ݺߣ

ݺߣShare a Scribd company logo
տարրերերային աղետներ




Հրաբուխների ժայթքումը բնության ահեղ
երևույթներից է:
Հրաբուխները ժայթքում են Երկրի ընդերքից,
երբ ապարներն այնտեղ խիստ տաքանում են
և փոխակերպվում գազերով հագեցած մեծ
ճնշման հրահեղուկ զանգվածի՝ մագմայի:


Մագման Երկրի խորքից մեծ ուժով ճնշում է
գործադրում երկրակեղևի վրա և,
համեմատաբար անկայուն տեղամասերում
ճեղքելով այն, արտահոսում է մակերևույթ:
Դուրս ժայթքած մագման սառչում է,
գազազրկվում և վերածվում լավայի: Այն
ուղին, որով բարձրանում է մագման, կոչվում
է հրաբխի մղանցք, որն ավարտվում է
ձագարաձև տեղամասով՝ խառնարանով:




Հրաբխի խառնարանից դուրս են մղվում նաև
հրաբխային փոշի, մոխիր, քարեր, գազեր,
որոնց կուտակումից էլ ձևավորվում է
հրաբխային լեռը:
Մշտական կամ պարբերական ակտիվության
հրաբուխները կոչվում են գործող
հրաբուխներ: Այժմ Երկրի վրա կա ավելի քան
1300 գործող հրաբուխ:


Դրանց թվին են պատկանում Երկրագնդի
խոշորագույն և հատկապես ահարկու
Ավաչինսկայա և Կլյուչևսկայա սոպկաները՝
Կամչատկայում, Վեզուվը՝ Իտալիայում,
Հեկլան՝ Իսլանդիայում, Ֆուձիյաման՝
Ճապոնիայում, Կրակատաուն՝
Ինդոնեզիայում, Օրիսաբան՝ Մեքսիկայում,
Մաունա Լոան՝ Հավայան կղզիներում, և այլն:




Հայկական լեռնաշխարհում գործող են
համարվում Նեմրութ և Թոնդրակ
հրաբուխները, որոնց խառնարաններում
շարունակվում են գազերի ու գոլորշու
արտազատումները:
Գործող հրաբուխներ կան ոչ միայն Երկրի
մակերևույթին, այլև օվկիանոսների ու ծովերի
հատակին:


Դրանց ժայթքման ժամանակ օվկիանոսի
ջուրը հրաբխի խառնարանի վրա սկսում է
ալեկոծվել, եռալ ու փրփրել: Ստորջրյա
ժայթքումից առաջացած նյութերը
կուտակվելով դուրս են գալիս ջրի մակերևույթ
և գոյացնում կղզիներ, օրինակ` Կուրիլյան և
Հավայան կղզիները Խաղաղ օվկիանոսում:


Այն հրաբուխները, որոնք չգործելով արդեն
տևական ժամանակներ, պահպանում են
իրենց ձևն ու կառուցվածքը, համարվում են
«քնած» հրաբուխներ: Դրանց թվին են
պատկանում Էլբրուսը, Կազբեկը, Մեծ ու
Փոքր Մասիսները:




ՀՀ տարածքում հայտնի են ավելի քան 500
«քնած» հրաբուխներ, որոնցից ամենամեծը
Արագած լեռն է:
Հրաբուխների ժայթքումը մեծ արհավիրքներ է
առաջ բերում. հրաբոսոր գետն ամեն ինչ
այրում է իր ճանապարհին




: Ժայթքման վայրից հարյուրավոր
կիլոմետրեր հեռու էլ դեռ օրեր շարունակ
գետին է թափվում քամուց քշված մոխիրը:
79 թ-ին Վեզուվ հրաբխի ժայթքման
հետևանքով կործանվել են հին հռոմեական
երեք քաղաքներ՝ Պոմպեյը, Հերկուլանումը,
Ստաբիանը, և բազմաթիվ գյուղեր:






1883 թ-ին Ինդոնեզիայում Կրակատաու հրաբխի
ժայթքման հետևանքով կղզին հանկարծ պայթել է, նրա մեծ
մասը վերածվել է քարաբեկորների ու փոշու: Գազափոշու
ամպերը հասել են 80 մ բարձրության: Հրաբխի հետևանքով
զոհվել է 36 հզ. մարդ:
Եթե հրաբխալեռը նախքան ժայթքելը պատված է լինում
ձյունով ու սառույցով, ապա շիկացած լավան հալեցնում է
դրանք և, ջուրը, խառնվելով մոխրին, առաջացնում է հզոր
ցեխահոսքեր, որոնք մեծ արագությամբ տարածվում են
լանջն ի վար: Կոլումբիայում 1985 թ-ի հրաբխի հետևանքով
ցեխահոսքը հաշված րոպեներում ոչնչացրել է մի քանի
բնակավայրեր, զոհվել է ավելի քան 25 հզ. մարդ:
Գործող հրաբուխների տարածման շրջաններում հաճախ
հանդիպում են պարբերաբար տաք ջուր և գոլորշի
շատրվանող աղբյուրներ, որոնք կոչվում են գեյզերներ:

More Related Content

տարրերերային աղետներ

  • 2.   Հրաբուխների ժայթքումը բնության ահեղ երևույթներից է: Հրաբուխները ժայթքում են Երկրի ընդերքից, երբ ապարներն այնտեղ խիստ տաքանում են և փոխակերպվում գազերով հագեցած մեծ ճնշման հրահեղուկ զանգվածի՝ մագմայի:
  • 3.  Մագման Երկրի խորքից մեծ ուժով ճնշում է գործադրում երկրակեղևի վրա և, համեմատաբար անկայուն տեղամասերում ճեղքելով այն, արտահոսում է մակերևույթ: Դուրս ժայթքած մագման սառչում է, գազազրկվում և վերածվում լավայի: Այն ուղին, որով բարձրանում է մագման, կոչվում է հրաբխի մղանցք, որն ավարտվում է ձագարաձև տեղամասով՝ խառնարանով:
  • 4.   Հրաբխի խառնարանից դուրս են մղվում նաև հրաբխային փոշի, մոխիր, քարեր, գազեր, որոնց կուտակումից էլ ձևավորվում է հրաբխային լեռը: Մշտական կամ պարբերական ակտիվության հրաբուխները կոչվում են գործող հրաբուխներ: Այժմ Երկրի վրա կա ավելի քան 1300 գործող հրաբուխ:
  • 5.  Դրանց թվին են պատկանում Երկրագնդի խոշորագույն և հատկապես ահարկու Ավաչինսկայա և Կլյուչևսկայա սոպկաները՝ Կամչատկայում, Վեզուվը՝ Իտալիայում, Հեկլան՝ Իսլանդիայում, Ֆուձիյաման՝ Ճապոնիայում, Կրակատաուն՝ Ինդոնեզիայում, Օրիսաբան՝ Մեքսիկայում, Մաունա Լոան՝ Հավայան կղզիներում, և այլն:
  • 6.   Հայկական լեռնաշխարհում գործող են համարվում Նեմրութ և Թոնդրակ հրաբուխները, որոնց խառնարաններում շարունակվում են գազերի ու գոլորշու արտազատումները: Գործող հրաբուխներ կան ոչ միայն Երկրի մակերևույթին, այլև օվկիանոսների ու ծովերի հատակին:
  • 7.  Դրանց ժայթքման ժամանակ օվկիանոսի ջուրը հրաբխի խառնարանի վրա սկսում է ալեկոծվել, եռալ ու փրփրել: Ստորջրյա ժայթքումից առաջացած նյութերը կուտակվելով դուրս են գալիս ջրի մակերևույթ և գոյացնում կղզիներ, օրինակ` Կուրիլյան և Հավայան կղզիները Խաղաղ օվկիանոսում:
  • 8.  Այն հրաբուխները, որոնք չգործելով արդեն տևական ժամանակներ, պահպանում են իրենց ձևն ու կառուցվածքը, համարվում են «քնած» հրաբուխներ: Դրանց թվին են պատկանում Էլբրուսը, Կազբեկը, Մեծ ու Փոքր Մասիսները:
  • 9.   ՀՀ տարածքում հայտնի են ավելի քան 500 «քնած» հրաբուխներ, որոնցից ամենամեծը Արագած լեռն է: Հրաբուխների ժայթքումը մեծ արհավիրքներ է առաջ բերում. հրաբոսոր գետն ամեն ինչ այրում է իր ճանապարհին
  • 10.   : Ժայթքման վայրից հարյուրավոր կիլոմետրեր հեռու էլ դեռ օրեր շարունակ գետին է թափվում քամուց քշված մոխիրը: 79 թ-ին Վեզուվ հրաբխի ժայթքման հետևանքով կործանվել են հին հռոմեական երեք քաղաքներ՝ Պոմպեյը, Հերկուլանումը, Ստաբիանը, և բազմաթիվ գյուղեր:
  • 11.    1883 թ-ին Ինդոնեզիայում Կրակատաու հրաբխի ժայթքման հետևանքով կղզին հանկարծ պայթել է, նրա մեծ մասը վերածվել է քարաբեկորների ու փոշու: Գազափոշու ամպերը հասել են 80 մ բարձրության: Հրաբխի հետևանքով զոհվել է 36 հզ. մարդ: Եթե հրաբխալեռը նախքան ժայթքելը պատված է լինում ձյունով ու սառույցով, ապա շիկացած լավան հալեցնում է դրանք և, ջուրը, խառնվելով մոխրին, առաջացնում է հզոր ցեխահոսքեր, որոնք մեծ արագությամբ տարածվում են լանջն ի վար: Կոլումբիայում 1985 թ-ի հրաբխի հետևանքով ցեխահոսքը հաշված րոպեներում ոչնչացրել է մի քանի բնակավայրեր, զոհվել է ավելի քան 25 հզ. մարդ: Գործող հրաբուխների տարածման շրջաններում հաճախ հանդիպում են պարբերաբար տաք ջուր և գոլորշի շատրվանող աղբյուրներ, որոնք կոչվում են գեյզերներ: