ݺߣ

ݺߣShare a Scribd company logo
Մարսողական համակարգ
 Մարսողական համակարգը
մարդու և կենդանիների
ընդունած սննդի մեխանիկական
ու քիմիական մշակումը,
ներծծումը, կղանքի ձևավորումն
ու հեռացումն իրականացնող
օրգանների ամբողջություն է։
Մարդու մարսողական
համակարգը կազմված է
մարսողական խողովակից և
մարսողական գեղձերից։
Մարսողական խողովակը
(երկարությունը՝ 8-10մ) սկսում
է բերանով և ստորաբաժանվում
է հատվածների՝ բերանի խոռոչ,
ըմպան, կերակրափող,
ստամոքս, բարակ և հաստ
աղիներ։
 Առաջի 3 բաժինների ընթացքն
ուղղաձիգ է, իսկ մյուսները
կազմում են գալարներ ու ծնկեր։
Մարսողական խողովակի
պատերը հիմնականում կազմված
են 3 շերտից՝ արտաքին՝
շճաթաղանթային, որը կատարում
է պաշտպանական գործառույթ,
ներքին՝ լորձաթաղանթային, որի
փուխր շարակցահյուսվածքային
հենքում ճյուղավորվում են
արյան, ավշային անոթները և
նյարդերը, միջին՝ մկանային, որի
գալարակծկանքային
շարժումների շնորհիվ սնունդը
փոխադրվում է տեղից տեղ։
Միայն կերակրափողի և ըմպանի
արտաքին շերտն է կազմված
շարակցական հյուսվածից։
 Մարսողական գեղձերն են
թքագեղձերը, լյարդը,
ենթաստամոքսային գեղձը,
նաև մարսողական
խողովակի պատերի
լերձաթաղանթում և
ենթալորձային
հյուսվածքում գտնվող
մանր գեղձերը, որոնց
ծորաններով ֆերմենտ
պարունակող
գեղձահյութերը
(ստամոքսահյութ,
աղիքահյութ, լեղի, թուք,
լորձ) արտազատվում են
մարսողական խողովակի
տարբեր հատվածների մեջ
և նպաստում
սննդանյութերի քիմիական
մշակմանը։
 Բերանի խոռոչում սնունդը
մանրանում է, թքի հետ
շաղախվելով վերածվում
կերակրագնդի։ Ատամները, լեզուն և
թուքը մասնակցում են կերակրի
մանրացմանը։ Ըմպանի մկանների
կծկումների շնորհիվ
կերակրագունդը հրվում է դեպի
կերակրափող, որով այն
տեղաշարժվում, ընկնում է
ստամոքս։ Վերջինս պարկանման
լայնացում է, որի ձևը, ծավալը և
չափերը փոփոխական են և կախված
են նրա պատերի լարումից,
լցվածության աստիճանից, հարևան
օրգանների (լյարդ,
ենթաստամոքսային գեղձ, փայծառ,
աղիներ) վիճակից ու
փոխազդեցությունից։ Ստամոքսի
հիմնական գործառույթը սննդի
քիմիական մշակումն է և
տեղափոխումը 12-մատնյա աղի։
Հասուն մարդու ստամոքսում
խառնվախ սնունդը մնում է 6 ժամ,
որի ընթացքում այն հասցնում ՝ լրիվ
շաղախվել ստամեքսահյութով։
 Դրունքային սեղմանի ռեֆլեքսային պերբերական
բացման ու փակման շնորհիվ սննդի զանգվածը
փոքր բաժիններով ստամոքսից անցնում է 12-
մատնյա աղի։ Աղիներն սկսվում են
ստամոքսաելքից և ավարտվում հետանցքով։
Տարբերում են բարակ և հաստ աղիներ։ Բարակ
աղին բաժանվում է կարճ՝ 12-մատնյա, և զստային
աղիների, հաստ աղին՝ կույր, վերել, լայնական
(հորիզոնական), վայրէջ, սիգմայաձև և ուղիղ
աղիների։ Բարակ աղիների երկարությունը 4,5մ է,
հաստ աղիինը՝ 1,5մ։ Բարակ աղիների
ամենակարևոր գործառնական մասը՝
լորձաթաղանոը, ծածկված է մատնանման
արտացցվածքներով՝ թավիկներով, որոնք
ապահովում են մարսողության նյութերի ներծծումը։
 Բարակ աղիներում տեղի են ունենում
սննդանյութերի (սպիտակուցներ, ճարպեր և
ածխաջրեր) ճեղքման ու ներծծման բարդ
շարժընթացի հիմնական փուլերը։ Մարսողությանը
մասնակցում են աղիքային հյութը, լեղին,
ենթաստամոքսային գեղձի ներզատուկը։ Բարակ
աղիների գալարակծկանքային շարժումների
շնորհիվ նրա պարունակությունը տեղափոխվում է
դեպի հաստ աղի։ Հաստ աղին տարբեր ակտիվ
շարժումներով նպաստում է պարունակության
խառնվելուն և տեղափոխվելուն դեպի ուղիղ աղի։
Հաստ աղիում ավարտվում է մարսված սննդի,
հատկապես ջրի յուրացումը, իսկ մնացած նյութերը
քայքայվում են բարակ աղիով անցած ֆերմենտների
և հաստ աղիում առկա բակտերիաների (մանրէային
ֆլորա) ազդեցությամբ։
 Հաստ աղիում ձևավորվում է կղանքը, որը կազմված է
սննդի չմարսված մնացորդներից, լորձից,
լորձաթաղանթի մահացած բջիջներից և մանրէներից։
Աղիները որոշակի դեր ունեն նաև օրգանիզմի
իմունաբանական հակազդեցություններում։ Լայնորեն
տարածված են մարսողական համակարգի
հիվանդությունները։ Դրանց հաճախությունն ու բնույթը
կախված են աշխարհագրական, սոցիալական
պայմաններից, ապրելակերպից և սննդի
առանձնահատկություններից, բնակչության հիգիենային
դաստիրակությունից և առողջապահության
զարգացման մակարդակից։
 Ժամանակակից
բժշկագիտությունն ունի
մարսողական
համակարգի
հիվանդությունների
ախտորոշման և բուժման
մեծ հնարավորություններ։
Ձևավորվել է
բժշկագիտության նոր
ճյուղ՝
ստամոքսաղիքաբանությու
նը, հիվանդանոցներում
ստեղծվել են
բուժկանխարգելիչ
օգնություն կազմակերպող
մասնագիտացված
բաժանմունքներ։

More Related Content

презентация Microsoft office power point (3)

  • 2.  Մարսողական համակարգը մարդու և կենդանիների ընդունած սննդի մեխանիկական ու քիմիական մշակումը, ներծծումը, կղանքի ձևավորումն ու հեռացումն իրականացնող օրգանների ամբողջություն է։ Մարդու մարսողական համակարգը կազմված է մարսողական խողովակից և մարսողական գեղձերից։ Մարսողական խողովակը (երկարությունը՝ 8-10մ) սկսում է բերանով և ստորաբաժանվում է հատվածների՝ բերանի խոռոչ, ըմպան, կերակրափող, ստամոքս, բարակ և հաստ աղիներ։
  • 3.  Առաջի 3 բաժինների ընթացքն ուղղաձիգ է, իսկ մյուսները կազմում են գալարներ ու ծնկեր։ Մարսողական խողովակի պատերը հիմնականում կազմված են 3 շերտից՝ արտաքին՝ շճաթաղանթային, որը կատարում է պաշտպանական գործառույթ, ներքին՝ լորձաթաղանթային, որի փուխր շարակցահյուսվածքային հենքում ճյուղավորվում են արյան, ավշային անոթները և նյարդերը, միջին՝ մկանային, որի գալարակծկանքային շարժումների շնորհիվ սնունդը փոխադրվում է տեղից տեղ։ Միայն կերակրափողի և ըմպանի արտաքին շերտն է կազմված շարակցական հյուսվածից։
  • 4.  Մարսողական գեղձերն են թքագեղձերը, լյարդը, ենթաստամոքսային գեղձը, նաև մարսողական խողովակի պատերի լերձաթաղանթում և ենթալորձային հյուսվածքում գտնվող մանր գեղձերը, որոնց ծորաններով ֆերմենտ պարունակող գեղձահյութերը (ստամոքսահյութ, աղիքահյութ, լեղի, թուք, լորձ) արտազատվում են մարսողական խողովակի տարբեր հատվածների մեջ և նպաստում սննդանյութերի քիմիական մշակմանը։
  • 5.  Բերանի խոռոչում սնունդը մանրանում է, թքի հետ շաղախվելով վերածվում կերակրագնդի։ Ատամները, լեզուն և թուքը մասնակցում են կերակրի մանրացմանը։ Ըմպանի մկանների կծկումների շնորհիվ կերակրագունդը հրվում է դեպի կերակրափող, որով այն տեղաշարժվում, ընկնում է ստամոքս։ Վերջինս պարկանման լայնացում է, որի ձևը, ծավալը և չափերը փոփոխական են և կախված են նրա պատերի լարումից, լցվածության աստիճանից, հարևան օրգանների (լյարդ, ենթաստամոքսային գեղձ, փայծառ, աղիներ) վիճակից ու փոխազդեցությունից։ Ստամոքսի հիմնական գործառույթը սննդի քիմիական մշակումն է և տեղափոխումը 12-մատնյա աղի։ Հասուն մարդու ստամոքսում խառնվախ սնունդը մնում է 6 ժամ, որի ընթացքում այն հասցնում ՝ լրիվ շաղախվել ստամեքսահյութով։
  • 6.  Դրունքային սեղմանի ռեֆլեքսային պերբերական բացման ու փակման շնորհիվ սննդի զանգվածը փոքր բաժիններով ստամոքսից անցնում է 12- մատնյա աղի։ Աղիներն սկսվում են ստամոքսաելքից և ավարտվում հետանցքով։ Տարբերում են բարակ և հաստ աղիներ։ Բարակ աղին բաժանվում է կարճ՝ 12-մատնյա, և զստային աղիների, հաստ աղին՝ կույր, վերել, լայնական (հորիզոնական), վայրէջ, սիգմայաձև և ուղիղ աղիների։ Բարակ աղիների երկարությունը 4,5մ է, հաստ աղիինը՝ 1,5մ։ Բարակ աղիների ամենակարևոր գործառնական մասը՝ լորձաթաղանոը, ծածկված է մատնանման արտացցվածքներով՝ թավիկներով, որոնք ապահովում են մարսողության նյութերի ներծծումը։
  • 7.  Բարակ աղիներում տեղի են ունենում սննդանյութերի (սպիտակուցներ, ճարպեր և ածխաջրեր) ճեղքման ու ներծծման բարդ շարժընթացի հիմնական փուլերը։ Մարսողությանը մասնակցում են աղիքային հյութը, լեղին, ենթաստամոքսային գեղձի ներզատուկը։ Բարակ աղիների գալարակծկանքային շարժումների շնորհիվ նրա պարունակությունը տեղափոխվում է դեպի հաստ աղի։ Հաստ աղին տարբեր ակտիվ շարժումներով նպաստում է պարունակության խառնվելուն և տեղափոխվելուն դեպի ուղիղ աղի։ Հաստ աղիում ավարտվում է մարսված սննդի, հատկապես ջրի յուրացումը, իսկ մնացած նյութերը քայքայվում են բարակ աղիով անցած ֆերմենտների և հաստ աղիում առկա բակտերիաների (մանրէային ֆլորա) ազդեցությամբ։
  • 8.  Հաստ աղիում ձևավորվում է կղանքը, որը կազմված է սննդի չմարսված մնացորդներից, լորձից, լորձաթաղանթի մահացած բջիջներից և մանրէներից։ Աղիները որոշակի դեր ունեն նաև օրգանիզմի իմունաբանական հակազդեցություններում։ Լայնորեն տարածված են մարսողական համակարգի հիվանդությունները։ Դրանց հաճախությունն ու բնույթը կախված են աշխարհագրական, սոցիալական պայմաններից, ապրելակերպից և սննդի առանձնահատկություններից, բնակչության հիգիենային դաստիրակությունից և առողջապահության զարգացման մակարդակից։
  • 9.  Ժամանակակից բժշկագիտությունն ունի մարսողական համակարգի հիվանդությունների ախտորոշման և բուժման մեծ հնարավորություններ։ Ձևավորվել է բժշկագիտության նոր ճյուղ՝ ստամոքսաղիքաբանությու նը, հիվանդանոցներում ստեղծվել են բուժկանխարգելիչ օգնություն կազմակերպող մասնագիտացված բաժանմունքներ։