ݺߣ

ݺߣShare a Scribd company logo
Կոտ ու կես կորեկ ունեմ ցանելու համար,
Ճընճղուկներ թըռան էկան ուտելու համար,
Կըռացա քար վեր առա զարկելու համար:
Այ ճընճղուկիկ, Կարմիր տոտիկ,
Սիպտակ փորիկ, Ուտեն կըտիկ,
Խըմեն ջըրիկ, Առվի եզրիկ,
Պըստիկ-մըստիկ, Փախչեն, էրթան
Ման գալու համար:
Թըռան, գացին բերդի տանիս գանգըտելու
համար,
Ղասաբներ ժողվան եկան դեղմաշկի համար,
Երեցներ ժողվան եկան օրհնելու համար:
Այ ճընճղուկիկ, Կարմիր տոտիկ,
Սիպտակ փորիկ, Ուտեն կըտիկ,
Խըմեն ջըրիկ, Առվի եզրիկ,
Պըստիկ-մըստիկ,
Փախչեն, էրթան Ման գալու համար:
Ըռեսներ ժողվան եկան խորվածի համար,
Գուսաններ ժողվան եկան գովելու համար,
Ազաբներ ժողվան եկան թամաշի համար.
Այ ճընճղուկիկ, Կարմիր տոտիկ,
Սպիտակ փորիկ, Ուտեն կըտիկ,
Խըմեն ջըրիկ, Առվի եզրիկ,
Պըստիկ-մըստիկ
Փախչեն, էրթան Ման գալու համար:
Փախչեն, էրթան Ման գալու համար:

More Related Content

կոտ ու կես