների նեխման հետևանքով օդ են թափանցում նաև
բազմաթիվ ախտածին մանրէներ:
8. Աղտոտիչ նյութերը բնական ջրերի մեջ են թափանցում պինդ,
հեղուկ, կոլոիդային, էմուլսային և գազային ձևերով: Ջրի աղտոտման
հիմնական աղբյուրներն են արդյունաբերական և կենցաղային
կեղտաջրերը, ձնհալի և անձրևների ժամանակ գյուղատնտեսական
դաշտերից տեղափոխվող պարարտանյութերը,
պեստիցիդները, անձրևի և ձյան միջոցով՝ մթնոլորտից անջատվող
զանազան նյութեր: Արդյունաբերական հոսքաջրերն առավել հաճախ
աղտոտված են նավթամթերքներով, ֆենոլներով, ծանր մետաղներով
և սինթետիկ լվացամիջոցներով, ներկերով, ճարպերով, որոնք
վատացնում են ջրի որակը, այն դարձնում խմելու և սննդի մեջ
օգտագործելու համար ոչ պիտանի. խախտվում են ջրային ավազանի
կենսաբանական շարժընթացները, փոխվում է ջրային
կենսաբազմազանությունը, նվազում են արտադրողականությունն ու
սննդային արժեքը, որոշ ձկներ դառնում են թունավոր: Հատկապես
վտանգավոր են տաք հոսքաջրերը, որոնք փոխում են ջրավազանի
ջերմային ռեժիմը. վատանում են ձկների ձվադրության պայմանները,
ոչնչանում են մի շարք օգտակար մանրէներ, զարգանում են
մակաբույծներ:
Ներկայումս ջրային միջավայրի լրջագույն աղտոտիչ են նաև նավթն
ու նավթամթերքները:
9. Կենցաղային հոսքաջրերը
հիմնականում պարունակում են
աղիքային վարակիչ
հիվանդությունների
հարուցիչներ:Բնական ջրերի կարևոր
առանձնահատկությունն
ինքնամաքրման կարողությունն է՝
գոլորշիանալու, հողի մեջ ներծծվելու և
մանրէների գործունեության միջոցով:
Մշակվել են բնական ջրերի
արհեստական մաքրման բազմաթիվ
եղանակներ. մեխանիկական
եղանակով, օրինակ, մաքրվում են ջրի
մեջ լողացող և կախված նյութերը:
Ջրերի մաքրման քիմիական
եղանակներից կիրառվում
են մակարդումը, երբ քիմիական որոշ
նյութերի ազդեցությամբ ջրում եղած
խառնուրդները մակարդվում, նստում
են հատակին, կլանումը` քիմիական
որոշակի կլանիչներով ջրից կլանվում և
հեռացվում են վնասակար
նյութերը, քլորացումն ու օզոնացումը՝
քլորի և օզոնի միջոցով ախտահանվում
է խմելու ջուրը:
10. Հող
Հողի աղտոտման հիմնական աղբյուր են արդյունաբերական,
գյուղատնտեսական, կենցաղային և ճառագայթաակտիվ թափոնները:
Որոշ թափոններ նեխման հետևանքով արագ քայքայվում են, սակայն
շատերը պահպանվում են երկար, մասնավորապես` պլաստմասսայե
տարաները: Այդ առումով որոշակի վտանգ են ներկայացնում նաև
հանքային պարարտանյութերն ու պեստիցիդները, որոնք հակում
ունեն կուտակվելու սննդային շղթայի որևէ օղակի
օրգանիզմներում` հանգեցնելով գենետիկական փոփոխությունների և
ուռուցքների առաջացման:
Հողի աղտոտվածության հիմնական արտահայտությունը նրա
վնասակար ազդեցությունն է բուսական կամ կենդական այս կամ այն
օրգանիզմի վրա:
Հողը կենսոլորտի ամենակարևոր տարրերից է, կենսաբանական
բազմաթիվ շարժընթացներ պայմանավորված են հատկապես հողի
շերտով, այնտեղ են կուտակվում օրգանական նյութերը, զանազան
քիմիական տարրեր և արևի էներգիան: Հողը կատարում է
աղտոտիչների կենսաբանական կլանիչի, քայքայողի և չեզոքարարի
դեր: Ուստի, հողի պաշտպանությունն առաջնակարգ դեր ունի շրջակա
միջավայրի պահպանության համալիրում:
11. Շրջակա միջավայրի խոշոր
աղտոտիչներ են նաև
կենցաղային թափոնները:
Ծովափերի նավթով աղտոտումը
մեծ վնաս է պատճառում ջրլող
թռչուններին: