2. Ծնվել է 1817թ.-ի Յուլիսի 29ին և մահեցել է 1900թ.-ի Մայիսի
5-ին:Հայտնի է իր ծովանկարներով, որոնք կազմում են իր
ստեղծագործությունների ավելի քան կեսըֈ Նա ծնվել է
Թեոդոսիա քաղաքում, Ղրիմում, աղքատ հայ ընտանիքումֈ
Իր ընտանիքի ազգանունն Այվազյան էրֈ Նկարչի նկարներից
մի քանիսը կրում են այս ստորագրությունը, հայերեն`
«Հովհաննես Այվազյան» (ռուսերեն՝ Ованес Айвазян)։Նրա
որպես նկարչի տաղանդը, իր համար ճանապարհ բացեց
դեպի Սիմֆերոպոլ քաղաքի գիմնազիա, իսկ հետագայում`
դեպի Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի Ակադեմիա, որը
Հովհաննես Այվազովսկին ավարտեց ոսկե մեդալով:
3. Պարգևների արժանանալով իր վաղ շրջանի բնանկարների ու ծովանկարների
համար, նա սկսեց նկարել Ղրիմի ծովափնյա քաղաքների պատկերների շարքըֈ
Այնուհետև Այվազովսկին մեկնեց Եվրոպայի երկրներֈ Կյանքի հետագա շրջանում
նրա ծովանկարների և նավանկարների շարքերը նրան արժանացրին
Ռուսաստանյան նավատորմի մշտական ծառայողը լինելու պատվինֈ Նա մի քանի
պատկեր է նկարել նաև Օսմանյան սուլթանի համար, որոնք ներկայումս
թուրքական թանգարաններում ենֈ Թուրքական սուլթանը շքանշանով
պարգևատրել է Այվազովսկուն, սակայն երբ Թուրքիայում 1890-ական թթ. տեղի
ունեցան հայերի կոտորածները, Այվազովսկին թուրքական շքանշանը կապեց իր
շան վզին, իսկ հետո տարավ և շպրտեց ծովըֈ
5. Երկարատև ստեղծագործական կյանք ապրելով, նա դարձավ ժամանակի առավել
հայտնի ռուսական նկարիչըֈ Նա թողել է 6000-ից ավելի ստեղծագործությունֈ
Վախճանվեց 1900 թվականինֈ Իր հաջողակ ստեղծագործական գործունեության
ընթացքում վաստակած զգալի գումարներով Այվազովսկին բացել է արվեստի
դպրոց և պատկերասրահ իր հարազատ Թեոդոսիա քաղաքումֈ
Այվազովսկին ստեղծել Է շուրջ 6000 կտավֈ Աշխատել Է շատ արագ, տեսողական
վիթխարի հիշողությամբֈ Պատկերել Է ծովը՝ օրվա տարբեր ժամերին, տարվա
բոլոր եղանակներինֈ խորապես զգացել և վերարտադրել Է ծովային տարերքի
անընդգրկելի վեհությունը, հրավառ արևածագն ու արևամուտը, կեսօրյա
անդորրը, ալիքների ռիթմն ու նրանց վրա խայտացող լուսնի լույսըֈ Նրա
պատկերները երբեմն նուրբ քնարական են, երբեմն՝ պաթետիկֈ Բնությունն
արտացոլել Է մշտական շարժման և փոփոխության մեջֈ Ունեցել Է տիեզերական
երևույթներ պատկերելու մշտական ձգտում
Այվազովսկու գործերը աճուրդով վաճառվել են մինչև $2 միլիոն 125 հազար
ամերիկյան դոլարովֈ