2. Մթնոլորտը ( հունարեն՝ ατμός - «գոլորշի» և σφαῖρα - «ոլորտ»),երկնային
մարմին գազային ծածկ է, որը նրա շուրջը պահպանվում է
ձգողականության շնորհիվ: Քանի որ մթնոլորտի և միջմոլորակային
տարածությունների միջև չկա հստակ սահման, ապա ընդունված է
մթնոլորտ համարել գազային այն միջավայրը, որը պտտվում է մոլորակի
հետ զուգընթաց որպես մեկ ամբողջություն:
3. Մի շարք մոլորակների մթնոլորտային շերտը, որը հիմնականում
բաղկացած է գազերից (գազային մոլորակներ ), կարող է չափազանց
հաստ լինել: Աստղերի արտաքին միջավայրը բնութագրելու համար, որը
սկսվում է ֆոտոսֆերայից, օգտագործվում է աստեղային մթնոլորտ
հասկացությունը: Երկիր մոլորակի մթնոլորտը ներառում է թթվածին, որն
օգտագործվում է կենդանի օրգանիզմների շնչառության համար, և
ածխածնի երկօքսիդ, որն օգտագործում
են բույսերը, ջրիմուռները, բակտերիաները ֆոտոսինթեզի համար:
4. Մթնոլորտը հանդես է
գալիս նաև որպես
մոլորակը արևի
ուլտրամանուշակագու
յն ճառագայթներ ից
պաշտպանող շերտ:
Մթնոլորտը առկա է
մեծ զանգված ունեցող
բոլոր մարմինների
մոտ, ինչպիսիք են
օրինակ երկրանման
մոլորակները կամ
գազային հսկաները:
Աստղերը նույնպես
զուրկ չեն
մթնոլորտից, օրինակ
Արևը:
5. Մթնոլորտի բաղադրությունը
Մոլորակի մթնոլորտի սկզբնական բաղադրությունը կախված է մոլորակի
ձևավորման փուլում արևի քիմիական և ջերմային հատկություններից , ինչպես
նաև հետագա փուլում մթնոլորտային շերտ այլ գազերի մուտքով: Հետո գազային
ծածկի բաղադրությունը էվոլյուցիայի է ենթարկվում տարբեր գործոնների
ազդեցության հետևանքով: Վեներայի (Արուսյակ) և Մարսի մթնոլորտը
հիմնականում բաղկացած է ածխածնի երկօքսիդից, ինչպես նաև
ազոտի, արգոնի, թթվածնի և այլ գազերի աննշան չափաբաժնից: Երկիր մոլորակի
մթնոլորտը մեծ մասամբ հանդիսանում է կենդանի օրգանիզմների
կենսագործունեության նախապայման:
6. Երկրի մթնոլորտային օդի մոտավոր
բաղադրությունը. ազոտ`
78,08%, թթվածին` 20,95%, արգոն` 0,93%, ածխածն
երկօքսիդ` 0,038%, ջրային գոլորշի` մոտ 1%: Բացի այս
չնչին քանակությամբ պարունակվում է
նաև ջրածին, հելիում, մի շարք այլ ՙազնիվ գազեր՚ և
աղտոտիչներ: Ցածր ջերմաստիճան ունեցող գազային
հսկաները, ինչպիսիք
են Յուպիտերը, Սատուրնը, Ուրանը և Նեպտունը, հիմն
ականում ունակ են իրենց շուրջը պահպանել փոքր
մոլեկուլային զանգված ունեցող գազեր` ջրածին և
հելիում: Բարձր ջերմաստճանային հսկաները, օրինակ
Օսիրիսը կամ Պեգաս 51 b –ն, ընդհակառակը, չեն
կարողանում պահել այն և նրանց մթնոլորտային
գազերի մոլեկուլները ցրվում են տարածության մեջ: Այս
գործընթացը դանդաղ և անընդհատ շարունակական
բնույթ ունի:
7. ՄԹՆՈԼՈՐՏԻ ԱՂՏՈՏՈՒՄԸ
Մթնոլորտի աղտոտումը լինում է տեղական ու գլոբալ:Տեղական
աղտոտումը գլխավորապես ,կապված է քաղաքների ու խոշոր
արդյունաբերական ձեռնարկություններ առկայության
հետ:Մարկությանը վաղուց հայտնի է այս կարգի աղտոտման մասին:
Այսօր աղտոտող գազերի ահավոր մեծ ցուցակ կարելի է կազմել, բայց
այնուամենայնիվ դրանց առյուծի բաժինը հասնում է CO2 -ին, CO -ին և
ահավոր վնասակար վանադիումի պենտօքսիդին՝ Va2O5: Օդային
ավազանին հսկայական վնաս է հասցնում այսպես կոչված թռչող
մոխիրը, բայց սրան առանձին կանրադառնամ, որովհետև այն իրենից
գազ չի ներկայացնում:
8. ԻՆՉՊԵՍ ՊԱՀՊԱՆԵԼ
ՄԹՆՈԼՈՐՏԸ
• Ծառ տնկենք,
• Մեքենաներ քիչ վարենք
• Օգտագործենք արևային
մարտկոցներ
• Պահպանենք օդը մաքուր
10. Կլիման տվյալ վայրին բնորոշ միանման եղանակների բազմամյա
կրկնությունն է:
Հունարեն «կլիմա» բառը նշանակում է թեքություն և
մատնանշում է Երկրի մակերևույթի թեքությունը Արեգակի
ճառագայթների նկատմամբ:
Կլիման ու եղանակը սերտ կապված են և բնորոշում են
մթնոլորտի վիճակը:
13. Կլիման ու եղանակը սերտ կապված են և բնորոշում են մթնոլորտի
վիճակը: Երկրագնդի յուրաքանչյուր վայրում եղանակային
փոփոխությունները յուրահատուկ են և գրեթե նույն ձևով կրկնվում են:
Օրինակ՝ Երևանում ամեն տարի ձմեռը ցուրտ
է, սակավաձյուն, գարունը՝ խոնավ ու մեղմ, ամառը՝ շոգ ու չոր, իսկ
աշունը` արեվոտ ու չափավոր տաք: Դա կրկնվում է ամեն տարի:
Կլիմայի ձևավորման վրա ազդում են աշխարհագրական
լայնությունը, տեղանքի բարձրությունը, գերիշխող
քամիները, լեռնալանջերի դիրքադրությունը, ծովերի և օվկիանոսների
հեռավորությունը, ծովային հոսանքների և, իհարկե, մարդու
տնտեսական գործունեությունը: