2. • Դիլիջան քաղաքը գտնվում է Աղստևի գեղատեսիլ
լեռնահովտում և այն գտնվում է ծովի մակարդակից հազար
երկու հարյուր հիսուն մետր բարձրության վրա։ Հնագույն
ժամանակներից հայտնի է եղել իբրև ամառանոցային
վայր։Դիլիջանը հարուստ է հանքային ջրերով: Դիլիջանի
կլիման մեղմ է օդի տարեկան միջին ջերմաստիճանը կազմում
է պլյուս երեք։ Հունվարի մեկին լինում է մինուս երկու, իսկ
հուլիսին՝ պլյուս տասնութ աստիճան։ Ամռանը Դիլիջանում
ամպամած օրեր հազվադեպ են։
3. • Բնության այս զարմանահրաշ վայրը կոչվել է Հովք՝ «Հովուց
տեղից»։ Այդ մասին է վկայում Դիլիջանի արվարձաններում
գտնվող 13–րդ դարի հուշարձաններից մեկի վկայությունը։
Անվան ստուգաբանությունը ինքնին շատ բան է ասում
Դիլիջանի բնության մասին։ Ի դեպ, Հովք անունը ներկայումս
պահպանվում է Կայենի զառիթափ ու անտառապատ
լեռնաշղթայում գտնվող գագաթներից մեկի վրա։ Այդ գագաթի
բարձրությունը հասնում է երկու հազար երկու հարյուր յոթ
մետրի։ Այս շղթան ձգվում է Հաղարծինից մինչև Իջևան։