2. Առյուծը կատվազգիների ընտանիքի
գիշատիչ կաթնասուն կենդանի է:
Առյուծները տարածված են եղել
Աֆրիկայում և Հարավարևմտյան
Ասիայում: Սակայն այժմ նրանք
այնտեղ գրեթե լրիվ ոչնչացված են:
Պահպանվել են միայն
Կենտրոնական Աֆրիկայի որոշ
շրջաններում և արգելոցներում, շատ
քիչ քանակությամբ՝ Հնդկաստանում:
Ապրում են
սավաննաներում, կիսաանապատնե
րում և անապատներում: Հասուն
առյուծի մարմնի երկարությունը մոտ
2 մ է, պոչինը՝ մինչև 1 մ, կենդանի
զանգվածը հասնում է 250 կգ-ի:
Արուն պարանոցի շուրջը և մարմնի
առջևի մասում ունի բաշ:
3. Տեղի բնակիչները
հազվադեպ են
կարողացել առյուծ
որսալ: Պատահել է, որ
առյուծը նույնիսկ
գյուղեր է ներխուժել և
մարդկանց աչքի առաջ
քարշ տվել-տարել ցլիկ
կամ կով: Մարդիկ
կարծել են, թե
առյուծների ոչնչացումով
կճղակավոր
կենդանիների քանակը
կավելանա: Սակայն
ստացվել է հակառակը.
հիվանդությունների
տարածման հետևանքով
ավելի շատ կենդանիներ
են ոչնչացել:
4. Առյուծներ կան նաև
Երևանի
կենդանաբանական այգում:
Առյուծի նորածին ձագերը՝
կորյունները, որ
սովորաբար երեքն են
լինում, շատ փոքր են
(մոտավորապես 30 սմ) ու
խայտաբղետ, նրանք
մեծանալով դառնում են
միագույն: Առյուծն ապրում
է 25–30 տարի: Առյուծներն
ապրում են խմբերով`
պրայդներով, որտեղ լինում
են 2-ից ավելի արուներ և
էգեր: Նրանք ամբողջ
կյանքն ապրում են
միասին, միմյանցից
անբաժան և միասին են
մեծացնում իրենց ձագերին: