ݺߣ

ݺߣShare a Scribd company logo
ԴանիելՎարուժան
«Միակ նպատակս է հայրենիքիս
օգտակար դառնալ. Ահա
գաղափարականը, որ զիս կ’ոգևորե
և կըկանգնե. Արդ, միայն իրմով
կ’ապրիմ, իրմով եմ հաղթական»
Դ. Վարուժան
Դանիել Վարուժանը ծնվել է
1884թ.Ապրիլի 20-ին
Սեբաստիայի գավառի
Բրգնիկ գյուղում: Նրա
անունը հայրը դրել է Դանիել
մարգարեի
պատվին:Դանիելը նաև նրա
մորական պապի անունն էր:
Նրանց տոհմական
ազգանունը Չպուգքյան
էր`չուպուքքյան բառից, որը
նշանակում է չիբուխ կրող:
Հայրը` Գրիգորը,մայրը`Թագուհին,
դժվարությամբ հաց վաստակող պարզ ու
հասարակ մարդիկ էին: Ընտանիքի
ապահովությունը հոգալու ակնկալիքով
հայրը 1887-ին մեկնում է Կ.Պոլիս,
դառնում իջևանատան ծառայող: 1896-ին
մոր հետ հոր մոտ է մեկնում նաև
Դանիելը, որը 1894-1895-ին արդեն
տառաճանաչ էր դարձել գյուղի դպրոցում:
Մինչ նրանք հասնում են Կ.Պոլիս,
հայկական ջարդերի օրերին հայրը
ամբաստանվում և ձերբակալվում է: Այս
պահը բանաստեղծը նկարագրել է «Հորս
բանտին մեջ» քերթվածում:
1896-ին հաճախում է Մխիթարյան դպրոցներից
մեկը(նախակրթարան), որտեղ սովորում է երկու
տարի: 1898-ին ուսումը շարունակել է
Քաղկեդոնի` Վենետիկի Մխիթարյան
վարժարանում` որպես ձրիավարժ աշակերտ:
Այնուհետև 1902-ից ուսումը շարունակում է
Մխիթարյան միաբանության` Վենետիկում գտնվող
Մուրատ- Ռափայելյան վարժարանում:
Ուսումնասիրում է հայ և եվրոպական
գրականությունը:
1905-ին,ավարտելով վարժարանը, ցանկություն է
հայտնում ուսումը շարունակել Ժնևի կամ Լոզանի
համալսարաններում:
1905-1909թ. Վարուժանը դառնում է Գենտի
համալսարանի գրական և փիլիսոփայական
բաժինների ազատ ուսանող, իսկ հաջորդ տարի`
քաղաքական և հասարակական գիտությունների
բաժնի ուսանող:
Վարուժանը շրջագայել է
Իտալիայի,Ֆրանսիայի,Բելգիայի,
Շվեյցարիայի
քաղաքներում,այցելել
թանգարաններ, ցուցահանդեսներ:
1909-ին Գենտի համալսարանը ավարտելուց
հետո մեկնում է հայրենի գյուղ և աշխատում է
Սեբաստիայի Արամյան Վարժարանում որպես
ուսուցիչ:
1911-1912 ուստարում դասավանդում է
Եվդոկիայի ազգային վարժարանում: Այնուհետև
Կ.Պոլսում ստանձնում է Գրիգոր Լուսավորիչ
վարժարանի տնօրենի պաշտոնը:
1912-ին գրական ընկերների հետ(Հակոբ Սիրունի,
Ահարոն Տատուրյան) Վարուժանը հիմնում է
«Աստեղնատուն» գրական եղբայրությունը, որը,
սակայն, նախատեսված չափով եռանդուն
գործունեություն չի ծավալում: Այդ նպատակով
1913-ին արդեն միայն Սիրունու հետ հիմնում է
«Նավասարդ»գրական, գեղարվեստական,
գիտական միությունը:1914-ի թվագրությամբ
հրատարակում«Նավասարդ»տարեգրքի առաջին և
միակ համարը:
Սեբաստիայում հայերենի և
ֆրանսերենի դասեր է տալիս
առևտրական Միրիճան
Թաշճյանի աղջկան`
Արաքսիին,մտերմանում նրա
հետ,սիրահարվում և,
հաղթահարելով աղջկա
ծնողների դիմադրությունը,
1910-ին ամուսնանում է նրա
հետ:
Բայց վրա հասավ արյունալի
աղետը: Արտերը ներկվում էին
արյունով: Բանաստեղծի
խոսքերով ասած կյանքը
մորթվում էր արտերի մեջ, միտքը՝
գանգի մեջ: Այս ողբերգական
օրերի զոհերից մեկը եղավ
Վարուժանը:Թուրք
մարդասպանները աքսորի
ճանապարհին, Չանղըրի քաղաքի
մոտ մի ձորում հոշոտեցին 31-
ամյա բանաստեղծին:
1914 թ-ին գրող, գրականագետ Հակոբ
Սիրունու հետ Վարուժանը
հրատարակել է «Նավասարդ»
գրական-գեղարվեստական
տարեգիրքը, օժանդակել «Մեհյան»
(1914 թ.) գրական-հասարակական
հանդեսի ստեղծմանը:
Վարուժանը գրել է 1896 թ-ից: Նրա
առաջին՝ «Սարսուռներ» (1906 թ.) գրքի
հիմնական բովանդակությունը կյանքի
տառապանքից ծնված վիշտն է և ամոքման
բաղձանքը, ծանր իրականության և գեղեցիկ
երազների հակադրության հոգեկան դրաման
(«Մուրացիկը», «Հիվանդ է», «Մոխիրներուն
առջև», «Մուսայիս», «Ձյունե դագաղ» և
այլն):
Ես կերգեմ Գինին –Բագիններուն
ծիծաղը և խորաններուն արյունը:
Դարերու կյանքը կերգեմ, հանուն
հաճույքի և տառապանքի գեղեցկության:
Փառք Սաբինային. Բագոս կը պսակվի:
«Ձոնը» վշտի և կարոտի, ծանր
ապրումների և զորեղ զգացումների
ամբողջություն է: Բանաստեղծությունն
ամփոփվում է խոր հավատով ու
պայքարի ոգեշունչ խոսքերով.
Ու պայքա՛ր, պայքա՛ր, պայքա՛ր երգեցի.
– Ձեզի ընծա՛, հայ մարտիկներ
– Գրիչս եղավ անթրոց սըրտերու հնոցի...
Ձեզի ընծա՛, քաջ մարտիկներ
– Եղեգնյա գրչով վրեժ երգեցի.
Ընդ եղեգան փող բո՜ց ելաներ:
Եղեգնյա գըրչով երգեցի փառքեր.
— Քեզի ընծա՜, իմ հայրենիք
— Սոսյաց անտառեն էի զայն կըտրեր…
— Քեզի ընծա՜, հին հայրենիք
— Եղեգնյա գըրչով երգեցի քուրմեր.
Ընդ եղեգան փող լու’յս ելաներ:
Բանաստեղծը ծրագրել էր ստեղծել
նաև «Գինիին երգը» շարքը, հայ
առասպելների ու ավանդությունների
նյութի վրա՝ «Հայկական հոմերագիրք»
ժողովածուն, ամբողջությամբ մշակել
«Սասնա ծռեր» ժողովրդական
վիպերգը, որոնք, սակայն,
ընդհատվեցին արյունալի աղետով.
Վերջին՝ «Հացին երգը» (1921 թ.,
հետմահու) ժողովածուի մեջ
բանաստեղծը գովերգել է գյուղական
կյանքն ու բնությունը, աշխատանքի
ու հացի արարման խորհուրդը
(«Առաջին ծիլեր», «Ցորյանի ծովեր»,
«Հունձք կը ժողվեմ», «Հասուն արտ»
և այլն).
Հունձք կը ժողվեմ մանգաղով,
– Լուսնակը յարս է
– Ակոս-ակոս ման գալով:
– Սիրածըս հարս է:
– Արտըս ոսկու՛ն է... Նըման բոցերու.
Ցորենն է բռընկեր՝ Առանց այրելու:
Անդի՛ն, անդի՛ն կը մորթեն
Կյանքն արտին մեջ և գաղափարը՝
գանկին...
 «Կուզեմ համբուրել այն բոլոր տեղերը, ուր նահատակ
մը ինկավ կամ հերոս մը կոխեց»:
 «Ըստ իս և տակավին ինձի համար՝ ահա օրենքս՝ մեր
գրականության մեջ արվեստը հայ պետք է ըլլա, իսկ
անոր հատակը կամ հիմը կազմող գաղափարը՝
համամարդկային»:
Դանիել Վարուժան
Դանիել Վարուժան մին է այն
անձնավորություններ են, զոր
Մուրատ-Ռափայելյան
վարժարանը կրնար
հպարտանալ արտադրած
ըլլալուն: Վարուժանի պես դեմք
մը անշուշտ ոևէ դպրոցի
արդյունքը չէ, այլ է՛ն առաջ իր
բնածին ձիրքերուն:
Ա. Չոպանյան
ԴանիելՎարուժան

More Related Content

Դանիել Վարուժան

  • 2. «Միակ նպատակս է հայրենիքիս օգտակար դառնալ. Ահա գաղափարականը, որ զիս կ’ոգևորե և կըկանգնե. Արդ, միայն իրմով կ’ապրիմ, իրմով եմ հաղթական» Դ. Վարուժան
  • 3. Դանիել Վարուժանը ծնվել է 1884թ.Ապրիլի 20-ին Սեբաստիայի գավառի Բրգնիկ գյուղում: Նրա անունը հայրը դրել է Դանիել մարգարեի պատվին:Դանիելը նաև նրա մորական պապի անունն էր: Նրանց տոհմական ազգանունը Չպուգքյան էր`չուպուքքյան բառից, որը նշանակում է չիբուխ կրող:
  • 4. Հայրը` Գրիգորը,մայրը`Թագուհին, դժվարությամբ հաց վաստակող պարզ ու հասարակ մարդիկ էին: Ընտանիքի ապահովությունը հոգալու ակնկալիքով հայրը 1887-ին մեկնում է Կ.Պոլիս, դառնում իջևանատան ծառայող: 1896-ին մոր հետ հոր մոտ է մեկնում նաև Դանիելը, որը 1894-1895-ին արդեն տառաճանաչ էր դարձել գյուղի դպրոցում: Մինչ նրանք հասնում են Կ.Պոլիս, հայկական ջարդերի օրերին հայրը ամբաստանվում և ձերբակալվում է: Այս պահը բանաստեղծը նկարագրել է «Հորս բանտին մեջ» քերթվածում:
  • 5. 1896-ին հաճախում է Մխիթարյան դպրոցներից մեկը(նախակրթարան), որտեղ սովորում է երկու տարի: 1898-ին ուսումը շարունակել է Քաղկեդոնի` Վենետիկի Մխիթարյան վարժարանում` որպես ձրիավարժ աշակերտ: Այնուհետև 1902-ից ուսումը շարունակում է Մխիթարյան միաբանության` Վենետիկում գտնվող Մուրատ- Ռափայելյան վարժարանում: Ուսումնասիրում է հայ և եվրոպական գրականությունը: 1905-ին,ավարտելով վարժարանը, ցանկություն է հայտնում ուսումը շարունակել Ժնևի կամ Լոզանի համալսարաններում: 1905-1909թ. Վարուժանը դառնում է Գենտի համալսարանի գրական և փիլիսոփայական բաժինների ազատ ուսանող, իսկ հաջորդ տարի` քաղաքական և հասարակական գիտությունների բաժնի ուսանող:
  • 7. 1909-ին Գենտի համալսարանը ավարտելուց հետո մեկնում է հայրենի գյուղ և աշխատում է Սեբաստիայի Արամյան Վարժարանում որպես ուսուցիչ: 1911-1912 ուստարում դասավանդում է Եվդոկիայի ազգային վարժարանում: Այնուհետև Կ.Պոլսում ստանձնում է Գրիգոր Լուսավորիչ վարժարանի տնօրենի պաշտոնը: 1912-ին գրական ընկերների հետ(Հակոբ Սիրունի, Ահարոն Տատուրյան) Վարուժանը հիմնում է «Աստեղնատուն» գրական եղբայրությունը, որը, սակայն, նախատեսված չափով եռանդուն գործունեություն չի ծավալում: Այդ նպատակով 1913-ին արդեն միայն Սիրունու հետ հիմնում է «Նավասարդ»գրական, գեղարվեստական, գիտական միությունը:1914-ի թվագրությամբ հրատարակում«Նավասարդ»տարեգրքի առաջին և միակ համարը:
  • 8. Սեբաստիայում հայերենի և ֆրանսերենի դասեր է տալիս առևտրական Միրիճան Թաշճյանի աղջկան` Արաքսիին,մտերմանում նրա հետ,սիրահարվում և, հաղթահարելով աղջկա ծնողների դիմադրությունը, 1910-ին ամուսնանում է նրա հետ:
  • 9. Բայց վրա հասավ արյունալի աղետը: Արտերը ներկվում էին արյունով: Բանաստեղծի խոսքերով ասած կյանքը մորթվում էր արտերի մեջ, միտքը՝ գանգի մեջ: Այս ողբերգական օրերի զոհերից մեկը եղավ Վարուժանը:Թուրք մարդասպանները աքսորի ճանապարհին, Չանղըրի քաղաքի մոտ մի ձորում հոշոտեցին 31- ամյա բանաստեղծին:
  • 10. 1914 թ-ին գրող, գրականագետ Հակոբ Սիրունու հետ Վարուժանը հրատարակել է «Նավասարդ» գրական-գեղարվեստական տարեգիրքը, օժանդակել «Մեհյան» (1914 թ.) գրական-հասարակական հանդեսի ստեղծմանը: Վարուժանը գրել է 1896 թ-ից: Նրա առաջին՝ «Սարսուռներ» (1906 թ.) գրքի հիմնական բովանդակությունը կյանքի տառապանքից ծնված վիշտն է և ամոքման բաղձանքը, ծանր իրականության և գեղեցիկ երազների հակադրության հոգեկան դրաման («Մուրացիկը», «Հիվանդ է», «Մոխիրներուն առջև», «Մուսայիս», «Ձյունե դագաղ» և այլն): Ես կերգեմ Գինին –Բագիններուն ծիծաղը և խորաններուն արյունը: Դարերու կյանքը կերգեմ, հանուն հաճույքի և տառապանքի գեղեցկության: Փառք Սաբինային. Բագոս կը պսակվի:
  • 11. «Ձոնը» վշտի և կարոտի, ծանր ապրումների և զորեղ զգացումների ամբողջություն է: Բանաստեղծությունն ամփոփվում է խոր հավատով ու պայքարի ոգեշունչ խոսքերով. Ու պայքա՛ր, պայքա՛ր, պայքա՛ր երգեցի. – Ձեզի ընծա՛, հայ մարտիկներ – Գրիչս եղավ անթրոց սըրտերու հնոցի... Ձեզի ընծա՛, քաջ մարտիկներ – Եղեգնյա գրչով վրեժ երգեցի. Ընդ եղեգան փող բո՜ց ելաներ: Եղեգնյա գըրչով երգեցի փառքեր. — Քեզի ընծա՜, իմ հայրենիք — Սոսյաց անտառեն էի զայն կըտրեր… — Քեզի ընծա՜, հին հայրենիք — Եղեգնյա գըրչով երգեցի քուրմեր. Ընդ եղեգան փող լու’յս ելաներ:
  • 12. Բանաստեղծը ծրագրել էր ստեղծել նաև «Գինիին երգը» շարքը, հայ առասպելների ու ավանդությունների նյութի վրա՝ «Հայկական հոմերագիրք» ժողովածուն, ամբողջությամբ մշակել «Սասնա ծռեր» ժողովրդական վիպերգը, որոնք, սակայն, ընդհատվեցին արյունալի աղետով. Վերջին՝ «Հացին երգը» (1921 թ., հետմահու) ժողովածուի մեջ բանաստեղծը գովերգել է գյուղական կյանքն ու բնությունը, աշխատանքի ու հացի արարման խորհուրդը («Առաջին ծիլեր», «Ցորյանի ծովեր», «Հունձք կը ժողվեմ», «Հասուն արտ» և այլն). Հունձք կը ժողվեմ մանգաղով, – Լուսնակը յարս է – Ակոս-ակոս ման գալով: – Սիրածըս հարս է: – Արտըս ոսկու՛ն է... Նըման բոցերու. Ցորենն է բռընկեր՝ Առանց այրելու: Անդի՛ն, անդի՛ն կը մորթեն Կյանքն արտին մեջ և գաղափարը՝ գանկին...
  • 13.  «Կուզեմ համբուրել այն բոլոր տեղերը, ուր նահատակ մը ինկավ կամ հերոս մը կոխեց»:  «Ըստ իս և տակավին ինձի համար՝ ահա օրենքս՝ մեր գրականության մեջ արվեստը հայ պետք է ըլլա, իսկ անոր հատակը կամ հիմը կազմող գաղափարը՝ համամարդկային»: Դանիել Վարուժան
  • 14. Դանիել Վարուժան մին է այն անձնավորություններ են, զոր Մուրատ-Ռափայելյան վարժարանը կրնար հպարտանալ արտադրած ըլլալուն: Վարուժանի պես դեմք մը անշուշտ ոևէ դպրոցի արդյունքը չէ, այլ է՛ն առաջ իր բնածին ձիրքերուն: Ա. Չոպանյան