ݺߣ

ݺߣShare a Scribd company logo
Առաջին համաշխարհային
     պատերազմ

          Առաջին համաշխարհային պատերազմը տեղի է ունեցել
      տերությունների 2 խմբավորումների՝ գերմանա-ավստրիական
       (Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, Թուրքիա, 1915 թ-ից՝
        Բուլղարիա) և Անտանտի (Մեծ Բրիտանիա, Ռուսաստան,
       Ֆրանսիա, Սերբիա, 1917 թ-ից՝ ԱՄՆ և այլն, ընդհանուր
         թվով 34 պետություն) միջև: Պատերազմն ավարտվել է
      Անտանտի հաղթանակով. փլուզվել են Ավստրո-Հունգարական,
        Օսմանյան, Ռուսական, Գերմանական կայսրությունները,
        աշխարհի պետությունների թիվը 59-ից հասել է 71-ի:
Պատերազմի նպատակն աշխարհը վերաբաժանելն էր, նրա
քաղաքական քարտեզը վերաձևելը: Անգլիան ծրագրել էր կործանել
իր ամենավտանգավոր մրցակցին՝ Գերմանական կայսրությունը,
Թուրքիայից զավթել Միջագետքն ու Պաղեստինը, ամրանալ
Եգիպտոսում և պահպանել իր գաղութային կայսրությունը:
Ֆրանսիան ուզում էր վերադարձնել 1871 թ-ին Գերմանիայի
գրաված Էլզասն ու Լոթարինգիան և զավթել Սաարի ածխի ավազանը:
Գերմանիան, նպատակադրվելով տիրապետող դիրք գրավել
Եվրոպայում, ձգտում էր պարտության մատնել Անգլիային,
Ֆրանսիային, Բելգիային ու Հոլանդիային, զավթել նրանց
գաղութները, մասնատել Ռուսաստանը: Ավստրո-Հունգարիան
մտադիր էր զավթել Սերբիան ու Չեռնոգորիան, իսկ Ռուսաստանը
ցանկանում էր գրավել Գալիցիան ու Արևմտյան Հայաստանը,
կործանել Օսմանյան կայսրությունը, նվաճել Բոսֆոր և Դարդանել
նեղուցները, դուրս գալ Միջերկրական ծով: Թուրքիան որոշել էր
գրավել Կովկասը, Ղրիմը, Իրանի Ատրպատական նահանգը, Միջին
Ասիան և իրագործել իր պանթուրքական ծրագիրը:
Սկսվելու առիթը Ավստրո-Հունգարիայի
գահաժառանգ Ֆրանց Ֆերդինանդի
սպանությունն էր սերբ ազգայնականների
կողմից՝ 1914 թ-ի հունիսի 28-ին Սարաևոյում:
Ավստրո-Հունգարիան պատերազմ հայտարարեց
Սերբիային: Ռուսաստանը զորահավաք սկսեց:
1914 թ-ի օգոստոսի 1-ին Գերմանիան
պատերազմ հայտարարեց Ռուսաստանին,
օգոստոսի 3-ին՝ Ֆրանսիային: Գերմանական
զորքերը Բելգիայի տարածքով հարձակվեցին
Ֆրանսիայի վրա: Պահանջելով չխախտել
Բելգիայի չեզոքությունը՝ օգոստոսի 4-ին
Անգլիան պատերազմ հայտարարեց
Գերմանիային: Հոկտեմբերի 29-ին գերմանա-
ավստրիական խմբավորմանը միացավ Թուրքիան: 
Հետզհետե ավելանում էր պատերազմի մասնակիցների
  թիվը. աշխարհի 59 պետություններից պատերազմին
     մասնակցում էր 38-ը. պատերազմն ընդգրկել էր
   Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի ավելի քան 4 մլն
       կմ2 տարածք` շուրջ 1,5 մլրդ բնակչությամբ
     (երկրագնդի բնակչության 87 %-ը): Ռազմական
  գործողություններն ընթանում էին մոտ մեկ տասնյակ
ռազմաբեմերում, սակայն գլխավոր ճակատները երկուսն
 էին՝ Արևմտաեվրոպականը, որը ֆրանս-գերմանական
   սահմանով ու Բելգիայով ձգվում էր մոտ 700 կմ, և
  Արևելաեվրոպականը (ռուսականը), որն անցնում էր
 ռուս-գերմանական ու ռուս-ավստրիական սահմանների
    երկայնքով: Կարևոր էր նաև Կովկասյան ճակատը,
որտեղ մարտական գործողություններն ընթանում էին Սև
   ծովից մինչև Ուրմիա լիճը՝ 720 կմ երկարությամբ:
1914 թ-ի ամենամեծ ճակատամարտը տեղի է ունեցել
Մառն և Էն գետերի շրջանում, որտեղ 2 կողմից մասնակցեց
1,5 մլն մարդ, զոհվեց և վիրավորվեց 600 հզ-ը: Ֆրանս-
անգլիական զորքերը կանգնեցրին գերմանական զորքերի
հարձակումը դեպի Փարիզ և հակառակորդին ստիպեցին
նահանջել մինչև Էն գետը:  Արևմտյան ճակատում սկսվեց
դիրքային պատերազմ: Օգոստոսի վերջին Գերմանիային
պատերազմ հայտարարած Ճապոնիան սկսեց Խաղաղ
օվկիանոսում զավթել գերմանական տիրույթները և
հպատակեցնել Չինաստանը: Կովկասյան ռազմաճակատում
1914 թ-ի դեկտեմբերի 9-ից մինչև 1915 թ-ի հունվարի 5-ը
Սարիղամիշի մոտ ռուսական բանակը գլխովին ջախջախեց
թուրքական 90-հզ-անոց զորքը (փրկվեց միայն 12 հզ-ը), իսկ
ռազմական նախարար Էնվեր փաշան հազիվ խուսափեց
գերեվարվելուց: Ռուսները թուրքերին վտարեցին նաև Իրանի
Ատրպատական նահանգից:
1915 թ-ին ռուսական զորքերի հարձակումը ծանր կացության մատնեց Ավստրո-
Հունգարիային: Դաշնակցին օգնելու համար Գերմանիան լայնածավալ հարձակում սկսեց և
գրավեց լեհ-լիտվական հողերը: Թեև ռուսները 300 հզ. զոհ տվեցին, սակայն Ռուսաստանը
դիմակայեց: 1915 թ-ին Բալկանյան ճակատում Իտալիան, որ անցել էր Անտանտի կողմը,
չկարողացավ առավելության հասնել Ավստրո-Հունգարիայի նկատմամբ. վերջինս նվաճեց
Չեռնոգորիան և Ալբանիան: Բուլղարիան պարտության մատնեց Սերբիային: 1915 թ-ի ապրիլի
22-ին Արևմտաեվրոպական ճակատում՝ Իպր քաղաքի մերձակայքում, գերմանացիներն առաջին
անգամ օգտագործեցին քիմիական զենք (թունավորվեց 15 հզ. մարդ): 1915 թ-ի մայիսին
ռուսները հայ կամավորական ջոկատների աջակցությամբ գրավեցին Վանը: Սակայն հուլիսին
ռուսական բանակը ժամանակավորապես թողեց հայկական տարածքները, որը ճակատագրական
եղավ արևմտահայության համար: 
1915–16 թթ-ի ռազմական գործողությունների հիմնական արդյունքը գերմանա-
 ավստրիական խմբավորման (Քառյակ միության) թուլացումն էր և բեկումը պատերազմում`
                                հօգուտ Անտանտի: 
  Առաջին աշխարհամարտում ամայացվում էին ընդարձակ տարածքներ և նույնիսկ երկրներ:
 Սերբիայի բանակը, միայնակ մնալով թշնամական ուժերի դեմ, գլխովին ջախջախվեց: Սերբ
 ժողովուրդը ենթարկվեց բազում տառապանքների. նրա զգալի մասը հեռացավ հայրենիքից:
Աշխարհամարտի ամենասև էջը հայոց Մեծ եղեռնն էր: Ցեղասպանության ենթարկվեցին նաև
      Օսմանյան կայսրության այլ ժողովուրդներ՝ հույները, ասորիները և ուրիշներ:
1918 թ-ի մարտ-հունիսին Արևմտաեվրոպական
ռազմաճակատում գերմանական զորքերն անցան հարձակման և մեծ
կորուստների գնով հասան Մառն գետի շրջանը, որը Փարիզից
հեռու է 70 կմ: Բայց դա Գերմանիայի վերջին հաջողությունն էր:
Օգոստոսին Անտանտի զորքերը ծանր պարտության մատնեցին
գերմանական բանակին: Սեպտեմբերի 26-ին անգլո-ֆրանսիական
ու ամերիկյան զորքերն անցան ընդհանուր հարձակման և
գերմանական բանակներին ստիպեցին հեռանալ Ֆրանսիայի
տարածքից: Սեպտեմբերի 29-ին անձնատուր եղավ Բուլղարիան,
հոկտեմբերի 30-ին՝ Մուդրոսի զինադադարով՝ Թուրքիան,
նոյեմբերի 3-ին՝ Ավստրո-Հունգարիան: Նոյեմբերի 11-ին
Կոմպիենի զինադադարով Գերմանիան անձնատուր եղավ.
ավարտվեց Առաջին համաշխարհային պատերազմը, որը տևեց 4
տարի 3 ամիս և 10 օր: Սպանվեց մոտ 10 մլն, վիրավորվեց և
խեղանդամ դարձավ 20 մլն մարդ: Վնասը միջին հաշվով կազմեց
գլխավոր մասնակից երկրների ազգային հարստության 1/3-ը:
Պատերազմի հասցրած վնասներն ու հետևանքները քննվեցին
1919–22 թթ-ի ընթացքում, երբ Վերսալում և Վաշինգտոնում
կնքվեցին ամփոփիչ պայմանագրեր:
Քեչեչյան Ալիսա
                 Ավագ դպրոց-վարժարան
                       12-1 դաս.
             Օգտագործված գրականության ցանկ
http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=966
                     06.02.2013
                       Mskh.am
Քեչեչյան Ալիսա
                 Ավագ դպրոց-վարժարան
                       12-1 դաս.
             Օգտագործված գրականության ցանկ
http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=966
                     06.02.2013
                       Mskh.am

More Related Content

Առաջին համաշխարհային պատերազմ

  • 1. Առաջին համաշխարհային պատերազմ Առաջին համաշխարհային պատերազմը տեղի է ունեցել տերությունների 2 խմբավորումների՝ գերմանա-ավստրիական (Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, Թուրքիա, 1915 թ-ից՝ Բուլղարիա) և Անտանտի (Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Ֆրանսիա, Սերբիա, 1917 թ-ից՝ ԱՄՆ և այլն, ընդհանուր թվով 34 պետություն) միջև: Պատերազմն ավարտվել է Անտանտի հաղթանակով. փլուզվել են Ավստրո-Հունգարական, Օսմանյան, Ռուսական, Գերմանական կայսրությունները, աշխարհի պետությունների թիվը 59-ից հասել է 71-ի:
  • 2. Պատերազմի նպատակն աշխարհը վերաբաժանելն էր, նրա քաղաքական քարտեզը վերաձևելը: Անգլիան ծրագրել էր կործանել իր ամենավտանգավոր մրցակցին՝ Գերմանական կայսրությունը, Թուրքիայից զավթել Միջագետքն ու Պաղեստինը, ամրանալ Եգիպտոսում և պահպանել իր գաղութային կայսրությունը: Ֆրանսիան ուզում էր վերադարձնել 1871 թ-ին Գերմանիայի գրաված Էլզասն ու Լոթարինգիան և զավթել Սաարի ածխի ավազանը: Գերմանիան, նպատակադրվելով տիրապետող դիրք գրավել Եվրոպայում, ձգտում էր պարտության մատնել Անգլիային, Ֆրանսիային, Բելգիային ու Հոլանդիային, զավթել նրանց գաղութները, մասնատել Ռուսաստանը: Ավստրո-Հունգարիան մտադիր էր զավթել Սերբիան ու Չեռնոգորիան, իսկ Ռուսաստանը ցանկանում էր գրավել Գալիցիան ու Արևմտյան Հայաստանը, կործանել Օսմանյան կայսրությունը, նվաճել Բոսֆոր և Դարդանել նեղուցները, դուրս գալ Միջերկրական ծով: Թուրքիան որոշել էր գրավել Կովկասը, Ղրիմը, Իրանի Ատրպատական նահանգը, Միջին Ասիան և իրագործել իր պանթուրքական ծրագիրը:
  • 3. Սկսվելու առիթը Ավստրո-Հունգարիայի գահաժառանգ Ֆրանց Ֆերդինանդի սպանությունն էր սերբ ազգայնականների կողմից՝ 1914 թ-ի հունիսի 28-ին Սարաևոյում: Ավստրո-Հունգարիան պատերազմ հայտարարեց Սերբիային: Ռուսաստանը զորահավաք սկսեց: 1914 թ-ի օգոստոսի 1-ին Գերմանիան պատերազմ հայտարարեց Ռուսաստանին, օգոստոսի 3-ին՝ Ֆրանսիային: Գերմանական զորքերը Բելգիայի տարածքով հարձակվեցին Ֆրանսիայի վրա: Պահանջելով չխախտել Բելգիայի չեզոքությունը՝ օգոստոսի 4-ին Անգլիան պատերազմ հայտարարեց Գերմանիային: Հոկտեմբերի 29-ին գերմանա- ավստրիական խմբավորմանը միացավ Թուրքիան: 
  • 4. Հետզհետե ավելանում էր պատերազմի մասնակիցների թիվը. աշխարհի 59 պետություններից պատերազմին մասնակցում էր 38-ը. պատերազմն ընդգրկել էր Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի ավելի քան 4 մլն կմ2 տարածք` շուրջ 1,5 մլրդ բնակչությամբ (երկրագնդի բնակչության 87 %-ը): Ռազմական գործողություններն ընթանում էին մոտ մեկ տասնյակ ռազմաբեմերում, սակայն գլխավոր ճակատները երկուսն էին՝ Արևմտաեվրոպականը, որը ֆրանս-գերմանական սահմանով ու Բելգիայով ձգվում էր մոտ 700 կմ, և Արևելաեվրոպականը (ռուսականը), որն անցնում էր ռուս-գերմանական ու ռուս-ավստրիական սահմանների երկայնքով: Կարևոր էր նաև Կովկասյան ճակատը, որտեղ մարտական գործողություններն ընթանում էին Սև ծովից մինչև Ուրմիա լիճը՝ 720 կմ երկարությամբ:
  • 5. 1914 թ-ի ամենամեծ ճակատամարտը տեղի է ունեցել Մառն և Էն գետերի շրջանում, որտեղ 2 կողմից մասնակցեց 1,5 մլն մարդ, զոհվեց և վիրավորվեց 600 հզ-ը: Ֆրանս- անգլիական զորքերը կանգնեցրին գերմանական զորքերի հարձակումը դեպի Փարիզ և հակառակորդին ստիպեցին նահանջել մինչև Էն գետը:  Արևմտյան ճակատում սկսվեց դիրքային պատերազմ: Օգոստոսի վերջին Գերմանիային պատերազմ հայտարարած Ճապոնիան սկսեց Խաղաղ օվկիանոսում զավթել գերմանական տիրույթները և հպատակեցնել Չինաստանը: Կովկասյան ռազմաճակատում 1914 թ-ի դեկտեմբերի 9-ից մինչև 1915 թ-ի հունվարի 5-ը Սարիղամիշի մոտ ռուսական բանակը գլխովին ջախջախեց թուրքական 90-հզ-անոց զորքը (փրկվեց միայն 12 հզ-ը), իսկ ռազմական նախարար Էնվեր փաշան հազիվ խուսափեց գերեվարվելուց: Ռուսները թուրքերին վտարեցին նաև Իրանի Ատրպատական նահանգից:
  • 6. 1915 թ-ին ռուսական զորքերի հարձակումը ծանր կացության մատնեց Ավստրո- Հունգարիային: Դաշնակցին օգնելու համար Գերմանիան լայնածավալ հարձակում սկսեց և գրավեց լեհ-լիտվական հողերը: Թեև ռուսները 300 հզ. զոհ տվեցին, սակայն Ռուսաստանը դիմակայեց: 1915 թ-ին Բալկանյան ճակատում Իտալիան, որ անցել էր Անտանտի կողմը, չկարողացավ առավելության հասնել Ավստրո-Հունգարիայի նկատմամբ. վերջինս նվաճեց Չեռնոգորիան և Ալբանիան: Բուլղարիան պարտության մատնեց Սերբիային: 1915 թ-ի ապրիլի 22-ին Արևմտաեվրոպական ճակատում՝ Իպր քաղաքի մերձակայքում, գերմանացիներն առաջին անգամ օգտագործեցին քիմիական զենք (թունավորվեց 15 հզ. մարդ): 1915 թ-ի մայիսին ռուսները հայ կամավորական ջոկատների աջակցությամբ գրավեցին Վանը: Սակայն հուլիսին ռուսական բանակը ժամանակավորապես թողեց հայկական տարածքները, որը ճակատագրական եղավ արևմտահայության համար: 
  • 7. 1915–16 թթ-ի ռազմական գործողությունների հիմնական արդյունքը գերմանա- ավստրիական խմբավորման (Քառյակ միության) թուլացումն էր և բեկումը պատերազմում` հօգուտ Անտանտի:  Առաջին աշխարհամարտում ամայացվում էին ընդարձակ տարածքներ և նույնիսկ երկրներ: Սերբիայի բանակը, միայնակ մնալով թշնամական ուժերի դեմ, գլխովին ջախջախվեց: Սերբ ժողովուրդը ենթարկվեց բազում տառապանքների. նրա զգալի մասը հեռացավ հայրենիքից: Աշխարհամարտի ամենասև էջը հայոց Մեծ եղեռնն էր: Ցեղասպանության ենթարկվեցին նաև Օսմանյան կայսրության այլ ժողովուրդներ՝ հույները, ասորիները և ուրիշներ:
  • 8. 1918 թ-ի մարտ-հունիսին Արևմտաեվրոպական ռազմաճակատում գերմանական զորքերն անցան հարձակման և մեծ կորուստների գնով հասան Մառն գետի շրջանը, որը Փարիզից հեռու է 70 կմ: Բայց դա Գերմանիայի վերջին հաջողությունն էր: Օգոստոսին Անտանտի զորքերը ծանր պարտության մատնեցին գերմանական բանակին: Սեպտեմբերի 26-ին անգլո-ֆրանսիական ու ամերիկյան զորքերն անցան ընդհանուր հարձակման և գերմանական բանակներին ստիպեցին հեռանալ Ֆրանսիայի տարածքից: Սեպտեմբերի 29-ին անձնատուր եղավ Բուլղարիան, հոկտեմբերի 30-ին՝ Մուդրոսի զինադադարով՝ Թուրքիան, նոյեմբերի 3-ին՝ Ավստրո-Հունգարիան: Նոյեմբերի 11-ին Կոմպիենի զինադադարով Գերմանիան անձնատուր եղավ. ավարտվեց Առաջին համաշխարհային պատերազմը, որը տևեց 4 տարի 3 ամիս և 10 օր: Սպանվեց մոտ 10 մլն, վիրավորվեց և խեղանդամ դարձավ 20 մլն մարդ: Վնասը միջին հաշվով կազմեց գլխավոր մասնակից երկրների ազգային հարստության 1/3-ը: Պատերազմի հասցրած վնասներն ու հետևանքները քննվեցին 1919–22 թթ-ի ընթացքում, երբ Վերսալում և Վաշինգտոնում կնքվեցին ամփոփիչ պայմանագրեր:
  • 9. Քեչեչյան Ալիսա Ավագ դպրոց-վարժարան 12-1 դաս. Օգտագործված գրականության ցանկ http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=966 06.02.2013 Mskh.am
  • 10. Քեչեչյան Ալիսա Ավագ դպրոց-վարժարան 12-1 դաս. Օգտագործված գրականության ցանկ http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=966 06.02.2013 Mskh.am