5. իոնացնողճառագայթումըռադիոակտիվտարրերումընթացող
ֆիզիկաքիմիական պրոցեսների կողմերից մեկն է: Իոնացնող
ճառագայթումն առաջ է բերում միջավայրի իոնացում, էլէկտրական
հոսանքի առաջացում, որը բերում է բջիջների քայքայմանը, արյան
բաղադրության փոփոխմանը, այրվածքների և այլ ծանր հետևանքների:
8. Ցանկացածտաքմարմինառաքումէէլեկտրամագնիսականալիքներ,որոնքկոչվում
են ինֆրակարմիր ալիքներ: Ինֆրակարմիր ալիքներ են առաքում վառված
վառարանը, բնակարանի ջեռուցման մարտկոցները և այլն: Այդ ալիքները,
կլանվելով, նկատելիորեն տաքացնոււմ են շրջապատի մարմինները: Այդ պատճառով
ինֆրակարմիր ալիքները հաճախ անվանում են ջերմային ալիքներ: Ինֆրակարմիր
ճառագայթման բնական աղբյուրներ են Արեգակը, աստղերը և մոլորակները:
9. ւլտրամանուշակագույնճառագայթմանբնականաղբյուրներնենԱրեգակը,
աստղերը: Ուլտրամանուշակագույն ճառագայթները, ինչպես և ինֆրակարմիր
ճառագայթներն աչքի համար անտեսանելի են: Այդ ճառագայթները քիչ են կլանվում
մթնոլորտի վերին շերտերի կողմից, այդ պատճառով լեռներում դրանք վտանգավոր
են մաշկի և աչքերի համար: Սական փոքր քանակով ուլտրամանուշակագույն
ճառագայթները բուժիչ ներգործություն են ունենում ոսկրային հյուսվածքի
ամրացման համար:
10. Ռենտգենյանճառագայթներիբնականաղբյուրնենարեգակնայինճառագայթները:
Ռենտգենյան ճառագայթները մասսամբ կլանվում են մթնոլորտի կողմից, հակառակ
դեպքում կործանարար ազդեցություն կունենային կենսոլորտի վրա: Նրանք
կիրառվում են հիվանդությունները ճիշտ ախտորոշելու, ոսկորների կոտրվածքները
նկարելու, ինչպես նաև քաղցկեղային հիվանդությունները բուժելու համար:
11. Ըստալիքիերկարությանռադիոալիքներըբաժանվումեն՝
երկար,միջին, կարճ, գերկարճ ռադիոալիքներ: Որքան ալիքը
երկար է, այնքան նրա՝ Երկրի մակերևույթը շրջանցելու
հատկությունն ուժեղ է արտահայտված:
12.
Մեծ քանակություններով այն բերում է հյուսվածքների, կենդանի բջիջների քայքայման, իսկ
փոքր չափաբաժիններով` առաջացնում է քաղցկեղային հիվանդություններ և խթանում է
գենետիկական փոփոխությունները: Սակայն, վտանգ են ներկայացնում ոչ այն ճառագայթման
աղբյուրները, որոնց մասին ընդունված է խոսել : Միջուկային էներգետիկայի զարգացումից
եկող ճառագայթման բաժինը չնչին մաս է կազմում: Ճառագայթման հիմնական մասը
ազգաբնակչությունը ստանում է ճառագայթման բնական աղբյուրներից` տիեզերքից,
երկրակեղևում գտնվող ռադիոակտիվ նյութերից, բժշկությունում կիրառվող ռենտգենյան
սարքավորումներից:
14. Բջջայինհեռախոսըըստէության,ռադիոէ,որըալիքներիմիջոցովազդանշաններէ
ուղարկում հենակայան (base station): Այդ ազդանշանակիրը առաջացնում է
երկու տարբեր ճառագայթարձակման դաշտեր` մերձավոր և հեռահար:
Ըստ Դ-ր Կառլոյի, որոշ հեռախոսների մեջ ճռագայթակիրը
տատանվում է 1900 Մեգահերց(MHz) հաճախականությամբ, և վնաս չի
պատճառում:
15. Բ ջջային հեռախոսների ճառագայթարձակման վնասների
ցանկը
• վնասել գլխամաշկի երակները
• պատճառ դառնալ հիշողության կորստի, շփոթվածության կամ
• ապակողմնորոշման
• ականջների մեջ զնգոց առաջացնել, ինչպես նաև թուլացնել
• կամ վնասել հոտառությունը
• պատճառ դառնալ կատարակտների, աչքի ցանցաթաղանթի
• (retina) վնասվածքի, ինչպես նաև աչքի քաղցկեղի
• մարսողության խնդիրներ առաջացնել և բարձրացնել վատ խո-
• լեստերինի մակարդակը
• առաջացնել թքագեղձերի չարորակ ուռուցքներ և այլն:
16. Գիտնականները ընդունում են , որ մարդկանց
ճնշող մեծամասնությունը մտադիր չէ հրաժարվել բջջային հեռախոս
օգտագործելուց : Սակայն մասնագետները առաջարկում են
որոշ նախազգուշական միջոցներ ձեռնարկել
• Սահմանափակել զանգերի քանակը և դրանց տևողությունը:
• խոսելու ընթացքում հեռախոսը պահել մերթ աջ մերթ ձախ
կողմում:
• Մինչև հեռախոսը ձեր ականջին դնելը, սպասեք մինչև
մյուս կողմում ձեր խոսակիցը վերցնի այն:
• Սահմանափակել բջջային հեռախոսի օգտագործումը գյուղա-
կան վայրերում կամ որևէ այլ տեղ, ուր ազդանշանը թույլ է,
կամ երբ շարժվում եք բարձր արագությամբ:
• Եթե ավելի երկար զրույցի անհրաժեշտություն կա, անթել հեռախոսի փոխարեն,
որը
բջջային հեռախոսների նման էլեկտրոմագնիսական ճառագայթներ արձակող
տեխնոլոգիա է օգտագործում, ավանդական լարով հեռախոս օգտագործեք:
17. IPHONE-Ը ԿԱՐՈՂ Է ՀԱՇՎԱՐԿԵԼ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ
ՄԱԿԱՐԴԱԿԸ
iPhone-ի սեփականատերերն արդեն այսօր հնարավորություն են
ստացել իրենց սարքի մեջ տեղադրել նոր ծրագիր , որը ինֆորմացիա
կտա այն վայրի ճառագայթման մակարդակի մասին , որտեղ մարդը
գնտվում է այդ պահին : Այս ծրագրի միջոցով, iPhone օգտագործողները
հնարավորություն ունեն ճառագայթային իրավիճակի մասին ինֆորմացիա ստանալ
ոչ միայն Ճապոնիայում, այլև եվրոպական մի շարք երկրներում: Այն ոչ միայն
տեղեկություն է հաղորդում , այլև տագնապի ազդանշան է տալիս , եթե
մարդը գտնվում է վտանգավոր գոտում
18. Համակարգիչներ
Շատերը արդեն իսկ համոզվել են, որ համակարգչի
առկայության դեպքում աշխատանքն է՛լ ավելի
դյուրին է դառնում։ Սակայն համակարգչով
աշխատելն ունի նաև իր բացասական կողմերը։
Հաճախ այն կարող է զգալիորեն վնասել
առողջությանը։ Միևնույն դիրքում երկար ժամանակ
նստելիս մեջքի մկանները լարվում են, տեղի է
ունենում արյան հոսքի կանգ:Խիստ վնասակար է
մութ կամ ոչ բավականաչափ լուսավորված
սենյակում համակարգչի մոտ աշխատելը։ Սենյակի
և մոնիտորի լուսավորությունը պետք է համարժեք
լինի։
19. Համակարգչից պաշտպանվելու մի քանի խորհուրդներ
• Մոնիտորը ճիշտ տեղադրեք, այնպես, որ այն ոչ թե անմիջապես աչքերի առջև լինի,
այլ փոքր-ինչ թեք։ Էկրանի և աչքերի միջև օպտիմալ հեռավորությունը պետք է լինի
70 սմ։ Էկրանն այնպիսի դիրքում պետք է լինի, որ արևի ճառագայթներն ու լամպի
լույսն անմիջապես նրա վրա չընկնեն։
• Եթե էկրանի ֆոնը սպիտակի փոխարեն լինի բաց մոխրագույն, իսկ պատկերը, ոչ
այնքան վառ, ապա ակնաբույժի մոտ գնալու կարիք չի լինի։
• Վերջին ժամանակներս վաճառքի են հանվել հատուկ ակնոցներ, որոնք
նախատեսված են համակարգչով աշխատելու համար։