1. Աուտիզմ բառը առաջացել է լատիներեն
autos - <<ինքդ>> բառից autism -
<<ներփակվել>>:
Աուտիզմը զարգացման բարդ խանգարում է, որը
հիմնականում ի հայտ է գալիս կյանքի առաջին
երեք տարիների ընթացքում և համարվում է
նյարդաբանական խանգարում, որը ազդում է
ուղեղի նորմալ աշխատանքի վրա, խոչընդոտում
սոցիալական հարաբերությունների և
հաղորդակցվելու հմտությունների զարգացմանը:
3. 1. Խոսքի խանգարումներն առաջին
հերթին արտահայտվում են շփման
նախաձեռնության կորստով: Նա պասիվ է,
պատասխանում է հակիրճ և կոնկրետ
արտահայտություններով, անտարբեր,
պարզ («այո» կամ «ոչ»), հաճախ
պատասխանները «ժխտական» են՝
«չգիտեմ», «չեմ հիշում» և այլնֈ Նման
շփումը կոչվում է «ֆորմալ»։
4. Արտաքինից ընկալվում են որպես քչախոս,
«ուրբաբաթախոս», որպես մենակության
ձգտող, մեկուսացածֈ Երբեմն դիտվում է
շատախոսություն, սակայն նրանց զրույցն
ավելի նման է մենախոսության, խոսքն
ուղղված անորոշ ուղղությամբ,
բացարձակապես հետաքրքրված չեն իրենց
խոսքի ընկալման, հասկանալու մեջ և
պատասխաններ ամենևին չեն ակնկալումֈ
Նման շփումը կոչվում է «դիմազուրկ
աուտիզմ»։
5. Աուտիկների մոտ գերիշխում է ներքին խոսքըֈ
Իրականությունն արտամղվում է նրանց
գիտակցությունից՝ տեղը զիջելով աֆեկտիվ-
հուզական պահանջմունքներին և
ցանկություններինֈ Ռացիոնալ-կոգնիտիվ
հոգեկան գործունեությունը (հատկապես՝
մտածողությունը) իր տեղը զիջում է
մտածողության աֆեկտիվ ձևերին,
երևակայությանը, որոնք ցանկալին ներկայացնում
են որպես իրականություն, հաճախ անադեկվատ,
անհեթեթ ձևերովֈ Առաջացող պատրանքները
զրկում են ակտիվությունից, ապակողմնորոշում են
նրան՝ ոչնչի պետք չէ ձգտել, ամեն ինչ «գրավված»
էֈ
6. Խոսքն ամբողջովին պարալոգիկ բնույթ է կրումֈ
Նրանց դատողությունները, եզրահանգումները
չեն արտահայտում բնության և հասարակության
օրենքները, պատճառահետևանքային
հարաբերություններն ու կապերըֈ Դրանց
հիմքում ընկած են նրանց աֆեկտիվ
պահանջները, ցանկությունները, ինչպես նաև՝
հոգեախտաբանական մեխանիզմներըֈ Միակ
տրամաբանությունը, որին հետևում են՝
ցանկությունների տրամաբանությունն էֈ
7. 2. Լեզվի օրինաչափությունների
խանգարումներն արտահայտվում են մի շարք
երևույթներով, որոնցից են՝
Նեոլոգիզմ է կոչվում նոր բառեր, հասկացություններ, իմաստներ
ստեղծելու հակումը, ընդ որում՝ միայն նրանց համար հասկանալի,
սիմվոլիզմը` որոշ նշաններին, առարկաներին ոչ բնորոշ իմաստով և
բովանդակությամբ օժտելու հակումն է, խոսքի ագլյուտինացիան
բանավոր և գրավոր խոսքում ընդհատման բացակայությունն է, այլ
կերպ ասած՝ խոսքի շարանը, որի արդյունքում բառերը չեն ընկալվում,
քանի որ ներկայացվում են որպես անբաժան և անհասկանալի
հոսք,լեզվի քերականական օրենքների խանգարումը միմյանց հետ
չկապակցված բառերի արտասանում է (շիզոֆազիա)։
8. 3. Ոչ խոսքային շփման խանգարումներն արտահայտվում
են հետևյալ ախտանիշներով՝
Հիպո- և ամիմիա՝ դեմքի ոչինչ չասող արտահայտություն,
հայացքն ուղղված է դեպի անորշություն՝ չկենտրոնանալով
զրուցակցի վրա, ժեստիկուլյացիաների նվազում և
բացակայություն՝ միանման, միապաղաղ և թորշոմած
շարժումներ, դիրքեր, շարժումների ներդաշնակության
խանգարումներ, խոսքի արտահայտչականության
խանգարում՝ խոսքն աստիճանաբար դառնում է միապաղաղ,
ցածրաձայն, հուզականությունից զուրկ, դառնում են
անխնամ, փնթի, չհետևելով իրենց արտաքինին և վարքին,
միապաղաղ, կրկնվող վարքագիծ, անհատականության
կորուստֈ
9. Աուտիզմը, հիմնականում, դիտվում է որպես
շիզոֆրենիայի ախտանիշ, ընդ որում՝ որպես
հիմնական կամ պարտադիրֈ
Այն կարող է դիտվել նաև անձի շիզոտիպիկ
(շիզոիդ) խանգարումների ժամանակֈ
Մանկական տարիքում առանձնացվում է որպես
ինքուրույն խանգարումֈ
10. Գոյություն ունեն աուտիզմի առաջացման բազմաթիվ
տեսություններ, որոնցից և ոչ մեկը լիարժեք չէֈ Այն տարբեր
պատճառներից (հիմնականում` կենսաբանական)
առաջացած և տարբեր կլինիկական դրսևորումներով
համախտանիշների ամբողջություն էֈ Դրա հիմքում ընկած
են ներարգանդային շրջանում կամ վաղ հասակում
գլխուղեղի զարգացման խանգարումներըֈ Որոշակի դեր ունի
ժառանգականությունըֈ Աուտիզմի առաջացմանը կարող են
նպաստել նաև միջավայրի գործոններըֈ Շատ դեպքերում,
անգամ ծավալուն հետազոտություններից հետո, դժվար է
նշել որևէ կոնկրետ պատճառֈ Որոշ դեպքերում աուտիզմը
կարող է զուգակցվել նյարդաբանական այլ խանգարումների,
հատկապես էպիլեպտիկ ցնցումների հետ
11. Ըստ վիճակագրական տվյալների, 10000 հոգուց
12-ը աուտիզմով է, ըստ որում, տղաների
շրջանում այն 4-5 անգամ ավելի հաճախ է
հանդիպումֈ Աուտիզմով երեխայի քույրերի կամ
եղբայրների մոտ հավանականությունը կազմում է
5%։ Աղջիկների մոտ ավելի արտահայտված են
մտավոր հետամնացության դեպքերըֈ
12. Աուտիկ երեխաները հազվադեպ` մինչև 1-2 տարեկան
հասակը կարող են նորմալ զարգանալֈ Հետագայում տեղի
է ունենում զարգացման կանգ և ձեռք բերված
ունակությունների աստիճանական կորուստ (ռեգրեսիա)։
Դա առաջինը նկատում են ծնողները, մանկաբույժը կամ
ընտանեկան բժիշկըֈ Աուտիզմի առկայության մասին
ենթադրում են, երբ կրծքահասակ կամ արդեն քայլող
երեխան իր տարիքին համապատասխան վարքագիծ չի
ցուցաբերումֈ Աուտիզմային վարքագծի հայտնաբերման
լավագույն միջավայրը խաղահրապարակում երեխայի
ազատ խաղն է, երբ նրան ոչ մեկը չի ուղղորդում կամ
վերահսկում: Կասկածի դեպքում նախ և առաջ երեխային
մանկական հոգեբույժի մոտ են ուղարկումֈ Հետագայում
նաև այլ մասնագետների (նյարդաբան, լոգոպեդ, հոգեբան)
կարիքն է զգացվումֈ
13. Աուտիզմն ունի տևական ընթացքֈ Դպրոցական և
պատանեկան հասակի երեխաների զարգացման
գործընթացում որոշ ոլորտներում սովորաբար
նկատվում է առաջընթաց (օրինակ,
հետաքրքրությունների սահմանների ընդլայնում`
կապված հասարակական աշխատանքի կամ դպրոց
գնալու հետ)։ Պատանեկան հասակում որոշ
անհատների վարքագիծը վատանում է, իսկ մի
մասինը` լավանումֈ Հետագա ընթացքը
կանխագուշակելու լավագույն ցուցանիշներն են
խոսքի հմտությունների (օրինակ` հաղորդակցման
խոսքի) և ընդհանուր իմացական մակարդակի
տեղաշարժերըֈ
14. Աուտիզմով երեխաների մեծ մասի մոտ առկա է նաև
մտավոր հետամնացությունֈ Հոգեբանական թեստերով
դժվար է գնահատել նման երեխաներին, քանի որ նրանք
ունեն շփման և հաղորդակցման խանգարումներֈ Որոշ
երեխաներ, ճիշտ է` հազվադեպ, բայց ունենում են լավ
զարգացած առանձին ունակություններ, օրինակ` բարդ
թվային հաշվարկներ են կատարում, խրթին
գլուխկոտրուկներ են լուծում, զարմանալի հիշողություն կամ
մեծ ընդունակություններ են ցուցաբերում արվեստի և
երաժշտության ասպարեզում։Այդ երեխաները
մեծամասամբ ասպերգեմի սինդրոմով են:
15. Առաջարկվել են շտկման բազմաթիվ եղանակներ, սակայն
արդյունքները եղել են աննշանֈ Վաղ ախտորոշումը նպաստում
է բուժվերականգնողական միջոցառումների վաղ
իրականացմանը` ապահովելով տվյալ դեպքի համար
հնարավոր առավելագույն արդյունավետությունֈ Ոչ
դեղորայքային բուժումը ուղղված է սոցիալական
փոխհարաբերություններ հաստատելու ունակության,
ուշադրության, ինչպես նաև առկա ուժեղ հատկանիշների
զարգացմանըֈ Շտկումը պետք է հիմնված լինի անհատական
կարիքների և հնարավորությունների վրաֈ Վարքագծի, շփման
և խոսքի զարգացման խթանման համառ ջանքերը կարող են
որոշ չափով օգնել աուտիզմով երեխայինֈ
16. Դեղորայքի օգնությամբ կարելի է մեղմել աուտիզմին
բնորոշ ագրեսիվության պոռթկումները և անքնությունը,
գերակտիվությունը, տագնապները, տրամադրության
խանգարումները, ինչպես նաև լավացնել ուշադրությունը,
ընկալումը, շփումը շրջապատի մարդկանց հետ` դրանով
իսկ նպաստելով ուսուցման ունակությունների
ընդլայնմանըֈ
17. Աուտիկ երեխայի վարքը աչքի է ընկնում ծայրահեղ
հակադրություններով: Նա մեկ կարող է ուժեղ վախեր
ունենալ, նույնիսկ սովորական առարկաներից` լամպերից,
աթոռից, և մեկ էլ կարող է կորցնել իրական վտանգի
զգացումը` կանգնել փողոցի մեջտեղը, բարձրանալ բարձր
տեղեր, գնալ տնից շատ հեռու: Ծնողները շատ անգամ չեն
հասկանում. նրանց վարքը գնահատում են որպես
համառություն և ֆիզիկական պատժի միջոցներ կիրառելով`
փորձում են իրենց ենթարկեցնել:
18. Աուտիկ երեխաները չեն կարողնաում տարանջատել
մարդկանց և անշունչ առարկաներին: Նոր կահույքը, նոր
խաղալիքը նրանց մոտ ուժեղ հակասություն է
առաջացնում, նրանք սկսում են գոռալ, լացել, քանզի վախը
նորություններից զուգակցվում է հիվանդագին կերպով
արտահայտվող ինքնապահպանման բնազդի հետ:
Նմանատիպ ռեակցիա կարող է նաև առաջանալ քնելու,
սնվելու զբոսանքի, լողացնելու ժամանակ:
19. Իսկ ի՞նչ պետք է անեն ծնող-նե-րը, ով-քեր ու-նեն
աու-տիզ-մով երե-խա-ներ:
Ամենակարևորը, ինչքան հնարավոր է վաղ հաստատել շփումը
երեխայի հետ, այսինքն՝ խոսքի ազդեցությամբ: Պետք է
հնարավորին չափ ընտանիքում քիչ լինեն կոնֆլիկտներն ու
հուզական լարվածությունը: Ընտանեկան մթնոլորտը
հարկավոր է մշտապես պահել հանգիստ ու հարմար,
որպեսզի երեխան մեծանա հոգեպես լիարժեք: Պետք է
երեխայի մայրն իր երեխային դաստիարակի ճիշտ, այսինքն՝
ճիշտ սահմանի թույլատրելիի և անթույլատրելիի
սահմանը, անկեղծ լինի նրա հետ: Բացի այդ, ծնողները պետք է
կարողանան հասկանալ և գնահատել երեխայի
հնարավորությունները, նրա հանդեպ ձևավորել
պահանջների համապատասխան մակարդակ: Հատկապես
պետք է ուշադրություն դարձնել նրա և հասակակիցների հետ
շփմանը, ժամանակ առ ժամանակ թույլ տան նրան խաղալ,
զբոսնել:
Լիլիթ Հարությունյան