ݺߣ

ݺߣShare a Scribd company logo
Մոնղոլ-թաթարների
տիրապետությունը
Հայաստանում
 Մոնղոլ-թաթարների տիրապետությունը Հայաստանում
հաստատվել է 13-րդ դարի ընթացքում։ Այն հայոց
պատմության մեջ կենտրոնասիական ցեղերի երկրորդ
հարձակումն էր՝ սելջուկ-թյուրքերից հետո (11–րդ դար)։
 Մոնղոլների տիրապետությունը Հայաստանում
վերջնականապես անկում է ապրել 14-րդ դարում, երբ
Հայկական լեռնաշխարհը դարձել է թուրքմենական 2
ցեղախմբերի՝ Կարակոյունլուների, ապա՝
Ակկոյունլուների տերության մասը։
 Մոնղոլ-թաթարների տիրապետության
ժամանակաշրջանում 13-րդ դարի 2-րդ տասնամյակում
մոնղոլ-թաթարական հորդաները, նվաճելով Միջին
Ասիան և Իրանի հյուսիսային սարահարթերը, 1220-
1221 թվականի ձմռանը Ջեբե-Նոյոնի և Սուբեդեյ
Բահաթուրի գլխավորությամբ հետախուզական
արշավանքներ են կատարել Հայաստան ու Այսրկովկաս։
1220 թվականին 20 հազարանոց մոնղոլական
առաջապահ հեծյալ բանակը մտավ Հայաստան։
Մոնղոլներն արդեն մոտենում էին վրաց
մայրաքաղաք Տփղիսի (Թիֆլիսի)
մատույցներին, երբ նրանց դեմ ելան հայ-
վրացական զորքերը՝ վրաց թագավոր Գեորգի
Լաշայի (1191–1223) և Իվանե աթաբեկի
գլխավորությամբ։ Դարան մտած մոնղոլական
զորամասը ճակատամարտի թեժ պահին
հարվածեց թիկունքից և վճռեց մարտի ելքը։
Մոնղոլները շրջապատեցին հայ-վրացական
բանակը և հաղթանակ տարած՝ հետ
վերադարձավ։
 1236–1245 թվականներին մոնղոլական զորքերը գրավել են
Այսրկովկասը, Հայաստանը, Փոքր Ասիան՝ բացի Կիլիկիայի հայկական
պետության և Նիկիայի կայսրության տարածքներից։
 1236 թվականի ամռանը մոնղոլ-թաթարների 30 հազարանոց բանակը
ներխուժեց Զաքարյան իշխանապետություն։ Զորքերին ուղեկցում էին
բազմաթիվ քոչվորական ցեղեր՝ իրենց անասուններով, ընտանիքներով և
ունեցվածքով։ Հայաստանում իշխաններից յուրաքանչյուրը քաշվել էր իր
տոհմական ամրոցը և մտածում էր միայն սեփական կալվածքների
պաշտպանության մասին։ Բաժանվելով առանձին զորամասերի՝ մոնղոլները
շարժվեցին դեպի երկրի տարբեր գավառներ։ Հայ իշխանների մեծ մասը
փախավ Վրաստան, իսկ մյուսները հպատակվեցին մոնղոլներին և
պահպանեցին իրենց տիրույթները։
 Քոչվոր մոնղոլների ճանապարհին ընկած փոքր
քաղաքները գրավելուց հետո նրանք պաշարեցին
քաղաքամայր Անին։ Ռամիկները, հարձակվեցին և
սպանեցին մոնղոլների պատվիրակներին։ Թշնամին
գործի դրեց պաշարողական մեքենաները և քանդեց
քաղաքի պարիսպները։ Մոնղոլները ներխուժեցին քաղաք
և կոտորեցին մեծ թվով անեցիների։ Կենդանի մնացած
բնակիչների մեծ մասը՝ արհեստավորներ, կանայք և
մանուկներ, ստրկության վաճառվեցին։ Անիի
ճակատագրին արժանացան Դվինը, Կարսը, Արմավիրը և
այլ քաղաքներ։
 Մոնղոլ-թաթարները 1242-1245 թվականներին Բաչուի
ղեկավարությամբ գրավել են Հայաստանի
հարավարևմտյան նահանգները, որոնք պատկանում էին
Իկոնիայի սելջուկյան սուլթանությանը։ Սահմանագլխին
նրանք պաշարեցին Կարին քաղաքը, որտեղ ապաստանել
էր գավառի ամբողջ բնակչությունը։ Մոնղոլների հրամանով
պաշարողների առաջին շարքում կռվում և մեծաթիվ զոհեր
էին տալիս հայկական և վրացական զորքերը։ Երկու ամիս
հետո միայն մոնղոլները ներխուժեցին քաղաք և
կոտորեցին բնակչությանը։ 1244 թվականին գրավվեցին
նաև Վասպուրականը, Տարոնը, Սասունը։

More Related Content

Նախագիծ

  • 2.  Մոնղոլ-թաթարների տիրապետությունը Հայաստանում հաստատվել է 13-րդ դարի ընթացքում։ Այն հայոց պատմության մեջ կենտրոնասիական ցեղերի երկրորդ հարձակումն էր՝ սելջուկ-թյուրքերից հետո (11–րդ դար)։  Մոնղոլների տիրապետությունը Հայաստանում վերջնականապես անկում է ապրել 14-րդ դարում, երբ Հայկական լեռնաշխարհը դարձել է թուրքմենական 2 ցեղախմբերի՝ Կարակոյունլուների, ապա՝ Ակկոյունլուների տերության մասը։
  • 3.  Մոնղոլ-թաթարների տիրապետության ժամանակաշրջանում 13-րդ դարի 2-րդ տասնամյակում մոնղոլ-թաթարական հորդաները, նվաճելով Միջին Ասիան և Իրանի հյուսիսային սարահարթերը, 1220- 1221 թվականի ձմռանը Ջեբե-Նոյոնի և Սուբեդեյ Բահաթուրի գլխավորությամբ հետախուզական արշավանքներ են կատարել Հայաստան ու Այսրկովկաս։ 1220 թվականին 20 հազարանոց մոնղոլական առաջապահ հեծյալ բանակը մտավ Հայաստան։
  • 4. Մոնղոլներն արդեն մոտենում էին վրաց մայրաքաղաք Տփղիսի (Թիֆլիսի) մատույցներին, երբ նրանց դեմ ելան հայ- վրացական զորքերը՝ վրաց թագավոր Գեորգի Լաշայի (1191–1223) և Իվանե աթաբեկի գլխավորությամբ։ Դարան մտած մոնղոլական զորամասը ճակատամարտի թեժ պահին հարվածեց թիկունքից և վճռեց մարտի ելքը։ Մոնղոլները շրջապատեցին հայ-վրացական բանակը և հաղթանակ տարած՝ հետ վերադարձավ։
  • 5.  1236–1245 թվականներին մոնղոլական զորքերը գրավել են Այսրկովկասը, Հայաստանը, Փոքր Ասիան՝ բացի Կիլիկիայի հայկական պետության և Նիկիայի կայսրության տարածքներից։  1236 թվականի ամռանը մոնղոլ-թաթարների 30 հազարանոց բանակը ներխուժեց Զաքարյան իշխանապետություն։ Զորքերին ուղեկցում էին բազմաթիվ քոչվորական ցեղեր՝ իրենց անասուններով, ընտանիքներով և ունեցվածքով։ Հայաստանում իշխաններից յուրաքանչյուրը քաշվել էր իր տոհմական ամրոցը և մտածում էր միայն սեփական կալվածքների պաշտպանության մասին։ Բաժանվելով առանձին զորամասերի՝ մոնղոլները շարժվեցին դեպի երկրի տարբեր գավառներ։ Հայ իշխանների մեծ մասը փախավ Վրաստան, իսկ մյուսները հպատակվեցին մոնղոլներին և պահպանեցին իրենց տիրույթները։
  • 6.  Քոչվոր մոնղոլների ճանապարհին ընկած փոքր քաղաքները գրավելուց հետո նրանք պաշարեցին քաղաքամայր Անին։ Ռամիկները, հարձակվեցին և սպանեցին մոնղոլների պատվիրակներին։ Թշնամին գործի դրեց պաշարողական մեքենաները և քանդեց քաղաքի պարիսպները։ Մոնղոլները ներխուժեցին քաղաք և կոտորեցին մեծ թվով անեցիների։ Կենդանի մնացած բնակիչների մեծ մասը՝ արհեստավորներ, կանայք և մանուկներ, ստրկության վաճառվեցին։ Անիի ճակատագրին արժանացան Դվինը, Կարսը, Արմավիրը և այլ քաղաքներ։
  • 7.  Մոնղոլ-թաթարները 1242-1245 թվականներին Բաչուի ղեկավարությամբ գրավել են Հայաստանի հարավարևմտյան նահանգները, որոնք պատկանում էին Իկոնիայի սելջուկյան սուլթանությանը։ Սահմանագլխին նրանք պաշարեցին Կարին քաղաքը, որտեղ ապաստանել էր գավառի ամբողջ բնակչությունը։ Մոնղոլների հրամանով պաշարողների առաջին շարքում կռվում և մեծաթիվ զոհեր էին տալիս հայկական և վրացական զորքերը։ Երկու ամիս հետո միայն մոնղոլները ներխուժեցին քաղաք և կոտորեցին բնակչությանը։ 1244 թվականին գրավվեցին նաև Վասպուրականը, Տարոնը, Սասունը։