ݺߣ

ݺߣShare a Scribd company logo
Համաշխարհային
օվկիանոսի
հիմնախնդիրները
Երկրագնդի մակերևույթի գրեթե ¾ մասը զբաղեցնող Համաշխարհային օվկիանոսը մոլորակի
խոշորագույն բնատարածքային համալիրն է, որը բացառիկ նշանակություն ունի
աշխարհագրական թաղանթի կազմի, կառուցվածքի և զարգացման համընդհանուր
օրինաչափությունների ձևավորման գործում: Համաշխարհային օվկիանոսի, որպես
բնատարածքային ուրույն համալիրի, ֆիզիկաաշխարհագրական առանձնահատկությունների
համալիր ուսումնասիրությունները ժամանակակից աշխարհագրական գիտության
կարևորագույն հիմնախնդիրներից են, որոնք <> ներկայիս լարված փոխհարաբերություններում
ձեռք են բերում ոչ միայն գիտական ու տեսական, ալ նաև պրակտիկ-կիրառական
նշանակություն:
Համաշխարհային օվկիանոսի գիտական ուսումնասիրություններն ունեն մի քանի
տասնամյակի պատմություն և կապված են 20-րդ դարի երկրորդ կեսից գիտատեխնիկական
առաջընթացի, աշխարհի բնակչության թվաքանակի աննախադեպ աճի, բնական
ռեսուրսների արդյունավետ օգտագործման, դրանց վերարտադրման և պահպանման
հիմնախնդիրների առաջացման հետ:Հայտնի է, որ Համաշխարհային օվկիանոսը, հանդիսանալով
հանքահումքային և էներգետիկ, կենսաբանական ու ռեկրացիոն ռեսուրսների շտեմարան, վերջին տասնամյակների
ընթացքում կրել է և այժմ էլ կրում է մարդու տնտեսական գործունեության բազմաբնույթ ձևերի թե’ ուղղակի, թե’
անուղղակի ազդեցությունը, ինչը հանգեցրել է Համաշխարհային օվկիանոսի բնական հարստությունների սպառման,
որակազրկման, օվկիանոսի աղտոտմանը և կենսաբազմազանության նվազմանը:
Հետևապես Համաշխարհային օվկիանոսի ֆիզիկաաշխարհագրական
համալիր ուսումնասիրություններն այսօր ավելի քան արդիական են և
պահանջում են աշխարհի բոլոր երկրների և համայն մարդկության
գիտական մտքի և միջոցների ներդրում:
Համաշխարհային օվկիանոսի ջուրը գտնվում է անընդհատ շարժման
մեջ, ինչը շատ կարևոր նշանակություն ունի աշխարհագրական
թաղանթում ընթացող նյութերի ու էներգիայի շրջանառության
ապահովման գործում. դրա շնորհիվ է, որ պատճառահետևանքային
կապեր ու փոխներգործության բազմաբնույթ ձևեր են առաջանում
աշխարհագրական թաղանթի տարբեր ոլորտների ու դրանց
բաղադրիչների միջև: Պատճառահետևանքային այդ կապերի
իմացությունը մարդուն թույլ է տալիս հաշվենկատ և նպատակային ձևով
օգտագործել բնության հարստությունները` ապահովելով բնության
էկոլոգիական հավասարակշռությունն աշխարհագրական թաղանթում:
Այդ նկատառումով էլ գտնում ենք, որ <> թեման խիստ արդիական է և
հրատապ։
Ավարտական աշխատանքում նպատակ ենք ունեցել վերլուծել
ֆիզիկաաշխարհագրական այն գործոններն ու պրոցեսները, որոնց
համատեղ ազդեցությամբ իրականացվում է Համաշխարհային
օվկիանոսի ջրերի համամոլորակային նշանակություն ունեցող
շարժումը: Աշխատանքում անդրադարձել ենք նաև Համաշխարհային
օվկիանոսի ջրերի շարժման տեսակների, դրանք մեկնաբանող
գիտական տեսությունների և վերջապես օվկիանոսային ջրերի
շարժման աշխարհագրական դերի ու նշանակության
մեկնաբանմանը:
Սուրեն Պողոսյան
11-2 դասարան
Գեղարվեստի ավագ դպրոց
mskh.am
Էկոլոգիա

More Related Content

Համաշխարհային օվկիանոսի հիմնախնդիրները

  • 2. Երկրագնդի մակերևույթի գրեթե ¾ մասը զբաղեցնող Համաշխարհային օվկիանոսը մոլորակի խոշորագույն բնատարածքային համալիրն է, որը բացառիկ նշանակություն ունի աշխարհագրական թաղանթի կազմի, կառուցվածքի և զարգացման համընդհանուր օրինաչափությունների ձևավորման գործում: Համաշխարհային օվկիանոսի, որպես բնատարածքային ուրույն համալիրի, ֆիզիկաաշխարհագրական առանձնահատկությունների համալիր ուսումնասիրությունները ժամանակակից աշխարհագրական գիտության կարևորագույն հիմնախնդիրներից են, որոնք <> ներկայիս լարված փոխհարաբերություններում ձեռք են բերում ոչ միայն գիտական ու տեսական, ալ նաև պրակտիկ-կիրառական նշանակություն: Համաշխարհային օվկիանոսի գիտական ուսումնասիրություններն ունեն մի քանի տասնամյակի պատմություն և կապված են 20-րդ դարի երկրորդ կեսից գիտատեխնիկական առաջընթացի, աշխարհի բնակչության թվաքանակի աննախադեպ աճի, բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման, դրանց վերարտադրման և պահպանման հիմնախնդիրների առաջացման հետ:Հայտնի է, որ Համաշխարհային օվկիանոսը, հանդիսանալով հանքահումքային և էներգետիկ, կենսաբանական ու ռեկրացիոն ռեսուրսների շտեմարան, վերջին տասնամյակների ընթացքում կրել է և այժմ էլ կրում է մարդու տնտեսական գործունեության բազմաբնույթ ձևերի թե’ ուղղակի, թե’ անուղղակի ազդեցությունը, ինչը հանգեցրել է Համաշխարհային օվկիանոսի բնական հարստությունների սպառման, որակազրկման, օվկիանոսի աղտոտմանը և կենսաբազմազանության նվազմանը:
  • 3. Հետևապես Համաշխարհային օվկիանոսի ֆիզիկաաշխարհագրական համալիր ուսումնասիրություններն այսօր ավելի քան արդիական են և պահանջում են աշխարհի բոլոր երկրների և համայն մարդկության գիտական մտքի և միջոցների ներդրում: Համաշխարհային օվկիանոսի ջուրը գտնվում է անընդհատ շարժման մեջ, ինչը շատ կարևոր նշանակություն ունի աշխարհագրական թաղանթում ընթացող նյութերի ու էներգիայի շրջանառության ապահովման գործում. դրա շնորհիվ է, որ պատճառահետևանքային կապեր ու փոխներգործության բազմաբնույթ ձևեր են առաջանում աշխարհագրական թաղանթի տարբեր ոլորտների ու դրանց բաղադրիչների միջև: Պատճառահետևանքային այդ կապերի իմացությունը մարդուն թույլ է տալիս հաշվենկատ և նպատակային ձևով օգտագործել բնության հարստությունները` ապահովելով բնության էկոլոգիական հավասարակշռությունն աշխարհագրական թաղանթում: Այդ նկատառումով էլ գտնում ենք, որ <> թեման խիստ արդիական է և հրատապ։
  • 4. Ավարտական աշխատանքում նպատակ ենք ունեցել վերլուծել ֆիզիկաաշխարհագրական այն գործոններն ու պրոցեսները, որոնց համատեղ ազդեցությամբ իրականացվում է Համաշխարհային օվկիանոսի ջրերի համամոլորակային նշանակություն ունեցող շարժումը: Աշխատանքում անդրադարձել ենք նաև Համաշխարհային օվկիանոսի ջրերի շարժման տեսակների, դրանք մեկնաբանող գիտական տեսությունների և վերջապես օվկիանոսային ջրերի շարժման աշխարհագրական դերի ու նշանակության մեկնաբանմանը:
  • 5. Սուրեն Պողոսյան 11-2 դասարան Գեղարվեստի ավագ դպրոց mskh.am Էկոլոգիա

Editor's Notes

  1. Էկոլոգիա