1. Կառուցվել է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգում
գտնվող նախկին մշակույթի պալատի հիման վրա։
Թանգարանի նախագծի հեղինակն ու ճարտարապետն
է Արթուր Մեսչյանը։ Բացվել է 2015 թվականի հունվարի
29-ին:
Թանգարան-ինստիտուտն ունի համերգասրահ, մշտական
ցուցադրություն և ժամանակավոր ցուցահանդեսների
հնարավորություն։ Կառույցի շրջանակում գործելու են
գիտահետազոտական կենտրոն, երաժշտական ստուդիա,
գրադարան, հրատարակչություն։ Ցուցադրության
կազմակերպման համար թանգարանային առարկաներ են
հանձնվել Եղիշե Չարենցի անվան գրականության և
արվեստի թանգարանի,Եղիշե Չարենցի անվան
գրականության և արվեստի թանգարանի, Հայաստանի
ազգային պատկերասրահի և Հայաստանի Ազգային
գրադարանի հավաքածուներից։
2. Կոմիտասի կյանքն ու գործունեությունը, երաժշտական-
տեսական և հոգևոր գործունեությունը, ինչպես նաև
բանահավաքչական հարուստ ժառանգությունն ամփոփված են
թանգարանի ութ սրահների մշտական ցուցադրության մեջ։
Ցուցադրության հեղինակն ու համադրողը Վարդան
Կարապետյանն է, ձևավորող–նկարիչը՝ Ալբերտո Տորսելլոն։
3. Առաջին սրահ՝ «Ժամանակագրություն» սրահում ներկայացված է Կոմիտասի
կենսագրությունը։
Երկրորդ սրահ՝ «Կոմիտասը և իր ժամանակակիցները» սրահում՝ բոլոր այն
ճանապարհները, որոնցով անցել է Կոմիտասը՝ ժամանակի գիտական միտքն ու
հոգևոր արժեքները կրող անհատականությունների հետ։
Երրորդ սրահ՝ «Կոմիտասի միտքը» սրահում ներկայացված են Կոմիտասի
աշխատությունները, անձնական օգտագործման իրերը, վկայականները։
Չորրորդ սրահ՝ «Կոմիտասի բանահավաքչական գործունեությունը» սրահում
ներկայացված են Գևորգյան ճեմարանում ուսանելու տարիների նրա
նոտագրության դրվագները։
Հինգերորդ սրահ՝«Կոմպոզիտոր Կոմիտասը» սրահում՝ նրա
ստեղծագործությունները՝ հեղինակային մեղեդիները։
Վեցերորդ սրահ՝ «Կոմիտասը և հոգևոր երաժշտությունը» սրահում ներկայացված է
հայ եկեղեցական երաժշտությունը, որը Վարդապետի ողջ գործունեության էական
մասն է կազմում։
Յոթերորդ սրահ՝ «Կոմիտասի ելույթները» սրահում ներկայացված է մեծ երգահանի,
որպես հայ երգի քարոզչի գործունեությունը՝ համերգներն ու դասախոսությունները,
որոնցով հանդես է եկել Փարիզում, Լոզանում, Ալեքսանդրիայում, Թիֆլիսում,
Կոստանդնուպոլսում և այլուր։
Ութերորդ սրահ՝ «Կոմիտասից հետո». այստեղ շարժանկարի ժապավենի նման
անցնում է Կոմիտասի կյանքը։ Կյանքն անցավ, բայց գործը մնաց…
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը բացվել է 2015 թվականի հունվարի 29-ին:
4. Կոմիտասի թանգարան-ինստիտուտը հայ ժողովրդի
միասնության և վերածննդի խորհրդանիշն է: Կոմիտաս
վարդապետը միավորեց հոգևորը և աշխարհիկը, ազնվականը և
գեղջկականը, արևմտահայկականը և արևելահայկականը՝
ապացուցելով, թե որքան արհեստական են եղել այդ և բազում այլ
բաժանարար գծերը: Դրանով իսկ նա դարձավ ցեղասպանությունը
վերապրած հայ ժողովրդի նոր ընթացքի ռահվիրան ու
երաշխավորը՝ վեր հանելով և մեզ հասցնելով մի ահռելի
քաղաքակրթական շերտ: Ուրախ եմ, որ այս թանգարանի շնորհիվ
Կոմիտասի անօրինակ ժառանգությունն այժմ կարող է
համակարգված ուսումնասիրության և լայն տարածման առարկա
դառնալ ինչպես Հայաստանում, այդպես էլ աշխարհով մեկ:
Կոմիտասը մեր մշակութային կյանքի մասնակիցն է, ով
շարունակում է մեզ ուղղորդել արդեն երրորդ հազարամյակի բարդ
քառուղիներում: Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտի
բացումը կարևոր իրադարձություն է մեր երկրի ու մեր ժողովրդի
համար;