ݺߣ

ݺߣShare a Scribd company logo
Էդվարդ Գրիգ
ԷԴՎԱՐԴ ԳՐԻԳԸ, ՆՈՐՎԵԳԱՑԻ ՆՇԱՆԱՎՈՐ ԵՐԳԱՀԱՆ,
ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ և ԽՄԲԱՎԱՐ Է։ ՆՐԱ ԱՌԱՎԵԼ
ՀԱՅՏՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՆ
«ՔՆԱՐԵՐԳԱԿԱՆ ՊԻԵՍՆԵՐ ԴԱՇՆԱՄՈՒՐԻ ՀԱՄԱՐ»
(LYRISKE STYKKER, 1867–ՕՔՍՖՈՐԴ 1901, ԲԱՂԿԱՑԱԾ Է
ՏԱՍԸ ՏԵՏՐԻՑ), ՋՈՒԹԱԿԻ ՀԱՄԱՐ 3 ՍՈՆԱՏՆԵՐԸ (ОР. 8,
ՖԱ ՄԱԺՈՐ, 1865; ОР. 13, ՍՈԼ ՄԻՆՈՐ, 1867; ОР. 45, ԴՈ
ՄԻՆՈՐ, 1886–1887), ԹԱՎՋՈՒԹԱԿԻ ՀԱՄԱՐ ԼՅԱ ՄԻՆՈՐ
ՍՈՆԱՏԸ (ОР. 36, 1882), ՍՈԼ ՄԻՆՈՐ ԼԱՐԱՅԻՆ ՔԱՌՅԱԿԸ
(ОР. 27, 1877–1878), ԴԱՇՆԱՄՈՒՐԻ և ՆՎԱԳԱԽՄԲԻ ՀԱՄԱՐ
ՀԱՄԵՐԳԸ (1868), ՀԵՆՐԻԿ ԻԲՍԵՆԻ «ՊԵՐ ԳՅՈՒՆՏ»
ԴՐԱՄԱՅԻ ՀԱՄԱՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ (PEER GYNT, 1876)։
ԳՐԵԼ Է ՆԱև ՇՈՒՐՋ 240 ԵՐԳ։
Կենսագրություն
Էդվարդ Գրիգի նախնիները գաղթել են Շոտլանդիայից. հայրը՝ Ալեքսանդր Գրիգը ,
աշխատել է բրիտանական հյուպատոսարանում, մայրը՝ Գեսինան, որդու դաշնամուրի
առաջին ուսուցիչն էր։ Գրիգը 1862 թ. ավարտել է
Լայպցիգի կոնսերվատորիայի դաշնամուրի և ստեղծագործական բաժինները։ 1863–
1866 թթ. ապրել էԿոպենհագենում և դասեր առել դանիացի կոմպոզիտոր Նիլս
Գադեից։ 1866 թվականին տեղափոխվել է Քրիստիանիա (այժմ՝ Օսլո), եղել տեղի
ֆիլհարմոնիայի դիրիժոր, ապա հիմնել է երաժշտական ակադեմիա (Յուհան
Սվենսենի հետ), «Եվտերպե» համերգային կազմակերպությունը (մի խումբ դանիացի
կոմպոզիտորների հետ), երաժշտական ընկերություն։ 1870-ական թվականների
վերջից կնոջ՝ երգչուհի Նինա Հագերուպի հետ Գրիգը, որպես դաշնակահար
և դիրիժոր, համերգներով շրջագայել է Եվրոպայի մի շարք երկրներում։ 1880–
1882թթ. Բերգենում ղեկավարել է «Հարմոնիա» երաժշտական ընկերությունը, որպես
դաշնակահար և դիրիժոր՝ ելույթներ է
ունեցել Գերմանիայում, Դանիայում ուՀոլանդիայում։ 1885 թվականից մինչև կյանքի
վերջը կոմպոզիտորն ապրել և ստեղծագործել է Տրոլհաուգենի իր առանձնատանը։
Ստեղծագործություններ
Գրիգի ստեղծագործությունը լայնածավալ և բազմակողմանի է։ Գրիգը գրել է
ամենատարբեր ժանրերի
ստեղծագործություններ։Դաշնամուրային կոնցերտը և բալլադը, ջութակի և դաշնամուրի
համար երեք սոնատները և թավջութակի և դաշնամուրի համար սոնատը, կվարտետը
վկայում են խոշոր ձևերի նկատմամբ ունեցած Գրիգի մշտական ձգտման մասին։ Դրա հետ
մեկտեղ, անփոփոխ է մնում կոմպոզիտորի հետաքրքրությունը գործիքային մանրանվագի
նկատմամբ. «Բանաստեղծական պատկերները», «Թերթիկներ ալբոմից», «Լիրիկական
պիեսներ» ցիկլերը։ Նույն չափով, որքան և դաշնամուրայինը, կոմպոզիտորին մշտապես
հրապուրում էր կամերային վոկալ մանրաերգը՝ ռոմանսը, երգը։ Սիմֆոնիկ
ստեղծագործության բնագավառը նշանավորվում է այնպիսի գլուխգործոցներով, ինչպիսիք
են «Պեր Գյունտ», «Հոլբերգի ժամանակներից» սյուիտները։ Գրիգի ստեղծագործության
բնորոշ տեսակներից մեկը՝ ժողովրդական պարերի և երգերի մշակումներն են։ Ոչ բարդ
դաշնամուրային պիեսները (օպ.17), սյուիտային ցիկլը չորս ձեռքով դաշնամուրի (օպ.35
«Նորվեգական պարերը») և նվագախմբի համար (օպ.35 «Նորվեգական պարերի»
նվագախմբային խմբագրությունը, նորվեգական ժողովրդական մոտիվներով «Սիմֆոնիկ
պարերը»)։ Գրիգի ստեղծագործության հիմքն են կազմում ժողովրդական կյանքի, հայրենի
բնության պատկերները, ժողովրդական ֆանտաստիկայի կերպարները, մարդը
կենսազգացողության իր ամբողջ լիությամբ։

More Related Content

Էդվարդ Գրիգ

  • 1. Էդվարդ Գրիգ ԷԴՎԱՐԴ ԳՐԻԳԸ, ՆՈՐՎԵԳԱՑԻ ՆՇԱՆԱՎՈՐ ԵՐԳԱՀԱՆ, ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ և ԽՄԲԱՎԱՐ Է։ ՆՐԱ ԱՌԱՎԵԼ ՀԱՅՏՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՆ «ՔՆԱՐԵՐԳԱԿԱՆ ՊԻԵՍՆԵՐ ԴԱՇՆԱՄՈՒՐԻ ՀԱՄԱՐ» (LYRISKE STYKKER, 1867–ՕՔՍՖՈՐԴ 1901, ԲԱՂԿԱՑԱԾ Է ՏԱՍԸ ՏԵՏՐԻՑ), ՋՈՒԹԱԿԻ ՀԱՄԱՐ 3 ՍՈՆԱՏՆԵՐԸ (ОР. 8, ՖԱ ՄԱԺՈՐ, 1865; ОР. 13, ՍՈԼ ՄԻՆՈՐ, 1867; ОР. 45, ԴՈ ՄԻՆՈՐ, 1886–1887), ԹԱՎՋՈՒԹԱԿԻ ՀԱՄԱՐ ԼՅԱ ՄԻՆՈՐ ՍՈՆԱՏԸ (ОР. 36, 1882), ՍՈԼ ՄԻՆՈՐ ԼԱՐԱՅԻՆ ՔԱՌՅԱԿԸ (ОР. 27, 1877–1878), ԴԱՇՆԱՄՈՒՐԻ և ՆՎԱԳԱԽՄԲԻ ՀԱՄԱՐ ՀԱՄԵՐԳԸ (1868), ՀԵՆՐԻԿ ԻԲՍԵՆԻ «ՊԵՐ ԳՅՈՒՆՏ» ԴՐԱՄԱՅԻ ՀԱՄԱՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ (PEER GYNT, 1876)։ ԳՐԵԼ Է ՆԱև ՇՈՒՐՋ 240 ԵՐԳ։
  • 2. Կենսագրություն Էդվարդ Գրիգի նախնիները գաղթել են Շոտլանդիայից. հայրը՝ Ալեքսանդր Գրիգը , աշխատել է բրիտանական հյուպատոսարանում, մայրը՝ Գեսինան, որդու դաշնամուրի առաջին ուսուցիչն էր։ Գրիգը 1862 թ. ավարտել է Լայպցիգի կոնսերվատորիայի դաշնամուրի և ստեղծագործական բաժինները։ 1863– 1866 թթ. ապրել էԿոպենհագենում և դասեր առել դանիացի կոմպոզիտոր Նիլս Գադեից։ 1866 թվականին տեղափոխվել է Քրիստիանիա (այժմ՝ Օսլո), եղել տեղի ֆիլհարմոնիայի դիրիժոր, ապա հիմնել է երաժշտական ակադեմիա (Յուհան Սվենսենի հետ), «Եվտերպե» համերգային կազմակերպությունը (մի խումբ դանիացի կոմպոզիտորների հետ), երաժշտական ընկերություն։ 1870-ական թվականների վերջից կնոջ՝ երգչուհի Նինա Հագերուպի հետ Գրիգը, որպես դաշնակահար և դիրիժոր, համերգներով շրջագայել է Եվրոպայի մի շարք երկրներում։ 1880– 1882թթ. Բերգենում ղեկավարել է «Հարմոնիա» երաժշտական ընկերությունը, որպես դաշնակահար և դիրիժոր՝ ելույթներ է ունեցել Գերմանիայում, Դանիայում ուՀոլանդիայում։ 1885 թվականից մինչև կյանքի վերջը կոմպոզիտորն ապրել և ստեղծագործել է Տրոլհաուգենի իր առանձնատանը։
  • 3. Ստեղծագործություններ Գրիգի ստեղծագործությունը լայնածավալ և բազմակողմանի է։ Գրիգը գրել է ամենատարբեր ժանրերի ստեղծագործություններ։Դաշնամուրային կոնցերտը և բալլադը, ջութակի և դաշնամուրի համար երեք սոնատները և թավջութակի և դաշնամուրի համար սոնատը, կվարտետը վկայում են խոշոր ձևերի նկատմամբ ունեցած Գրիգի մշտական ձգտման մասին։ Դրա հետ մեկտեղ, անփոփոխ է մնում կոմպոզիտորի հետաքրքրությունը գործիքային մանրանվագի նկատմամբ. «Բանաստեղծական պատկերները», «Թերթիկներ ալբոմից», «Լիրիկական պիեսներ» ցիկլերը։ Նույն չափով, որքան և դաշնամուրայինը, կոմպոզիտորին մշտապես հրապուրում էր կամերային վոկալ մանրաերգը՝ ռոմանսը, երգը։ Սիմֆոնիկ ստեղծագործության բնագավառը նշանավորվում է այնպիսի գլուխգործոցներով, ինչպիսիք են «Պեր Գյունտ», «Հոլբերգի ժամանակներից» սյուիտները։ Գրիգի ստեղծագործության բնորոշ տեսակներից մեկը՝ ժողովրդական պարերի և երգերի մշակումներն են։ Ոչ բարդ դաշնամուրային պիեսները (օպ.17), սյուիտային ցիկլը չորս ձեռքով դաշնամուրի (օպ.35 «Նորվեգական պարերը») և նվագախմբի համար (օպ.35 «Նորվեգական պարերի» նվագախմբային խմբագրությունը, նորվեգական ժողովրդական մոտիվներով «Սիմֆոնիկ պարերը»)։ Գրիգի ստեղծագործության հիմքն են կազմում ժողովրդական կյանքի, հայրենի բնության պատկերները, ժողովրդական ֆանտաստիկայի կերպարները, մարդը կենսազգացողության իր ամբողջ լիությամբ։