2. Ցունամի
Ցունամին՝ հսկայական չափերի հասնող ջրային ալիքներ ենֈ «Ցունամի»
բառը ճապոնական է՝ «ցու» նշանակում է «ծովախորշ», իսկ «նամի»՝ «ալիք» (այսինքն
«ցունամի» նշանակում է «ծովախորշը ողողող ալիք»): Ցունամիները հաճախակի երևույթ
են Ճապոնիայում: Ցունամիները կարող են պատճառել մեծ ավերածություններ, ինչպես
նաև մարդկային զոհեր:
Ցունամիները հիմնականում առաջանում են ստորջրյա
ուժեղ երկրաշարժերի հետևանքովֈ Ցունամի կարող է առաջանալ նաև հրաբուխներից,
գետնի սողանքից և ստորջրյա պայթյուններիցֈ
Երկրաշարժի կենտրոնից բոլոր կողմերի վրա, ջրի մեջ նետած քարից հեռացող
շրջանագծերի նման, տարածվում են ցունամիի ալիքներըֈ Բաց ծովում ցունամիի
ալիքները նավերի համար գրեթե աննկատելի ենֈ Բայց երբ ցունամիի ալիքներն իրենց
ճանապարհին հանդիպում են մայրցամաքի կամ կղզու, ապա հասնում են 10 մ, իսկ
երբեմն է՛լ ավելի մեծ բարձրության, իսկ ծովախորշ մտնելիս հասնում են 20 մ
բարձրությանֈ
Ցունամին տարածվում է հսկայական արագությամբ (մեկ ժամում 800
կմ): Չիլիի Վալդիվյան երկրաշարժի (1960 թվականին է եղել, առ այսօր աշխարհի
ամենաուժգին երկրաշարժն է համարվում) ժամանակ այդ ալիքները Հարավային
Ամերիկայի ափերից ամբողջ Խաղաղ օվկիանոսի վրայով կտրեցին-անցան 15 հազ կմ
ճանապարհ և փլվեցին Հավայան կղզիների, Նոր Զելանդիայի, Ավստրալիայի,
Ճապոնիայի ափերի վրա ու հասան Կուրիլյան կղզիներին:
4. Կայծակ
Կայծակը կայծային էլեկտրական պարպում է մթնոլորտում` ամպերի և երկր
միջև: Սովորաբար դրսևորվում է պայծառ լույսի բռնկումով և ուղեկցվում ո
ոտով: Կայծակի էլեկտրական բնույթը բացահայտել է ամերիկացի ֆիզիկոս Բ.
Ֆրանկլինը, որի գաղափարների հիման վրա փորձեր են կատարել ամպրոպ
բեր ամպից էլեկտրականություն ստանալու ուղղությամբ: Ամպրոպաբեր ամպի
տարբեր մասերն ունենում են տարանուն լիցքեր: Առավել հաճախ ամպի ստ
րին մասը լիցքավորված է լինում բացասական, վերևինը` դրական լիցքով:
արանուն լիցք ունեցող մասերով միմյանց մոտենալիս, ամպերի միջև Կայ
ակ է առաջանում: Երկիր հասած կայծակը հաճախ հրդեհների և
մարդկային զոհերի պատճառ է դառնում: Կայծակին ուղեկցող որոտի առաջ
ցման բացատրությունը հետևայլն է. էլեկտրական հոսանքի արագ աճի պատ
առով կայծակի անցուղու ներսում օդը խիստ տաքանում է և արագ ընդարձ
կվում: Հոսանքի հանկարծակի ընդհատումից հետո ջերմաստիճանը կայծակի
անցուղում ընկնում է , քանի որ ջերմությունը հաղորդվում է մթնոլորտին.
նցուղին արագ սառչում է, օդը կտրուկ սեղմվում, որի հետևանքով առաջանո
մ են ձայնային ալիքներ: Կայծակները լինում են գծային, գնդային և օղաձև :
Ավելի հաճախ հանդիպում է գծային կայծակ, որի երկարությունը հասնում է
մի քանի կմ-ի, տևողությունը` 10-4 վրկ-ի, հոսանքի ուժը` 100 կա
ի: Գնդային կայծակի բնույթը դեռևս բացահայտված չէ: Կայծակի ավերիչ հե
ևանքներից պաշտպանվելու համար կիրառվում են շանթարգելներ:
6. Հրաբուխ
Հրաբուխները ժայթքում են Երկրի ընդերքից, երբ ապարներն այնտեղ խիստ
տաքանում են և փոխակերպվում գազերով հագեցած մեծ ճնշման հրահեղուկ
զանգվածի՝ մագմայի: Մագման երկրի խորքից մեծ ուժով ճնշում է
գործադրում երկրակեղևի վրա և, համեմատաբար անկայուն տեղամասերում
ճեղքելով այն, արտահոսում է մակերևույթֈ Դուրս ժայթքած մագման սառչում է,
գազազրկվում և վերածվում լավայի: Այն ուղին, որով բարձրանում է մագման,
կոչվում է հրաբխի մղանցք, որն ավարտվում է խառնարանով: Հրաբխի
խառնարանից դուրս են մղվում նաև հրաբխային փոշի, մոխիր, քարեր, գազեր,
որոնց կուտակումից էլ ձևավորվում է հրաբխային լեռը:
Մշտական կամ պարբերական ակտիվության հրաբուխները կոչվում են գործող
հրաբուխներ: Այժմ երկրի վրա կա ավելի քան 1300 գործող հրաբուխֈ Գործող
հրաբուխներ կան ոչ միայն երկրի մակերևույթին այլև
օվկիանոսների ու ծովերի հատակինֈ Դրանց ժայթքման ժամանակ օվկիանոսի
ջրերը հրաբխի խառնարանի վրա սկսում է ալեկոծվել, եռալ ու փրփրելֈ
Ստորջրյա ժայթքումից առաջացած նյութերը կուտակվելով դուրս են գալիս ջրի
մակերևույթ և գոյացնում կղզիներ, օրինակ՝ Կուրիլյան և Հավայան
կղզիները Խաղաղ օվկիանոսում:
Այն հրաբուխները, որոնք չգործելով արդեն տևական ժամանակներ, պահպանում
են իրենց ձևն ու կառուցվածքը, համարվում են «քնած» հրաբուխներֈԴրանց թվին
են պատկանում Էլբրուսը, Կազբեկը, Մեծ ու Փոքր Մասիսները:
7. Հրաբուխների ժայթքումը մեծ արհավիրքներ է առաջ բերումֈ Եթե
հրաբխալեռը նախքան ժայթքելը պատված է լինում ձյունով ու սառույցով,
ապա շիկացած լավան հալեցնում է դրանք և ջուրը խառնվելով մոխրին,
առաջացնում է հզոր ցեխահոսքեր, որոնք մեծ արագությամբ տարածվում
են լանջն ի վարֈ Կոլումբիայում 1985 թ. ժայթքման հետևանքով
ցեխահոսքը հաշված րոպեներում ոչնչացրել է մի քանի բնակավայրեր,
զոհվել է ավելի քան 25 հազար մարդ: 79 թ. Վեզուվ հրաբխի ժայթքման
հետևանքով կործանվել են հին հռոմեական երեք
քաղաքներ՝ Պոմպեյը, Հերկուլյանումը և Ստաբիանը, ինչպես նաև
բազմաթիվ գյուղերֈ 1883 թ. Ինդոնեզիայում Կրակատաու հրաբխի
ժայթքման հետևանքով կղզին հանկարծ պայթել է, նրա մեծ մասը
վերածվել է քարաբեկորների ու փոշուֈ Գազափոշու ամպերը հասել են 80
մ բարձրությանֈ Հրաբխի հետևանքով զոհվել է 36 հազար մարդ:
Գործող հրաբուխների տարածման շրջաններում հաճախ հանդիպում են
պարբերաբար տաք ջուր և գոլորշի շատրվանող աղբյուրներ, որոնք
կոչվում են գեյզերներ:
Հայկական լեռնաշխարհում գործող են
համարվում Նեմրութ և Թոնդրակ հրաբուխները, որոնց խառնարաններում
շարունակվում են գազերի ու գոլորշու արտազատումները:Հայաստանի
Հանրապետության տարածքում հայտնի են ավելի քան 500 «քնած» հրաբուխներ,
որոնցից ամենամեծը Արագած լեռն է:
9. Երկրաշարժ
Երկրաշարժերը տեղի են ունենում երկրակեղևի որոշակի զանգվածում կուտակված էներգիայի կտրուկ
լիցքաթափման արդյունքում:
Տարբեր ժամանակաշրջաններում երկրաշարժերի առաջացումը բացատրվել է տվյալ ժամանակներում ընդունված
պատկերացումների համաձայն և հիմնականում կապվել է տարատեսակ կենդանիների շարժումների հետֈ Այսպես
օրինակ, հին Չինաստանում երկրաշարժերի «մեղավորը» ցուլն
էր, Ճապոնիայում՝ ձուկը, Հնդկաստանում՝ խլուրդը և այլնֈ Առաջին անգամ երկրաշարժերի բացատրությունը
երկրի ընդերքում որոնելու վարկածն արտահայտել է հին հույն փիլիսոփա Արիստոտելը: Նա համարում էր,
որ Երկրի վրա առաջացող քամիները ճեղքերի և քարանձավների միջոցով մտնելով Երկրի ընդերք, այնտեղ առկա
կրակի պատճառով ուժեղանում են և սկսում ճանապարհ որոնել դեպի Երկրի մակերևույթ, հենց դրա ժամանակ էլ
տեղի են ունենում երկրաշարժերըֈ Այս վարկածը թեև իր մեջ չի պարունակում ոչ մի լուրջ գիտական
բացատրություն, սակայն երկար ժամանակ ընդունվել է որպես երկրաշարժերի առաջացման հիմնական վարկածֈ
Դրա շնորհիվ մինչև այժմ էլ մնացել է «սեյսմավտանգ եղանակ» հասկացությունըֈ
18–րդ դարի սկզբին անգլիացի գիտնական Ջոն Միտչելը եկավ այն եզրակացության, որ Երկրի ցնցումները
երկրաշարժի ժամանակ տեղի են ունենում առաձգական ալիքների շարժման արդյունքումֈ 19-20 դդ,
երբ երկրաբանությունը, երկրաֆիզիկան և սեյսմալոգիան սկսեցին լայն թափով զարգանալ, առաջ քաշվեցին
բազմաթիվ տեսություններ՝ Երկրի կառուցվածքի և երկրաշարժերի առաջացման վերաբերյալֈ
Ներկայումս առավել ընդունված տեսակետներից մեկի համաձայն երկրաշարժերը տեղի են ունենում այն դեպքում,
երբ երկրակեղևի լեռնային ապարների որոշակի զանգվածում առաձգական լարումներն ու դեֆորմացիաները
գերազանցում են այդ ապարների կարծրությանըֈ Ահա թե ինչ է գրում ռուս խոշոր գիտնական Ե.Ֆ. Սավարենսկին.
«Մինչ այժմ գոյություն չունի լիակատար հստակություն, թե հատկապես ինչպիսի կոնկրետ պրոցեսներով են
պայմանավորված երկրաշարժերըֈ»:
Երկրաշարժերը ըստ առաջացման բնույթի կարելի է դասակարգել երկու խմբերի.
Բնական երկրաշարժերը կապված են տարբեր պրոցեսների հետֈ Հայտնի են տեկտոնական շարժումներով
պայմանվորված երկրաշարժեր, հրաբուխների հետ կապված երկրաշարժեր, երկրակեղևում կարստային
խոռոչների փլուզման հետևանքով առաջացող երկրաշարժեր և այլնֈ
10. Տեխնածին երկրաշարժեր ասելով պետք է հասկանալ այնպիսի երկրաշարժ, որը կապված է
Մարդկային գործունեության հետֈ Օրինակ մեծ ջրամբարի կառուցումը կարող է հանգեցնել
տվյալ տարածքում սեյսմիկ
ակտիվության բարձրացմանֈ
18–րդ դարի սկզբին անգլիացի գիտնական Ջոն Միտչելը եկավ այն եզրակացության, որ Երկրի
ցնցումները երկրաշարժի ժամանակ տեղի են ունենում առաձգական ալիքների շարժման
Արդյունքում: 19-20 դդ, երբ երկրաբանությունը, երկրաֆիզիկան և սեյսմալոգիան սկսեցին լայն
թափով զարգանալ, առաջ քաշվեցին բազմաթիվ տեսություններ՝ Երկրի կառուցվածքի և
երկրաշարժերի առաջացման վերաբերյալֈ
Ներկայումս առավել ընդունված տեսակետներից մեկի համաձայն երկրաշարժերը տեղի են
ունենում այն դեպքում, երբ երկրակեղևի լեռնային ապարների որոշակի զանգվածում
առաձգական լարումներն ու դեֆորմացիաները գերազանցում են այդ ապարների կարծրությանըֈ
Ահա թե ինչ է գրում ռուս խոշոր գիտնական Ե.Ֆ. Սավարենսկին. «Մինչ այժմ գոյություն չունի
լիակատար հստակություն, թե հատկապես ինչպիսի կոնկրետ պրոցեսներով են
պայմանավորված երկրաշարժերը»:
Երկրաշարժերը ըստ առաջացման բնույթի կարելի է դասակարգել երկու խմբերի.
Բնական երկրաշարժերը կապված են տարբեր պրոցեսների հետֈ Հայտնի են տեկտոնական
շարժումներով պայմանվորված երկրաշարժեր, հրաբուխների հետ կապված երկրաշարժեր,
երկրակեղևում կարստային խոռոչների փլուզման հետևանքով առաջացող երկրաշարժեր և այլնֈ
Տեխնածին երկրաշարժեր ասելով պետք է հասկանալ այնպիսի երկրաշարժ, որը կապված է
մարդկային գործունեության հետֈ Օրինակ մեծ ջրամբարի կառուցումը կարող է հանգեցնել տվյալ
տարածքում սեյսմիկ ակտիվության բարձրացմանֈ