2. Այսօր աշխարհի շուրջ 30 երկրներ ջրի
սակավության խնդիր ունեն, եւ ավելի քան մեկ
միլիարդ մարդ մաքուր ջրի կարիք ունի։
Գիտնականները կանխատեսում են, որ 2025
թվականին աշխարհի բնակչության 2/3—ը
կունենա ջրի սակավության լուրջ խնդիր։
Աշխարհում սպառվում են քաղցրահամ ջրի
պաշարները: Մոտ ապագայում խմելու ջուրը
կդառնա ամենաթանկ ապրանքը:
3. Սեւանա լիճը համարվում է Հայաստանի
Հանրապետության եւ ողջ Կովկասի 35 միլիարդ խմ
քաղցրահամ ջրի շտեմարանը: Սակայն այսօր Սեւանա լճի
ջուրը մաքուր չէ, դրան խոչընդոտում են մի շարք
հանգամանքներ` Սեւանի ավազանում
հանքարդյունաբերական գործունեության ծավալումը, լճի
մակարդակի անընդհատ տատանումները, ձկան
արդյունաբերական պաշարների ոչնչացումը, ափամերձ
անտառների ջրի տակ մնալը, լճի հարեւանությամբ
գտնվող քաղաքների, ինչպես նաեւ լճափերին կառուցված
օբյեկտների կոյուղաջրերի լճի մեջ թափվելը: Այս ամենն
ուղեկցվում է լճի ճահճացմամբ:
4. 1930–ական թվականներից սկսած` Սեւանա լճի ջրի
անխնա օգտագործման արդյունքում (էներգիայի
արտադրություն եւ ոռոգում) խախտվեց Սեւանա լճի
էկոլոգիական հավասարակշռությունը: Լճի
մակարդակը 1933–2000թթ. արդյունաբերական
շահագործման հետեւանքով իջավ 19.6 մետրով, իսկ
ծավալը նախկին 58.5 մլրդ խմ-ից կրճատվեց մինչեւ 32.5
մլրդ խմ: Ջրի օգտագործված 26.0 մլրդ խմ-ի 65 տոկոսը
ծախսվել է էներգիայի արտադրության, իսկ 35 տոկոսը`
ոռոգման նպատակներով: Լճի հատակից ազատվել է 25
հազ. հա տարածք:
6. Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի
գիտական հետազոտությունները բացահայտել են, որ լճի
ճահճացման հիմնական պատճառներից է լճի մակարդակի
անկումը: Լճի ծերացման (ճահճացման) դանդաղեցման
գործընթացում պաշտպանիչ դեր ունի լճի հատակի մոտ
գտնվող 4C հաստատուն ջերմաստիճան ունեցող ջրային
շերտը: Այն թույլ չի տալիս, որ հատակի տիղմը խառնվի
լճին: Եթե լճի ծավալը քչանում է, կրճատվում է նաեւ այդ
պաշտպանիչ շերտը, ինչի հետեւանքով լիճը սկսում է
ճահճանալ: Ջրի մակարդակի բարձրացման միջոցով
հնարավոր է վերականգնել այդ շերտը:
8. Մասնագետները հաշվարկել են, որ Սեւանա լճի
էկոհամակարգի կայունացման միակ նախապայմանը լճի
ծավալի մեծացումն է եւ ջրի մակարդակի բարձրացումը
մինչեւ Բալթյան ծովի մակերեւույթի (բ.մ.ծ.)1903.5մ նիշը:
Ներկայումս լճի մակարդակը 1900,49մ է: Ճիշտ է,
ուրախալի է, որ Սեւանը բարձրանում է: Սակայն դրան
լավագույնս պատրաստված չէին լճի ափերը: Ջրի
մակարդակի բարձրացման հետեւանքով մոտ 3500 հա
անտառներ կհայտնվեն ջրի տակ:
9. Այսօր լճի ջուրը բաց են թողնում`
պատճառաբանելով ոռոգման ջրի պակասը:
Սակայն իրական պատճառը օլիգարխների`
Սեւանի ափին կառուցած առանձնատները
ջրի տակ մնալուց փրկելն է: Չնայած
իշխանությունների ջանքերին`լճի
մակարդակը բարձրանում է եւ ջրի մեջ են
մնում Սեւանի ափին ապօրինաբար
կառուցված առանձնատները:
11. եթե 1990-ական թվականներին Սեւանի սիգի
ձկնապաշարը մոտ 30 000 տոննայի էր
հասնում, ապա այսօր այդ պաշարները
գնահատվում են 170-180 տոննա: Շատ
կարծիքներ կան, որ սիգը վերացրեց իշխանին,
այսօր էլ նույնիսկ ասում են, որ սիգի
վերացումը պետք է վերագրել խեցգետնին: Դա
չի համապատասխանում իրականությանը:
12. Իշխանի վերացման հիմնական
պատճառը սկզբնական շրջանում
ափամերձ գոտու վերացումն էր, որտեղ
գտնվում էին իշխանի հիմնական
ձվադրավայրերը, հետագայում`
որսագողության ավելացումը:
14. Սեւանի էնդեմիկ տեսակներից` կողակի
եւ բեղլուի վիճակն էլ այսօր բարենպաստ
չէ. արդյունագործական պաշարներ
գոյություն
չունեն:
Ներկայումս ուսումնասիրությունները
ցույց են տվել, որ խեցգետնի պաշարները
նույնպես նվազել են գերորսի
պատճառով: Նվազել են նաեւ կարասի
պաշարները, որոնք քիչ թե շատ լավ
վիճակում էին:
15. Գեղարքունիքի մարզում գործում են 29 հանքեր, որոնցից
ամենախոշորները ավելի շատ են վնասում լճին` Սոտքի
ոսկու հանքավայրին եւ Շորժայի դունիտ-պերիդոտիտային
հանքավայրին: Սոտքի ոսկու հանքավայրը Հայաստանի
ամենախոշոր ոսկու հանքավայրն է, որը գտնվում է Սեւանա
լճի ավազանում: Հանքը շահագործվում է բաց եղանակով, եւ
քամին փոշին, որն իր մեջ պարունակում է բազմաթիվ
տոքսիկ նյութեր եւ ծանր մետաղներ, քշում է լճի ուղությամբ:
Սոտք հանքից են դուրս գալիս Սոտք եւ Մասրիկ գետերը,
որոնք թունավոր նյութերի եւ ծանր մետաղների խառնուրդով
թափվում են Սեւանա լճի մեջ: Ձկնաբանները փաստում են,
որ ձկներն ու խեցգետինները ծանր մետաղների
կուտակիչներ են: Սրանից կարելի եզրակացնել, որ Սեւանից
որսված ձուկը կարող է վնասել մարդու առողջությանը:
16. Այսպիսով` Սեւանա լճի ջուրը
ներկայումս հեռու է մաքուր
ջուր համարվելուց: Մարդկային
գործոնը մեծապես նպաստել է
լճի էկոլոգիական վիճակի
վատթարացմանը: