3. ԱԿՐՈՍՏԻՔՈՍ ՄԱՅՐԻԿԻՍ
Գարնան տերևի նման ես դու, մայրիկ,
Ելակի պես կարմիր ես,
Ղեկն ես իմ տան, մայրիկ,
Եղանակի պես սիրուն,
Ցորենի պես թարմ,
Իմ ամենագեղեցիկ մայրիկ,
Կարկաչուն ես դու, մայրիկ ջան:
Իմ ուժեղ մայրիկ,
Մայրի’կ, քեզնից ամենալավ մայրիկ չկա.
Մայրի’կ, ես սիրում եմ քեզ,
Աստղի պես փայլուն ես,
Յուրաքանչյուր տեղ իմ հետ ես, մայրիկ,
Րոպեներ ես ինձ նվիրում, մայրիկ,
Ինձ համար հեքիաթ ես, մայրիկ,
Կակաչի պես գեղեցիկ ես, մայրիկ: