2. Էդվարդ Միլիտոնյան
Ծիծաղը
Ծիծաղում է նա, ով գիտե
Լացն ինչ է:
Լալիս է նա,
Ով այդ պահին ծիծաղել չի
կարող:
Սգահանդեսի ընթացքում
հանկարծ
Մարդուն բռնում է
Դժվար զսպելի, անլսելի
կատաղի քրքիջ:
Ծիծաղում է և նա, ով չգիտե` ինչ
է ծիծաղը:
Ամեն ինչ արժանի է ծիծաղի:
Սա Աստծո գոյության լավագույն
նշան է:
6. ԱՆՁՐԵՎԸ ԳԱԼԻՍ Ա ՀԱՎԱՍԱՐ
անձրեւը գալիս ա
հավասար
պուճուրների ու մեծերի վրա
երջանիկների ու դժբախտների
անձրեւը գալիս ա ամեն տեղ
անձրեւը գալիս ա միշտ
ես չկայի անձրեւը գալիս էր
մարդը դեռ մարդ էր ուտում անձրեւը
գալիս էր
ես տեսնում եմ որ անձրեւը գալիս ա
անձրեւը չի տեսնում ինձ
իրա համար մեկ ա
ես ուրախ եմ թե տխուր
գայլերն ինձ կերան թե չէ
անձրեւը մարդուց էն կողմ ա
անձրեւը թքած ունի մարդու վրա
ինքը գալիս ա հավասար
պուճուրների ու մեծերի վրա
երջանիկների ու դժբախտների
ախմախների ու խելոքների վրա
սրիկաների ու ոչ սրիկաների
7. Զարուհի Բաթոյան
Ես գիտեմ
իմ արևներն այրեցին ձեռքերդ
թե չէ ինչո՞ւ պիտի բացեիր
ափերդ …
Անմոռուկ
Ինձ մոռանալն այնքան հեշտ
է.
Ես չեմ քայլում հանդիպակաց
փողոցներով,
սրճարանում պատահաբար
ինձ չես գտնի:
Նեղ ու փոքրիկ այս քաղաքում
ինձ մոռանալն այնքան հեշտ
է:
8. Ավագ Եփրեմյան
Առավել է,
մարդն առավել է,
քան մարդը,
սերն՝ առավել,
քան սերը,
կյանքը՝ քան կյանքըֈ
Եւ միայն աստղերն են հեռավո՜ր,
անհասնելի՛ որ հավասար են իրենք իրենցֈ
Մի հեռավոր աստղ է
Հայաստանը…
նա ինքն է իր չափը,
«որով չափվելու է»։
9. ***
Ահա երկինքը.
ձյան ու ագռավի, ագռավի ու ձյան
աղմուկով լեցունֈ Ես եմ ու ինքըֈ
Ինքն ու եսֈ Նա իր այդպես
մատուցյալ
պատկերով, ես իմ տիրությունները
բառավորելովֈ Փառավոր մի ձայն
որպեսզի հնչի, լռություններ են
հարկավոր ահա – ագռավի ու ձյանֈ
10. Անահիտ Հայրապետյան
Օզըմ ըմ
Օզըմ ըմ ես քեզ օզում ըմ
ծերքերդ
պերանդ
մազերդ
իմ ղաշանգ
իմ սորուն
իմ ջնավեր
իմ նախշուտ
ես քեզ օզում ըմ
խետդ կյամ
տքցրու
պիցրցրու
քշցրու
ես քունն ինիմ
տու իմը
մի շեն մի տոն մի ես մի տու
ծերքերս
պերանս
մազերս
քո նախշուտ
քո ղաշանք
ես քո կխտարն ըմ
ես քո հայաթի ծաղեգ կավն ըմ
ես քու նախշուտ արազն ըմ
ես քունն ըմ
տու իմն ըս
աման
աման
ես քեզ խե ստի օզում ըմ
11. Անահիտ Ղազարյան
թույլ ճռռոցով կփակեմ դուռը
ու կբացեմ պատուհանս,
վարագույրը դանդաղ կհրեմ
ու կկախվեմ լուսնից
ու կարոտս էնտեղից կթափեմ վրադ
ու աստղեր կընկնեն մեր պատվին
ու անձրև կգա,
դու կքայլես օտար փողոցներով
ու չես ճանաչի
ու անձրևն իմ փոխարեն
կկաթկթա, կնվնվա… ականջիդ տակ
ու
հետո պաղած լուռ կլինի.
ես կիջնեմ լուսիններից,
կփակեմ պատուհանը,
կծածկվեմ վերմակով
ու շունչս կպահեմ
12. Հայգ
«Տղերքը»
կամակատարի ոգևորությամբ,
մարելով պարտքերը պատվի,
հավաքում են ծերերին ու ջահելներին,
առնում են ձայնը
և քրֆում
ամենավերևի անմեղին:
տղեքը չեն կարող դավաճանել ախպերությանը,
տղեքը չեն կարող լավություններին երախտամոռությամբ
պատասխանել
տղեքը կապված են բարոյականությամբ.
տուն են սեփականաշնորհել,
ջուր են քաշել,
գազ են քաշել,
գործ են տվել,
չեն խանգարում
թաղի տաքսի ծառայության,
թաղի խանութի,
թաղի ավտոլվացման կայանի,
թաղի համակարգչային սրահի
աշխատանքին:
տղեքը չեն կարող խաթրից դուրս գալ,
տղեքը տարբերություն չեն դնում
տղեքը գիտեն, որ տարբերություն չկա
տղեքը գիտեն, որ ով էլ, ում էլ – մեկա:
տղեքը արտագաղթում են,
տղեքը չեն տեսնում հեռանկար