2. ԻՆՉ Է ̸ԻԶԸ …
1.Միտոզը էուկարիոտ բջջի կորիզի բաժանումն է` քրոմոսոմնների թվի
պահմանմամբ: Ի տրաբերություն մեյոզի, միտոտիկ բաժանումը տեղի է
ունենում առանց բարդությունների, քանի որ չի ներառում պրոֆազի
ընթացքում հոմոլոգ քրոմոսոմների կոնյուգացիա:
2. Կորիզակիսում կարիոկենեզ կամ միտոզ, բջջի անուղղակի
բաժանում, որի դեպքում կորիզում և ցիտոպլազմայում տեղի են
ունենում մի շարք միմյանց հաջորդող, կանոնավոր գործընթացներ,
որոնք ի վերջո բերում են բջջի գենետիկական նյութի հավասար
բաշխմանը առաջացած դուստր բջիջների միջև: Վերոհիշյալ բոլոր
պրոցեսներն ընթանում են միտոտիկ ցիկլի ընթացքում: Կորիզակիսումը
օնտոգենեզի կարևոր գործընթացներից մեկն է: Միտոտիկ բաժանումը
ապահովում է բազմաբջիջ էուկարիոտ օրգանիզմների աճը
հյուսվածքային բջիջների հաշվին:
3. ̸ԻԶԻ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ
ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ …
1.Դուստր բջիջները ստանում են նույն ժառանգական
տեղեկատվությունը և նույն քրոմոսոմային հավաքակազմը:
2.Քրոմոսոմները դուստր բջիջներին բաշխված են
հավասարաչափ:
3.Միաբջիջ օրգանիզմների և անսեռ բազմացող օրգանների
բազմացումը տեղի է ունենում միտոզով:
4.Միտոզի շնորհիվ ապահովում է քրոմոսոմների
հաստատուն թիվը:
5.Միտոզը ընկած է օրգանիզմի
աճի, զարգացման, բազմացման ժամանակ ինրպես նաև
ռեգեներացիայի հիմքում Մարմնի կորցրած կամ վնասված
մասի վերականգնումը կոչվում է ռեգեներացիա:
4. ̸ԻԶԻ ՓՈՒԼԵՐԸ
- Պրոֆազի փուլում տեղի է ունենում հոմոլոգ քրոմոսոմների
(զույգերի) կոնդենսացիա և սկսվում է բաժանման վերետենի
ձևավորումը: Մարդու և կենդանիների բջիջներում սկվում է
ցենտրիոլների հեռացումը, ձևավորվում են բաժանման
բևեռները:
- Մետաֆազի ընթացքում քրոմոսոմների շարժումը դադարում է,
նրանք տեղավորվում են բջջի այսպես կոչված հասարակածի
վրա` բևեռներց հավասարաչափ հեռավորության վրա, մի
հարթության մեջ` առաջացնելով մետաֆազային թիթեղիկ:
Կարևոր է նշել, որ այս դիրքում նրանք մնում են բավականին
երկար ժամանակ, որի ընթացքում բջջի մեջ կատարվում են
նշանակալից վերփոխումներ, որից հետո միայն կարող է տեղի
ունենալ քրոմոսոմների իրարից հեռացումը: Այս է պատճառը,
որ մետաֆազը ամենահարմար պահն է քրոմոսոմնների
քանակի հաշվարկման:
6. - Անաֆազի ընթացքում քրոմոսոմները հեռանում են
իրարից դեպի հանդիպակած բևեռներ. վեջինները
նույնպես շարունակում են իրարից հեռանալ:
- Թելոֆազում արդեն առանձնացված քրոմոսոմների
խմբերի շուրջ ձևավորվում են բջջի կորիզների
թաղանթներ, որոնք ապակոնդենսացվում են և
առաջացնում են երկու դուստր կորիզներ: