ݺߣ

ݺߣShare a Scribd company logo
ՌԵՖԵՐԱՏ
Արմեն Պետրոսյան
Դպրոց 71
Դասարան 8-րդ
Թեմա-ՀԱՅՈՑ ՀԱՐՑԸ
Առարկա-Հայոց Պատմություն
Հայկական հարց,Օսմանյան
կայսրության տիրապետությունից Արևմտյան
Հայաստանի ազատագրման,հայ ժողովրդի ինքնորոշման ու
սեփական պետականության վերականգնման, հայ ժողովրդի
համախմբման և այդ նպատակներին հասնելու համար հայ
ժողովրդի մղված ազգային-ազատագրական պայքարի
անվանումը դիվանագիտության պատմության մեջ։ Ասպարեզ է
իջել որպես Արևելյան հարցի բաղկացուցիչ մաս 1877-78-ի ռուս-
թուրքական պատերազմից հետո։
Հայկական հարցն Արևելյան հարցին առնչվում էր Օսմանյան
կայսրության հետ Ռուսական
կայսրությանփոխհարաբերությունների միջոցով։ Արևելյան և
Հայկական հարցերը XIX դարի ընթացքում և XX դարի առաջին
տասնամյակներին գտնվում էին միջազգային
քաղաքականության կիզակետում։ 1877-78-ի ռուս-թուրքական
պատերազմը ոտքի հանեց հայ ժողովրդին, որը մեծ հույսեր էր
կապում ռուսական զենքի հաղթանակի հետ, և ինչը
օբյեկտիվորեն համընկնում էր թուրքական լծից հայ ժողովրդի
ազատագրության կենսական շահերին։ Պատերազմն
ավարտվեց Ռուսաստանի հաղթանակով։ 1878-ի փետրվարի 19-
ին Սան–Ստեֆանո բնակավայրում կնքվեց հաշտության
նախնական պայմանագիր, որի 16-րդ հոդվածով Օսմանյան
կայսրությունը պարտավորվում էր բարեփոխումներ անցկացնել
հայաբնակ վայրերում։ 16-րդ հոդվածի առավելությունն այն էր,
որ Ռուսաստանըհանդես էր գալիս իբրև հայ ժողովրդի
պաշտոնական հովանավոր, իսկ Արևմտյան Հայաստանի զգալի
մասի միացումը Ռուսաստանին հայերին ազգային
համախմբության, տնտեսական և մշակութային զարգացման
հնարավորություն էր տալիս։ Սակայն պայմանագիրը կնքվեց
միջազգային լարված պայմաններում, Ռուսաստանին
հակադրվեց անգլո-ավստրիական ուժեղ դաշինքը։ Մեծ
Բրիտանիան և Ավստրո-Հունգարիան նախաձեռնեցին
հրավիրել միջազգային նոր համաժողով, որի նպատակն էր
խոչընդոտել Ռուսաստանին օգտվելու իր հաղթանակի
պտուղներից։ Բեռլինի կոնգրեսի (1878) հրավիրման
նախօրեին Մկրտիչ Խրիմյանի գլխավորությամբ Եվրոպա
ուղարկվեց հայ ազգային
պատվիրակությունը՝ եվրոպական պետությունների
կառավարությունների աջակցությունը հայցելու կոնգրեսում
հօգուտ հայերի որոշումներ ընդունելիս։
Չստանալով իրական երաշխիքներ՝ հայ ազգային
պատվիրակությունը, այնուամենայնիվ մեկնեց Բեռլին, սակայն
նրան չթույլատրվեց նույնիսկ մասնակցել կոնգրեսի նիստերին։
Բեռլինի կոնգրեսում, Սան Ստեֆանոյի
պայմանագրի վերանայման հետևանքով, արևմտա-եվրոպական
դիվանագիտությանը հաջողվեց Ռուսաստանին զրկել
հայկական գործերը տնօրինելու մենաշնորհից։ Սան
Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրերի
համապատասխանաբար 16-րդ և 61-րդ հոդվածներով
սկզբնավորվեց Հայկական հարցի դիվանագիտական
պատմությունը, ինչպես նաև հասարա-քաղաքական կյանքում
եվրոպական դիվանագիտության օգնությամբ թուրքական լուծը
թոթափելու, հայերի անկախությունն ու ինքնավարությունը
ձեռք բերելու մտայնությունն ու գործելակերպը, որը
շարունակվեց մինչև Առաջին համաշխարհային պատերազմն ու
նրանից հետո։
Հայկական հարցի ստեղծման և հայ ազատագրական պայքարի
վերելքի շրջանում (XIX դարի վերջին քառորդ) ավելի խստացան
սուլթանական կառավարության ճնշումներն ու հալածանքները,
սկսվեցին հայերի զանգվածային ջարդեր (Համիդյան
կոտորածներ), որոնց զոհ գնաց ավելի քան 300
հզ. հայ։ Եվրոպական տերությունները, որոնց համար
Հայկական հարցը սոսկ միջոց էր միջամտելու Օսմանյան
կայսրության ներքին գործերին, փորձեցին ճնշում գործադրել
նրա վրա՝ նոր զիջումներ և շահույթներ կորզելու համար։
Սակայն հայկական ջարդերը մեծ արձագանք գտան
Եվրոպայում, եվրոպացի մարդասեր հասարակայնությունը
պահանջում էր բավարարել հայերի պահանջները
բարենորոգումներ անցկացնել Արևմտյան Հայաստանում։ 1895-
ի մայիսի 11-
ին Անգլիայի, ֆրանսիայի և Ռուսաստանի՝ Կոստանդնուպոլսի
դեսպանները մշակեցին և թուրքական կառավարությանը
ներկայացրին հայկական
նահանգներում (Վանի, Էրզրումի, Բիթլիսի, Դիարբեքիրի, Սվաս
ի, Խարբերդի վիլայեթները) բարենորոգումներ անցկացնելու
ծրագիր։ Սուլթանական կառավարությունը երկար
ձգձգումներից հետո ընդունեց մայիսյան բարենորոգումների
ծրագիրը, բայց այս անգամ ևս, օգտվելով մեծ տերությունների
միջև եղած հակասություններից, չիրագործեց։ Դեռ ավելին,
կատաղի հարձակում սկսեց հայերի դեմ՝ կազմակերպելով նոր
զանգվածային ջարդեր Արևմտյան Հայաստանում և Օսմանյան
կայսրության հայաբնակ վայրերում։
Սպանված հայերը Համիդյան
կոտորածներիընթացքում Էրզրում քաղաքում

More Related Content

ռեֆերատ

  • 1. ՌԵՖԵՐԱՏ Արմեն Պետրոսյան Դպրոց 71 Դասարան 8-րդ Թեմա-ՀԱՅՈՑ ՀԱՐՑԸ Առարկա-Հայոց Պատմություն
  • 2. Հայկական հարց,Օսմանյան կայսրության տիրապետությունից Արևմտյան Հայաստանի ազատագրման,հայ ժողովրդի ինքնորոշման ու սեփական պետականության վերականգնման, հայ ժողովրդի համախմբման և այդ նպատակներին հասնելու համար հայ ժողովրդի մղված ազգային-ազատագրական պայքարի անվանումը դիվանագիտության պատմության մեջ։ Ասպարեզ է իջել որպես Արևելյան հարցի բաղկացուցիչ մաս 1877-78-ի ռուս- թուրքական պատերազմից հետո։ Հայկական հարցն Արևելյան հարցին առնչվում էր Օսմանյան կայսրության հետ Ռուսական կայսրությանփոխհարաբերությունների միջոցով։ Արևելյան և Հայկական հարցերը XIX դարի ընթացքում և XX դարի առաջին տասնամյակներին գտնվում էին միջազգային քաղաքականության կիզակետում։ 1877-78-ի ռուս-թուրքական պատերազմը ոտքի հանեց հայ ժողովրդին, որը մեծ հույսեր էր կապում ռուսական զենքի հաղթանակի հետ, և ինչը օբյեկտիվորեն համընկնում էր թուրքական լծից հայ ժողովրդի ազատագրության կենսական շահերին։ Պատերազմն ավարտվեց Ռուսաստանի հաղթանակով։ 1878-ի փետրվարի 19- ին Սան–Ստեֆանո բնակավայրում կնքվեց հաշտության նախնական պայմանագիր, որի 16-րդ հոդվածով Օսմանյան կայսրությունը պարտավորվում էր բարեփոխումներ անցկացնել հայաբնակ վայրերում։ 16-րդ հոդվածի առավելությունն այն էր, որ Ռուսաստանըհանդես էր գալիս իբրև հայ ժողովրդի պաշտոնական հովանավոր, իսկ Արևմտյան Հայաստանի զգալի մասի միացումը Ռուսաստանին հայերին ազգային
  • 3. համախմբության, տնտեսական և մշակութային զարգացման հնարավորություն էր տալիս։ Սակայն պայմանագիրը կնքվեց միջազգային լարված պայմաններում, Ռուսաստանին հակադրվեց անգլո-ավստրիական ուժեղ դաշինքը։ Մեծ Բրիտանիան և Ավստրո-Հունգարիան նախաձեռնեցին հրավիրել միջազգային նոր համաժողով, որի նպատակն էր խոչընդոտել Ռուսաստանին օգտվելու իր հաղթանակի պտուղներից։ Բեռլինի կոնգրեսի (1878) հրավիրման նախօրեին Մկրտիչ Խրիմյանի գլխավորությամբ Եվրոպա ուղարկվեց հայ ազգային պատվիրակությունը՝ եվրոպական պետությունների կառավարությունների աջակցությունը հայցելու կոնգրեսում հօգուտ հայերի որոշումներ ընդունելիս։ Չստանալով իրական երաշխիքներ՝ հայ ազգային պատվիրակությունը, այնուամենայնիվ մեկնեց Բեռլին, սակայն նրան չթույլատրվեց նույնիսկ մասնակցել կոնգրեսի նիստերին։ Բեռլինի կոնգրեսում, Սան Ստեֆանոյի պայմանագրի վերանայման հետևանքով, արևմտա-եվրոպական դիվանագիտությանը հաջողվեց Ռուսաստանին զրկել հայկական գործերը տնօրինելու մենաշնորհից։ Սան Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրերի համապատասխանաբար 16-րդ և 61-րդ հոդվածներով սկզբնավորվեց Հայկական հարցի դիվանագիտական պատմությունը, ինչպես նաև հասարա-քաղաքական կյանքում եվրոպական դիվանագիտության օգնությամբ թուրքական լուծը թոթափելու, հայերի անկախությունն ու ինքնավարությունը ձեռք բերելու մտայնությունն ու գործելակերպը, որը շարունակվեց մինչև Առաջին համաշխարհային պատերազմն ու նրանից հետո։
  • 4. Հայկական հարցի ստեղծման և հայ ազատագրական պայքարի վերելքի շրջանում (XIX դարի վերջին քառորդ) ավելի խստացան սուլթանական կառավարության ճնշումներն ու հալածանքները, սկսվեցին հայերի զանգվածային ջարդեր (Համիդյան կոտորածներ), որոնց զոհ գնաց ավելի քան 300 հզ. հայ։ Եվրոպական տերությունները, որոնց համար Հայկական հարցը սոսկ միջոց էր միջամտելու Օսմանյան կայսրության ներքին գործերին, փորձեցին ճնշում գործադրել նրա վրա՝ նոր զիջումներ և շահույթներ կորզելու համար։ Սակայն հայկական ջարդերը մեծ արձագանք գտան Եվրոպայում, եվրոպացի մարդասեր հասարակայնությունը պահանջում էր բավարարել հայերի պահանջները բարենորոգումներ անցկացնել Արևմտյան Հայաստանում։ 1895- ի մայիսի 11- ին Անգլիայի, ֆրանսիայի և Ռուսաստանի՝ Կոստանդնուպոլսի դեսպանները մշակեցին և թուրքական կառավարությանը ներկայացրին հայկական նահանգներում (Վանի, Էրզրումի, Բիթլիսի, Դիարբեքիրի, Սվաս ի, Խարբերդի վիլայեթները) բարենորոգումներ անցկացնելու ծրագիր։ Սուլթանական կառավարությունը երկար
  • 5. ձգձգումներից հետո ընդունեց մայիսյան բարենորոգումների ծրագիրը, բայց այս անգամ ևս, օգտվելով մեծ տերությունների միջև եղած հակասություններից, չիրագործեց։ Դեռ ավելին, կատաղի հարձակում սկսեց հայերի դեմ՝ կազմակերպելով նոր զանգվածային ջարդեր Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում։