4. Հայոց Ցեղասպանություն կամ Մեծ եղեռն, Օսմանյան
կայսրության իշխանության ղեկին կանգնած երիտթուրքական
«Իթթիհադ վե թերաքի» կուսակցության կողմից
կազմակերպված ցեղասպանություն , որի արդյունքում 1915-
1923 թվականների զանգվածային տեղահանության է
ենթարկվել և բնաջնջվել Օսմանյան կայսրության նահանգների,
այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի հայ բնակչությունը։
Պայմանականորեն Ցեղասպանության օր է համարվում 1915
թվականի ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում
ձերբակալվեց շուրջ 600 հայազգի մտավորական։
5. Լայն իմաստով Հայոց ցեղասպանությունը ներառում է 1894-
1923 թվականներին Օսմանյան կայսրության և Թուրքիայի
տարբեր վարչակարգերի կողմից ծրագրված ու հայ ժողովրդի
դեմ շարունակաբար իրականացված ցեղասպանական քայլերը,
հայության ոչնչացմանն ուղղված զանգվածային կոտորածները,
ինչպես նաև ցեղասպանության ժխտումը,
պատասխանատվությունից խուսափելու, կատարված
հանցագործություններն ու դրանց հետևանքները լռության
մատնելու կամ արդարացնելու բոլոր փորձերը՝ որպես
հանցագործության շարունակություն և նոր
ցեղասպանություններ իրականացնելու քաջալերանք:
6. Հայերի ցեղասպանությունն իրականացվում էր մի քանի
փուլերով՝ հայ զինվորների զինաթափում, հայերի
ընտրողական տարհանում սահմանամերձ շրջաններից,
Տեղահանության մասին օրենքի ընդունում, հայերի
զանգվածային տարհանում ու սպանություն: Որոշ
պատմաբաններ դրա մեջ ներառում են 1890-ական
թվականների սպանությունները, Զմյուռնիայի ջարդերը
և թուրքական զորքերի գործողությունները
Անդրկովկասում 1918 թվականին:
7. Ցեղասպանության հիմնական կազմակերպիչներ են
համարվում երիտթուրքերի առաջնորդներ Թալեաթը,
Ջեմալը և Էնվերը, նաև «Հատուկ կազմակերպության»
ղեկավար Բեհաեդդին Շաքիրը: Հայերի ցեղասպանության
հետ Օսմանյան կայսրությունում տեղի էին ունենում
ասորիների և Պոնտոսի հույների ցեղասպանությունները:
Հայկական Սփյուռքի մեծ մասն առաջացել է Օսմանյան
կայսրությունից բռնագաղթված և Մեծ եղեռնը վերապրած
հայերից:
8. «Ցեղասպանություն» եզրույթն իր ժամանակին առաջարկել է
նրա հեղինակ Ռաֆայել Լեմկինը՝ Օսմանյան կայսրությունում
հայեր և նացիստական Գերմանիայի կողմից բռնազավթված
տարածքներում հրեաների զանգվածային ոչնչացումը
բնութագրելու համար: Հոլոքոստից հետո հայերի
ցեղասպանությունը պատմության մեջ իր
ուսումնասիրվածությամբ համարվում է երկրորդը: 1915
թվականի մայիսի 24-ի համատեղ Հռչակագրում պատմության
մեջ առաջին անգամ դաշնակից երկրները հայերի
զանգվածային սպանությունները որակեցին մարդկության դեմ
կատարված հանցագործություն:
14. Սև գույնը խորհրդանշում է եղեռնի սարսափներն ու հիշողությունը
ցեղասպանության մասին: Անցյալ …
Ներսի ճառագայթաձև բաց մանուշակագույնը բոլորին հոգեհարազատ
գաղափարին համամասնակից լինելն է: Ներկա…
Որպես խորհրդանշանի գերակշրող գույն առաջարկում ենք
մանուշակագույնը:
Այն լայնորեն տարածված է հայկական ինքնագիտակցության հիմք
հանդիսացող Հայոց եկեղեցու սպասավորների հանդերձանքի տարրերում:
Ապագա…
Դեղին գույնով պատկերված է ապրելու արարելու հույս խորհրդանշող
արևի լույսը: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը խորհրդանշող 12 մույթերի
տեսքով:
Հավերժություն…