ݺߣ

ݺߣShare a Scribd company logo
Թռչունները (լատ.՝ Aves) տաքարյուն
կենդանիներ ենֈ Մարմնի ջերմաստիճանը
հասնում է +42°С։ Ձմռանը թռչունների
ջերմաստիճանն օդի ջերմաստիճանին
կարող է գերազանցել 60-70°С-ով և
կախված չէ միջավայրի ջերմաստիճանիցֈ
Թռչունների առջևի վերջույթները
ձևափոխվել են թևերի,սիրտը քառախորշ
է, ունեն լավ զարգացած թոքեր, մարմինը
ծածկված է փետուրներով,մաշկը զուրկ
է գեղձերից, բազմանում
են ցամաքումֈՍողունների համեմատությա
մբ ունեն լավ զարգացած նյարդային
համակարգ։
Թռչունները հարմարվել են
տարբեր էկոլոգիական պայմաններինֈ
Հայտնի է թռչունների ավելի քան 8 հազար
տեսակ, որոնք միավորվում են 3 հիմնական
խմբերում՝ ողնուցավորներ
(թռչողններ), անողնուցավորներ
(վազողներ), լողացողներ կամ պինգվիններֈ
ԱՐՏԱՔԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ










Թռչունների մարմինը կազմված է ոչ մեծ գլխից, երկար շարժուն պարանոցից, կլորավուն կամ
ձվաձև իրանից և վերջույթներիցֈ
Թռչունների մաշկը բարակ է, զուրկ է գեղձերից, բացառությամբ պոչուկային գեղձը, որը լավ է
զարգացած հատկապես ջրալող թռչունների մոտֈ Այդ գեղձի արտադրանքով թռչուններն
օծում են իրենց փետուրները և չեն թրջվումֈ Ծնոտները ձևափոխվել են եղջերավոր կտուցի, որ
կազմված է վերնակտուցից և ենթակտուցիցֈ Կտուցի ձևը և մեծությունը տարբեր թռչունների
մոտ տարբեր է և համապատասխանում է նրանց սնման առանձնահատկություններինֈ
Կտուցի միջոցով թռչունները կեր են հայթայթում, բույն կառուցում, պաշտպանվում են
թշնամիներիցֈ Վերնակտուցի հիմքում գտնվում են քթանցքերըֈ
Թռչուններն ատամներ չունեն, որը թեթևանցնում է գլուխը և նպաստում է թռիչքինֈ Գլխի
կողքերին տեղավորված են խոշոր աչքերը։Աչքերը, բացի վերին և ստորին կոպերից, ունեն
նաև երրորդ կոպ՝ թարթող թաղանթֈ Գլխի վրա են գտնվում նաև լսողական անցքերըֈ
Թռչունների մարմինը ծածկված է փետուրներով, իսկ ոտքի ստորին մասը՝ կրնկաթաթը և
մատները, զուրկ են փետուրներից, ծածկված են եղջերային թեփուկներով, մատների ծայրերն
ունեն ճիրաններֈ
Փետուրներն ըստ կառուցվածքի և կատարած ֆունկցիայի բազմազան ենֈ Տարբերում են
ուրվագծային փետուրներ, աղվափետուրներ և բմբուլֈ Ուրվագծային փետուրները նույնպես
բազմազան են, տարբերում են ուրվագծային թափափետուրներ, ղեկափետուրներ և
ծածկափետուրներֈ Ուրվագծային փետուրները կազմված են սնամեջ բնից և բնի երկու
կողքերին տեղավորված թիթեղանման հովհարներիցֈ Բունը կազմված է առանցքից, որին
միանում են հովհարներըֈ Հովհարները կազմված են առանցքից դուրս եկող առաջին կարգի
քիստերից, որոնցից դուրս են գալիս երկրորդ կարգի քիստերըֈ
Այդպիսի կառուցվածքը փետուրները դարձնում է ճկուն, թեթև և օդի համար գրեթե
անթափանցֈ
Թափափետուրները գտնվում են նախաբազկի և դաստակի վրա, որոնք ստեղծում են թևերի
մակերեսը, իսկ ղեկափետուրները հովհարաձև դասավորված են պոչի վրաֈ Ուրվագծային
փետուրների տակ գտնվում են աղվափետուրներըֈ Դրանք թռչունների մարմինը
պաշտպանում են սառչելուց՝ կատարելով ջերմակարգավորիչ ֆունկցիաֈ Թռչուններն ունեն
նաև, այսպես կոչված, բմբուլ, որն ունի թելանման փափուկ քիստերի փնջի տեսքֈ
Թռչուններին հատկանշական է փետրափոխությունը
ԿՄԱԽՔԸ և ՄԿԱՆՈՒՆՔԸ












Թռչունների կմախքը կազմված է գլխի, իրանի և վերջույթների բաժիններիցֈ Կմախքի ոսկորներն
ամուր են և թեթևֈ Դրանց մի մասը սնամեջ է և լցված է օդովֈ Լավ է զարգացած թռչունների գանգի
ուղեղային բաժինը՝ գանգատուփը և ակնակապիճներըֈ Ողնաշարը կազմված է
պարանոցային, կրծքային, գոտկային, սրբանային և պոչային բաժիններիցֈ Պարանոցը կազմված է
9-25 միմյանց հետ շարժուն միացած ողերիցֈ Թռչունները կարող են գլուխը շրջել 180°-ով, իսկ
բվերը՝ նույնիսկ 270։Կրծքային բաժնի ողերը սերտաճել են միմյանցֈ Դրանց են ամրացած
կողերըֈ
Յուրաքանչյուր կող կազմված է միմյանց հետ հոդավորված՝ վերին մասը շարժուն ձևով միացած է
ողնաշարին, իսկ ստորին մասը՝ կրծոսկրինֈ Գոտկատեղի և սրբանի ողերը նույնպես սերտաճել են
և իրանի համար հուսալի հենարան ենֈ Ժամանակակից թռչունների մեծ մասի կրծոսկրն ունի
ողնուց, որի աջ և ձախ կողմերից ամրացած են թռիչքին մասնակցող կրծքամկաններըֈ Թռչունների
իրանի ողերը քիչ շարժուն են, որն ամուր հենարան է թևերի համարֈ Սրբոսկրն առաջացել է
գոտկային, սրբանային և պոչային մի քանի ողերի սերտաճումիցֈ Սրբոսկրին սերտաճել են նաև 3
զույգ կոնքոսկերֈ Ողնաշարի պոչային մասը կազմված է 6-9 սերտաճած ողերից, այն վերջանում է
պոչուկի ոսկրով, որին ամրանում են պոչի փետուրներըֈ
Առջևի վերջույթների գոտին կազմված է երեք զույգ ոսկրերից՝ կտցոսկրից, թիակոսկրից և
անրակներիցֈ Անրակներն առջևի ծայրով միացած են միմյանց և առաջացնում են աղեղֈ Առջևի
վերջույթների՝ թևերի կմախքը կազմված է բազուկոսկրից, նախաբազկի երկու ոսկրերից՝
ճաճանչոսկրից և արմունկոսկրերից, դաստակի մի քանի ոսկրերից և երեք թերզարգացած
մատներից, որոնցից լավ է զարգացած միջին՝ 3-րդ մատը (2 ֆալանգներով)։Նախադաստակի և
դաստակի մի քանի ոսկրեր միաձուլվել են և առաջացել է ճարմանդ, որին ամրանում են
թափափետուրներըֈ
Ետևի վերջույթների գոտին՝ կոնքը, կազմված է 3 զույգ սերտաճած ոսկրերիցֈ Կոնքոսկրերի
կողքերին կան հոդափոսիկներ, որոնց շարժուն ձևով հոդավորված են ետևի վերջույթներըֈ Ետևի
վերջույթների կմախքը կազմված է ազդրոսկրերից, երկու միաձույլ սրունքի
ոսկրերից, կրնկաթաթից և մատներիցֈ Թռչունների ոտքերն ունեն չորս մատներ, որոնցից 3-ը
ուղղված են դեպի առաջ, մեկը՝ ետֈ
Թռչուններն ունեն լավ մասնագիտացված մկաններ, որոնք ապահովում են բարդ շարժումները և
թռիչքըֈ Մկանների հիմնական զանգվածը կազմում են կրծոսկրին և բազուկին ամրացած 2 մեծ
կրծքամկանները, որոնք կազմում են մարմնի զանգվածի 1/5 մասըֈ
Կրծքի մեծ մկանների ֆունկցիան՝ թռչունների թևերի իջեցումն էֈ Կրծքի մեծ մկանները տակ
գտնվում են անհամեմատ փոքր ենթանրակային մկանները, որոնք մասնակցում են թևերի
բարձրացմանըֈ Լավ են զարգացած նաև թռչունների հետևի վերջույթների՝ ոտքի մկանները։
թռչուններ
ՄԱՐՍՈՂԱԿԱՆ և ԱՐՏԱԶԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ










Թռչունների մարսողական համակարգը կազմված է
բերանից, կլանից,կերակրափողից,ստամոքսից,աղիներից և մարսողական գեղձերիցֈ Բերանում
գտնվում է շարժուն լեզուն, թքագեղձերը ոչ բոլոր թռչունների մոտ են զարգացածֈ Հատիկավոր
թռչունների (աղավնի, հավ) երկար կերակրափողի ստորին մասը լայնացած է և առաջացնում է
կտնառք, որում սնունդը հավաքվում, փափկում է,և կատարվում է նախնական մարսումըֈ
Աղավնիների կտնառքի պատերից բազմացման շրջանում արտադրվում է մածուցիկ նյութ՝
<<կաթ>>, որով նրանք կերակրում են ձագերինֈ
Կերակրափողի շարունակությունը կազմում է երկխորշ ստամոքս՝ գեղձային և մկանային։
Գեղձային բաժնում սնունդը ենթարկվում է մարսողական գեղձերի կողմից արտազատված
մարսողական հյութի ազդեցությանըֈ Մկանային ստամոքսը հաստ պատեր ունեցող, ներսից
եղջերապատ օրգան է, որում սնունդը տրորվում է այնտեղ գտնվող փոքրիկ քարերի
մասնակցությամբ, վերածվում շիլայանման զանգվածի, ապա անցնում աղիներֈ Աղիները
կազմված են 2 բաժնից՝ բարակ և հաստ աղիներիցֈ Բարակ աղիների առջևի մասը
տասներկումատնյա աղին էֈ Բարակ աղիների մեջ են բացվում ենթաստամոքսային
գեղձից և լյարդից եկող ծորաններըֈ Ուղիղ աղին կարճ է և բացվում է կոյանոցի մեջֈ Աղիներում
արտաթորանքը չի կուտակվում, թռչունները հաճախ են արտաթորում, որպեսզի մարմինը թեթև
լինիֈ
Թռչունների մարսողությունը շատ արագ է կատարվումֈ Մեծ քանակությամբ սննդի
օգտագործումը, արագ մարսողությունը թռչունների ապահովում են անհրաժեշտ քանակությամբ
սննդանյութերովֈ
Թռչունների արտազատական օրգանները երիկամներն են, որոնք տեղավորված եմ կոնքագոտում
խորացումներումֈ Երիկամներում առաջացած մեզը եչկու միզածորաններով թափվում է կոյանոցի
մեջ և արտաթորանքի հետ միասին հեռանումֈ Թռչունները միզապարկ չունեն, որը նույնպես
քաշի թեթևացման հարմարանք էֈ
Թռչունների նյութափոխանակության մակարդակը, համեմատած սողունների հետ, շատ բարձր էֈ
Դա պայմանավորված է նրանց կառուցվածքի, շնչառության, արյան շրջանառության և սննդի
մարսման արագությամբֈ Օրգանական նյութերի օքսիդացման հաշվին շատ էներգիա է
անջատվում, որը ծախսվում է մկանների կծկման, մյուս օրգանների աշխատանքի, ինչպես նաև
մարմնի բարձր ջերմաստիճանի պահպանման համարֈ Թռչունները տաքարյուն կենդանիներ
են, մարմնի ջերմաստիճանը 40-43°С-իֈ
թռչուններ
ՇՆՉԱՌԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ








Թռչունների շնչառական համակարգը կազմված է
քթանցքերից,կոկորդից,շնչափողից,բրոնխներից և թոքերից։ Շնչափողի ստորին մասում
տեղավորված է թռչունների ձայնային ապարատըֈ Շնչափողը բաժանվում է երկու
բրոխների, որոնք թափանցում են թոքերֈ Բրոնխները թոքերում ճյուղավորվում են և
առաջացնում երկրորդային բրոնխների խիտ ցանց, որոնք ավարտվում են փակ
ծայրով, նրբագույն արտափքումներովֈ Վերջիններս պատված են արյունատար
մազանոթների ցանցով, որտեղ էլ կատարվում է գազափոխանակությունըֈ
Բրոնխների մի մասը դուրս է գալիս թոքերի սահմաններից և առաջացնում օդապարկերֈ
Օդապարկերը տեղավորված են ներքին օրգաններում և նուրբ ճյուղավորվելով
թափանցում են սնամեջ ոսկրերի,մաշկի տակ և մկանների միջևֈ
Օդապարկերը թեթևացնում են թռչունների մարմինը, թռիչքի ժամանակ պաշտպանում
են ներքին օրգանների գերտաքացումից և մասնակցում են շնչառությանըֈ Օդապարկերը
մասնակցում են նաև թռչունների օրգանիզմից ջրի գոլորշիացմանը, ինչը չի կարող
կատարվել նրանց չոր մաշկից և փետրածածկիցֈ
Թռչունների ներշնչումը և արտաշնչումը կատարվում է կրծոսկրի իջնելու և
բարձրանալու շնորհիվֈ Երբ կրծոսկրն իջնում է, կրծքավանդակի ծավալը մեծանում է՝
օդը թափանցում է թոքերֈ Կրծոսկրը բարձրանալու դեպքում կրծքավանդակի ծավալը
փոքրանում է, թոքերում գազափոխանակության ենթարկված օդը մտնում է բրոնխներ և
հեռանում օրգանիզմից, իսկ թռիչքի ժամանակ թևերը բարձրացնելիս օդապարկերը
լայնանում են, օդը թափանցում է թոքեր և ապա՝ օդապարկեր, իսկ թևերն իջեցնելիս
օդապարկեր թափանցած և գազափոխանակության չենթարկված օդը մտնում է թոքեր և
ենթարկվում գազափոխանակությանֈ Օդապարկերում գազափոխանակություն չի
կատարվումֈ Թռչուններին հատկանշական է կրկնակի շնչառությունը, այն
է՝ արյունը թթվածնով հարստանում է կրկնակի անգամ՝ ներշնչման և արտաշնչման
ընթացքում, երբ օդապարկերից օդը դուրս գալու ժամանակ կրկին անցնում է թոքերովֈ
թռչուններ
ԱՐՅՈՒՆԱՏԱՐ ՀԱՄԱԿԱՐԳԸ






Թռչունների սիրտը քառափորշ է.կազմված է երկու նախասրտերից և
միմյանց միջնապատով բաժանված երկու փորոքներիցֈ Սրտի աջ և ձախ
կեսերը միմյանց հետ չեն հաղորդակցվում՝ զարկերակային և
երակային արյունը չի խառնվումֈ Սրտի ձախ փորոքից զարկերակային
արյունը գնում է մարմնի բոլոր օրգանները և հյուսվածքները, իսկ աջ
փորոքից դեպի թոքեր՝ երակային արյունֈ
Թոքային երակներով զարկերակային արյունը թափվում է ձախ նախասիրտ
և ապա՝ ձախ փորոքֈ Ձախ փորոքից դուրս են գալիս աորտայի աջ աղեղը
(թռչունների ձախ աղեղը վերացել է), որը ճյուղավորվելով զարկերակային
արյուն է մատակարարում բոլոր օրգաններին։
Բջիջներում և
հյուսվածքներում կատարվում է գազափոխանակությունֈ Զարկերակային
արյունից բջիջներին և հյուսվածքներին են անցնում թթվածինը և
սննդանյութերը, իսկ ածխաթթու գազը և ոչ պիտանի նյութերը՝ արյան մեջֈ
Զարկերակային արյունը փոխարկվում է երակային արյան, հավաքվում
խոշոր երակների մեջ և վերադառնում աջ նախասիրտ և ապա՝ աջ փորոքֈ Աջ
փորոքից թոքային զարկերակներով երակային արյունն ուղղվում է դեպի
թոքերֈ Թոքերում կատարվում է գազափոխանակություն՝ երակային արյունը
վերածվում է զարկերակային արյան և, ինչպես նշվեց, թոքային երակներով
թափվում է ձախ նախասիրտֈ
Թռչունների սրտի կծկումների հաճախականությունը շատ բարձր էֈ
Հանգիստ վիճակում թռչունների սրտի կծկումների թիվը 1 րոպեում
տատանվում է 200-300-ի, իսկ թռիչքի ժամանակ՝ 400-500-ի սահմաններումֈ
Ավելին՝ խածկտիկի սիրտը 1 րոպեում կծկվում է 730 անգամ, այն
դեպքում, երբ գորտի սիրտը 1 րոպեում կծկվում է 40-50 անգամֈ
թռչուններ
ՆՅԱՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ և ԶԳԱՅԱՐԱՆՆԵՐԸ






Թռչունների նյարդային համակարգը կազմված
է գլխուղեղից,ողնուղեղից և դրանցից դուրս եկող նյարդերիցֈ
Գլխուղեղը կազմված է 5 բաժիններից՝
առջևի, միջակա, միջին, երկայնաձիգ ուղեղներից և ուղեղիկիցֈ
Լավ են զարգացած թռչունների առջևի ուղեղը, միջին ուղեղը և
ուղեղիկը, որով և պայմանավորված են նրանց բարդ
վարքագիծը և շարժումները՝ թռիչքըֈ Բույն
պատրաստելը, թուխս նստելը, սերնդի խնամքը, չուն և գաղթը
բարդ վարքագծի դրսևորում են, որոնք կապված են գլխուղեղի
կեղևի զարգացման հետֈ Միջին ուղեղի զարգացումը
պայմանավորված է տեսողության կատարելագործումը, իսկ
ուղեղիկի զարգացումը՝ թռիչքի ժամանակ բարդ շարժումների
կոորդինացիան և հավասարակշռությունըֈ
Թռչունների լսողության օրգանը կազմված է միջին և
ներքին ականջից։Թռչուններն ունեն գունավոր տեսողությունֈ
Թռչունները միմյանց հետ հաղորդակցվում են նաև ձայնային
ազդանշանների միջոցովֈ
Թռչուններն ունեն նաև հոտառական և համի
զգայարաններ, օժտված են տարածական կողմնորոշման
բարձր հատկությամբֈ
թռչուններ
ԲԱԶՄԱՑՈՒՄԸ և ԶԱՐԳԱՑՈՒՄԸ






Թռչունները բաժանասեռ կենդանիներ ենֈ Լավ է արտահայտված սեռական
դիմորֆիզմը, արուներն ավելի խոշոր են և ունեն վառ գունավորումֈ Արուների սեռական
համակարգը կազմված է սերմնարաններից և սերմնատարներից, որոնք բացվում են
կոյանոցի մեջֈ Էգերի սեռական համակարգը կազմված է ձախ ձվարանից և ձվատարիցֈ
Աջ ձվարանը և ձվատարը զարգացած չեն, ինչը թեթևացնում է թռչունների մարմինը և
նպաստում թռիչքինֈ Ձվադրման շրջանում բոլոր ձվերը միաժամանակ չեն հասունանումֈ
Թռչունների բեղմնավորումը ներքին էֈ Այն տեղի է ունենում ձվատարի սկզբնամասումֈ
Բեղմնավորված ձվաբջիջն ընկնում է ձվատարի մեջ և ձվատարի պատերի կծկումների
շնորհիվ շարժվում է դեպի կոյանոցֈ Ձվատարի պատերը հարուստ են գեղձերով։
Դրանով անցնող ձուն ծածկվում է սպիտակուցի հաստ շերտով և այլ թաղանթներովֈ
Բեղմնավորումից հետո սկսվում է սաղմի զարգացումըֈ Ձվի կենտրոնում գտնվում է
դեղնուցըֈ Դեղնուցի վերին մասում գտնվում է սաղմնային սկավառակըֈ Դեղնուցը ձվի
թաղանթին ամրացած է կախաններովֈ Դեղնուցի ստորին մասն ավելի ծանր է և
կախանների մասնակցությամբ սաղմնային սկավառակը միշտ գտնվում է վերևումֈ
Դեղնուցն իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ պաշարանյութեր, որոնք
անհրաժեշտ են սաղմի զարգացման համարֈ Դեղնուցին շրջապատում է սպիտակուցի
հաստ շերտ, որը ծածկված է ենթակճեպային թաղանթով և կրային կճեպովֈ
Ենթակճեպային թաղանթը ձվի բութ մասում կճեպից մասամբ հեռացած է,և առաջացնում
է օդախորշֈ Սպիտակուցային թաղանթը պաշտպանում է սաղմը և համարվում է ջրի
պաշարֈ Կճեպը ծակոտկեն է, որի միջով տեղի է ունենում գազափոխանակություն
սաղմի և միջավայրի միջևֈ Կճեպն արտաքինից ծածկված է նուրբ վերկճեպային
թաղանթով, որը ձուն պաշտպանում է մանրէների թափանցումիցֈ Ձվադրումից առաջ
շատ թռչունների ձվեր ձվատար խողովակում ծածկված են ներկանյութովֈ Թռչունների
ձվերի գույնը բազմազան էֈ
Բազմացման շրջանում արագիլները, կարապները, գիշանգղները, տառեղները մշտական
գույգեր են կազմում, իսկ սոխակները, կեռնեխը, կռնչան բադը՝ միայն մեկ սեզոնումֈ
Որոշ թռչուններ զույգեր չեն կազմում, հաճախ մեկ արուն ունենում է մի քանի էգֈ Ձվերը
դնում են հատուկ պատրաստված բներումֈ
թռչուններ


Բաց բներում ձվադրող թռչունների ձուն գունավորված է, ձվերի վրա թուխս նստող
թռչուններն ունեն հովանավորող գունավորում, իսկ փակ բներում ձվադրողների ձուն բաց
գույնի էֈ Կկուն ձուն դնում է տարբեր թռչունների բներումֈ Ձվադրումից հետո սաղմի
զարգացումն ընթանում է թռչունի օրգանիզմից դուրս 38-39,5°С որոշակի խոնավության
պայմաններում, երբ ձվերի վրա թռչունները թուխս են նստումֈ Թխսում են որոշ թռչունների
միայն էգերը կամ արուները, իսկ կան տեսակներ, որ թխսում են և՜ արուները,և՜ էգերը՝
որոշակի հերթափոխովֈ Կան թռչուններ, որ չեն թխսումֈ Օրինակ՝ աղբահավերն իրենց ձվերը
դնում են փտող բուսական մնացորդների մեջֈ Սաղմը զարգանում է այդ ընթացքում
անջատված ջերմության հաշվինֈ



Ձվում սաղմի զարգացումն ավարտվելուց հետո ճուտը կտուցի ծայրին գտնվող եղջերային
թմբիկի օգնությամբ կոտրում է ձվի կճեպը և դուրս գալիս նրանիցֈ



Ձվից դուրս գալուց հետո սկսվում է թռչունների հետսաղմնային զարգացումըֈ Թռչուններն
ըստ հետսաղմնային զարգացման բնույթի բաժանվում են երկու տիպի՝ բնախույսների և
բնակալներիֈ



Բնախույս թռչունների ճտերը ձվից դուրս գալիս ծածկված են աղվամազով, աչքերը բաց
են, կարող են շարժվել, իսկ ջրալողները՝ լողալ և ինքնուրույն սնվելֈ Բնախույս թռչունների
ծնողները ձագերին պաշտպանում են, պարբերաբար տաքացնում, օգնում են սնունդ գտնելֈ



Բնախույս թռչուններից են հավերը, սագերը, կարապները, ջայլամները, կռունկներըֈ



Բնակալ թռչունների ճտերը ձվից դուրս գալուց հետո զարգացման սկզբնական շրջանում թույլ
են, կույր, մերկ կամ թերզարգացած փետրածածկով, չեն լսում, չեն կարող ինքնուրույն
սնվել, տեղաշարժվել, անօգնական են և երկար ժամանակ մնում են բներումֈ Զարգացման այդ
շրջանում ծնողները ձագերին կերակրում և տաքացնում ենֈ Բնակալ թռչուններից են
աղավնիները, թութակները, սարյակները, փայտփորները, երաժշտահավերը, ծիծեռնակները,
անգղներըֈ Բնակալ թռչուններն ավելի քիչ ձվեր են դնում, քան բնախույսներըֈ




Նյութը պատրաստեց ՝ Բագրատ Մարտիրոսյան 10-2



Օգտվեցի՝http://hy.wikipedia.org/wiki/%D4%B9%D5%B
C%D5%B9%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5
%A5%D6%80

More Related Content

թռչուններ

  • 1. Թռչունները (լատ.՝ Aves) տաքարյուն կենդանիներ ենֈ Մարմնի ջերմաստիճանը հասնում է +42°С։ Ձմռանը թռչունների ջերմաստիճանն օդի ջերմաստիճանին կարող է գերազանցել 60-70°С-ով և կախված չէ միջավայրի ջերմաստիճանիցֈ Թռչունների առջևի վերջույթները ձևափոխվել են թևերի,սիրտը քառախորշ է, ունեն լավ զարգացած թոքեր, մարմինը ծածկված է փետուրներով,մաշկը զուրկ է գեղձերից, բազմանում են ցամաքումֈՍողունների համեմատությա մբ ունեն լավ զարգացած նյարդային համակարգ։ Թռչունները հարմարվել են տարբեր էկոլոգիական պայմաններինֈ Հայտնի է թռչունների ավելի քան 8 հազար տեսակ, որոնք միավորվում են 3 հիմնական խմբերում՝ ողնուցավորներ (թռչողններ), անողնուցավորներ (վազողներ), լողացողներ կամ պինգվիններֈ
  • 2. ԱՐՏԱՔԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ       Թռչունների մարմինը կազմված է ոչ մեծ գլխից, երկար շարժուն պարանոցից, կլորավուն կամ ձվաձև իրանից և վերջույթներիցֈ Թռչունների մաշկը բարակ է, զուրկ է գեղձերից, բացառությամբ պոչուկային գեղձը, որը լավ է զարգացած հատկապես ջրալող թռչունների մոտֈ Այդ գեղձի արտադրանքով թռչուններն օծում են իրենց փետուրները և չեն թրջվումֈ Ծնոտները ձևափոխվել են եղջերավոր կտուցի, որ կազմված է վերնակտուցից և ենթակտուցիցֈ Կտուցի ձևը և մեծությունը տարբեր թռչունների մոտ տարբեր է և համապատասխանում է նրանց սնման առանձնահատկություններինֈ Կտուցի միջոցով թռչունները կեր են հայթայթում, բույն կառուցում, պաշտպանվում են թշնամիներիցֈ Վերնակտուցի հիմքում գտնվում են քթանցքերըֈ Թռչուններն ատամներ չունեն, որը թեթևանցնում է գլուխը և նպաստում է թռիչքինֈ Գլխի կողքերին տեղավորված են խոշոր աչքերը։Աչքերը, բացի վերին և ստորին կոպերից, ունեն նաև երրորդ կոպ՝ թարթող թաղանթֈ Գլխի վրա են գտնվում նաև լսողական անցքերըֈ Թռչունների մարմինը ծածկված է փետուրներով, իսկ ոտքի ստորին մասը՝ կրնկաթաթը և մատները, զուրկ են փետուրներից, ծածկված են եղջերային թեփուկներով, մատների ծայրերն ունեն ճիրաններֈ Փետուրներն ըստ կառուցվածքի և կատարած ֆունկցիայի բազմազան ենֈ Տարբերում են ուրվագծային փետուրներ, աղվափետուրներ և բմբուլֈ Ուրվագծային փետուրները նույնպես բազմազան են, տարբերում են ուրվագծային թափափետուրներ, ղեկափետուրներ և ծածկափետուրներֈ Ուրվագծային փետուրները կազմված են սնամեջ բնից և բնի երկու կողքերին տեղավորված թիթեղանման հովհարներիցֈ Բունը կազմված է առանցքից, որին միանում են հովհարներըֈ Հովհարները կազմված են առանցքից դուրս եկող առաջին կարգի քիստերից, որոնցից դուրս են գալիս երկրորդ կարգի քիստերըֈ Այդպիսի կառուցվածքը փետուրները դարձնում է ճկուն, թեթև և օդի համար գրեթե անթափանցֈ Թափափետուրները գտնվում են նախաբազկի և դաստակի վրա, որոնք ստեղծում են թևերի մակերեսը, իսկ ղեկափետուրները հովհարաձև դասավորված են պոչի վրաֈ Ուրվագծային փետուրների տակ գտնվում են աղվափետուրներըֈ Դրանք թռչունների մարմինը պաշտպանում են սառչելուց՝ կատարելով ջերմակարգավորիչ ֆունկցիաֈ Թռչուններն ունեն նաև, այսպես կոչված, բմբուլ, որն ունի թելանման փափուկ քիստերի փնջի տեսքֈ Թռչուններին հատկանշական է փետրափոխությունը
  • 3. ԿՄԱԽՔԸ և ՄԿԱՆՈՒՆՔԸ       Թռչունների կմախքը կազմված է գլխի, իրանի և վերջույթների բաժիններիցֈ Կմախքի ոսկորներն ամուր են և թեթևֈ Դրանց մի մասը սնամեջ է և լցված է օդովֈ Լավ է զարգացած թռչունների գանգի ուղեղային բաժինը՝ գանգատուփը և ակնակապիճներըֈ Ողնաշարը կազմված է պարանոցային, կրծքային, գոտկային, սրբանային և պոչային բաժիններիցֈ Պարանոցը կազմված է 9-25 միմյանց հետ շարժուն միացած ողերիցֈ Թռչունները կարող են գլուխը շրջել 180°-ով, իսկ բվերը՝ նույնիսկ 270։Կրծքային բաժնի ողերը սերտաճել են միմյանցֈ Դրանց են ամրացած կողերըֈ Յուրաքանչյուր կող կազմված է միմյանց հետ հոդավորված՝ վերին մասը շարժուն ձևով միացած է ողնաշարին, իսկ ստորին մասը՝ կրծոսկրինֈ Գոտկատեղի և սրբանի ողերը նույնպես սերտաճել են և իրանի համար հուսալի հենարան ենֈ Ժամանակակից թռչունների մեծ մասի կրծոսկրն ունի ողնուց, որի աջ և ձախ կողմերից ամրացած են թռիչքին մասնակցող կրծքամկաններըֈ Թռչունների իրանի ողերը քիչ շարժուն են, որն ամուր հենարան է թևերի համարֈ Սրբոսկրն առաջացել է գոտկային, սրբանային և պոչային մի քանի ողերի սերտաճումիցֈ Սրբոսկրին սերտաճել են նաև 3 զույգ կոնքոսկերֈ Ողնաշարի պոչային մասը կազմված է 6-9 սերտաճած ողերից, այն վերջանում է պոչուկի ոսկրով, որին ամրանում են պոչի փետուրներըֈ Առջևի վերջույթների գոտին կազմված է երեք զույգ ոսկրերից՝ կտցոսկրից, թիակոսկրից և անրակներիցֈ Անրակներն առջևի ծայրով միացած են միմյանց և առաջացնում են աղեղֈ Առջևի վերջույթների՝ թևերի կմախքը կազմված է բազուկոսկրից, նախաբազկի երկու ոսկրերից՝ ճաճանչոսկրից և արմունկոսկրերից, դաստակի մի քանի ոսկրերից և երեք թերզարգացած մատներից, որոնցից լավ է զարգացած միջին՝ 3-րդ մատը (2 ֆալանգներով)։Նախադաստակի և դաստակի մի քանի ոսկրեր միաձուլվել են և առաջացել է ճարմանդ, որին ամրանում են թափափետուրներըֈ Ետևի վերջույթների գոտին՝ կոնքը, կազմված է 3 զույգ սերտաճած ոսկրերիցֈ Կոնքոսկրերի կողքերին կան հոդափոսիկներ, որոնց շարժուն ձևով հոդավորված են ետևի վերջույթներըֈ Ետևի վերջույթների կմախքը կազմված է ազդրոսկրերից, երկու միաձույլ սրունքի ոսկրերից, կրնկաթաթից և մատներիցֈ Թռչունների ոտքերն ունեն չորս մատներ, որոնցից 3-ը ուղղված են դեպի առաջ, մեկը՝ ետֈ Թռչուններն ունեն լավ մասնագիտացված մկաններ, որոնք ապահովում են բարդ շարժումները և թռիչքըֈ Մկանների հիմնական զանգվածը կազմում են կրծոսկրին և բազուկին ամրացած 2 մեծ կրծքամկանները, որոնք կազմում են մարմնի զանգվածի 1/5 մասըֈ Կրծքի մեծ մկանների ֆունկցիան՝ թռչունների թևերի իջեցումն էֈ Կրծքի մեծ մկանները տակ գտնվում են անհամեմատ փոքր ենթանրակային մկանները, որոնք մասնակցում են թևերի բարձրացմանըֈ Լավ են զարգացած նաև թռչունների հետևի վերջույթների՝ ոտքի մկանները։
  • 5. ՄԱՐՍՈՂԱԿԱՆ և ԱՐՏԱԶԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ      Թռչունների մարսողական համակարգը կազմված է բերանից, կլանից,կերակրափողից,ստամոքսից,աղիներից և մարսողական գեղձերիցֈ Բերանում գտնվում է շարժուն լեզուն, թքագեղձերը ոչ բոլոր թռչունների մոտ են զարգացածֈ Հատիկավոր թռչունների (աղավնի, հավ) երկար կերակրափողի ստորին մասը լայնացած է և առաջացնում է կտնառք, որում սնունդը հավաքվում, փափկում է,և կատարվում է նախնական մարսումըֈ Աղավնիների կտնառքի պատերից բազմացման շրջանում արտադրվում է մածուցիկ նյութ՝ <<կաթ>>, որով նրանք կերակրում են ձագերինֈ Կերակրափողի շարունակությունը կազմում է երկխորշ ստամոքս՝ գեղձային և մկանային։ Գեղձային բաժնում սնունդը ենթարկվում է մարսողական գեղձերի կողմից արտազատված մարսողական հյութի ազդեցությանըֈ Մկանային ստամոքսը հաստ պատեր ունեցող, ներսից եղջերապատ օրգան է, որում սնունդը տրորվում է այնտեղ գտնվող փոքրիկ քարերի մասնակցությամբ, վերածվում շիլայանման զանգվածի, ապա անցնում աղիներֈ Աղիները կազմված են 2 բաժնից՝ բարակ և հաստ աղիներիցֈ Բարակ աղիների առջևի մասը տասներկումատնյա աղին էֈ Բարակ աղիների մեջ են բացվում ենթաստամոքսային գեղձից և լյարդից եկող ծորաններըֈ Ուղիղ աղին կարճ է և բացվում է կոյանոցի մեջֈ Աղիներում արտաթորանքը չի կուտակվում, թռչունները հաճախ են արտաթորում, որպեսզի մարմինը թեթև լինիֈ Թռչունների մարսողությունը շատ արագ է կատարվումֈ Մեծ քանակությամբ սննդի օգտագործումը, արագ մարսողությունը թռչունների ապահովում են անհրաժեշտ քանակությամբ սննդանյութերովֈ Թռչունների արտազատական օրգանները երիկամներն են, որոնք տեղավորված եմ կոնքագոտում խորացումներումֈ Երիկամներում առաջացած մեզը եչկու միզածորաններով թափվում է կոյանոցի մեջ և արտաթորանքի հետ միասին հեռանումֈ Թռչունները միզապարկ չունեն, որը նույնպես քաշի թեթևացման հարմարանք էֈ Թռչունների նյութափոխանակության մակարդակը, համեմատած սողունների հետ, շատ բարձր էֈ Դա պայմանավորված է նրանց կառուցվածքի, շնչառության, արյան շրջանառության և սննդի մարսման արագությամբֈ Օրգանական նյութերի օքսիդացման հաշվին շատ էներգիա է անջատվում, որը ծախսվում է մկանների կծկման, մյուս օրգանների աշխատանքի, ինչպես նաև մարմնի բարձր ջերմաստիճանի պահպանման համարֈ Թռչունները տաքարյուն կենդանիներ են, մարմնի ջերմաստիճանը 40-43°С-իֈ
  • 7. ՇՆՉԱՌԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ     Թռչունների շնչառական համակարգը կազմված է քթանցքերից,կոկորդից,շնչափողից,բրոնխներից և թոքերից։ Շնչափողի ստորին մասում տեղավորված է թռչունների ձայնային ապարատըֈ Շնչափողը բաժանվում է երկու բրոխների, որոնք թափանցում են թոքերֈ Բրոնխները թոքերում ճյուղավորվում են և առաջացնում երկրորդային բրոնխների խիտ ցանց, որոնք ավարտվում են փակ ծայրով, նրբագույն արտափքումներովֈ Վերջիններս պատված են արյունատար մազանոթների ցանցով, որտեղ էլ կատարվում է գազափոխանակությունըֈ Բրոնխների մի մասը դուրս է գալիս թոքերի սահմաններից և առաջացնում օդապարկերֈ Օդապարկերը տեղավորված են ներքին օրգաններում և նուրբ ճյուղավորվելով թափանցում են սնամեջ ոսկրերի,մաշկի տակ և մկանների միջևֈ Օդապարկերը թեթևացնում են թռչունների մարմինը, թռիչքի ժամանակ պաշտպանում են ներքին օրգանների գերտաքացումից և մասնակցում են շնչառությանըֈ Օդապարկերը մասնակցում են նաև թռչունների օրգանիզմից ջրի գոլորշիացմանը, ինչը չի կարող կատարվել նրանց չոր մաշկից և փետրածածկիցֈ Թռչունների ներշնչումը և արտաշնչումը կատարվում է կրծոսկրի իջնելու և բարձրանալու շնորհիվֈ Երբ կրծոսկրն իջնում է, կրծքավանդակի ծավալը մեծանում է՝ օդը թափանցում է թոքերֈ Կրծոսկրը բարձրանալու դեպքում կրծքավանդակի ծավալը փոքրանում է, թոքերում գազափոխանակության ենթարկված օդը մտնում է բրոնխներ և հեռանում օրգանիզմից, իսկ թռիչքի ժամանակ թևերը բարձրացնելիս օդապարկերը լայնանում են, օդը թափանցում է թոքեր և ապա՝ օդապարկեր, իսկ թևերն իջեցնելիս օդապարկեր թափանցած և գազափոխանակության չենթարկված օդը մտնում է թոքեր և ենթարկվում գազափոխանակությանֈ Օդապարկերում գազափոխանակություն չի կատարվումֈ Թռչուններին հատկանշական է կրկնակի շնչառությունը, այն է՝ արյունը թթվածնով հարստանում է կրկնակի անգամ՝ ներշնչման և արտաշնչման ընթացքում, երբ օդապարկերից օդը դուրս գալու ժամանակ կրկին անցնում է թոքերովֈ
  • 9. ԱՐՅՈՒՆԱՏԱՐ ՀԱՄԱԿԱՐԳԸ    Թռչունների սիրտը քառափորշ է.կազմված է երկու նախասրտերից և միմյանց միջնապատով բաժանված երկու փորոքներիցֈ Սրտի աջ և ձախ կեսերը միմյանց հետ չեն հաղորդակցվում՝ զարկերակային և երակային արյունը չի խառնվումֈ Սրտի ձախ փորոքից զարկերակային արյունը գնում է մարմնի բոլոր օրգանները և հյուսվածքները, իսկ աջ փորոքից դեպի թոքեր՝ երակային արյունֈ Թոքային երակներով զարկերակային արյունը թափվում է ձախ նախասիրտ և ապա՝ ձախ փորոքֈ Ձախ փորոքից դուրս են գալիս աորտայի աջ աղեղը (թռչունների ձախ աղեղը վերացել է), որը ճյուղավորվելով զարկերակային արյուն է մատակարարում բոլոր օրգաններին։ Բջիջներում և հյուսվածքներում կատարվում է գազափոխանակությունֈ Զարկերակային արյունից բջիջներին և հյուսվածքներին են անցնում թթվածինը և սննդանյութերը, իսկ ածխաթթու գազը և ոչ պիտանի նյութերը՝ արյան մեջֈ Զարկերակային արյունը փոխարկվում է երակային արյան, հավաքվում խոշոր երակների մեջ և վերադառնում աջ նախասիրտ և ապա՝ աջ փորոքֈ Աջ փորոքից թոքային զարկերակներով երակային արյունն ուղղվում է դեպի թոքերֈ Թոքերում կատարվում է գազափոխանակություն՝ երակային արյունը վերածվում է զարկերակային արյան և, ինչպես նշվեց, թոքային երակներով թափվում է ձախ նախասիրտֈ Թռչունների սրտի կծկումների հաճախականությունը շատ բարձր էֈ Հանգիստ վիճակում թռչունների սրտի կծկումների թիվը 1 րոպեում տատանվում է 200-300-ի, իսկ թռիչքի ժամանակ՝ 400-500-ի սահմաններումֈ Ավելին՝ խածկտիկի սիրտը 1 րոպեում կծկվում է 730 անգամ, այն դեպքում, երբ գորտի սիրտը 1 րոպեում կծկվում է 40-50 անգամֈ
  • 11. ՆՅԱՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ և ԶԳԱՅԱՐԱՆՆԵՐԸ    Թռչունների նյարդային համակարգը կազմված է գլխուղեղից,ողնուղեղից և դրանցից դուրս եկող նյարդերիցֈ Գլխուղեղը կազմված է 5 բաժիններից՝ առջևի, միջակա, միջին, երկայնաձիգ ուղեղներից և ուղեղիկիցֈ Լավ են զարգացած թռչունների առջևի ուղեղը, միջին ուղեղը և ուղեղիկը, որով և պայմանավորված են նրանց բարդ վարքագիծը և շարժումները՝ թռիչքըֈ Բույն պատրաստելը, թուխս նստելը, սերնդի խնամքը, չուն և գաղթը բարդ վարքագծի դրսևորում են, որոնք կապված են գլխուղեղի կեղևի զարգացման հետֈ Միջին ուղեղի զարգացումը պայմանավորված է տեսողության կատարելագործումը, իսկ ուղեղիկի զարգացումը՝ թռիչքի ժամանակ բարդ շարժումների կոորդինացիան և հավասարակշռությունըֈ Թռչունների լսողության օրգանը կազմված է միջին և ներքին ականջից։Թռչուններն ունեն գունավոր տեսողությունֈ Թռչունները միմյանց հետ հաղորդակցվում են նաև ձայնային ազդանշանների միջոցովֈ Թռչուններն ունեն նաև հոտառական և համի զգայարաններ, օժտված են տարածական կողմնորոշման բարձր հատկությամբֈ
  • 13. ԲԱԶՄԱՑՈՒՄԸ և ԶԱՐԳԱՑՈՒՄԸ    Թռչունները բաժանասեռ կենդանիներ ենֈ Լավ է արտահայտված սեռական դիմորֆիզմը, արուներն ավելի խոշոր են և ունեն վառ գունավորումֈ Արուների սեռական համակարգը կազմված է սերմնարաններից և սերմնատարներից, որոնք բացվում են կոյանոցի մեջֈ Էգերի սեռական համակարգը կազմված է ձախ ձվարանից և ձվատարիցֈ Աջ ձվարանը և ձվատարը զարգացած չեն, ինչը թեթևացնում է թռչունների մարմինը և նպաստում թռիչքինֈ Ձվադրման շրջանում բոլոր ձվերը միաժամանակ չեն հասունանումֈ Թռչունների բեղմնավորումը ներքին էֈ Այն տեղի է ունենում ձվատարի սկզբնամասումֈ Բեղմնավորված ձվաբջիջն ընկնում է ձվատարի մեջ և ձվատարի պատերի կծկումների շնորհիվ շարժվում է դեպի կոյանոցֈ Ձվատարի պատերը հարուստ են գեղձերով։ Դրանով անցնող ձուն ծածկվում է սպիտակուցի հաստ շերտով և այլ թաղանթներովֈ Բեղմնավորումից հետո սկսվում է սաղմի զարգացումըֈ Ձվի կենտրոնում գտնվում է դեղնուցըֈ Դեղնուցի վերին մասում գտնվում է սաղմնային սկավառակըֈ Դեղնուցը ձվի թաղանթին ամրացած է կախաններովֈ Դեղնուցի ստորին մասն ավելի ծանր է և կախանների մասնակցությամբ սաղմնային սկավառակը միշտ գտնվում է վերևումֈ Դեղնուցն իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ պաշարանյութեր, որոնք անհրաժեշտ են սաղմի զարգացման համարֈ Դեղնուցին շրջապատում է սպիտակուցի հաստ շերտ, որը ծածկված է ենթակճեպային թաղանթով և կրային կճեպովֈ Ենթակճեպային թաղանթը ձվի բութ մասում կճեպից մասամբ հեռացած է,և առաջացնում է օդախորշֈ Սպիտակուցային թաղանթը պաշտպանում է սաղմը և համարվում է ջրի պաշարֈ Կճեպը ծակոտկեն է, որի միջով տեղի է ունենում գազափոխանակություն սաղմի և միջավայրի միջևֈ Կճեպն արտաքինից ծածկված է նուրբ վերկճեպային թաղանթով, որը ձուն պաշտպանում է մանրէների թափանցումիցֈ Ձվադրումից առաջ շատ թռչունների ձվեր ձվատար խողովակում ծածկված են ներկանյութովֈ Թռչունների ձվերի գույնը բազմազան էֈ Բազմացման շրջանում արագիլները, կարապները, գիշանգղները, տառեղները մշտական գույգեր են կազմում, իսկ սոխակները, կեռնեխը, կռնչան բադը՝ միայն մեկ սեզոնումֈ Որոշ թռչուններ զույգեր չեն կազմում, հաճախ մեկ արուն ունենում է մի քանի էգֈ Ձվերը դնում են հատուկ պատրաստված բներումֈ
  • 15.  Բաց բներում ձվադրող թռչունների ձուն գունավորված է, ձվերի վրա թուխս նստող թռչուններն ունեն հովանավորող գունավորում, իսկ փակ բներում ձվադրողների ձուն բաց գույնի էֈ Կկուն ձուն դնում է տարբեր թռչունների բներումֈ Ձվադրումից հետո սաղմի զարգացումն ընթանում է թռչունի օրգանիզմից դուրս 38-39,5°С որոշակի խոնավության պայմաններում, երբ ձվերի վրա թռչունները թուխս են նստումֈ Թխսում են որոշ թռչունների միայն էգերը կամ արուները, իսկ կան տեսակներ, որ թխսում են և՜ արուները,և՜ էգերը՝ որոշակի հերթափոխովֈ Կան թռչուններ, որ չեն թխսումֈ Օրինակ՝ աղբահավերն իրենց ձվերը դնում են փտող բուսական մնացորդների մեջֈ Սաղմը զարգանում է այդ ընթացքում անջատված ջերմության հաշվինֈ  Ձվում սաղմի զարգացումն ավարտվելուց հետո ճուտը կտուցի ծայրին գտնվող եղջերային թմբիկի օգնությամբ կոտրում է ձվի կճեպը և դուրս գալիս նրանիցֈ  Ձվից դուրս գալուց հետո սկսվում է թռչունների հետսաղմնային զարգացումըֈ Թռչուններն ըստ հետսաղմնային զարգացման բնույթի բաժանվում են երկու տիպի՝ բնախույսների և բնակալներիֈ  Բնախույս թռչունների ճտերը ձվից դուրս գալիս ծածկված են աղվամազով, աչքերը բաց են, կարող են շարժվել, իսկ ջրալողները՝ լողալ և ինքնուրույն սնվելֈ Բնախույս թռչունների ծնողները ձագերին պաշտպանում են, պարբերաբար տաքացնում, օգնում են սնունդ գտնելֈ  Բնախույս թռչուններից են հավերը, սագերը, կարապները, ջայլամները, կռունկներըֈ  Բնակալ թռչունների ճտերը ձվից դուրս գալուց հետո զարգացման սկզբնական շրջանում թույլ են, կույր, մերկ կամ թերզարգացած փետրածածկով, չեն լսում, չեն կարող ինքնուրույն սնվել, տեղաշարժվել, անօգնական են և երկար ժամանակ մնում են բներումֈ Զարգացման այդ շրջանում ծնողները ձագերին կերակրում և տաքացնում ենֈ Բնակալ թռչուններից են աղավնիները, թութակները, սարյակները, փայտփորները, երաժշտահավերը, ծիծեռնակները, անգղներըֈ Բնակալ թռչուններն ավելի քիչ ձվեր են դնում, քան բնախույսներըֈ 
  • 16.  Նյութը պատրաստեց ՝ Բագրատ Մարտիրոսյան 10-2  Օգտվեցի՝http://hy.wikipedia.org/wiki/%D4%B9%D5%B C%D5%B9%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5 %A5%D6%80