2. Սպիտակուցներ
Սպիտակուցները սննդի կարնորագույն
կառուցվածքային նշանակություն ունեցող տարրերից
մեկն ենֈ Սպիտակուցի նշանակությունը որպես
կառուցվածքային տարր, ապացուցվում է նաև
նրանով, որ մի շարք տրոպիկական շրջաններում,
որտեղ առկա է սննդի խրոնիկ սպիտակուցային
անբավարարություն, բնակչությանը բնորոշ են աճի ու
զարգացման ցածր տեմպերը, կարճ հասակըֈ
Սպիտակուցները օրգանիզմի գենետիկ ծրագրերն
իրականացնող աշխատանքային գործիքներն ենֈ
Սրանք օժտված են նաև բազմաթիվ կենսաբանական
ֆունկցիաներով՝ ֆերմենտատիվ, հորմոնային,
պաշտպանական, փոխադրողական, կծկողական,
տեսողական և այլն:
3. Գլյուկոզա
Գլյուկոզան պոլիշաքարների կառուցվածքային հիմնական
միավորն է, այն մտնում է նաև դիսախարիդների և
մալտոզայի կառուցվածքի մեջֈ Արյան հիմնական շաքարն
է, ներծծվում է ստամոքս-աղիքային տրակտում
ամբողջապես և շատ արագ մասնակցում է գլիկոգենի
առաջացմանը, անհրաժեշտ է աշխատող մկանների և
ուղեղի սնուցմանըֈ Արյան մեջ նրա մակարդակը
կարգավորում է ախորժակըֈ Հեշտությամբ կարող է
վերածվել ճարպերի հատկապես հավելյալ քանակների
դեպքումֈ Գլյուկոզայի աղբյուր են հանդիսանում մրգերը,
հատապտուղները: Մեղրում գլյուկոզայի
պարունակությունը հասնում է 36,2%-իֈ Այն հանդիսանում
է հետվիրահատական և ծանր հիվանդների համար
որպես կարևոր աջակցող սննդային միջոցֈ
4. Հանքային էլեմենտներ
Կենդանի բջիջների քիմիական կազմի 90%-ից
ավելին ներկայացված է 4 էլեմենտով` C, H, O, N:
Մյուս 9%-ը դրանք այն էլէմենտներն են, որոնք
լայնորեն եղել են առաջնային օվկիանոսում,
որտեղ ծագել է կյանքը, դրանք են Na-ը, CI-ը, P-ն,
Ca-ը, Mg-ը, K-ը, S-ը: Մնացած 1%-ը
միկրոէլէմենտներն են, որոնցից, ըստ որոշ
հեղինակների, մոտ 15-ը համարվում են
էսենցիալ: Հանքային տարրերը համարվում են
անփոխարինելի և դրանք անպայման մուտք են
գործում օրգանիզմ սննդի միջոցով: Ունեն
կառուցվածքային նշանակություն` մտնում են
ատամների, ոսկրերի կազմի մեջ` նրանց տալով
անհրաժեշտ ամրություն և կարծրություն:
Ապահովում են արյան մակարդելիությունը:
5. Վիտամիններն օրգանական նյութեր
Վիտամիններ են, որոնց չնչին քանակներն
անհրաժեշտ են մարդու և
կենդանիների բնականոն
նյութափոխանակության ու
կենսագործունեության համար:
Վիտամինները սննդի
անփոխարինելի բաղադրիչներն են:
Վիտամինները մասնակցում են
նյութափոխանակության
կարգավորմանը, ֆերմենտների
առաջացմանը, խթանում են
օրգանիզմում ընթացող քիմիական
ռեակցիաները: Ազդում են նաև
սննդանյութերի յուրացման վրա,
նպաստում բջիջների բնականոն
աճմանը և ամբողջ օրգանիզմի
զարգացմանը: Ստամոքսի և
տասներկումատնյա աղիքի
խոցային, լյարդի
հիվանդությունների, հաստ աղիքի
բորբոքման և այլ դեպքերում
վիտամինների յուրացումը
խանգարվում է և կարող է
առաջանալ դրանց
անբավարարություն:
6. Կաթ Տարիքի հետ օրգանիզմի
կողմից կալցիումի պահանջն
աճում էֈ Այդ իսկ պատճառով
շատ կարևոր է ամենօրյա
սննդակարգում ներառել
կալցիումով հագեցած մթերքֈ
Կալցիումը խիստ
անհրաժեշտ է ոսկրային
համակարգին, ինչպես նաև
անփոխարինելի դեր ունի
օսթեոպորոզի
կանխարգելման հարցումֈ
Այս տեսակետից խորհուրդ է
տրվում օգտագործել կովի
ճարպազերծված կաթ, որը
հարուստ է կալցիումով և
շատ օգտակար է
առողջության համարֈ
7. Կանաչեղեն
Տարիքի հետ մարդու մոտ
համային զգացողությունը
բթանում է, և կերակուրը
համեղ դարձնելու համար
դրան հավելում են չափից
շատ աղ, որը վնասակար
է օրգանիզմինֈ Մինչդեռ
աղի փոխարեն խորհուրդ
է տրվում կերակրին
հավելել կանաչեղեն,
մասնավորապես`
չորացրած տարբերակով,
ինչպես նաև
համեմունքներֈ Թարմ
կանաչեղենը կերակուրը
դարձնում է դյուրամարս և
համեղֈ Ձմռան
ամիսներին, երբ դժվար է
թարմ կանաչեղեն
հայթայթելը, այդ նույն
արդյունքին կարելի է
հասնել կերակրի մեջ
չորացրած կանաչեղեն
օգտագործելու միջոցով:
8. Մանգո
Մասնագետները բոլորին առաջարկում են ամռանն առողջ
սննդակարգ պահպանել ու նիհարել: Առաջին հերթին պետք
է ուշադրություն դարձնել մրգերի` մանավանդ մանգոյի վրա:
Մասնագետների կարծիքով` այն կարող է շատ լավ
փոխարինել սենդվիչներին ու այն մթրեքներին, որոնք մենք
սովորաբար ուտում ենք օրվա ընթացքում: Բացի այդ
մանգոյի մեջ կան նաև բավականին մեծ քանակությամբ այլ
սննդարար նյութեր ևս: Այսպիսով, մանգոյի վրա հիմնված
դիետան կարող է ոչ միայն նիհարեցնել, այլև կարող է ձեզ
զերծ պահել կարևոր միկրոէլեմենտների կորստից, ինչը շատ
դիետաների բացասական կողմն է: Հատկանշական է, որ
անհրաժեշտ նյութերի պակասը լրացնելու համար պետք չէ
շատ մանգո ուտել: Օրվա ընթացքում բավական է ուտել
միայն մեկ մանգո: Դա թույլ կտա լրացնել վիտամին C-ի
պակասը, ամրացնել ոսկորները, լրացնել կալցիումի,
մագնիումի ու B խմբի վիտամինների պակասը:
9. Արգելված սննդային
հավելանյութեր
Ժամանակակից սննդային արտադրությունն
անհնար է պատկերացնել առանց սննդային
հավելումների: Գուցե նրանց առկայությունը
պարտադիր է վառ, գունեղ, դոնդողանման,
երկարադիմացկուն սնունդ ստանալու համար,
բայց այդ հավելումներից շատերը վնասակար են
մեր փոքրիկների առողջության համար: Իհարկէ,
ոչ բոլոր հավելումներն են վտանգավոր,
հսկայական թիվ են կազմում չուսումնասիրված
հավելումները, բայց կան նաև մեծ թվով հայտնի,
վտանգավոր և հիվանդածին հավելումներ:
Վտանգավոր հավելումներ, որոնք առաջացնում
են չարորակ ուռուցքներ` E103, E105, E121, E123,
E130, E131, E142, E152, E210, E211, E213-217, E240,
E330, E447: