ݺߣ

ݺߣShare a Scribd company logo
Օդի աղտոտվացությունը
Ամեն տարի ավելի քան 2 մլն մարդ է մահանում օդի
աղտոտվածության պատճառով:
Աղտոտվածության ամենաբարձր մակարդակը տիրում է
Արևելյան Ասիայում, որից հետո գալիս են Հնդկաստանը և
Հարավարևելյան Ասիան։ Սակայն արևմտյան երկրներում
նույնպես զոհեր են լինում ծխի և փոշու պատճառով,
հայտնում է աղբյուրը։
• Շնչառական օրգանների հիվանդությունները
առաջանում են օդում առկա մասնիկների՝ փոշու,
հեղուկի մանր կաթիլների, ծխի, մրի քանակի
հետևանքով Այդ մասնիկները կարող են ներթափանցել
թոքային հյուսվածքներ՝ առաջացնելով քաղցկեղ,
քրոնիկական բրոնխիտ, ասթմա և այլ վտանգավոր
հիվանդություններ։
• Բրիտանական Lancet բժշկական պարբերականում
հրապարակված վերջին հետազոտության տվյալները
ցույց են տալիս, որ օդի ուժեղ աղտոտվածություն
ունեցող տարածաշրջաններում բարձր է սրտի
կաթվածից մահանալու վտանգը։ Գիտությունների
ազգային ակադեմիայի կողմից հրապարակված մեկ այլ
հետազոտության արդյունքների մեջ ասվում է, որ օդի
աղտոտվածության պատճառով Չինաստանում կյանքի
տևողությունը կրճատվել է 5.5 տարով։
Շրջակա միջավայրի աղտոտում և պահպանություն
• Շրջակա միջավայրի աղտոտումը մարդկանց, բույսերի և
կենդանիների կենսագործունեության վրա բացասաբար
ազդող նյութերի թույլատրելի քանակի գերազանցումն է
միջավայրում:Տարբերում են շրջակա միջավայրի բնածին և
մարդահարույց աղտոտիչներ:
• Բնածին աղտոտիչներն առաջանում են բնական
երևույթների, օրինակ` հրաբուխների, երկրաշարժերի,
ջրհեղեղների, հրդեհների պատճառով, իսկ
մարդահարույցները՝ մարդու գործունեության հետևանքով:
• Մարդահարույց աղտոտիչների թվին են դասվում
արդյունաբերական, գյուղատնտեսական,
տրանսպորտային և կենցաղային թափոնները,
էներգիայի տարածումը ջերմության (ջերմային
աղտոտում), աղմուկի (աղմկային աղտոտում),
ճառագայթման (ճառագայթաակտիվ աղտոտում) և
այլ ձևերով:
• Տարբերում են շրջակա միջավայրի աղտոտման
մեխանիկական, ֆիզիկական, քիմիական և
կենսաբանական տեսակներ:
• Մեխանիկական աղտոտումը կապված է քաղաքաշինության,
ճանապարհաշինության, ծառահատումների և բնական
լանդշաֆտների վրա ազդող այլ միջոցառումների հետ:
• Ֆիզիկական աղտոտումը պայմանավորված է միջավայրի
ֆիզիկական հատկությունների՝ լույսի, աղմուկի, ջերմության,
խոնավության, ճառագայթման, էլեկտրամագնիսական դաշտի
փոփոխություններով:
• Քիմիական աղտոտումը պեստիցիդների, հանքային
պարարտանյութերի, թունավոր գազերի, ծանր մետաղների
(սնդիկ, կապար, կադմիում և այլն), տարատեսակ աղերի,
ճառագայթաակտիվ տարրերի, սինթետիկ լվացամիջոցների
ներգործության հետևանք է:
• Կենսաբանական աղտոտումն առաջանում է հիվանդածին
միկրոօրգանիզմների՝ բակտերիաների, վիրուսների, սնկիկների
տարածման միջոցով:
Մթնոլորտ
•

•
•
•
•
•
•

•

Մթնոլորտն աղտոտում են քիմիական նյութերը, զանազան ֆիզիկական ազդակներ և միկրոօրգանիզմները, երբ դրանց արտանետվող
քանակները գերազանցում են թույլատրելի կոնցենտրացիաները: Մթնոլորտն աղտոտող հիմնական նյութերից են ածխաթթվական
(CO2) ու շմոլ (CO) գազերը, ծծմբի և ազոտի օքսիդները, ֆրեոնները և այլն: Դրանց քանակի ավելացման գլխավոր պատճառը
նավթի, գազի, քարածխի, կենցաղային և արդյունաբերական թափոնների ու փայտի այրումն է: CO և CO2 գազերի
արտանետումների ամենամեծ բաժինն ընկնում է հատկապես ավտոմոբիլային տրանսպորտին:
Ծծմբային գազի՝ ծծմբի երկօքսիդի (SO2) առաջացման աղբյուրը մինչև 5–7% ծծումբ պարունակող ածխի և մազութի այրումն է:
Մթնոլորտում ծծմբի երկօքսիդը փոխարկվում է ծծմբի եռօքսիդի (SO3), որը օդում վերածվում է ծծմբական թթվի և թթվային
անձրևների ձևով թափվում է գետին:
Ազոտի մոնօքսիդի (NO) և ազոտի երկօքսիդի (NO2) առաջացման հիմնական աղբյուրը բենզինով ու դիզելային վառելիքով
աշխատող ներքին այրման շարժիչներն են, ազոտական թթվի արտադրությունը: NO2-ը դեղին գույնի կայուն գազ է և մթնոլորտում
պահպանվում է երկար ժամանակ: Հաճախ քաղաքների օդն այդ գազից ստանում է շագանակագույն երանգ:
Ավտոտրանսպորտի արտանետած ածխաջրածինները, հատկապես` քաղցկեղածին, շատ են նավթամթերքների թերայրումից առաջացող
մրի ու գուդրոնի մեջ:
Չափազանց վնասակար նյութեր են ֆրեոնները՝ մի շարք ածխաջրածինների հալոգեն ածանցյալները, որոնք հանգեցնում են օզոնային
շերտի քայքայման, ինչի հետևանքով մեծանում է մարդկանց մաշկի քաղցկեղի առաջացման վտանգը:
Գազից բացի, մթնոլորտ են թափանցում և կախույթի ձևով պահպանվում պինդ ածխածինը (մուր) և ծանր մետաղները:
Որոշակի կլիմայական պայմաններում անդրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ տեղի է ունենում օդի երկրորդային
աղտոտում՝ լուսաքիմիական սմոգ, երբ առաջնային աղտոտող նյութերը քայքայվում են՝ գոյացնելով աղտոտող նոր նյութեր: Ջէկերը,
արդյունաբերական ձեռնարկությունները և տրանսպորտը մթնոլորտ են արտանետում ոչ միայն վտանգավոր նյութեր, այլև մեծ
քանակությամբ ջերմություն, ինչի հետևանքով մթնոլորտը տաքանում է, փոխվում են օդի խոնավությունն ու շարժունությունը՝
հանգեցնելով ջերմային աղտոտման:
Բույսերի և կենդանիների նեխման հետևանքով օդ են թափանցում նաև բազմաթիվ ախտածին մանրէներ:
Ջրոլորտ
•

•

•
•
•
•
•
•

Աղտոտիչ նյութերը բնական ջրերի մեջ են թափանցում պինդ, հեղուկ, կոլոիդային, էմուլսային և գազային ձևերով: Ջրի աղտոտման հիմնական
աղբյուրներն են արդյունաբերական և կենցաղային կեղտաջրերը, ձնհալի և անձրևների ժամանակ գյուղատնտեսական դաշտերից տեղափոխվող
պարարտանյութերը, պեստիցիդները, անձրևի և ձյան միջոցով՝ մթնոլորտից անջատվող զանազան նյութեր: Արդյունաբերական հոսքաջրերն առավել
հաճախ աղտոտված են նավթամթերքներով, ֆենոլներով, ծանր մետաղներով և սինթետիկ լվացամիջոցներով, ներկերով, ճարպերով, որոնք վատացնում են
ջրի որակը, այն դարձնում խմելու և սննդի մեջ օգտագործելու համար ոչ պիտանի. խախտվում են ջրային ավազանի կենսաբանական շարժընթացները,
փոխվում է ջրային կենսաբազմազանությունը, նվազում են արտադրողականությունն ու սննդային արժեքը, որոշ ձկներ դառնում են թունավոր: Հատկապես
վտանգավոր են տաք հոսքաջրերը, որոնք փոխում են ջրավազանի ջերմային ռեժիմը. վատանում են ձկների ձվադրության պայմանները, ոչնչանում են մի
շարք օգտակար մանրէներ, զարգանում են մակաբույծներ:
Ներկայումս ջրային միջավայրի լրջագույն աղտոտիչ են նաև նավթն ու նավթամթերքները: Հատկապես մեծ վտանգ են ներկայացնում նավթատար խոշոր
նավերի վթարները, երբ նավթն արտահոսում և աղտոտում է հսկայական ջրատարածքներ: Արտահոսած նավթը խախտում է ծովի կենսաբանական ռեժիմը,
մեծ վնաս է հասցնում ձկնորսությանը, զբոսաշրջությանը: Ջրի մակերևույթից նավթը հավաքում են հատուկ նավթահավաք նավերով, հողի և ջրամբարների
մաքրման համար օգտագործում են նավթով սնվող միկրոօրգանիզմներ, ինչպես նաև կիրառում ակտիվ կլանիչներ (ադսորբենտներ):
Կենցաղային հոսքաջրերը հիմնականում պարունակում են աղիքային վարակիչ հիվանդությունների հարուցիչներ:
Ջրավազանների աղտոտման առավել արտահայտված դրսևորումներից է ջրի «ծաղկումը» (էվտրոֆացում)` քաղցրահամ ջրավազանների վերին
կենսահորիզոնում կանաչ և կապտականաչ ջրիմուռների զանգվածային բազմացումը: Ջրի «ծաղկման» յուրահատուկ օրինակ է Սևանա լճի «ծաղկումը»`
ջրի մակարդակի իջնելուց հետո:
Բնական ջրերի կարևոր առանձնահատկությունն ինքնամաքրման կարողությունն է՝ գոլորշիանալու, հողի մեջ ներծծվելու և մանրէների գործունեության
միջոցով: Մշակվել են բնական ջրերի արհեստական մաքրման բազմաթիվ եղանակներ. մեխանիկական եղանակով, օրինակ, մաքրվում են ջրի մեջ լողացող և
կախված նյութերը:
Ջրերի մաքրման քիմիական եղանակներից կիրառվում են մակարդումը, երբ քիմիական որոշ նյութերի ազդեցությամբ ջրում եղած խառնուրդները
մակարդվում, նստում են հատակին, կլանումը` քիմիական որոշակի կլանիչներով ջրից կլանվում և հեռացվում են վնասակար նյութերը, քլորացումն ու
օզոնացումը՝ քլորի և օզոնի միջոցով ախտահանվում է խմելու ջուրը:
Կենսաբանական մաքրման դեպքում հոսող ջրերն անցկացնում են խիտ բուսածածկի կամ փայտի թեփի միջով: Մեծ կիրառություն ունի ջրերի մաքրումն
արհեստական ակտիվ տիղմով. տիղմի մեջ բազմացող մանրէներն արագ խժռում են ջրում եղած վնասակար մանրէներին:
Ջուրը տհաճ հոտով գազերից ու նյութերից մաքրելու նպատակով կիրառվում է օդավորման (աերացիա) եղանակը՝ հատուկ հարմարանքներով ջուրը
հարստացվում է օդի թթվածնով:
Հող
•

•
•

•

•

Հողի աղտոտման հիմնական աղբյուր են արդյունաբերական, գյուղատնտեսական, կենցաղային և ճառագայթաակտիվ թափոնները:
Որոշ թափոններ նեխման հետևանքով արագ քայքայվում են, սակայն շատերը պահպանվում են երկար, մասնավորապես`
պլաստմասսայե տարաները: Այդ առումով որոշակի վտանգ են ներկայացնում նաև հանքային պարարտանյութերն ու
պեստիցիդները, որոնք հակում ունեն կուտակվելու սննդային շղթայի որևէ օղակի օրգանիզմներում` հանգեցնելով գենետիկական
փոփոխությունների և ուռուցքների առաջացման:
Հողի աղտոտվածության հիմնական արտահայտությունը նրա վնասակար ազդեցությունն է բուսական կամ կենդական այս կամ այն
օրգանիզմի վրա:
Հողը կենսոլորտի ամենակարևոր տարրերից է, կենսաբանական բազմաթիվ շարժընթացներ պայմանավորված են հատկապես հողի
շերտով, այնտեղ են կուտակվում օրգանական նյութերը, զանազան քիմիական տարրեր և արևի էներգիան: Հողը կատարում է
աղտոտիչների կենսաբանական կլանիչի, քայքայողի և չեզոքարարի դեր: Ուստի, հողի պաշտպանությունն առաջնակարգ դեր ունի
շրջակա միջավայրի պահպանության համալիրում:
Աղտոտման դեմ պայքարն աղտոտիչների բացասական ազդեցությունից բույսերի, կենդանիների, մարդկանց և նյութական
արժեքների պահպանության միջոցառումների համակարգն է: Ցանկալի արդյունքի հասնելու համար հարկավոր է նախ`
առավելագույնս զտել արտանետվող գազերն ու հոսքաջրերը, իրականացնել շրջակա միջավայրի էկոլոգիական փորձաքննություն
և աղտոտման վիճակի գնահատում, խստորեն հետևել բոլոր աղտոտիչների սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների
պահպանմանը, ապա` ստեղծել անթափոն արտադրություններ:
Բնության պահպանության, շրջակա միջավայրի վիճակի վերահսկման, որակի գնահատման, ինչպես նաև կենսամիջավայրի,
էկոհամակարգերի և մարդու առողջության վրա բացասական ազդեցությունների կանխարգելման, ժամանակին հայտնաբերման ու
վերացման համար ստեղծվել են բնապահպանական 1000-ից ավելի կազմակերպություններ (Բնության պահպանության
միջազգային միություն, Գլոբալ էկոլոգիական հիմնադրամ, ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագիր, Վայրի բնության
համաշխարհային հիմնադրամ և այլն), ընդունվել օրենքներ ու համաձայնագրեր, որոնց միացել է նաև Հայաստանը:
Միխայիլ Գչիգորյան
91-դասարան

More Related Content

օդի աղտոտվացությունը

  • 1. Օդի աղտոտվացությունը Ամեն տարի ավելի քան 2 մլն մարդ է մահանում օդի աղտոտվածության պատճառով: Աղտոտվածության ամենաբարձր մակարդակը տիրում է Արևելյան Ասիայում, որից հետո գալիս են Հնդկաստանը և Հարավարևելյան Ասիան։ Սակայն արևմտյան երկրներում նույնպես զոհեր են լինում ծխի և փոշու պատճառով, հայտնում է աղբյուրը։
  • 2. • Շնչառական օրգանների հիվանդությունները առաջանում են օդում առկա մասնիկների՝ փոշու, հեղուկի մանր կաթիլների, ծխի, մրի քանակի հետևանքով Այդ մասնիկները կարող են ներթափանցել թոքային հյուսվածքներ՝ առաջացնելով քաղցկեղ, քրոնիկական բրոնխիտ, ասթմա և այլ վտանգավոր հիվանդություններ։
  • 3. • Բրիտանական Lancet բժշկական պարբերականում հրապարակված վերջին հետազոտության տվյալները ցույց են տալիս, որ օդի ուժեղ աղտոտվածություն ունեցող տարածաշրջաններում բարձր է սրտի կաթվածից մահանալու վտանգը։ Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից հրապարակված մեկ այլ հետազոտության արդյունքների մեջ ասվում է, որ օդի աղտոտվածության պատճառով Չինաստանում կյանքի տևողությունը կրճատվել է 5.5 տարով։
  • 4. Շրջակա միջավայրի աղտոտում և պահպանություն • Շրջակա միջավայրի աղտոտումը մարդկանց, բույսերի և կենդանիների կենսագործունեության վրա բացասաբար ազդող նյութերի թույլատրելի քանակի գերազանցումն է միջավայրում:Տարբերում են շրջակա միջավայրի բնածին և մարդահարույց աղտոտիչներ: • Բնածին աղտոտիչներն առաջանում են բնական երևույթների, օրինակ` հրաբուխների, երկրաշարժերի, ջրհեղեղների, հրդեհների պատճառով, իսկ մարդահարույցները՝ մարդու գործունեության հետևանքով:
  • 5. • Մարդահարույց աղտոտիչների թվին են դասվում արդյունաբերական, գյուղատնտեսական, տրանսպորտային և կենցաղային թափոնները, էներգիայի տարածումը ջերմության (ջերմային աղտոտում), աղմուկի (աղմկային աղտոտում), ճառագայթման (ճառագայթաակտիվ աղտոտում) և այլ ձևերով: • Տարբերում են շրջակա միջավայրի աղտոտման մեխանիկական, ֆիզիկական, քիմիական և կենսաբանական տեսակներ:
  • 6. • Մեխանիկական աղտոտումը կապված է քաղաքաշինության, ճանապարհաշինության, ծառահատումների և բնական լանդշաֆտների վրա ազդող այլ միջոցառումների հետ: • Ֆիզիկական աղտոտումը պայմանավորված է միջավայրի ֆիզիկական հատկությունների՝ լույսի, աղմուկի, ջերմության, խոնավության, ճառագայթման, էլեկտրամագնիսական դաշտի փոփոխություններով: • Քիմիական աղտոտումը պեստիցիդների, հանքային պարարտանյութերի, թունավոր գազերի, ծանր մետաղների (սնդիկ, կապար, կադմիում և այլն), տարատեսակ աղերի, ճառագայթաակտիվ տարրերի, սինթետիկ լվացամիջոցների ներգործության հետևանք է: • Կենսաբանական աղտոտումն առաջանում է հիվանդածին միկրոօրգանիզմների՝ բակտերիաների, վիրուսների, սնկիկների տարածման միջոցով:
  • 7. Մթնոլորտ • • • • • • • • Մթնոլորտն աղտոտում են քիմիական նյութերը, զանազան ֆիզիկական ազդակներ և միկրոօրգանիզմները, երբ դրանց արտանետվող քանակները գերազանցում են թույլատրելի կոնցենտրացիաները: Մթնոլորտն աղտոտող հիմնական նյութերից են ածխաթթվական (CO2) ու շմոլ (CO) գազերը, ծծմբի և ազոտի օքսիդները, ֆրեոնները և այլն: Դրանց քանակի ավելացման գլխավոր պատճառը նավթի, գազի, քարածխի, կենցաղային և արդյունաբերական թափոնների ու փայտի այրումն է: CO և CO2 գազերի արտանետումների ամենամեծ բաժինն ընկնում է հատկապես ավտոմոբիլային տրանսպորտին: Ծծմբային գազի՝ ծծմբի երկօքսիդի (SO2) առաջացման աղբյուրը մինչև 5–7% ծծումբ պարունակող ածխի և մազութի այրումն է: Մթնոլորտում ծծմբի երկօքսիդը փոխարկվում է ծծմբի եռօքսիդի (SO3), որը օդում վերածվում է ծծմբական թթվի և թթվային անձրևների ձևով թափվում է գետին: Ազոտի մոնօքսիդի (NO) և ազոտի երկօքսիդի (NO2) առաջացման հիմնական աղբյուրը բենզինով ու դիզելային վառելիքով աշխատող ներքին այրման շարժիչներն են, ազոտական թթվի արտադրությունը: NO2-ը դեղին գույնի կայուն գազ է և մթնոլորտում պահպանվում է երկար ժամանակ: Հաճախ քաղաքների օդն այդ գազից ստանում է շագանակագույն երանգ: Ավտոտրանսպորտի արտանետած ածխաջրածինները, հատկապես` քաղցկեղածին, շատ են նավթամթերքների թերայրումից առաջացող մրի ու գուդրոնի մեջ: Չափազանց վնասակար նյութեր են ֆրեոնները՝ մի շարք ածխաջրածինների հալոգեն ածանցյալները, որոնք հանգեցնում են օզոնային շերտի քայքայման, ինչի հետևանքով մեծանում է մարդկանց մաշկի քաղցկեղի առաջացման վտանգը: Գազից բացի, մթնոլորտ են թափանցում և կախույթի ձևով պահպանվում պինդ ածխածինը (մուր) և ծանր մետաղները: Որոշակի կլիմայական պայմաններում անդրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ տեղի է ունենում օդի երկրորդային աղտոտում՝ լուսաքիմիական սմոգ, երբ առաջնային աղտոտող նյութերը քայքայվում են՝ գոյացնելով աղտոտող նոր նյութեր: Ջէկերը, արդյունաբերական ձեռնարկությունները և տրանսպորտը մթնոլորտ են արտանետում ոչ միայն վտանգավոր նյութեր, այլև մեծ քանակությամբ ջերմություն, ինչի հետևանքով մթնոլորտը տաքանում է, փոխվում են օդի խոնավությունն ու շարժունությունը՝ հանգեցնելով ջերմային աղտոտման: Բույսերի և կենդանիների նեխման հետևանքով օդ են թափանցում նաև բազմաթիվ ախտածին մանրէներ:
  • 8. Ջրոլորտ • • • • • • • • Աղտոտիչ նյութերը բնական ջրերի մեջ են թափանցում պինդ, հեղուկ, կոլոիդային, էմուլսային և գազային ձևերով: Ջրի աղտոտման հիմնական աղբյուրներն են արդյունաբերական և կենցաղային կեղտաջրերը, ձնհալի և անձրևների ժամանակ գյուղատնտեսական դաշտերից տեղափոխվող պարարտանյութերը, պեստիցիդները, անձրևի և ձյան միջոցով՝ մթնոլորտից անջատվող զանազան նյութեր: Արդյունաբերական հոսքաջրերն առավել հաճախ աղտոտված են նավթամթերքներով, ֆենոլներով, ծանր մետաղներով և սինթետիկ լվացամիջոցներով, ներկերով, ճարպերով, որոնք վատացնում են ջրի որակը, այն դարձնում խմելու և սննդի մեջ օգտագործելու համար ոչ պիտանի. խախտվում են ջրային ավազանի կենսաբանական շարժընթացները, փոխվում է ջրային կենսաբազմազանությունը, նվազում են արտադրողականությունն ու սննդային արժեքը, որոշ ձկներ դառնում են թունավոր: Հատկապես վտանգավոր են տաք հոսքաջրերը, որոնք փոխում են ջրավազանի ջերմային ռեժիմը. վատանում են ձկների ձվադրության պայմանները, ոչնչանում են մի շարք օգտակար մանրէներ, զարգանում են մակաբույծներ: Ներկայումս ջրային միջավայրի լրջագույն աղտոտիչ են նաև նավթն ու նավթամթերքները: Հատկապես մեծ վտանգ են ներկայացնում նավթատար խոշոր նավերի վթարները, երբ նավթն արտահոսում և աղտոտում է հսկայական ջրատարածքներ: Արտահոսած նավթը խախտում է ծովի կենսաբանական ռեժիմը, մեծ վնաս է հասցնում ձկնորսությանը, զբոսաշրջությանը: Ջրի մակերևույթից նավթը հավաքում են հատուկ նավթահավաք նավերով, հողի և ջրամբարների մաքրման համար օգտագործում են նավթով սնվող միկրոօրգանիզմներ, ինչպես նաև կիրառում ակտիվ կլանիչներ (ադսորբենտներ): Կենցաղային հոսքաջրերը հիմնականում պարունակում են աղիքային վարակիչ հիվանդությունների հարուցիչներ: Ջրավազանների աղտոտման առավել արտահայտված դրսևորումներից է ջրի «ծաղկումը» (էվտրոֆացում)` քաղցրահամ ջրավազանների վերին կենսահորիզոնում կանաչ և կապտականաչ ջրիմուռների զանգվածային բազմացումը: Ջրի «ծաղկման» յուրահատուկ օրինակ է Սևանա լճի «ծաղկումը»` ջրի մակարդակի իջնելուց հետո: Բնական ջրերի կարևոր առանձնահատկությունն ինքնամաքրման կարողությունն է՝ գոլորշիանալու, հողի մեջ ներծծվելու և մանրէների գործունեության միջոցով: Մշակվել են բնական ջրերի արհեստական մաքրման բազմաթիվ եղանակներ. մեխանիկական եղանակով, օրինակ, մաքրվում են ջրի մեջ լողացող և կախված նյութերը: Ջրերի մաքրման քիմիական եղանակներից կիրառվում են մակարդումը, երբ քիմիական որոշ նյութերի ազդեցությամբ ջրում եղած խառնուրդները մակարդվում, նստում են հատակին, կլանումը` քիմիական որոշակի կլանիչներով ջրից կլանվում և հեռացվում են վնասակար նյութերը, քլորացումն ու օզոնացումը՝ քլորի և օզոնի միջոցով ախտահանվում է խմելու ջուրը: Կենսաբանական մաքրման դեպքում հոսող ջրերն անցկացնում են խիտ բուսածածկի կամ փայտի թեփի միջով: Մեծ կիրառություն ունի ջրերի մաքրումն արհեստական ակտիվ տիղմով. տիղմի մեջ բազմացող մանրէներն արագ խժռում են ջրում եղած վնասակար մանրէներին: Ջուրը տհաճ հոտով գազերից ու նյութերից մաքրելու նպատակով կիրառվում է օդավորման (աերացիա) եղանակը՝ հատուկ հարմարանքներով ջուրը հարստացվում է օդի թթվածնով:
  • 9. Հող • • • • • Հողի աղտոտման հիմնական աղբյուր են արդյունաբերական, գյուղատնտեսական, կենցաղային և ճառագայթաակտիվ թափոնները: Որոշ թափոններ նեխման հետևանքով արագ քայքայվում են, սակայն շատերը պահպանվում են երկար, մասնավորապես` պլաստմասսայե տարաները: Այդ առումով որոշակի վտանգ են ներկայացնում նաև հանքային պարարտանյութերն ու պեստիցիդները, որոնք հակում ունեն կուտակվելու սննդային շղթայի որևէ օղակի օրգանիզմներում` հանգեցնելով գենետիկական փոփոխությունների և ուռուցքների առաջացման: Հողի աղտոտվածության հիմնական արտահայտությունը նրա վնասակար ազդեցությունն է բուսական կամ կենդական այս կամ այն օրգանիզմի վրա: Հողը կենսոլորտի ամենակարևոր տարրերից է, կենսաբանական բազմաթիվ շարժընթացներ պայմանավորված են հատկապես հողի շերտով, այնտեղ են կուտակվում օրգանական նյութերը, զանազան քիմիական տարրեր և արևի էներգիան: Հողը կատարում է աղտոտիչների կենսաբանական կլանիչի, քայքայողի և չեզոքարարի դեր: Ուստի, հողի պաշտպանությունն առաջնակարգ դեր ունի շրջակա միջավայրի պահպանության համալիրում: Աղտոտման դեմ պայքարն աղտոտիչների բացասական ազդեցությունից բույսերի, կենդանիների, մարդկանց և նյութական արժեքների պահպանության միջոցառումների համակարգն է: Ցանկալի արդյունքի հասնելու համար հարկավոր է նախ` առավելագույնս զտել արտանետվող գազերն ու հոսքաջրերը, իրականացնել շրջակա միջավայրի էկոլոգիական փորձաքննություն և աղտոտման վիճակի գնահատում, խստորեն հետևել բոլոր աղտոտիչների սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների պահպանմանը, ապա` ստեղծել անթափոն արտադրություններ: Բնության պահպանության, շրջակա միջավայրի վիճակի վերահսկման, որակի գնահատման, ինչպես նաև կենսամիջավայրի, էկոհամակարգերի և մարդու առողջության վրա բացասական ազդեցությունների կանխարգելման, ժամանակին հայտնաբերման ու վերացման համար ստեղծվել են բնապահպանական 1000-ից ավելի կազմակերպություններ (Բնության պահպանության միջազգային միություն, Գլոբալ էկոլոգիական հիմնադրամ, ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագիր, Վայրի բնության համաշխարհային հիմնադրամ և այլն), ընդունվել օրենքներ ու համաձայնագրեր, որոնց միացել է նաև Հայաստանը:

Editor's Notes