2. ̸թնոլորտը Երկրագունդը շրջապատող օդի շերտն է՝ մի
հսկայական գազային օվկիանոս, որի հատակը Երկրի
մակերևույթն է:
̸թնոլորտը հունարենից թարգմանաբար նշանակում
է «ατμός - գոլորշի» և «σφαῖρα - ոլորտ»։երկնային
մարմին գազային ծածկ է, որը նրա շուրջը պահպանվում է
ձգողականության շնորհիվ:
3. Երկիր մոլորակի մթնոլորտը ներառում է թթվածին, որն
օգտագործվում է կենդանի օրգանիզմների շնչառության համար, և
ածխածնի երկօքսիդ, որն օգտագործում են բույսերը, ջրիմուռները,
բակտերիաները ֆոտոսինթեզի համար: ̸թնոլորտը հանդես է
գալիս նաև որպես մոլորակը արևի ուլտրամանուշակագույն
ճառագայթներ ից պաշտպանող շերտ:
4. Երկրի մթնոլորտային օդի մոտավոր
բաղադրությունը. ազոտ` 78,08%,թթվածին`
20,95%, արգոն` 0,93%, ածխածնի երկօքսիդ`
0,038%, ջրային գոլորշի` մոտ 1%: Բացի այս
չնչին քանակությամբ պարունակվում է
նաև ջրածին, հելիում, մի շարք այլ ՙազնիվ
գազեր՚ և աղտոտիչներ:
5. Ենթադրվում է, որ ժամանակակից մթնոլորտն ունի
երկրորդային ծագում, այսինքն՝ այն առաջացել է Երկիր
մոլորակի կազմավորումից հետո՝ նրա կարծր կեղևից
անջատված գազերից: Ժամանակի ընթացքում
մթնոլորտը մի քանի գործոնների ազդեցության
հետևանքով կրել է զգալի փոփոխություններ:
̸թնոլորտի զարգացումը սերտորեն կապված է
երկրաբանական և երկրաքիմիական շարժընթացների,
կենդանի օրգանիզմների գործունեության հետ:
6. .Մարդկանց համար մեծ կարևորություն ունի հատկապես մթնոլորտի ստորին շերտը՝
ներքնոլորտը (տրոպոսֆերա), որի բարձրությունը Երկրի մակերևույթից 8–17 կմ է:
Այստեղ են կուտակված մթնոլորտի զանգվածի 80%-ը և ջրային գոլորշիները, այս
շերտում են առաջանում ամպերը, ծնվում ամպրոպները, անձրևներն ու ձյունը:
Ներքնոլորտում, որպես օրինաչափություն, ըստ բարձրության` յուրաքանչյուր 1 կմ-ի
վրա ջերմաստիճանը նվազում է 5–6օC-ով:
. ̸թնոլորտի հաջորդ շերտը՝ վերնոլորտը (ստրատոսֆերա), հասնում է մինչև 50–55 կմ
բարձրության: Օդն այնտեղ խիստ նոսր է, իսկ երկինքը՝ մուգ մանուշակագույնից մինչև
գրեթե սև:
. Հաջորդ շերտը՝ միջնոլորտը (մեզոսֆերա), հասնում է մինչև 80 կմ բարձրության: Այդ
շերտում երբեմն առաջանում են փայլուն, նուրբ ամպեր: Դրանք կոչվում են արծաթափայլ
ամպեր և կազմված են սառցի բյուրեղիկներից ու տիեզերական մանրագույն փոշու
մասնիկներից:
. Ջերմոլորտը (թերմոսֆերա) կամ իոնոլորտը (իոնոսֆերա) հասնում է մինչև 1000 կմ
բարձրության: Այնտեղ օդը չափազանց նոսր է, շատ են գազի առանձին լիցքավորված
մասնիկները՝ իոնները: Այդ բարձրությունում են առաջանում բևեռափայլերը, որի
աղեղները ձգվում են արևելքից արևմուտք և երբեմն անցնում 5 հզ. կմ-ից, իսկ երկնքում
փայփլում են մի քանի ժամ շարունակ:
. ̸թնոլորտի ամենավերին շերտն արտաքին ոլորտն է (էկզոսֆերա): Այնտեղ գրեթե օդ չկա:
Գիտնականները ենթադրում են, որ այդ շերտի ջերմաստիճանը հասնում է մոտ 2000օC-ի:
8. ̸թնոլորտը Երկրագնդի և նրա աշխարհագրական թաղանթի
ջերմության կարգավորիչն է: Դրա շնորհիվ է, որ Երկրի
մակերևույթն Արեգակի ճառագայթներից ցերեկն ուժեղ չի
տաքանում, գիշերն էլ շուտ չի սառչում: Դրա համար էլ մթնոլորտը
հաճախ անվանում են Երկրագնդի վերմակ:
10. ̸թնոլորտը Երկրագունդը պաշտպանում է
երկնաքարերից, որոնք, անցնելով մթնոլորտի
միջով, շփումից շիկանում են, այրվում և միայն
մանր քարերի ու փոշու ձևով թափվում Երկրի
վրա՝ չվնասելով նրան (միայն առանձին
դեպքերում են ընկնում մեծ երկնաքարեր, որոնք
մեծ զանգվածի պատճառով չեն հասցնում լրիվ
այրվել, և Երկրագնդի վրա առաջանում են մեծ
խառնարաններ):
11. ̸թնոլորտի շնորհիվ է, որ տեղի է ունենում ջրի
շրջապտույտ, իրականացվում է կենդանի
օրգանիզմների գազափոխանակություն և լուսասինթեզ:
̸թնոլորտի գրեթե բոլոր բաղադրիչ գազերն անարգել
թողանցում են արեգակնային ճառագայթումը, սակայն,
բարեբախտաբար, 24–30 կմ բարձրության վրա ոչ մեծ
քանակությամբ կենտրոնացված է օզոն կոչվող գազի
շերտը, որը և կասեցնում է Արեգակի` կյանքի համար
կործանարար անդրամանուշակագույն ճառագայթների
մեծ մասը:
12. Մարդու տնտեսական գործունեության հետևանքով փոխվում է նաև մթնոլորտի
գազային կազմը: Պարզվել է, որ ածխաթթվական գազի պարունակությունն
անընդհատ ավելանում է (վերջին 100 տարում՝ 3–15%-ով), ինչի հետևանքով
ուժեղանում է մթնոլորտի ջերմոցային էֆեկտը, և տեղի է ունենում կլիմայի
տաքացում: Ներկայումս դա համամոլորակային լուրջ վտանգ է, հետևաբար
չափազանց կարևոր են արտանետվող գազերի զտումն ու քանակների
սահմանափակումը:
16. Շրջակա միջավայրի աղտոտումը մարդկանց,
բույսերի և կենդանիների
կենսագործունեության վրա բացասաբար
ազդող նյութերի թույլատրելի քանակի
գերազանցումն է միջավայրում: Տարբերում են
շրջակա միջավայրի բնածին և մարդահարույց
աղտոտիչներ:
Բնածին աղտոտիչներն առաջանում են բնական երևույթների, օրինակ`
հրաբուխների, երկրաշարժերի, ջրհեղեղների, հրդեհների պատճառով,
իսկ մարդահարույցները՝ մարդու գործունեության հետևանքով:
Մարդահարույց աղտոտիչների թվին են դասվում արդյունաբերական,
գյուղատնտեսական, տրանսպորտային և կենցաղային թափոնները,
էներգիայի տարածումը ջերմության (ջերմային աղտոտում), աղմուկի
(աղմկային աղտոտում), ճառագայթման (ճառագայթաակտիվ
աղտոտում) և այլ ձևերով:
17. Տարբերում են շրջակա միջավայրի աղտոտման մեխանիկական,
ֆիզիկական, քիմիական և կենսաբանական տեսակներ:
Մեխանիկական աղտոտումը կապված է քաղաքաշինության,
ճանապարհաշինության, ծառահատումների և բնական
լանդշաֆտների վրա ազդող այլ միջոցառումների հետ:
Ֆիզիկական աղտոտումը պայմանավորված է միջավայրի
ֆիզիկական հատկությունների՝ լույսի, աղմուկի, ջերմության,
խոնավության, ճառագայթման, էլեկտրամագնիսական դաշտի
փոփոխություններով:
Քիմիական աղտոտումը պեստիցիդների, հանքային
պարարտանյութերի, թունավոր գազերի, ծանր մետաղների (սնդիկ,
կապար, կադմիում և այլն), տարատեսակ աղերի,
ճառագայթաակտիվ տարրերի, սինթետիկ լվացամիջոցների
ներգործության հետևանք է:
Կենսաբանական աղտոտումն առաջանում է հիվանդածին
միկրոօրգանիզմների՝ բակտերիաների, վիրուսների, սնկիկների
տարածման միջոցով:
18. ̸թնոլորտն աղտոտում են քիմիական նյութերը, զանազան ֆիզիկական ազդակներ և
միկրոօրգանիզմները, երբ դրանց արտանետվող քանակները գերազանցում են
թույլատրելի կոնցենտրացիաները: ̸թնոլորտն աղտոտող հիմնական նյութերից են
ածխաթթվական (CO2) ու շմոլ (CO) գազերը, ծծմբի և ազոտի օքսիդները, ֆրեոնները և
այլն: Դրանց քանակի ավելացման գլխավոր պատճառը նավթի, գազի, քարածխի,
կենցաղային և արդյունաբերական թափոնների ու փայտի այրումն է: CO և
CO2 գազերի արտանետումների ամենամեծ բաժինն ընկնում է հատկապես
ավտոմոբիլային տրանսպորտին:
Ծծմբային գազի՝ ծծմբի երկօքսիդի (SO2) առաջացման աղբյուրը մինչև 5–7% ծծումբ
պարունակող ածխի և մազութի այրումն է: ̸թնոլորտում ծծմբի երկօքսիդը
փոխարկվում է ծծմբի եռօքսիդի (SO3), որը օդում վերածվում է ծծմբական թթվի և
թթվային անձրևների ձևով թափվում է գետին:
Ազոտի մոնօքսիդի (NO) և ազոտի երկօքսիդի (NO2) առաջացման հիմնական
աղբյուրը բենզինով ու դիզելային վառելիքով աշխատող ներքին այրման շարժիչներն
են, ազոտական թթվի արտադրությունը: NO2-ը դեղին գույնի կայուն գազ է և
մթնոլորտում պահպանվում է երկար ժամանակ: Հաճախ քաղաքների օդն այդ գազից
ստանում է շագանակագույն երանգ:
19. Ավտոտրանսպորտի արտանետած ածխաջրածինները,
հատկապես` քաղցկեղածին, շատ են նավթամթերքների
թերայրումից առաջացող մրի ու գուդրոնի մեջ:
Չափազանց վնասակար նյութեր են ֆրեոնները՝ մի շարք
ածխաջրածինների հալոգեն ածանցյալները, որոնք
հանգեցնում են օզոնային շերտի քայքայման, ինչի
հետևանքով մեծանում է մարդկանց մաշկի քաղցկեղի
առաջացման վտանգը:
Գազից բացի, մթնոլորտ են թափանցում և կախույթի
ձևով պահպանվում պինդ ածխածինը (մուր) և ծանր
մետաղները:
20. Որոշակի կլիմայական պայմաններում
անդրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ
տեղի է ունենում օդի երկրորդային աղտոտում՝
լուսաքիմիական սմոգ, երբ առաջնային աղտոտող նյութերը
քայքայվում են՝ գոյացնելով աղտոտող նոր նյութեր: Ջէկերը,
արդյունաբերական ձեռնարկությունները և տրանսպորտը
մթնոլորտ են արտանետում ոչ միայն վտանգավոր նյութեր,
այլև մեծ քանակությամբ ջերմություն, ինչի հետևանքով
մթնոլորտը տաքանում է, փոխվում են օդի խոնավությունն ու
շարժունությունը՝ հանգեցնելով ջերմային աղտոտման:
Բույսերի և կենդանիների նեխման հետևանքով օդ են
թափանցում նաև բազմաթիվ ախտածին մանրէներ:
22. ՄԹՆՈԼՈՐՏԸ մեր մոլորակի և
նրա օրգանական աշխարհի
համար ունի չափազանց կարևոր
նշանակություն: Երկրի վրա
առանց մթնոլորտի կյանքը չէր
առաջանա: