Բջիջ համարվում է բոլոր կենդանի օրգանիզմների կառուցվածքային, ֆունկցիոնալ և ժառանգական տարրական միավորը։ Բջիջը օժտված է կենդանի նյութին բնորոշ հատկություններով, որոնք պահպանվում ու փոխանցվում են հաջորդ սերունդներին։
3. Բջիջների չափսերը
Ջայլամի ձվաբջիջը 10 սմ է:
Մալարիայի պլազմոդիումը 5 մկմ է` այնքան փոքր, որ մակաբուծում է
էրիթրոցիտի մեջ:
Էուկարիոտ բջիջների միջին չափսը 25 մկմ է:
Պրոկարիոտ բջիջների միջին չափսը 1-5 մկմ է:
Էուկարիոտ բջջի մեջ կտեղավորվեր 10 000 բակտերիա:
Բակտերիայի մեջ կտեղափորվեն հազարավոր վիրուսներ, որոնցից
յուրաքանչյուրը 20-300 նմ է:
4. Էուկարիոտ բջջի կառուցվածքը
Բջջաթաղանթ
Կազմված է ներքին
թաղանթից
(պլազմային
թաղանթ)
և արտաքին
թաղանթից, որը
տարբեր է բուսական
և կենդաբնակն
բջիջների մոտ:
Բուսական բջիջների
մոտ բջջապատ է
Կենդանական
բջիջների մոտ
գլիկոկալիքսն է:
Ցիտոպլազմա
Կազմված է.
1. հիալոպլազմայից, որը
բջջի կիսահեղուկ
ներքին միջավայրն է,
2. օրգանոիդներից,
3. ներառուկներից,
4. միկրոխողովակներից:
Կազմված է.
1. կրկնակի մեմբրանով
ծակոտկեն
կորիզաթաղանթից,
2. կորիզահյութից
(կարիոպլազմա),
3. քրոմոսոմներից,
4. կորիզակից:
Կորիզ
6. Կորիզ
Կառուցվածքը
1. կրկնակի մեմբրանով ծակոտնեն կորիզաթաղանթ
2. կորիզահյութ (կարիոպլազմա)
3. քրոմոսոմներ
4. կորիզակ
Կորիզահյութում գտնվում են սպիտակուցներ, ՌՆԹ:
Գործառույթները
1.Գենետիկական ինֆորմացիայի պահպանում և վերարտադրում:
2.Բջջում ընթացող նյութափոխանակային գործընթացների կարգավորում:
3.Ռիբոսոմների ենթամիավորների առաջացում (կորիզակ):
7. Պլազմային թաղանթ
Կառուցվածքը
Կազմված է կանոնանոր դասավորված լիպիդների 2 շարքից, որոնք
կազմում են 1 հոծ շերտ և նրանց մեջ անկանոն տեղադրված սպիտակուցի
մոլեկուլներից: Լիպիդներն ունեն բևեռացված «գլխիկներ» (հիդրոֆիլ
մակերես) և չբևեռացված «պոչիկներ» (հիդրոֆոբ մակերես):
Գործառույթները
1. Ունի ընտրողական թափանցելիություն, կարգավորում է նյութերի
տեղաշարժը դեպի բջիջ և բջջից դեպի դուրս:
2. Ապահովում է բջիջների կապի իրար հետ:
4. Շրջափակում է բջիջը և սահմանազատում այն արտաքին աշխարհից:
5. Իրականացնում է ֆագոցիտոզ և պինոցիտոզ:
10. Թաղանթային փոխադրում
ԱԿՏԻՎ ՊԱՍԻՎ
սիմպորտ անտիպորտ
դիֆուզիա օսմոս
հեշտացված
դիֆուզիա
1. Փոխադրում սպիտակուցային
պոմպերով կոնցենտրացիոն
գրադիոնտին հակառակ և
էներգիայի ծախսով /օրինակ.՝
նատրիում-կալիումական
պոմպը/
2. Էկզոցիտոզ
3. Էնդոցիտոզ
3.1 ֆագոցիտոզ
3.2 պինոցիտոզ
Երկու նյութեր շարժվում են
թաղանթով միևնույն ուղղությամբ
Երկու նյութեր շարժվում են
թաղանթով տարբեր ուղղություններով
11. Թաղանթային փոխադրում
1. Պասիվ դիֆուզիա- կատարվում է կոնցենտրացիայի վեկտորի
ուղղությամբ, առանց էներգիայի ծախսի և առանց տեղափոխիչների:
2. Ակտիվ փոխադրում - կատարվում է կոնցենտրացիայի վեկտորին
հակառակ ուղղությամբ, էներգիայի ծախսով և տեղափոխիչների
միջոցով:
3. Հեշտացված դիֆուզիա – պասիվ փոխադրման ձև է և կատարվում է
կոնցենտրացիոն վեկտորի ուղղությամբ, էներգիայի ծախսով և
տեղափոխիչների /սպիտակուվային խողովակների/ միջոցով:
4. Ֆագոցիտոզ և պինոցիտոզ- ֆագոցիտոզը (հին հունարեն.՝ φαγεῖν -
խժռել և κύτος - բջիջ), կենդանի բջիջների և անկենդան մասնիկների
ակտիվ հափշտակումն ու խժռումն է միաբջիջ օրգանիզմներով կամ
բազմաբջիջ կենդանիների հատուկ բջիջներով՝ ֆագոցիտներով։
Պինոցիտոզը հեղուկ կաթիլների կլանումն է:
12. Դիֆուզիա
Դիֆուզիա (լատ.՝ diffusio—տարածում, ընդարձակում), շփվող նյութերի փոխադարձ
ներթափանցումն է կոնցենտրացիոն վեկտորի ուղղությամբ մասնիկների ջերմային
շարժման հետևանքով։ Հատուկ է գազերին, հեղուկներին և պինդ մասնիկներին:
Պարզագույն դիֆուզիա
Աղբյուր.՝ http://www.lionden.com/graphics/AP/diffan.gif
13. Օսմոս
Ջրի մոլեկուլ
Կիսաթափանցիկ թաղանթ
Խիտ լուծույթ
Օսմոսը կիսաթափանցիկ թաղանթով լուծիչի միակողմանի ինքնաբերաբար
անցումն է նոսր լուծույթից դեպի խիտ լուծույթ:
Աղբյուր.՝ http://leavingbio.net/OSMOSIS%20AND%20DIFFUSION_files/image005.gif
15. Պինոցիտոզ և էկզոցիտոզ
Աղբյուր.՝ http://www.freethought-forum.com/forum/showthread.php?t=11575&garpg=29
Պինոցիտոզը հեղուկ կաթիլների կլանումն է: Էկզոցիտոզը նյութերի արտազատումն է, որի ընթացքում
ներբջջային բշտիկները ձուլվում են բջջաթաղանթի հետ և արտազատում իրենց պարունակությունը դեպի
արտաբջջային տարածություն:
պինոցիտոզ
էկզոցիտոզ
17. Օրգանոիդներ
Օրգանոիդներ (լատ.՝ organella, հունարեն.՝ opvavov - գործարան) կոչվում են ցիտոպլազմայի
մասնագիտացված մասերը, որոնք ունեն որոշակի կառուցվածք և կատարում են բջջի այս
կամ այն գործառնությունը:
1.Կորիզակ
2.Կորիզ
3. Ռիբողոմ
4. Պերոքսիսոմ
5. Հատիկավոր ԷՑ
6. Գոլջիի համալիր
7. Բջջակմախք
8. Ողորկ ԷՑ
9. Միտոքոնդրիումներ
10. Վակուոլներ
11. Ցիտոպլազմա
12. Լիզոսոմ
13. Ցետրիոլներ
14. Բջջաթաղանթ
18. Էնդոպլազմային ցանց
Կառուցվածքը
Մեմբրանային կառուցվածք ունեցող խոռոչների և խողովակների
համակարգ է, որոնք կապված են բոլոր օրգանոիդների հետ:
Լինում են 2 տեսակ`
1. հարթ/ողորկ/,
2. հատիկավոր (պարունակում է ռիբոսոմներ):
Գործառույթները
1. Մեծացնում է նյութափոխանակային մակերեսը և պայմաններ են
ստեղծվում ֆերմենտային ռեակցիաների մեկուսացված ընթացքի
համար:
2. Հարթ ԷՑ-ի վրա սինթեզվում են ածխաջրեր և լիպիդներ:
3. Հատիկավոր ԷՑ-ի վրա սինթեզվում են սպիտակուցներ:
4. Կապված է բոլոր օրգանոիդների և կորիզաթողանթի հետ, կապ է
հաստատում նրանց միջև:
20. Գոլջիի ապարատ /համալիր/
Կառուցվածքը
Կազմված է ենթամիավորներից (դիկտոսոմ), որոնցից յուրաքանչյուրը
պարունակում է 5-8-ական խրձերով դասավորված և իրարից թաղանթներով
սահմանազատված թաղանթային կառուցվածք ունեցող խողովակներ,
որոնք ճյուղավորվում են և ծայրերում առաջացնում բշտիկներ:
Գործառույթները
1. Այստեղ կուտակվում են բջջում սինթեզված նյութերը:
2. Կուտակված նյութերը ենթարկվում են քիմիական փոփոխությունների:
3. Առաջացած և կուտակված նյութերը բաշխվում են դեպի բջջի տարբեր
մասեր:
4. Առաջանում են լիզոսոմները:
5. Այստեղ առաջանում են պոլիսախարիդները, սինթեզվում են որոշ
լիպիդներ:
22. Միտոքոնդրիումներ
Կառուցվածքը
Կազմցված է կրկնակի թաղանթից: Արտաքինը հարթ է, ներքինն
առաջացնում է դեպի ներս ուղղված կատարներ`կրիստներ: Ներքին խոռոչը
լցված է մատրիքսով, պարունակում է ԴՆԹ և ՌՆԹ, ռիբոսոմներ:
Կիսաավտոնոմ, ինքնավերարտադրվող օրգանոիդներ են:
Գործառույթները
Բջջի «էներգետիկ կայաններն» են, իրականացնում են ԱԵՖ-ի սինթեզ:
24. Պլաստիդներ
1. Քլորոպլաստներ- կանաչ պլաստիդներ են, որոնք
իրականացնում են ֆոտոսինթեզ:
2. Քրոմոպլաստեր- գունավոր պլաստիդներ են, որոնք լինում
են կարմիր, դեղին, նարնջագույն: Սրանցով են
պայմանավորված պտուղների, մրգերի, բույսերի բազմաթիվ
մասերի գույները:
3. Լեյկոպլաստներ- անգույն պլաստիդներ են, որտեղ
կուտակվում է օսլա:
25. Քլորոպլաստներ
Կառուցվածքը
Կազմված է 2 թաղանթներից.
1. արտաքինը հարթ է,
2. ներքինն առաջացնում է թաղանթային
պարկեր`տիլակոիդներ, որոնք սկավառակի նման
իրար վրա դասավորվելով կազմում են սյունանման
գոյացություններ` գրաններ: Տիլակոիդային
թաղանթը պարունակում է քլորոֆիլ: Քլորոպլաստի
ներքին միջավայրը `ստրոման պարունակում է
ԴՆԹ, ՌՆԹ,
ռիբոսոմներ:
Գործառույթները
Այստեղ տեղի է ունենում ֆոտոսինթեզ:
Աղբյուր.՝http://www.vivetechnologies.com/gdl/downloads/chloropla
st_800x600.jpg
Գրաններ
26. Լիզոսոմներ
Կառուցվածքը
Փոքր չափսերի օրգանոիդներ են` թաղանթային պարկեր, որոնք
պարունակում են սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր և
նուկլեինաթթուներ ճեղքող ֆերմենտներ:
Բջջում գոյություն ունեն 3 վիճակներով`
1. նախալիզոսոմ (այն վիճակն է, որը ձևավորվում է Գոլջիի
ապարատում),
2. իսկական լիզոսոմ (մարսողական վակուոլ),
3. հետլիզոսոմ (այն, ինչ մնում է քայքայման ռեակցիան
իրականացնելուց հետո):
1. Իրականացնում են օրգանական նյութերի ճեղքում:.
2. Նպաստում են օրգանիզմի և բջջի մահացած մասերի հեռացմանը:
Գործառույթները
28. Վակուոլներ
Կառուցվածքը
Թաղանթային պարկեր են` լցված ջրով և ջրում լուծված
նյութերով:Բուսական բջջի մոտ -ն են կազմում:
Կենդանական բջիջներում կամ չկան, կամ քիչ են և փոքր`
մոտ 5%-ը:
Գործառույթները
1. Ապահովում են տուրգորային ճնշումը:
2. Ջրի համար շտեմարան են:
3. Պահեստավորում են բջջի համար պիտանի և ոչ պիտանի
նյութեր:
29. Ռիբոսոմներ
Կառուցվածքը
Ոչ թաղանթային օրգանոիդներ են: Քիմիական բաղադրությամբ կազմված են
50% ՌՆԹ-ից և 50% սպիտակուցից: Կազմված են 2 սկավառակաձև
ենթամիավորներից` մեծ և փոքր:
Գործառույթը
Իրականացնում են սպիտակուցի կենսասինթեզը:
32. Բջջակենտրոն
Կառուցվածքը
Ոչ թաղանթային օրգանորդ է: Կազմված է 2 փոխուղղահայաց դասավորված
գլանաձև գոյացություններից` ցենտրիոլներից, որոնցից յուրաքանչյուրը կազմված
է սպիտակուցային թելերի խրձերից:
Գործառույթները
1. Բջջի բաժանման ժամանակ մասնակցում է բաժանման իլիկի ձևավորմանը:
2. Ընկած է թարթիչների, մտրակների կառուցվածքի հիմքում: