2. ԱԷԿ-ների քանակի կրտուկ ավելացմանը խթան էր այն
հանգամանքը, որ մարդկությունը արդեն սկսեց գիտացկել
ռեսուրսների սպառման վտանգը: Որոշ ժամանակ դրանց
աճը զգալիորեն դանդաղեց, երբ ի հայտ եկան դրանց
էկոլոգիական և տեխնիկական վտանգները: Հատկապես մեծ
է դրանց դերը վառելիքաէներգետիկ ռեսուրսներով աղքատ
երկրներում: Հատկապես մեծ ԱԷկ-ների դերը այն
երկրներում, որոնք աղքատ են վառելիքաէներգետիկ
պաշարներով:* Տնտեսական տեսանկյունից ԱԷԿ-ները մի
շարք առավելություններ ունեն ՋԷԿ-երի նկատբամբ: 1կգ
ատոմային վառելիքի այրման ջերմությունը 3•106 ագամ մեծ
է, քան պայմանական օրգանական վառելիքինը (1կգ ածուխ):
Քանի որ ԱԷԿ-ները ավելի քիչ վառելիք են օգտագործում
հետևաբար դրանց թափոններն էլ շատ ավելի քիչ կլինեն:
3. Ի տարբերություն ՋԷԿ-երի ԱԷԿ-ները մի քանի անգամ
ավելի շատ ջուր են պահանջում, այսինքն մեծ է նրանց
կողմից շրջակա միջավայրի ջերմային աղտոտման
հավանականությունը:
ԱԷԿ-ների գլխավոր թերությունը դրանց աղտոտման ոչ
թե ծավալն է, այլ` վտանգավորության աստիճանը:
Ավելի բարդ է բարձր ակտիվություն ունեցող հեղուկ և
պինդ թափոնների մաքրման և պահեստավորման
հիմնահարցը: Դժվարությունն այն է, որ այսպիսի
ճառագայթաակտիվ թափոնները չեն կարող
արհեստականորեն չեզոքացվել: Առայժմ
ճառագայթաակտիվության վերացման միակ միջոցը
դրանց տրոհումն է, որը կարող է տևել երկար տարիներ:
Այդ պատճառով բարձր ակտիվություն ունեցող
թափոնները պետք է հուսալիորեն թաղվեն այդ
նպատակով հատուկ հարմարեցված խցերում:
4. ՋԷԿ-երը աշխատանքի ընթացքում օգտագործած վառելիքի
նյութական մասը վերածում են թափոնների, որոնք անցնում
են շրջակա միջավայր թունավոր գազերի կամ պինդ նյութի
տեքով: ՋԷԿ-երի աշխատանքի հետևանքով փոխվում է նաև
մի շարք նյութերի քանակությունը: Այդ փոփոխությունները
հատկապես հսկայական են մթնոլորտում: Բոլոր էներգակիր
ռեսուրսները` մազութ, բնական գազ, ածուխ, իրենց
բաղադրության մեջ պարունակում են մեծ քանակությամբ
ածխածին, որը այրման պրոցեսում արտանետվում է
մթնոլորտ` անընդհատ ավելացնելով ածխածնի քանակը:
Ցանկացած նյութի այրման ժամանակ ծախսվում է մեծ
քանակությամբ թթվածին: ՋԷԿ-երը հանդիսանում են թթվածի
սպառման խոշոր աղբյուր:
5. ՋԷԿ-երում աշխատանքային պրոցեսի ժամանակ հսկայական
քանակությամբ ջուր է օգտագործվում սարքավորումների հովացման
նպատակով: Սովորաբար այդ նպատակների համար ջուրը վերցվում է որևէ
մակերևույթային աղբյուրից (լճից, ջրամբարից, գետից) և օգտագործվելուց
հետո վերադարձվում է նույն աղբյուրին: Այս պրոցեսի շնորհիվ հսկայան
քանակությամբ ջերմություն է բերվում ջրամբար, առաջացնելով ջերմային
աղտոտում: Ջերմային աղտոտումը մեծ ազդեցություն ունի քիմիական ու
կենսաբանական երևույթների վրա, շատ հաճախ այդ ազդեցությունը
բուսական ու կենդանական աշխարհի համար լինում է կործանարար:
Ջրամբարներում նկատվող ջերմային աղտոտումը նպասում է գոլորշացման
ինտեսիվացմանը, ինչպես նաև նպասում է ջրամբարում եղած ապարների
քայքայմանը: Տաք ջրի վնասակար ազդեցությունը մեծանում է եթե
ջերմությունով աղտոտված ջրի մեջ նկատվում են նաև այլ թափոններ, քանի
որ տաքացած ջուրը մեխացնում է ջրի լուծելու հատկությունը:
Անհրաժեշտ է նշել, որ որոշակի դեպքերում ՋԷԿ-երի ջրամբար-
հովացուցիչներում ջերմաստիճանի բարձրացումը կարող է տնտեսապես
ձեռնտու լինել: Օրինակ, այդպիսի ջրամբարներում կարելի է աճեցնել
ջերմասեր ձկներ: Տաք ջուրը կարելի է օգտագործել բնակարաններ
տաքացնելու համար:
6. ՀԷԿ-երի միջոցով էլեկտրաէներգիայի ստացման պրոցեսը
էկոլոգիապես անվնաս է: ՀԷԿ-երի սարքավորումների նորմալ
վիճակում գտնվելու դեպքում շրջակա միջավայր
արտանետումներ չեն դիտվում, սակայն ամեն դեքում ՀԷԿ-երը
ևս թողնում են իրենց բացացասական հետևանքները բնության
վրա: Լուրջ հիմնախնդիրներից մեկն այն է, որ ՀԷԿ-երի
կառուցումը հանգեցնում է հողային տարածությունների
ջրածածկման: Շատ հաճախ, ՀԷԿ-եր կառուցված վայրերում
ականատես ենք լինում հողերի տեղատարման (էրոզիա)
երևույթի: Առաջին հերթին մենք գործ ունենք հսկայական
տարածք զբաղեցնող հողաշերտի օտարացման հետ:
Ջրամբարները սահմանափակում են հողային
տարածությունների գյուղատնտեսության մեջ օգտագործման
հնարավորությունը:
7. Խոշոր ջրամբարների շնորհիվ տվյալ հատվածում ավելի
ինտեսիվ է դառնում գոլորշիացումը, ինչը նպաստում է տվյալ
տարածքւոմ տեղումների քանակի աճին, նպասում օդի
խոնավության բարձրացմանը և հաճախակի մառախուղների
առաջացմանպատճառ դառնում, մի խոսքով հանգեցնում եմ
ընդհանուր կլիմայի փոփոխության:
Կլիմայական փոփոխոիթյուններ նկատվում են ոչ միայն
խոշոր ջրամբարների շրջաններում, այլ նաև մերձափնյա
շրջաններում, որտեղ ջրի քանակը նվազում է ջրամբարներում
կուտակելու հետևանքով:
ՀԷԿ-երի կառուցման հետևանքով հսկայական, երբեն էլ
անդառնալի կորուստներ են հասցվում բուսական ու
կենդանական աշխարհին:
ՀԷԿ-ի ամբարտաակի կառուցումը խոչնդոտում եմ ձկների
ազատ տեղաշարժին;