ݺߣ

ݺߣShare a Scribd company logo
Գիշատիչ բույսեր
Իշխանյան Մարինե
Միջին դպրոց
7-4 դասարան
Գիշատիչ կամ միջատակեր բույսեր են կոչվում այն բազմամյա խոտաբույսերը,
թփերը, թփիկները, լիանները, որոնք որսում են մանր միջատներ, հազվադեպ՝
նաև այլ մանր կենդանիներ, և օգտագործում որպես լրացուցիչ (գլխավորապես
ազոտային) սնունդ: Հայտնի են մոտ 500 գիշատիչ բույսեր: Տարածված են
ամենուրեք, առավելապես՝ արևադարձային և մերձարևադարձային
երկրներում:ՀՀ-ում տարածված է խորշաբուսազգիների ընտանիքին
պատկանող 3 տեսակ՝ փոքր, միջին և սովորական խորշաբույսերը: Հանդիպում
են լեռնային մարզերի (Լոռի, Տավուշ) լճերում, լճակներում և դանդաղահոս
ջրերում:
Ջրային գիշատիչ բույսերն ազատ լողացող, արմատազուրկ, բազմամյա
խոտաբույսեր են: Ցողունի երկարությունը մինչև 100 սմ է: Տերևները կտրտված
են, դրանց մի մասը ձևափոխվել է մանր փամփշտիկների, որոնցով որսում են
ջրային մանր կենդանիներ, միջատներ, որդեր, թրթուրներ և այլն: Խորշաբույսի
կամ ջրատիկի փամփշտիկը կանաչ կամ կապտականաչ է, ունի փոքր անցք
(երախ), որը ծածկված է հատուկ փականով, իսկ երախի շուրջը կան
միջատներին գրավող լորձապատ մազիկներ: Ազոտային քաղցը, ֆոսֆորի,
կալիումի և այլ նյութերի անբավարարությունը նրանք լրացնում են ի հաշիվ
կենդանական կերի: Ունեն միջատներ որսալու տարբեր հարմարանքներ՝
սափորիկներ, պարկեր, թարթիչավոր ատամնաձև ելուստներ ու խոռոչներ,
յուրահատուկ գունավորում, նաև արտազատում են միջատներին հրապուրող
քաղցրավուն, կպչուն ու հոտավետ նյութեր:
Գիշատիչ բույսերն իրենց որսացած միջատների հաշվին
լրացնում են հողից ստացված սննդանյութում եղած
օրգանական նյութերի պակասը:

More Related Content

Գիշատիչ բույսեր

  • 2. Գիշատիչ կամ միջատակեր բույսեր են կոչվում այն բազմամյա խոտաբույսերը, թփերը, թփիկները, լիանները, որոնք որսում են մանր միջատներ, հազվադեպ՝ նաև այլ մանր կենդանիներ, և օգտագործում որպես լրացուցիչ (գլխավորապես ազոտային) սնունդ: Հայտնի են մոտ 500 գիշատիչ բույսեր: Տարածված են ամենուրեք, առավելապես՝ արևադարձային և մերձարևադարձային երկրներում:ՀՀ-ում տարածված է խորշաբուսազգիների ընտանիքին պատկանող 3 տեսակ՝ փոքր, միջին և սովորական խորշաբույսերը: Հանդիպում են լեռնային մարզերի (Լոռի, Տավուշ) լճերում, լճակներում և դանդաղահոս ջրերում:
  • 3. Ջրային գիշատիչ բույսերն ազատ լողացող, արմատազուրկ, բազմամյա խոտաբույսեր են: Ցողունի երկարությունը մինչև 100 սմ է: Տերևները կտրտված են, դրանց մի մասը ձևափոխվել է մանր փամփշտիկների, որոնցով որսում են ջրային մանր կենդանիներ, միջատներ, որդեր, թրթուրներ և այլն: Խորշաբույսի կամ ջրատիկի փամփշտիկը կանաչ կամ կապտականաչ է, ունի փոքր անցք (երախ), որը ծածկված է հատուկ փականով, իսկ երախի շուրջը կան միջատներին գրավող լորձապատ մազիկներ: Ազոտային քաղցը, ֆոսֆորի, կալիումի և այլ նյութերի անբավարարությունը նրանք լրացնում են ի հաշիվ կենդանական կերի: Ունեն միջատներ որսալու տարբեր հարմարանքներ՝ սափորիկներ, պարկեր, թարթիչավոր ատամնաձև ելուստներ ու խոռոչներ, յուրահատուկ գունավորում, նաև արտազատում են միջատներին հրապուրող քաղցրավուն, կպչուն ու հոտավետ նյութեր:
  • 4. Գիշատիչ բույսերն իրենց որսացած միջատների հաշվին լրացնում են հողից ստացված սննդանյութում եղած օրգանական նյութերի պակասը: