ݺߣ

ݺߣShare a Scribd company logo
ԱՖՐԻԿԱ
Այս մայրցամաքը Աֆրիկա են անվանել հին հռոմեացիները՝ տեղաբնիկ «աֆարիկ» ցեղի անունով:Ըստ
զբաղեցրած տարածքի՝ Աֆրիկան երկրագնդի երկրորդ մայրցամաքն է՝ Եվրասիայից հետո: Դեռևս մեր
թվականությունից շատ դարեր առաջ Աֆրիկայի հյուսիսային ափերն են այցելել փյունիկեցիները, հին
հռոմեացիները, հին հույները: Ոսկի, փղոսկր և թանկարժեք փայտանյութ հայթայթելու համար եգիպտական
փարավոնները արշավախմբեր են ուղարկել դեպի Նեղոսի վերին հոսանքները:




Աֆրիկայի աշխարհագրական դիրքը յուրահատուկ է: Այն միակ մայրցամաքն է, որի գրեթե կենտրոնական մասով
անցնում է հասարակածը: Գլխավոր միջօրեականը անցնում է նրա արևմտյան մասով: Աֆրիկայի մեծ մասը
գտնվում է արևադարձային լայնություններում: Մայրցամաքը հյուսիսից-հարավ ձգվում է 8000 կմ., իսկ
արևմուտքից-արևելք՝ 3500-ից (հարավում) 7500 կմ. (հյուսիսում): Նրա ծայրակետերն են. հյուսիսում` Էլ-
Աբյադ (հս.   լ.   32°20’),   հարավում` Ասեղի(հվ.   լ.   34°52’),   արևմուտքում` Ալմադի (արմ.   երկ.   17°32’),
արևելքում` Ռաս-Հաֆուն (Հաֆուն) (արլ. երկ. 51°23’) հրվանդանները:




Աֆրիկան միակ մայրցամաքն է, որը հասարակածով կիսվում է երկու գրեթե հավասար մասերի և ընկած է երկու
արևադարձների միջև՝ ջերմային տաք գոտում: Այդ պատճառով էլ այն ամենատաք մայրցամաքն է. բացառություն
են կազմում միայն հյուսիսային և հարավային ծայրամասերը, որոնք գտնվում են բարեխառն գոտում: Տարվա
նույն ժամանակահատվածում, երբ հյուսիսում ձմեռ է, հարավում ամառ է, և` հակառակը: Չորս                    կողմն
անապատ է, որտեղ մերթ դեղին ավազներ են, մերթ` գորշ, հողմահարված քարեր: Միգապատ երկնքից տապ է
թափվում, ոչ ջուր կա, ոչ կանաչ թուփ: Այստեղ տարածվում է աշխարհի ամենախոշոր անապատը՝ Սահարան (7
մլն կմ2), որտեղ ջերմաստիճանը հասնում է + 58օC-ի (ստվերում), իսկ ավազի մակերեսին՝ + 80օC-ի: Օդը
Սահարայում չոր է ու փոշոտ: Ուժեղ քամու՝ սամումի (արաբերեն՝ տոթակեզ քամի) ժամանակ փոշին ու ավազը
թափանցում են ամենուրեք, երկինքը մթնում է ավազափոշուց, օդում 2–3 ժամ շարունակ յուրահատուկ
մետաղային ձայներ են լսվում. դա օդում սլացող ավազահատիկների «երաժշտությունն է»: Սահարայի
ընդարձակ, անջուր, միապաղաղ գորշ ավազների գրկում հանդիպում են փոքրիկ կանաչ կղզյակներ՝ օազիսներ:




Հարուստ է նաև Աֆրիկայի կենդանական աշխարհը: Անտառներում բնակվում են մարդանման
կապիկներ՝ շիմպանզեներ ու գորիլլաներ, վարազներ, հովազներ, սավաննաներում՝ ընձուղտներ, վագերաձիեր,
փղեր, ռնգեղջյուրներ, ընձառյուծներ, առյուծներ, անապատներում՝ օձեր (ավազային էֆա, գյուրզա, կոբրա),
մողեսներ, քարայծեր, շնագայլեր:
Գետերում ու լճերում հանդիպում են կոկորդիլոսներ և գետաձիեր: Շատ են թռչունները՝ ջայլամներ,
սիրամարգեր, մեծ կարմրաթևիկներ, քարտուղար-թռչունը, որը զոհին սպանում է իր երկար ոտքերով:
Մարդու տնտեսական գործունեության հետևանքով (հատկապես վերջին 100 տարիների ընթացքում) Աֆրիկայի
բնությունը խիստ փոխվել է. մասամբ ոչնչացվել են արևադարձային անտառները, վարելահողերի է վերածվել
սավաննան, ոչնչացվել են շատ վայրի կենդանիներ ու թռչուններ: Բնական լանդշաֆտները և նախկին հարուստ
տեսականին պահպանելու նպատակով ստեղծվել են բազմաթիվ արգելոցներ ու ազգային պարկեր: Դրանցից
շատերը (Նայրոբի, Նգորոնգորո, Կաֆուեն և այլն) ունեն համաշխարհային նշանակություն: Հանրահայտ է
Կրյուգերի ազգային պարկը (Լիմպոպո գետի միջին հոսանքի շրջանում), որտեղ հավաքված են մայրցամաքի
կենդանական աշխարհի գրեթե բոլոր ներկայացուցիչները:




Աֆրիկայի բնակչությունը կազմված է բազմաթիվ ցեղերից և ազգություններից: Հյուսիսային և Հյուսիսարևելյան
Աֆրիկայում ապրում են գլխավորապես եվրոպեոիդ ռասային պատկանող՝ մաշկի բաց գույն ունեցող արաբները
և բերբերները, որոնք խոսում են արաբերենի տարբեր բարբառներով: Իսկ մայրցամաքի մեծ մասը բնակեցված է
նեգրոիդ (սև) ռասայի բազմաթիվ ազգություններով, որոնց բնորոշ են մաշկի, մազերի, աչքերի մուգ գույնը,
գանգուր մազերը, հաստ շրթունքները, լայն քիթը: Նրանց խոսակցական լեզուն հիմնականում բանտուն է
(աֆրիկյան լեզու)՝ 400 տեղաբնիկ ժողովուրդների լեզուն: Իսկ ընդհանրապես խոսում են 2 հզ-ից ավելի
լեզուներով: Ամեն ազգություն ունի իր սովորույթներն ու ավանդույթները, միայն իրեն բնորոշ հագուստաձևերը և
կացարանները. շատ են նաև ընդհանրությունները:
Աֆրիկան կենտրոնական դիրք է գրավում աշխարհի քաղաքական ու տնտեսական կարևոր տարածաշրջանների
միջև, թեև իր տնտեսական ու քաղաքական դերը դեռևս շատ համեստ է: Ժամանակակից աշխարհում Աֆրիկայի
հարաբերական փոքր կշիռն առավելապես պայմանավորված է մայրցամաքի պատմական՝ գաղութային
անցյալով:
Մայրցամաքի գաղութացումը սկսվել է միջնադարում: Պորտուգալիան, իսկ այնուհետև Եվրոպայի այլ երկրներ
աստիճանաբար գաղութացրել են գրեթե ողջ Աֆրիկան, որի տարածքի 65 %-ը Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի
գաղութներն էին: Գաղութատեր էին նաև Բելգիան, Իսպանիան, Գերմանիան: Առաջին համաշխարհային
պատերազմից հետո Գերմանիան զրկվեց իր գաղութներից (Տոգո, Կամերուն, Գերմանական Հարավարևմտյան
Աֆրիկա, որը ներկայիս Նամիբիան է): Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին Աֆրիկայում անկախ
պետություններ էին Եթովպիան, Լիբերիան, Եգիպիտոսը, Հարավաֆրիկյան Միությունը (1961 թ-ից՝
Հարավաֆրիկյան Հանրապետություն), իսկ ավարտից հետո՝ 1950-ական թվականներից սկսվեց Աֆրիկայի
երկրների անկախացումը: 1960 թ-ին 17 երկրներ միանգամից անկախություն ստացան, և այդ թվականն
անվանվեց «Աֆրիկայի տարի»: Միջազգային քաղաքական և տնտեսական հարաբերություններում իրենց շահերը
միասնաբար պաշտպանելու նպատակով 1963 թ-ին ստեղծվել է Աֆրիկյան միասնական կազմակերպությունը
(գրասենյակը գտնվում է Ադիս Աբեբայում): Ներկայումս Աֆրիկայում կան 53 անկախ պետություններ: Աֆրիկայի
մի շարք երկրներ հին քաղաքակրթության օրրաններից են: Աֆրիկայի բնիկներն անցել են զարգացման երկար
ճանապարհ և նշանակալի ներդրում ունեն համաշխարհային մշակույթի պատմության մեջ՝ կայծքարե
հատիչներից մինչև ոսկուց ու արծաթից պատրաստած գլուխգործոցներ: Հարևան ժողովուրդների զարգացման
վրա հատկապես մեծ ազդեցություն է ունեցել Նեղոսի հովտում ձևավորված ինքնատիպ մշակույթը, որը հայտնի է
հին եգիպտական կամ փարավոնների երկրի մշակույթ անվամբ:Բնակչությամբ Աֆրիկայի ամենամեծ
պետությունը Սուդանն է:

More Related Content

աֆրիկա

  • 1. ԱՖՐԻԿԱ Այս մայրցամաքը Աֆրիկա են անվանել հին հռոմեացիները՝ տեղաբնիկ «աֆարիկ» ցեղի անունով:Ըստ զբաղեցրած տարածքի՝ Աֆրիկան երկրագնդի երկրորդ մայրցամաքն է՝ Եվրասիայից հետո: Դեռևս մեր թվականությունից շատ դարեր առաջ Աֆրիկայի հյուսիսային ափերն են այցելել փյունիկեցիները, հին հռոմեացիները, հին հույները: Ոսկի, փղոսկր և թանկարժեք փայտանյութ հայթայթելու համար եգիպտական փարավոնները արշավախմբեր են ուղարկել դեպի Նեղոսի վերին հոսանքները: Աֆրիկայի աշխարհագրական դիրքը յուրահատուկ է: Այն միակ մայրցամաքն է, որի գրեթե կենտրոնական մասով անցնում է հասարակածը: Գլխավոր միջօրեականը անցնում է նրա արևմտյան մասով: Աֆրիկայի մեծ մասը գտնվում է արևադարձային լայնություններում: Մայրցամաքը հյուսիսից-հարավ ձգվում է 8000 կմ., իսկ արևմուտքից-արևելք՝ 3500-ից (հարավում) 7500 կմ. (հյուսիսում): Նրա ծայրակետերն են. հյուսիսում` Էլ- Աբյադ (հս. լ. 32°20’), հարավում` Ասեղի(հվ. լ. 34°52’), արևմուտքում` Ալմադի (արմ. երկ. 17°32’), արևելքում` Ռաս-Հաֆուն (Հաֆուն) (արլ. երկ. 51°23’) հրվանդանները: Աֆրիկան միակ մայրցամաքն է, որը հասարակածով կիսվում է երկու գրեթե հավասար մասերի և ընկած է երկու արևադարձների միջև՝ ջերմային տաք գոտում: Այդ պատճառով էլ այն ամենատաք մայրցամաքն է. բացառություն են կազմում միայն հյուսիսային և հարավային ծայրամասերը, որոնք գտնվում են բարեխառն գոտում: Տարվա նույն ժամանակահատվածում, երբ հյուսիսում ձմեռ է, հարավում ամառ է, և` հակառակը: Չորս կողմն անապատ է, որտեղ մերթ դեղին ավազներ են, մերթ` գորշ, հողմահարված քարեր: Միգապատ երկնքից տապ է
  • 2. թափվում, ոչ ջուր կա, ոչ կանաչ թուփ: Այստեղ տարածվում է աշխարհի ամենախոշոր անապատը՝ Սահարան (7 մլն կմ2), որտեղ ջերմաստիճանը հասնում է + 58օC-ի (ստվերում), իսկ ավազի մակերեսին՝ + 80օC-ի: Օդը Սահարայում չոր է ու փոշոտ: Ուժեղ քամու՝ սամումի (արաբերեն՝ տոթակեզ քամի) ժամանակ փոշին ու ավազը թափանցում են ամենուրեք, երկինքը մթնում է ավազափոշուց, օդում 2–3 ժամ շարունակ յուրահատուկ մետաղային ձայներ են լսվում. դա օդում սլացող ավազահատիկների «երաժշտությունն է»: Սահարայի ընդարձակ, անջուր, միապաղաղ գորշ ավազների գրկում հանդիպում են փոքրիկ կանաչ կղզյակներ՝ օազիսներ: Հարուստ է նաև Աֆրիկայի կենդանական աշխարհը: Անտառներում բնակվում են մարդանման կապիկներ՝ շիմպանզեներ ու գորիլլաներ, վարազներ, հովազներ, սավաննաներում՝ ընձուղտներ, վագերաձիեր, փղեր, ռնգեղջյուրներ, ընձառյուծներ, առյուծներ, անապատներում՝ օձեր (ավազային էֆա, գյուրզա, կոբրա), մողեսներ, քարայծեր, շնագայլեր: Գետերում ու լճերում հանդիպում են կոկորդիլոսներ և գետաձիեր: Շատ են թռչունները՝ ջայլամներ, սիրամարգեր, մեծ կարմրաթևիկներ, քարտուղար-թռչունը, որը զոհին սպանում է իր երկար ոտքերով: Մարդու տնտեսական գործունեության հետևանքով (հատկապես վերջին 100 տարիների ընթացքում) Աֆրիկայի բնությունը խիստ փոխվել է. մասամբ ոչնչացվել են արևադարձային անտառները, վարելահողերի է վերածվել սավաննան, ոչնչացվել են շատ վայրի կենդանիներ ու թռչուններ: Բնական լանդշաֆտները և նախկին հարուստ տեսականին պահպանելու նպատակով ստեղծվել են բազմաթիվ արգելոցներ ու ազգային պարկեր: Դրանցից շատերը (Նայրոբի, Նգորոնգորո, Կաֆուեն և այլն) ունեն համաշխարհային նշանակություն: Հանրահայտ է Կրյուգերի ազգային պարկը (Լիմպոպո գետի միջին հոսանքի շրջանում), որտեղ հավաքված են մայրցամաքի կենդանական աշխարհի գրեթե բոլոր ներկայացուցիչները: Աֆրիկայի բնակչությունը կազմված է բազմաթիվ ցեղերից և ազգություններից: Հյուսիսային և Հյուսիսարևելյան Աֆրիկայում ապրում են գլխավորապես եվրոպեոիդ ռասային պատկանող՝ մաշկի բաց գույն ունեցող արաբները և բերբերները, որոնք խոսում են արաբերենի տարբեր բարբառներով: Իսկ մայրցամաքի մեծ մասը բնակեցված է նեգրոիդ (սև) ռասայի բազմաթիվ ազգություններով, որոնց բնորոշ են մաշկի, մազերի, աչքերի մուգ գույնը, գանգուր մազերը, հաստ շրթունքները, լայն քիթը: Նրանց խոսակցական լեզուն հիմնականում բանտուն է (աֆրիկյան լեզու)՝ 400 տեղաբնիկ ժողովուրդների լեզուն: Իսկ ընդհանրապես խոսում են 2 հզ-ից ավելի լեզուներով: Ամեն ազգություն ունի իր սովորույթներն ու ավանդույթները, միայն իրեն բնորոշ հագուստաձևերը և կացարանները. շատ են նաև ընդհանրությունները: Աֆրիկան կենտրոնական դիրք է գրավում աշխարհի քաղաքական ու տնտեսական կարևոր տարածաշրջանների միջև, թեև իր տնտեսական ու քաղաքական դերը դեռևս շատ համեստ է: Ժամանակակից աշխարհում Աֆրիկայի հարաբերական փոքր կշիռն առավելապես պայմանավորված է մայրցամաքի պատմական՝ գաղութային անցյալով: Մայրցամաքի գաղութացումը սկսվել է միջնադարում: Պորտուգալիան, իսկ այնուհետև Եվրոպայի այլ երկրներ աստիճանաբար գաղութացրել են գրեթե ողջ Աֆրիկան, որի տարածքի 65 %-ը Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի գաղութներն էին: Գաղութատեր էին նաև Բելգիան, Իսպանիան, Գերմանիան: Առաջին համաշխարհային պատերազմից հետո Գերմանիան զրկվեց իր գաղութներից (Տոգո, Կամերուն, Գերմանական Հարավարևմտյան
  • 3. Աֆրիկա, որը ներկայիս Նամիբիան է): Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին Աֆրիկայում անկախ պետություններ էին Եթովպիան, Լիբերիան, Եգիպիտոսը, Հարավաֆրիկյան Միությունը (1961 թ-ից՝ Հարավաֆրիկյան Հանրապետություն), իսկ ավարտից հետո՝ 1950-ական թվականներից սկսվեց Աֆրիկայի երկրների անկախացումը: 1960 թ-ին 17 երկրներ միանգամից անկախություն ստացան, և այդ թվականն անվանվեց «Աֆրիկայի տարի»: Միջազգային քաղաքական և տնտեսական հարաբերություններում իրենց շահերը միասնաբար պաշտպանելու նպատակով 1963 թ-ին ստեղծվել է Աֆրիկյան միասնական կազմակերպությունը (գրասենյակը գտնվում է Ադիս Աբեբայում): Ներկայումս Աֆրիկայում կան 53 անկախ պետություններ: Աֆրիկայի մի շարք երկրներ հին քաղաքակրթության օրրաններից են: Աֆրիկայի բնիկներն անցել են զարգացման երկար ճանապարհ և նշանակալի ներդրում ունեն համաշխարհային մշակույթի պատմության մեջ՝ կայծքարե հատիչներից մինչև ոսկուց ու արծաթից պատրաստած գլուխգործոցներ: Հարևան ժողովուրդների զարգացման վրա հատկապես մեծ ազդեցություն է ունեցել Նեղոսի հովտում ձևավորված ինքնատիպ մշակույթը, որը հայտնի է հին եգիպտական կամ փարավոնների երկրի մշակույթ անվամբ:Բնակչությամբ Աֆրիկայի ամենամեծ պետությունը Սուդանն է: