4. Ամեն գարուն,մինչև ծաղկունքի սկսելը իմ
պապիկը էտում է մեր այգու ծառերն ու
ծաղիկները:Ես նրան օգնում եմ, և մենք
միասին հավաքում ենք ոստերն ու ճյուղերը
և պահում խորոված անելու համար:Պապս
ասում է, որ ծաղիկները պետք է սիրով
խնամել, և նա ինձ խորհուրդ չի տալիս
այգին օրվա շոգ ժամերին ջրել:
Ես շատ եմ սիրում իմ
պապիկին:
6. Ես կպատմեմ իմ մորաքրոջ մասին: Չնայած նա
մասնագիտությամբ թղթակից է,
միջազգայնագետ է, սակայն ինչքանով որ ես
տեղյակ եմ , նա երբեք իր մասնագիտությամբ չի
աշխատել: Այժմ նա աշխատում է ՄՄՄ
ընկերության ֆիրմային խանութում , որպես
ապրանքագետ- մենեջեր: Դա շատ լուսավոր և
լայնարձակ սրահ է, որտեղ շինանյութ և
շինտեխնիկա են վաճառում: Ես էլ եմ մեկ -մեկ
նրա մոտ գնում, այնտեղ շատ հետաքրքիր է:
Այդ խանութում ինձ ամենաշատը դուր է գալիս
քարշակ մեքենան, ու եթե ինձ թույլ է տալիս`
ես էլ եմ այն վարում:
7. Այս տարի մարտի ութը շատ հետաքրքիր
ձևով նշվեց մեր տանը: Քանի որ ամբողջ
հանրապետությունն էր նշում այդ տոնը ,
օրը աշխատանային չէր,և մեր ընտանիքի
բոլոր անդամները տանն էին: Առավոտից
տանը տոնական տրամաադրություն էր
տիրում: Տատիկս շատ գեղեցիկ և համեղ
ուտեստներով լի սեղան էր պատրաստել:
Մեր տուն եկավ մորաքրոջս ընտանիքը``՜
ծաղիկներով և մեծ տորթով: Ես իմ
քույրիկների համար գեղեցիկ բացիկներ էի
պատրաստել հատուկ այդ օրվա համար: