2. Բերանի խոռոչի գեղձեր
Բերանի խոռոչիմեջ բացվում են երեք զույգ մեծ արտազատիչ
ծորանները: Բացի այդ, բերանի խոռոչի լորձաթաղանթի մեջ կան
բազմաթիվ մանր գեղձեր, որոնք տեղադրման շրջաններին
համապատասխան կոչվում են` շրթունքային , թշային
հարականջային թքագեղձերի ծորանի բացվածքին մոտ գտնվող
գեղձեր, քմային և լեզվային: Ըստ ֆունկցիաների գեղձերը լինում
են`
շճային, արտադրում են սպիտակուցով հարուստ ոչ մածուցիկ և
ձգելիս թելեր չտվող հեղուկ,
լորձային, արտադրում են լորձ,
խառը, որոնք բնորոշվում են լորձաշճային արտադրուկով:
Վերոհիշյալ 3 զույգ մեծ թքագեղձերը (glandullae salivales), խոշոր
չափերի հասնելով, դուրս են գալիս բերանի լորձաթաղանթի
սահմաններից և իրենց կապը բերանի խոռոչի հետ պահպանում են
ծորանների միջոցով:
ղձ
4. Գեղձերի ֆունկցիաների խանգարումներից
առաջացած հիվանդություններ
Շրջապատող միջավայրի
փոփոխությունները, սթրեսները, անբարենպաստ
գործոնները բերում են էնդոկրին գեղձերի
ֆունկցիայի խախտման: Զարգանում են այնպիսի
հիվանդություններ, ինչպիսիք են՝ շաքարային
դիաբետը, վահանաձև գեղձի (հատկապես մեր
ռեգիոնում յոդի դեֆիցիտի պատճառով հաճախ
հանդիպող), ձվարանների, հիպոֆիզի տարբեր
հիվանդությունները: Էնդոկրին
հիվանդությունները, որպես կանոն, ունենում են
ծանր և երկարատև ընթացք: Այդ պատճառով
կարևոր է դրանք վաղ հայտնաբերել, ժամանակին
կանխարգելել կամ կանխել հետագա զարգացումը: