2. Ընդհանրապես կենդանական աշխարհում կենդանիների
կարգաբանական տեղը որոշելու և ճշտելու համար օգտագործում են
նաև ձայնագրման մեթոդը: Այսինքն` դաշտային պայմաններում
ձայնագրում են կենդանուն, իսկ հետո այդ ձայնագրությունը
բերվում է լաբորատորիա, հատուկ սարքերի միջոցով ձայնի
վերարտադրություն է տեղի ունենում և որոշվում է, թե տվյալ
կենդանու արտաբերած ձայնն ի՞նչ է նշանակում: Իրականում
կենդանու ամեն մի ձայնը շատ կարևոր նշանակություն ունի: Այն
կարող է շատ տարբեր նշանակություններ ունենալ:
3. Օրինակ, երկկենցաղների մոտ
կա 5 տեսակի ձայն, կա ամուսնական
ձայն, այսինքն` սիրային խաղերի
ձայն, անձրևի ձայն, երբ պետք է անձրև
գա, վախի ձայն, տարածքի ձայն՝ որ
տվյալ տարածքն իրենն է, և ուրիշ
կենդանի չպետք է գա այդտեղ, և այլն:
Այսինքն` կենդանու արձակած ամեն
մի ձայն պատահական չէ և անտեղի
չէ: Օրինակ, թռչունները բազմազան
ձայներ են արձակում, իսկ մարդիկ
երբեմն հիանում են այդ ձայներով,
սակայն թռչունների ձայները,
էսթետիկական հաճույք պարգևելուց
բացի, ունեն նաև կենսաբանական մեծ
նշանակություն, որը գիտության մեջ
նոր զարգացող ուղղություն է:
4. Ձկները շատ հետաքրքիր ձայն են
արձակում, և այդ ձայնի արձակմանն
օժանդակում է նրանց լողափամփուշտը,
ինչն իրականում մի քանի ֆունկցիա է
կատարում. այն և՛ ձայն հանելու համար
է, և՛ շնչառության համար` հավելյալ
թթվածին է մատակարարում և
համարվելով` որպես հիդրոստատիկ
(հավասարակշռության) օրգան, օգնում
է, որպեսզի ձուկը կարողանա
կարգավորել իր վեր բարձրանալը,
իջնելը և այլն: Այսինքն` ձկները
նույնպես ձայն են հանում, որոնք կարող
են շատ տարբեր նշանակություններ
ունենալ` բազմացման
նշանակությունից` մինչև սերնդին
պաշտպանելու նշանակություն, և այլն:
Ընդհանրապես աշխարհում կան ձայնադարաններ, ամենամեծ ձայնադարանը
գտնվում է Կոռնելիի անվան համալսարանում (ԱՄՆ), որտեղ պահվում են ամբողջ
ծովային և ցամաքային կենդանիների ձայները: Օրինակ, ընդունված է ասել, որ
բնության մեջ ձկները համր են, բայց դա այդպես չէ:
5. Չղջիկներ
Օրինակ, թռչունների ձայներն օգտագործվում են բժշկության մեջ`
հատկապես հոգեկան ծանր վիճակով մարդկանց այդ վիճակից դուրս բերելու
համար: Դրա համար հատուկ սենյակներ կան, որտեղ մտնում եք, ու այնպիսի
ձայներով եք շրջապատված լինում, կարծես անտառում եք, շուրջը թռչուններ
են, մի խոսքով` դուք ասես դրախտային միջավայրում եք:
Չղջիկի առջևի վերջույթները ձևափոխվել են թևերի,
մատները երկար են և հենարանի դեր են կատարում
թռիչքաթաղանթի համար։ Ցերեկը, փաթաթվելով այդ
լայն թևերի մեջ, նրանք գլխիվայր կախվում-մնում են
փչակներում, ձեղնահարկերում կամ որևէ մութ
տեղում, իսկ գիշերը դուրս են թռչում՝ որսի։ Անաղմուկ
ճախրում են երկնքում՝ հաճախակի թափահարելով
թևերը։ Չղջիկներն ուտում են մեծ քանակությամբ
միջատներ և դրանով զգալի օգուտ են բերում։
Արևադարձային որոշ տեսակներ սնվում են ավելի
խոշոր չղջիկների այլ տեսակներով և կրծողներով,
առանձին ներկայացուցիչներ՝ բույսերինեկտարով ու
պտուղներով։
6. Չղջիկները կողմնորոշվում են
անդրաձայնով. թռչելիս մոտակա
առարկաներից ու միջատներից
անդրադարձած իր ձայնի արձագանքով
չղջիկը շրջանցում է անշարժ արգելքը կամ
հետապնդում միջատին։Ժամանակակից
նավերում կա մի տեղորոշիչ սարք (ռադար),
որը նույնպես գործում է անդրաձայնի
սկզբունքով և թանձր մառախուղի
ժամանակ անգամ օգնում է հայտնաբերելու
ժայռը, այսբերգը (սառցալեռը) կամ այլ
կարգի վտանգներ։ Չղջիկները բնակվում են
փչակներում, ժայռաճեղքերում,
քարանձավներում՝ մինչև մի քանի միլիոնի
հասնող գաղութներով։ Տարածված են
չափավոր կլիմայով վայրերում։
7. Ցուրտ եղանակին նրանք ձմեռային քուն են մտնում։ Բազմանում են
տարին 1 անգամ, ունենում 1–2 ձագ։ Երկարակյաց են. ապրում են մինչև 20
տարի։ Չղջիկների առանձին տեսակներ վարակիչ հիվանդություններ
տարածողներ են։ Շատ տեսակներ անհետացման եզրին են՝ շրջակա
միջավայրի աղտոտվածության և նրանց սովորական ապրելավայրերի
ավերման պատճառով։
Հարավային Ամերիկայում բնակվում է չղջիկների 4 տեսակ, որոնց
անվանում են վամպիրներ։ Նրանք սնվում են միայն կաթնասունների ու
թռչունների թարմ արյունով։ Վամպիրներն արյունը ոչ թե արտածծում են, այլ
լիզում են վերքի վրայից։ Զոհի համար վտանգավոր է ոչ այնքան արյան
կորուստը, որքան վամպիրից վարակիչ հիվանդություններով վարակվելու
վտանգը։