1. Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ
(Հեղինակ՝ Արմեն Մխեյան)
Աշնան անձրևոտ օրերն էին եկել: Աշունը շատ եմ սիրում, հատկապես երբ քայլում ես փողոցով ուդեղնած
տերևների խշխշոցն ես լսում ոտքերիդ տակ: Մեղմ անձրև էր մաղում, բայց հաճելի էր քայլելու զգալ աշնա
ն շունչը: Նայեցի վեր, ամպերը վերջանալու ցանկություն չունեին, դանդաղ անձրևըերկար կտևի, նույնիսկ
օրեր գուցե. Արևը չի շողա, ու բնությունն աշնան միջոցով իր թախիծըկարտահայտի` ասես մեռնող բնությա
նը վերջին հրաժեշտը կտա:
Պարանոցիս զգացի անձրևի կաթիլի սառնությունը, բարձրացրի բաճկոնի օձիքն ու ձեռքերս ավելիխորը խ
ոթեցի գրպաններս: Մտքումս նորից այն տողերն էին՝ աշնան թախիծը… Աշունը նաև ոգեշնչողէ: Հիմա կծն
վի հերթական բանաստեղծական տողը: Երկու տերև գրեթե միաժամանակ պոկվեցինդիմացի ճյուղից ու միաս
ին պար բռնած` իջան վար: Դիմացից անցնող զույգը չնայեցդեղնակարմրավուն տերևներին. այնքան էին զբ
աղված ինչ-որ թեմայի քննարկումով, որ անգամհեռվից լսվում էին նրանց ձայները: Նայեցի վեր: Մեղմ քամ
ին նորից խաղաց դեղնած տերևների հետ,մի քանիսը պոկվեցին, ու անձրևի կաթիլներից թրջված ու ծանրաց
ած` վար ընկան: Հանկարծ փողոցիմյուս կողմում նկատեցի ծաղկավաճառ կնոջը: Զարմանալի է` հաճախ էի
քայլում այս փողոցով ու չէիէլ հիշում, որ փողոցի այդ անկյունում ծաղիկներ են վաճառում: Մի նոր միտք հ
ղացա` շատերըկզարմանան, բայց համոզված եմ միաժամանակ կժպտան, իսկ չէ որ այս անձրևոտ ու աշնան
ային օրըժպիտը շատ բան կարող է փոխել:
«Այ թե պատմելու բան կլինի ընկերներին, իսկ Անին հաստատ կնեղանա, որ մենակ եմ գործել»,—
մտածեցի ես ու գրեթե վազելով անցա փողոցը:
—Բարև Ձեզ,— բարձր ասացի, որպեսզի կնոջ ուշադրությունը գրավեմ,— որքա՞ն արժեն վարդերը,
— առանց սպասելու փոխադարձ բարևին շտապ հարցրի ես՝ ցույց տալով բաց վարդագույնվարդերը:
—Բարև տղաս… Օ՜, դրա՞նք, հատը երկու հարյուր դրամ:
Մոտեցա վարդերին ու հոտ քաշեցի: Հատկապես վարդագույն վարդերը բուրում են ավելի ուժեղ,քան մնաց
ած գույները: Այդ տեսակի վարդի թուփ մեր այգում էլ կա: Դեռ մանկությունից հիշում եմ`ինչպես էի ջրում
ու խնամում: Գուցե դրանից է, որ վարդն իմ ամենասիրած ծաղիկն է:
—Տվեք քսան հատ:
—Քսան հա՞տ,— զարմացած հարցրեց կինը:
Ես արդեն դրամապանակից հանել էի գումարը ու մեկնել կնոջը` ինքս էլ զարմանալով թե ինչուայդպես շ
փոթվեց ծաղկավաճառը:
Երբ կինը վերցրել էր գումարը, միայն նոր հասկացա կնոջ շփոթմունքի պատճառը: Հավանաբարնրանից հա
ճախ չէին գնում զույգ թվով ծաղիկներ, իսկ քսան հատի դեպքում կլոր գումար էրստացվում, ու ես էլ առան
ց երկար մտածելու քսան հատ ուզեցի:
—Կներեք, տվեք քսանմեկ հատ,— երկու հարյուր դրամ էլ մեկնելով կնոջը ասեցի ես՝ նկատելով,
թեծաղկավաճառ կնոջ դեմքին ինչպես խաղաց մեղմ ժպիտը:
—
Կարևորը իհարկե քանակը չէ, այլ սրտի ջերմությունը, որով ծաղիկները նվիրում ենք: Ասում են,եթե նվիրու
մ ես մեծ ցանկությամբ, ապա երկար ժամանակ նրանք չեն թոշնում,— հաշվելովծաղիկների քանակը, ասաց
ծաղկավաճառը:
— Քսանմեկ հոգուն իհարկե սիրով կնվիրեմ, բայց բոլորին սրտի ջերմությա՞մբ,— ցածրաձայն ինքսինձ հ
արցրի ես,— սրտումս էլ ջերմություն չի մնա:
Վերջին բառերը ավելի բարձր հնչեցին, ու հավանաբար կինը լսեց, նորից զարմացած նայեց ինձ, իսկես ժ
պտալով վերցրի ծաղիկներն ու շնորհակալություն հայտնելով հեռացա՝ մտածելով, թե որքանտարօրինակ տ
պավորություն ստեղծեցի այս կնոջ մոտ:
Ընդամենը մի քանի քայլ անելուց հետո, առաջին իսկ պատահած կնոջը մեկնեցի վարդերից մեկը.
— Սա Ձեզ:
Մոտ քառասուն տարեկան կինը անակնկալի եկավ:
— Շնորհակալ եմ…
2. Ետ շրջվեցի, տեսա էլ ավելի զարմացած ծաղկավաճառ կնոջ հայացքն ու արագ հեռացա:
Դեռ մի փողոց էլ չէի հասցրել հեռանալ, ծաղիկները կիսով չափ պակասել էին: Երիտասարդաղջիկները հ
իմնականում մերժում էին, բայց երբ ես նրանցից ավելի շտապողական կեցվածք էիընդունում, հասկացնելու
համար, որ սա ուղղակի նվեր է, վերցնում էին ու շնորհակալությունհայտնում:
Անձրևը դադարել էր, միայն հատուկենտ ուշացած կաթիլներ էին ընկնում վար: Երբ հասազբոսայգի, ձեռ
քիս միայն մեկ վարդ էր մնացել: Առջևիցս դանդաղ քայլերով աղջիկ էր անցնում:Մտածեցի` հասնեմ ու վեր
ջին վարդը նվիրեմ նրան: Բայց նա հանկարծ կանգ առավ, հանեցգրպանից թաշկինակը ու թեև չտեսա, բայց
համոզված եմ` սրբեց աչքերը: Անձրևի կաթի՞լն էր, թե՞լալիս էր: Ես գրեթե համոզված էի՝ երկրորդ տարբե
րակը:
Դանդաղեցրի քայլերս, իսկ նա նորից դանդաղ քայլերով մոտեցավ թաց նստարաններից մեկին ունստեց: Ն
ա հիմա իմ առջև էր…
Բաց մանուշակագույն գլխարկի տակից երևում էին գանգուր, մուգ ոսկեգույն վարսերը, հագինբավականին
նրբաոճ, գլխարկից մուգ գույնի վերարկու էր, իսկ մուգ վարդագույն շարֆը ամուր գրկելէր պարանոցը ու ա
յնքան երկար էր, որ մի ծայրը հասնում էր գրեթե ծնկներին: Ձեռքին` գլխարկի ուվերարկուի գունային երան
գի փոքրիկ պայուսակ… Հիմա, երբ նա շրջվեց դեպի ինձ, ես տեսա նրադեմքը: Մոտ քսանչորս տարեկան կլ
իներ: Նա այնքա՜ն գեղեցիկ էր… Վարդագույն շուրթերը դողումէին ցրտից, մեծ ու կապույտ աչքերը այնքա
ն ջինջ էին, ասես լազուր երկինքն էր թաքնվել այնտեղ: Եսշփոթված կանգ առա:
Նրա հայացքն անմիջապես կանգ առավ վրաս: Եթե ես տեսնեի ինձ մեկ այլ մարդու աչքերով,հաստատ կզա
րմանայի, քանի որ ստացվեց այնպես, որ վարդը ձեռքիս ասես նրան հետապնդում էի,այն էլ թաքուն և հիմա
, երբ արդեն նա տեսավ ինձ, մնում էր միայն ասել դա…
—Ա՜… այս վարդը Ձեզ,— ու մեկնեցի նրան անձրևից թրջված տերևներով վերջին ծաղիկը:
Նա զարմացավ մի պահ:
— Ի… Ի՞նձ: Օ՜, ինչքան գեղեցիկ է, բարև:
Ես ավելի շփոթվեցի: Առանց բարևելու նրան էի մեկնել ծաղիկը:
— Վերջապես ինձ էլ հասավ այն ծաղիկներից մեկը, որ բաժանում էիր բոլորին…
Ես ժպտացի: Պարզվում է նա հեռվից նկատել էր ինձ:
— Որեմն դուք տեսե՞լ եք ինձ:
— Իհարկե, Երևանի փողոցներում հաճախ չես տեսնի երիտասարդի, որ ծաղիկ է բաժանում այսանձրևոտ ե
ղանակին:
— Դե ամեն դեպքում, ինչպես տեսնում եք, լինում են բացառիկ դեպքեր…
— Առանց հոգնակի թվի, — ընդհատեց ինձ,— իմ անունը Աննա է, իսկ քո՞նը:
— Արմեն, շատ հաճելի է, Աննա…
—Նմանապես Արմեն, իսկ դու ռոմանտիկ անձնավորության տպավորություն ես թողնում:
Նա այնքան արագ էր խոսում ու այնքան վստահ, որ ասես տարիներ շարունակ ճանաչել էր ինձ: Ես իպատ
ասխան ժպտացի ու նստեցի թաց նստարանին:
— Ինչի՞ց եզրակացրիր…
Նա ասես սպասում էր հենց այս հարցին ու դեռ չէի էլ հասցրել ավարտել խոսքս՝ նա անմիջապեսսկսեց ն
որից արագ-արագ խոսել:
—
Դե նրանից, որ այս աշնան ցուրտ եղանակին ծաղիկներ ես բաժանում, ծաղիկներ, որ ժպիտ ենբերում բոլոր
նրանց դեմքերին, ում նվիրում ես: Ես համոզված եմ, որ դու ստեղծագործում ես նաև, քոնման ռոմանտիկ մ
արդիկ չեն կարող չգրել,— ու հարցական հայացքով նայեց ինձ:
— Ես ինձ այնքան էլ ռոմանտիկ չեմ համարում, իսկ ստեղծագործելը... այո, գրում եմ երբ մուսան…
— Ահա՜, տեսնում ես, որքան հեշտ է անմիջապես հասկանալ դիմացինիդ, երբ նա այնքան քեզ նմանէ,
— նորից շտապ-շտապ ավելացրեց նա:
3. — Գլխումս մի նոր բանաստեղծություն ծնվեց,
— ուշադիր նայելով ինձ շարունակեց Աննան, ապապայուսակից հանեց գրիչն ու վարդի թերթիկներից մեկի
վրա սկսեց գրել:
Ես ժպտացի:
— Կարծում եմ դու ավելի ռոմանտիկ ես, քան ես:
Նա ասես չլսեց իմ ասածը, շարունակեց գրել վարդի թերթիկի վրա ու երբ ավարտեց, մեկնեց ինձծաղիկը,
որպեսզի կարդամ:
Վարդի թերթիկի վրա բավականին գեղեցիկ ու շատ փոքր տառերով գրված էր.
«Աշնան տերև, բայց ոչ դեղին,
Տերև վարդի ու այնքան նուրբ:
Աշնան անձրև ու մի կաթիլ,
Կաթիլ արցունք վարդի տեսքով…»
—Ինչ գեղեցիկ ստացվեց, — զարմացած ասացի ես, երբ ավարտեցի կարդալը,— հաճախ ես գրո՞ւմ:
—
Երբ հոգիդ տեսնում է այս գեղեցիկը, իսկ սիրտդ սիրով է լցված, չգրել ուղղակի չես կարող: Եսսիրահարվա
ծ եմ աշնանը: Այն ասես իմ տարերքը լինի, թեպետ շատերը աշունը չեն սիրում, բայց ինձայն ավելի է դուր
գալիս, քան տարվա մնացած եղանակները, հատկապես, երբ սիրահարվում ես հենցայս եղանակին: Համաձայ
ն չե՞ս,— հարցական հայացքով նայելով ինձ` ասաց նա:
—Իհարկե, բայց գարունն ինձ ավելի է դուր գալիս…
Աննան հայացքը թեքեց ինձանից ու շարունակեց ծիծաղելով.
—Եթե չլինի աշունը գարունը, երբեք էլ չի գա:
Ես գլխով համաձայնության նշան ցույց տվի, իսկ նա շարունակեց.
—
Եթե միշտ գարուն լիներ ու աշունը երբեք հյուր չգար մեզ, ապա մենք դժվար թե անգամիմանայինք աշնան մ
ասին, նույնը և հակառակ դեպքում:
Նման երկբայական մոտեցում ես էլ ունեմ ու հաճախ եմ սիրում կրկնել: Նրա գաղափարներնայնքան հարա
զատ էին թվում ինձ: Հիշեցի` ինչպես ասաց, որ ամեն օր երևանյան փողոցներում չիհանդիպի իմ նման ծաղ
իկ բաժանող երիտասարդի, ապա ես էլ պիտի ավելացնեի, որ հաճախ չեսհանդիպի նման գեղեցիկ աղջկա, ո
ւմ հետ կարելի է հետաքրքիր զրույցի բռնվել, սակայն մինչ այսրոպեն հիմնականում նա էր խոսում, իսկ ես
լսողի դերում էի:
— Իսկ դու սիրե՞լ ես: Ավելի ճիշտ կլինի հարցնել՝ սիրահարվե՞լ ես…
— Իհարկե սիրահարվել եմ ու շատ հաճախ, ինչպես դու ես ասում` ես ռոմանտիկ եմ, իսկռոմանտիկ մարդի
կ սիրահարվում են ամեն քայլափոխի:
Աննայի այտերը թեթև կարմիր գույնով պատվեցին:
—
Ճիշտ ես, բայց դրանք ավելի շատ գայթակղություններ են, կարծում եմ: Սիրահարվել` նշանակումէ տրվել ս
րտից բխող զգացմունքին, պատրաստ լինել փոխել ամեն ինչ հանուն սիրո, ինչպես ես…
Նա նայեց ինձ ու շարունակեց:
— Դու պատրա՞ստ ես հանուն սիրո դեմ կանգնել բոլորին, աշխարհին…
— Ես պատրաստ եմ պայքարել հանուն սիրո, բայց ինչպես դու ի՞նչ, — հարցրեցի ես:
— Դե…, — հապաղեց պատասխանել Աննան,
— ես վաղը մեկնում եմ Հայաստանից, — ու միգեղեցիկ ժպիտ փայլեց աչքերում:
— Մեկնո՞ւմ ես, հուսով եմ ոչ երկար ժամանակով և Հայաստան վերադառնալու մտքով:
4. — Չեմ կարծում, որ մոտակա ժամանակներս կվերադառնամ Հայաստան: Երկար եմ մտածել, բայցսերը հաղ
թեց, կարելի է ասել: Ես թողնում եմ Հայաստանը, ծնողներիս, քրոջս, փոքրիկ եղբորս…Հանուն սիրո:
Ես լուռ էի: Չգիտեի ինչ ասել:
— Հուսով եմ` նրանք ինձ շատ չեն մեղադրի…
— Բայց ինչու պետք է մեղադրեն, դու հավանաբար շատ ես սիրում նրան, իսկ ծնողներդ երջանիկպետք է
լինեն` իմանալով, որ դու էլ ես երջանիկ…
— Նրանք դեմ էին, — կամաց ասաց Աննան ու գլուխը կախեց:
Ես այլևս ասելու բան չունեի: Նա ծաղիկն ավելի ամուր բռնեց, իսկ աչքերն արցունքով լցվեցին:
— Ով կարող էր պատկերացնել, որ այս անձրևոտ օրը անծանոթին կպատմեմ այն գաղտնիքը, որտանջում է
ինձ մոտ երկու ամիս: Արդեն երկու ամիս ես պատրաստվոմ էի վաղվան, և ահա վաղնարդեն վաղն է:
Հազիվ էր նա ավարտել խոսքը, երբ ես պատկերացրի նրան գեղեցիկ հարսի զգեստով, ապա նայեցինրան:
— Ես համոզված եմ. ամեն ինչ լավ կլինի:
Նա վեր կացավ, նայեց երկնքին:
— Անձրևը նորից կսկսվի, իսկ ես դեռ պիտի գոնե մի փոքրիկ ճամպրուկ պատրաստեմ ու հրաժեշտինամակ
գրեմ ծնողներիս:
Ես էլ վեր կացա:
— Ես անչափ շնորհակալ եմ ծաղկի համար, այն իսկապես շատ գեղեցիկ է:
—Հատկապես երբ նման գեղեցիկ բանաստեղծություն է կրում իր թերթիկի վրա,— ավելացրի ես:
Նա նորից ժպտաց:
— Կարող եմ ուղեկցել քեզ, եթե ուզում ես, իհարկե:
— Մինչև փողոց կարող ես,— ժպտալով ասաց նա:
Երբ հասանք փողոց, նա արագ կանգնեցրեց առաջին իսկ պատահած տաքսին:
— Քեզ հաջողություն, Աննա:
— Քեզ նույնպես, — ավելացրեց նա, հուսով եմ` կհանդիպենք նորից:
Ես լուռ ժպտացի:
Մոտ մեկուկես տարի անց, գարնանային մի գեղեցիկ օր, նույն այգում, որում շատ եմ սիրումզբոսնել, տե
սա մի գեղեցիկ զույգ, որ հանդարտ քայլերով զբոսնում էր այգում: Անմիջապես ճանաչեցինրան` Աննան էր
: Մի պահ մտածեցի` մոտենամ, բայց հետո հասկացա, որ գուցե հիմարիրավիճակում հայտնվեմ: Կողքին ամ
ուսինն էր հավանաբար, իսկ Աննան հղի էր: Չգիտեմ`վերադարձել էր Հայաստան թե հյուր էր, բայց այդ պա
հին ինձ երկրորդ տարբերակը ավելիհավանական թվաց: Ես հեռվից նայեցի նրանց ու հեռացա: Աննան երջա
նիկ էր…
Հ. Գ. Սիրելի Ա. Գրեթե երեք տարի է անցել այն անձրևոտ աշնանային օրվանից, որ հանդիպեցինք,ու նմա
ն մի աշնանային օր ավարտում եմ եմ այս պատմվածքը, որի հերոսուհին Քեզ դարձրի ակամա,իսկ երբ կարդ
աս, գուցե հիշես այն երիտասարդին, որ ծաղիկ էր բաժանում ու քեզ էլ նվիրեցամենավերջին ծաղիկը: Հուս
ով եմ` երջանիկ ես...