4. Մաս-1
Ջուրն անհոտ, անհամ, անգույն, հաստ շերտում
կանաչաերկնագույն երանգով թափանցիկ հեղուկ
է: Գազային ջուրը կոչվում է գոլորշի, իսկ պինդը՝
սառույց:
Ջուրը Երկրի վրա ամենատարածված և
ամենաշարժուն նյութերից է: Ջրի գոյության
տարբեր ձևերը՝ մառախուղը, անձրևը, եղյամը,
ձյունը, կարկուտը, սառույցը, պայմանավորված են
օդերևութաբանական պայմաններով:
Մարդկության զարգացման սկզբնական շրջանում
ջուրն օգտագործվել է խմելու և կենցաղային
կարիքների, ավելի ուշ՝ ոռոգման,
նավագնացության, ձկնորսության համար:
5. Մաս-2
Տարածվածության և կենսական
անհրաժեշտության պատճառով ջուրը միշտ
համարվել է կյանքի գոյության սկզբնաղբյուր:
Հին հույն փիլիսոփա Արիստոտելն այն
դասել է բնության 4 հիմնական տարրերի
(կրակ, օդ, հող, ջուր) շարքը: Հին
ժամանակներում ջուրը եղել է նաև
պաշտամունքի առարկա, և ջրի աստծուն
զոհեր են մատուցվել: Հայկական
լեռնաշխարհում ջրանցքների ակունքներում
կանգնեցնում էին քարակերտ «վիշապներ»,
որոնք պետք է կենարար ջրանցքը
պահպանեին չար աչքից:
6. Մաս-3
Առանց ջրի կյանք չկա. կյանքը,
էվոլյուցիոն տեսության համաձայն,
առաջացել է ջրում, և ջուր կա
յուրաքանչյուր կենդանի էակի
օրգանիզմում. մարդը և շատ կենդանիներ
գրեթե 2/3 մասով, իսկ որոշ բույսեր
մոտավորապես 4/5 մասով կազմված են
ջրից: Ջուրն օրգանիզմի հիմնական
միջավայրն է, որտեղ ընթանում է
նյութափոխանակությունը: Առանց սննդի
ավելի երկար կարելի է ապրել, քան
առանց ջրի:
7. Մաս-4
դեպքում փոխվում է ջրի գույնը (դառնում է
ժանգագույն), զգացվում է մետաղահամ, եռացնելիս
կաթսայում գոյանում է գորշ կարմրավուն
նստվածք: Խմելու ջրի մեջ կարող են ընկնել
վարակիչ հիվանդությունների հարուցիչներ, որոնք
ունակ են երկար պահպանվելու և տարածվելու:
Խմելու ջրի պիտանիության ցուցանիշը որոշվում է
մանրէային թվով, որը 1 օր 370C ջերմաստիճանում
պահված ջրի 1 մլ-ում առկա բակտերիաների
ընդհանուր թիվն է կամ աղիքային ցուպիկների
պարունակությունը:
Ջրի շրջապտույտը բնության մեջ
Ջուրն անընդհատ «կռվի» մեջ է քարոլորտի հետ:
8. Մաս-5
Հոսող ջրերը պոկում են ժայռաբեկորներ, քշումտանում բերրի հողը, ջարդում-մանրացնում
ապարները, քանդում ափերն ու հունը, փորում
անդնդախոր կիրճեր, հարթավայրերում
կուտակում նստվածքներ և այլն:
Բացառիկ է նաև ջրի դերը արդյունաբերության և
գյուղատնտեսության զարգացման գործում. 1 տ
պողպատ ձուլելու համար ծախսվում է 100 մ3 ջուր,
1 տ թղթի արտադրության համար՝ 250 մ3,
կապրոնի արտադրության համար՝ 5000 մ3, իսկ
միջին հզորության ատոմակայանին օրական պետք
է 1 մլն մ3 ջուր:
9. Մաս-6
Հոսող ջրի էներգիան մարդն
օգտագործել է անհիշելի
ժամանակներից՝ ջրաղացներում, իսկ
XIX դարից՝ ջրէկներում:
Օգտագործվում է նաև
մակընթացությունների և ծովային
ալիքների էներգիան: Այժմ ամենուրեք
արգելված է արդյունաբերական
թափոններն ու կեղտաջրերը
ջրավազանների մեջ լցնելը:
10. Մաս-7
Յուրաքանչյուր ջրային ավազանի աղտոտում
բերում է ընդհանուր ջրոլորտի աղտոտման,
որն էլ իր հերթին բացասական ազդեցություն
է ունենում ամբողջ աշխարհագրական
թաղանթի վրա:
Երկրի վրա եղած ջրի ընդհանուր քանակը չի
փոխվում և անընդհատ շարժման մեջ է:
Ծովերի ու օվկիանոսների, գետերի ու լճերի
մակերևույթից ջուրը գոլորշիանում է,
մթնոլորտի վերին շերտերում խտանալով՝
առաջացնում է ամպեր, որոնք անձրևի կամ
ձյան տեսքով թափվում են Երկրի վրա:
11. Մաս-8
Սա ջրի փոքր կամ տեղական շրջապտույտն
է: Ավելի բարդ է ջրի համաշխարհային կամ
մեծ շրջապտույտը. օվկիանոսից
գոլորշիացած ջրի մի մասը թափվում է
օվկիանոսի վրա, իսկ մյուս մասը քամիների
միջոցով տարվում է ցամաքի խորքը և
տեղումների ձևով թափվում այնտեղ: Դրա մի
մասը սնում է գետերը, մյուս մասը ներծծվում
է՝ առաջացնելով ստորգետնյա ջրեր, կամ
կուտակվում լճերի, ճահիճների կամ
սառցադաշտերի մեջ և ի վերջո կրկին
վերադառնում օվկիանոս: