1. Առաջին համաշխարհային
պատերազմ
Առաջին համաշխարհային
պատերազմը սկսվել է 1914 թվականի
հուլիսի 28-ին:Պատերազմը սկսվեց
սերբ ազգայնականների կողմից
Սարաևոյում` Ավստո-Հունգարիայի
թագաժառանգ Ֆրանց Ֆերդինանդին
մահով: Ֆերդինանտի մահով սկսվեց
մեր տերությունների մեջ պատերազմը,
սակայն վերջինիս մահը պարզապես
առիթ էր. նպատակաը` աշխարհի
քաղաքական քարտեզ
վերաձևակերպումն էր, տարածքների
վերաբաժանումը:
Պատերազմին մասնակցել են այն
ժամանակվա 59 ինքնիշխան
պետություններից 38-ը:
2. Առաջին համաշխարհային պատերազմը
ուղղեկցվում էր բազմաթիվ մարդկային
կորուստներով: Մեծ էին նաև
գերտերությունների նյութական վնասները:
Նրանք կորցրին իրենց ազգային
հարստության մոտ 30%-ը:
3. Հիմնական ռազմական
գործողությունները տեղի են
ունեցել Եվրոպա
աշխարհամասում, որտեղ և
գտնվում էին
ժամանակաշրջանի
ֆինանսական կյանքի,
արդյունաբերական և
գյուղատնտեսական
արտադրանքի գլխավոր
կենտրոնները:
Աշխարհամարտից
(ֆինանսական տեսանկյունից)
առավելապես տուժեցին
եվրոպական երկրները:
4. Անգլիան հաղթող երկրների շարքում էր, սակայն
պատերազմը <<հյուծեց>> նրա տնտեսությունը. Անգլիան
ունեցավ մարդկային և նյութական մեծ կորուստներ, ինչը
հանգեցրեց նրան, որ նախկինում աշխարհի ֆինանսական
կենտրոն համարվող Լոնդոնը, զիջիեց իր տեղը Նյու-Յորքին:
Անգլիայում երկու անգամ նվազեց արտահանումը, աճեց
ներմուծումը: Մեծացել էր Անգլիայի պետական պարտքը:
Անգլիան շարունակում էր <<ետ մնալ>> ԱՄՆ-ից
հանքարդյունաբերության, պողպատի ձուլման,
մանածագործության, նավաշինության և այլ ոլորտներում:
Չնայած այս ամենին Անգլիան մեծացրեց իր գաղութային
ունեցվածքը:
5. • Այս տարիներին Ֆրանսիան տուժել էր ավելի
շատ, քան Անգլիան: Պատերազմի արդյունքում
Ֆրանսիան կորցրեց իր աշխատունակ
ժողովրդի գրեթե 10% -ը, ավերվել կամ
հեռացվել էին գործարանային
սարքավորումները, տրանսպորտային
միջոցները: Գերմանիան օկուպացրել էր
Ֆրանսիայի ամենազարգացած
արդյունաբերական և գյուղատնտեսական
գործարանները: Միևնույն ժամանակ
պատերազմի ընթացքում սկսեց հարավային
Ֆրանսիայի տնտեսապես հետամնաց
շրջանների ինդուստրացումը, որոնք չէին
օկուպացվել Գերմանիայի կողմից: Այս
տարածաշրջանում հաջողությամբ զարգանում
էր արդյունաբերությունը, կառուցվում էին
էլեկտրակայաններ, ռազմական
ձեռնարկություններ: Հումքի ու էներգետիկ
ռեսուրսների բացակայությունը ստիպում էր
օգտագործել նոր տեխնոլոգիաներ, որոնք
հետագայում տվեցին դրական արդյունքներ:
6. • Գերմանիան պատերազմից հետո հայտնվեց վատ վիճակում: Վերսալի
հաշտության պայմանագիրը, որը կնքվել էր Անտանտի և Գերմանիայի
միջև, դարձավ իսկական ողբերգություն երկրի և ժողովրդի համար:
Համաձայն պայմանագրի, Գերմանիան Ֆրանսիային էր վերադարձնում
Էլզասը և Լոթարինգիան, խոշոր տարածքներ վերադարձվել կամ
փոխանցվել էին Բելգիային, Լեհաստանին, Լիտվային, Դանիային,
Չեխոսլովակիային: Գերմանիան զրկված էր իր բոլոր գաղութներից, նրան
ստիպում էին փոխհատուցել պետություններին ու Անտանտի առանձին
քաղաքացիներին: Վարձը, որը որոշվել էր փոխհատուցման հատուկ
հանձնաժողովի կողմից, կազմում էր 132 միլիարդ դոլար: Այսպիսով
Գերմանիայի տնտեսութնունը սննկության եզրին էր կանգնած:
Պատերազմի ավարտից հետո առաջին երկու տարվա ընթացքում, նա
պիտի Անտանտի երկրներին վճարեր 20 միլիարդ դոլար, բայց քանի որ
այդպիսի գումար նրանք չունեին, փոխհատուցում էին գործարանային
սարքավորումներով, ավտոմեքենաներով, գյուղատնտեսական
տեխնիկայով և այլն: Արդյունքում կտրուկ ընկավ Գերմանիայի
քաղաքացիների կենսամակարդակը:
7. Ճապոնիան պատերազմի ժամանակ
կարողացավ իրացնել իր
տնտեսական պոտենցիալը: Հանդես
գալով Անտանտի կողմից`
Ճապոնիան գրեթե չմասնակցեց
ռազմական գործողություններին,
սակայն կարողացավ ընդլայնել իր
գաղութային ունեցվածքը: Դա թույլ
տվեց պատերազմի տարիներին
կրկնապատկել արտադրությունը,
եռապատկել արտադրված
ապրանքների արտահանումը
Չինաստան: Դրա հետ միասին,
պատերազմի ավարտից հետո
մրցակցությունը միջազգային
շուկայում Անտանտի նախկին
դաշնակիցների հետ, տնտեսական
ճգնաժամը 1920-1921թթ. և ավերիչ
երկրաշարժը, որը բերեց հսկայական
մարդկային զոհերի (մահացել է 140
հազար մարդ) դրեցին ճապոնական
տնտեսությունը մի շարք լուրջ
խնդիրներիի առաջ:
8. Միացյալ Նահանգները ներգարվվել են պատերազմի մեջ շատ ավելի ուշ,
հանդես գալով Անտանտի կողմից: Նրանք ունեցան աննշան մարդկային
կորուստներ և պահպանեցին առևտրային հարաբերությունները բոլոր
պայքարող երկրների հետ: Ռազմամթերքի պահանջարկի աճման
շնորհիվ, ԱՄՆ –ն դարձավ տնտեսապես ամենազարգացած երկիրը, իսկ
ռազմական արդյունաբերությունը ԱՄՆ - ի տնտեսության
ամենաառանցքային ճյուղը: ԱՄՆ-ում զարգանում էին
արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, ֆինանսական ոլորտը:
Այնտեղ էր կենտրոնացված աշխարհի ոսկու կեսը: Պարտապան երկրից
նրանք դարձան խոշորագույն պարտատեր: Երեք անգամ աճել էր
ապրանքների ու արտադրանքի արտահանումը: Շուկայական
տնտեսությունը ԱՄՆ-ում շարունակվում էր զարգանալ, երբ մյուս
արդյունաբերական երկրներում տնտեսությունը կարգավորվում էր
շուկայական հարաբերություններով: