2. Բայի սկզբնաձևը կազմված է լինում բայահիմքից և -
ել կամ –ալ ածանց-վերջավորությունից։
-ել/-ալ վերջավորության ե և
ա ձայնավորները կոչվում են
խոնարհիչներ։
Ե խոնարհման բայեր Ա խոնարհման բայեր
մրցել
խոսել
փախչել
նկարել
խաղալ
կարդալ
փողփողալ
աղալ
3. Դիմավոր բայեր Անդեմ բայեր
դեմք թիվ ժամանակ
եղանակ սեռ
սեռ
վազելով
կանգնել
նկարած
հիանալով
վազեց
կանգնել էր
նկարեցի
հիացա
4. Նախադասության մեջ գործածվելիս բայը
տարբեր ձևափոխությունների է ենթարկվում։
Բայի այդպիսի փոփոխությունը կոչվում է
խոնարհում։
Դրական խոնարհում Ժխտական խոնարհում
Ես գնում եմ պարտեզ։
Արմինեն շարադրություն է գրում։
Վաղը մենք փոխադրություն ենք գրելու։
Ես պարտեզ չեմ գնում։
Արմինեն շարադրություն չի գրում։
Վաղը մենք փոխադրություն չենք
գրելու։
5. Բայի դիմավոր ձևերը կազմվում են երեք
եղանակով։
1. Ձևաբայ + եմ oժանդակ բայ
վազում եմ
երգել ես
կարդալու է
չեմ մոտենա
Այս ձևերը բաղադրյալ են։
2. Փոխվում են բայի վերջավորությունները։
գրեմ
երգեցի
կարդա՛
Այս ձևերը պարզ են։
3. Բայական ձևերին հատուկ մասնիկներ են
ավելանում։
կերգեմ
պիտի կարդա
մի՛ գրիր
Այս ձևերը պարզ են։
6. Օժանդակ բայ
Օժանդակ բայի օգնությամբ ձևաբայերը ժամանակային ձևեր են
կազմում։
եմ ենք
ես եք
է են
գրում
Ներկա
ժամանակ
Անցյալ
ժամանակ
Եզակի թիվ Հոգնակի թիվ
էի էինք
էիր էիք
էր էին
գրում
I դեմք
Ես գրում եմ։
Դու գրում ես։
Նա գրում է։
Մենք գրում ենք։
Դուք գրում եք։
Նրանք գրում են։
Ես գրում էի։
Դու գրոմ էիր։
Նա գրում էր։
I դեմք Մենք գրում էինք։
Դուք գրում էիք։
Նրանք գրում էին։
II դեմք
III դեմք
II դեմք
III դեմք
7. Բայի
դեմքը
Գործողությունը կարող է
կատարել
I դեմք խոսողը
II դեմք խոսակիցը
III դեմք մի երրորդ անձ
կառուցել Ես կառուցում եմ։ Դու կառուցում ես։
Նա կառուցում է։
Մենք կառուցում ենք։
Դուք կառուցում եք։ Նրանք կառուցում են։
8. Բայի թիվը
Եզակի թիվ Հոգնակի թիվ
Բայի թիվը ցույց է
տալիս, թե
գործողությունը մե՞կ
առարկա է
կատարում, թե ՞
մեկից ավելի:
Ես գրում եմ։
Հայկը գնում է դպրոց։
Դու ամեն օր կարդում ես։
Մենք գրում ենք։
Դուք ամեն օր կարդում եք։
Երեխաները գնում են դպրոց։
Եզակի Հոգնակի
9. Բայի
ժամանակը
Անցյալ ժամանակ
Ներկա ժամանակ
Ապառնի ժամանակ
Գործողությունը կատարվում է
խոսելու պահին։
Գործողությունը կատարվել է
խոսելու պահից առաջ։
Գործողությունը կատարվելու է
խոսելու պահից հետո։
Ես երգում եմ։
Դու խոսում ես հեռախոսով։
Արամը նկարում է։
Ես երգելու եմ վաղը։
Դու Անիի հետ խոսելու
ես երեկոյան:
Արամը Մասիս սարը կնկարի
մեկ շաբաթից։
Երեկ ես երգեցի։
Տասը րոպե առաջ դու
խոսում էիր Անիի հետ։
Արամը այդ ծաղիկները
նկարել էր մեկ տարի
առաջ։
10. Բայի
եղանակը
Բայի եղանակի միջոցով դրսևորվում է
խոսողի վերաբերմունքը գործողության,
եղելության նկատմամբ։
Բայն ունի 5 եղանակ՝
1. սահմանական եղանակ- երգում ես, երգելու է, երգել էի
2. հրամայական եղանակ – երգի՛ր, երգե՛ք, մի՛ երգիր, մի՛ երգեք
3. ըղձական եղանակ – կարդամ, կարդայի,խոսեմ, խոսեի
4.պայմանական եղանակ- կկարդամ, կկարդայի, կխոսեմ, կխոսեի
5. հարկադրական եղանակ – պիտի կարդամ,պիտի կարդայի,պիտի խոսեմ,
պիտի խոսեի