ݺߣ

ݺߣShare a Scribd company logo
Օստեոպորոզ
ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ Է ԽՈՂՈՎԱԿԱՎՈՐ
ՈՍԿՐԵՐԻ ՆԵՐԱՃԱՌԱՅԻՆ ԱՃԻ ՁԵՌՔԲԵՐՈՎԻ
ԽԱՆԳԱՐՈՒՄՈՎ , ՈՐԸ ՀԱՆԳԵՑՆՈՒՄ Է ՅՈՒՐԱՏԵՍԱԿ
ԱՅԼԱՁևՈՂ ՕՍՏԵՈԱՐԹՐՈԶԻ ԳՈՅԱՑՄԱՆԸ:
Հիվանդությունը հիմնականում հանդիպում է Անդրբայկալյան Ուրով գետի մերձափնյա
բնակիչների մոտֈ Էնդեմիկ օջախներ են հայտնաբերվել նաև Արևելյան Սիբիրում,
Չինաստանի հյուսիս-արևելքում և Կորեական թերակղզու հյուսիսային մասումֈ
Հիվանդության էնդեմիկության պատճառներն ու ախտածագումը վերջնականապես
հայտնի չենֈ Հիվանդության կապը արտաքին էնդեմիկ գործոնների հետ կասկած չի
հարուցում, սակայն դրանց ազդեցության մեխանիզմը դեռևս մնում է:

Բնակչությանը մատակարարվող հացի և խմելու ջրի որակի բարձրացման շնորհիվ
հիվանդությունը նկատելիորեն նվազել էֈ Ենթադրվում է, որ հիվանդության զարգացման
պրոցեսում մեծ դեր ունի ջրի ու հողի միկրոտարրերի միջև եղած անհամաչափությունըֈ
Ախտաանատոմիական հետազոտությամբ ոսկրերի մետաֆիզային
հատվածներում և աճառներում հայտնաբերվում են խոր և համատարած
դիստրոֆիկ և, մասամբ, կազմալուծական (դեստրուկտիվ)
փոփոխություններֈ Ախտաբանական պրոցեսի հարաճման ընթացքում
հոդային մակերեսները տափակում են և նրանց եզրերին գոյանում են
ոսկրային աճուկներ, որոնց հետևանքով զարգանում են հոդերի
ձևախախտումներ, ֆունկցիայի խանգարումներ, աճի դանդաղում կամ
դադարում։
Հիվանդության տևողությունը տարբեր էֈ Այն վերանում է աճման
պրոցեսների ավարտման հետֈ
Երեխաների մոտ հիվանդությունը մեծ մասամբ սկսվում է 6-14 տարեկանումֈ Սկզբնական
շրջանում գանգատներ չեն լինումֈ Կարող են նկատվել մարմնի ցավոտություն, մատների
մկանների կծկումներ, տարազգայություն (պարէսթեզիա): Նշված երևույթներն ի հայտ
գալիս և հետագայում ուժեղանում են մրսելու, ֆիզիկական գերլարման, վնասվածքի,
վարակային հիվանդությունների դեպքումֈ Հոդերի փոփոխությունները սկզբում աննշան
ենֈ Շարժումների ժամանակ նուրբ ճարճատում է լսվում (կրեպիտացիա): Ախտաբանական
պրոցեսի խորացման հետ այն վեր է ածվում «մեծ ճարճատման»։
Հոդերն աստիճանաբար
ավելի ու ավելի են փոխում իրենց տեսքը, հաստանում են, կորցնում շարժունակությունը,
զարգանում է մկանների ատրոֆիա, աճի դանդաղումֈ Հիվանդության բուռն շրջանում
հայտ-նաբերվում են հոդերի բազմաթիվ համաչափ ձևախախտումներ, շարժումների
սահմանափակումներ, գոյանում են չափավոր արտահայտված կծկանքներ
(կոնտրակտուրաներ): Հոդերի երկրորդային սինովիտների ժամանակ առանձին
դեպքերում էքսուդատ է առաջանումֈ Շատ բնորոշ են միջֆալանգային հոդերի
փոփոխությունները, դիաֆիզների կարճացումից բացի, հայտնաբերվում են նաև
հաստացումներ և ձևախախտումներ, որոնք կարճամատության պատկեր են առաջացնումֈ
Կոնքազդրային հոդերի ախտահարումից զարգանում է յուրատեսակ «բադի» քայլվածքֈ
Ռենտգենաբանական հետազոտության ժամանակ
սկզբնական փոփոխությունները դիտարկվում են
մետաֆիզներումֈ Հետագայում միանում են և
էպիֆիզների փոփոխություններըֈ Ախտահարվում են
գրեթե բոլոր խողովակավոր, ինչպես նաև կարճ
սպունգանման ոսկրերըֈ

More Related Content

օստեոպորոզ

  • 1. Օստեոպորոզ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ Է ԽՈՂՈՎԱԿԱՎՈՐ ՈՍԿՐԵՐԻ ՆԵՐԱՃԱՌԱՅԻՆ ԱՃԻ ՁԵՌՔԲԵՐՈՎԻ ԽԱՆԳԱՐՈՒՄՈՎ , ՈՐԸ ՀԱՆԳԵՑՆՈՒՄ Է ՅՈՒՐԱՏԵՍԱԿ ԱՅԼԱՁևՈՂ ՕՍՏԵՈԱՐԹՐՈԶԻ ԳՈՅԱՑՄԱՆԸ:
  • 2. Հիվանդությունը հիմնականում հանդիպում է Անդրբայկալյան Ուրով գետի մերձափնյա բնակիչների մոտֈ Էնդեմիկ օջախներ են հայտնաբերվել նաև Արևելյան Սիբիրում, Չինաստանի հյուսիս-արևելքում և Կորեական թերակղզու հյուսիսային մասումֈ Հիվանդության էնդեմիկության պատճառներն ու ախտածագումը վերջնականապես հայտնի չենֈ Հիվանդության կապը արտաքին էնդեմիկ գործոնների հետ կասկած չի հարուցում, սակայն դրանց ազդեցության մեխանիզմը դեռևս մնում է: Բնակչությանը մատակարարվող հացի և խմելու ջրի որակի բարձրացման շնորհիվ հիվանդությունը նկատելիորեն նվազել էֈ Ենթադրվում է, որ հիվանդության զարգացման պրոցեսում մեծ դեր ունի ջրի ու հողի միկրոտարրերի միջև եղած անհամաչափությունըֈ
  • 3. Ախտաանատոմիական հետազոտությամբ ոսկրերի մետաֆիզային հատվածներում և աճառներում հայտնաբերվում են խոր և համատարած դիստրոֆիկ և, մասամբ, կազմալուծական (դեստրուկտիվ) փոփոխություններֈ Ախտաբանական պրոցեսի հարաճման ընթացքում հոդային մակերեսները տափակում են և նրանց եզրերին գոյանում են ոսկրային աճուկներ, որոնց հետևանքով զարգանում են հոդերի ձևախախտումներ, ֆունկցիայի խանգարումներ, աճի դանդաղում կամ դադարում։ Հիվանդության տևողությունը տարբեր էֈ Այն վերանում է աճման պրոցեսների ավարտման հետֈ
  • 4. Երեխաների մոտ հիվանդությունը մեծ մասամբ սկսվում է 6-14 տարեկանումֈ Սկզբնական շրջանում գանգատներ չեն լինումֈ Կարող են նկատվել մարմնի ցավոտություն, մատների մկանների կծկումներ, տարազգայություն (պարէսթեզիա): Նշված երևույթներն ի հայտ գալիս և հետագայում ուժեղանում են մրսելու, ֆիզիկական գերլարման, վնասվածքի, վարակային հիվանդությունների դեպքումֈ Հոդերի փոփոխությունները սկզբում աննշան ենֈ Շարժումների ժամանակ նուրբ ճարճատում է լսվում (կրեպիտացիա): Ախտաբանական պրոցեսի խորացման հետ այն վեր է ածվում «մեծ ճարճատման»։ Հոդերն աստիճանաբար ավելի ու ավելի են փոխում իրենց տեսքը, հաստանում են, կորցնում շարժունակությունը, զարգանում է մկանների ատրոֆիա, աճի դանդաղումֈ Հիվանդության բուռն շրջանում հայտ-նաբերվում են հոդերի բազմաթիվ համաչափ ձևախախտումներ, շարժումների սահմանափակումներ, գոյանում են չափավոր արտահայտված կծկանքներ (կոնտրակտուրաներ): Հոդերի երկրորդային սինովիտների ժամանակ առանձին դեպքերում էքսուդատ է առաջանումֈ Շատ բնորոշ են միջֆալանգային հոդերի փոփոխությունները, դիաֆիզների կարճացումից բացի, հայտնաբերվում են նաև հաստացումներ և ձևախախտումներ, որոնք կարճամատության պատկեր են առաջացնումֈ Կոնքազդրային հոդերի ախտահարումից զարգանում է յուրատեսակ «բադի» քայլվածքֈ
  • 5. Ռենտգենաբանական հետազոտության ժամանակ սկզբնական փոփոխությունները դիտարկվում են մետաֆիզներումֈ Հետագայում միանում են և էպիֆիզների փոփոխություններըֈ Ախտահարվում են գրեթե բոլոր խողովակավոր, ինչպես նաև կարճ սպունգանման ոսկրերըֈ