2. Եվրոպացիներն առաջին անգամ այդ բույսը
տեսան մեքսիկական պրերիաներում, երբ
հայտնագործեցին Ամերիկան: 400 տարի առաջ
նրանք այն բերեցին Եվրոպա և անվանեցին
«արևի ծաղիկ»: Հայտնի է մոտ 50 (այլ
տվյալներով՝ 30) տեսակ: ՀՀ-ում մշակվում է
յուղատու արևածաղիկը՝
հիմնականում Գեղարքունիքի մարզում և
Արագածոտնի մարզում՝ անջրդի
պայմաններում՝ որպես սիլոսային մշակաբույս:
3. Արմատները հզոր են, ցողունը՝ կանգուն,
կոպիտ, թավոտ, ոչ սնամեջ, բարձրությունը՝
մինչև 4 մ: Տերևները խոշոր են, սրտաձև,
ծաղկաբույլը զամբյուղ է, պտուղը՝
սերմնապտուղ, որն օգտագործվում է որպես
ուտելիք: Սերմերից ստանում են ձեթ, որն
օգտագործվում է սննդի (պահածոյի,
մարգարինի, հացաթխման, հրուշակեղենի և
այլն) արդյունաբերության և օճառի, լաքերի-
ներկերի արտադրության մեջ:
4. Արևածաղկի թափոնները (մղեղ, ցողուն, տերև,
զամբյուղի մնացորդներ, սերմի կճեպ)
օգտագործում են թուղթ, կաուչուկ, պոտաշ
ստանալու համար, քուսպը լավորակ կեր է
կովերի, ոչխարների, ձիերի, իսկ կտրատած և
շոգեխաշած ցողունները՝ խոզերի համար:
Արածաղիկն ունի նաև բուժական
նշանակություն. կասեցնում է կարծրախտի
երևույթները, բարձրացնում արյունատար
անոթների առաձգականությունն ու օրգանիզմի
դիմադրողականությունը, կանխում լյարդի
ճարպակալումը: Այն նաև մեղրատու է: