2. Հանրապետության ամենաբերրի տարածքում,
որտեղից հնարավոր է մեծ բերք ստանալ, չեն
մշակվում: Ռանչպար գյուղում մշակվում են
միայն տնամերձ հողերը: Մի քանի անգամ
փորձել են. մյուս հողատարածքները ցանել,
բայց չեն հնձել. աղն է շատ:
3. Արարատի ու Արմավիրի մարզերում աղակալված 35.000 հա
հողատարածք կա: 1990-ական թվականներից, երբ
աշխարհագրական գիտությունների դոկտոր Աշոտ Խոյեցյանը՝
որպես փորձագետ, աշխատում էր՝ հողերի անապատացման
դեմ պայքարի ռազմավարությունը մշակելիս, մինչեւ այսօր
միեւնույն գործընթացն է` առանց այն էլ բնական աղակալված
հողերը ենթարկվեցին երկրորդային աղակալման` արդեն
մարդու օգնությամբ:
4. Հողերի աղազերծումը հնարավոր է միայն դրենաժային ցանցի
արդյունավետ աշխատանքի պայմաններում: Դրենաժն
արհեստական ջրանցքերի համակարգ է, որի միջով դուրս են
գալիս ավելորդ ջրերը: Դրանց փակ լինելու դեպքում ավելորդ
ջրերի մակարդակն ավելանում է եւ խանգարում, որ վարելահողի
աղակալած ջուրը հոսի դեպի դրենաժ. արդյունքում հողերը
գերխոնավանում ու աղակալում են:
5. Արարատյան դաշտում հողերն աղակալած են, լեռնային շրջաններում`
դեգրադացած: Հողի միջազգային օրը մասնագետները կոչ են անում.
Հայաստանի նման երկրում, որտեղ հիմնականում լեռներ են, իսկ բարեբեր
հողերի միայն մի մասն է օգտագործվում` հարկավոր է պետական լուրջ
մոտեցում` դրանք ճիշտ կառավարելու եւ հնարավորինն ավելի նպատակային
օգտագործելու համար:
6. Քեչեչյան Մարի
Գեղարվեստի ավագ դպրոց 10-1 դաս.
Օգտագործված գրականության ցանկ’
http://www.yerkirmedia.am/wap.php?act=news&lan=h
Mskh.am
06.02.2013
7. Քեչեչյան Մարի
Գեղարվեստի ավագ դպրոց 10-1 դաս.
Օգտագործված գրականության ցանկ’
http://www.yerkirmedia.am/wap.php?act=news&lan=h
Mskh.am
06.02.2013