2. Առյուծներ
Առյուծը կատվազգիների ընտանիքի
գիշատիչ կաթնասուն կենդանի է։ Տարածված են
եղել Աֆրիկայում ևՀարավարևմտյան Ասիայում։
Սակայն, ներկայումս նրանք այնտեղ գրեթե լրիվ
ոչնչացված են։ Պահպանվել են միայն
Կենտրոնական Աֆրիկայի որոշ շրջաններում և
արգելոցներում, շատ քիչ
քանակությամբ՝Հնդկաստանում։
3. Առյուծները ապրում են սավաննաներում,
կիսաանապատներում և անապատներում։
Ներկայումս գոյություն ունեցող կատվազգիների մեջ
երկրորդն է իր մեծությամբ զիջում է միայն վագրին,
որոշ առանձնյակների քաշը կարող է լինել 250 կգ։
4. Նկարագրություն
Չափահաս արու առյուծի մարմնի երկարությունը
170-250 սմ է, է գինը՝ 140-175։ Ուսերի մասում
բարձրությունը համապատասխանաբար 123 և 107
սմ է։ Արուների պոչի երկարությունն է 90-ից 105,
էգերինը՝ 70-ից 100 սմ։
5. Հայտնի առյուծներից ամենածանրը եղել է 1936
թվականի Հարավային Աֆրիկայում սպանված 313
կգ քաշով մարդակեր առյուծը։
Չափահաս արուի քաշը 150-250 կգ է, էգինը՝ 120-182։
Հարավային աֆրիկայի առյուծների քաշը 5%-ով
ավելի է մայրցամաքի արևելյան մասում
ապրողներինից։
6. Առյուծն ունի յուրահատուկ տեսք։ Արուներն էգերից
տարբերվում են նրանով, որ նշանակալիորեն ավելի
խոշոր են և ունեն ուսերը, մեջքի մի մասը և կուրծքը
ծածկող բաշ։
7. Մարմնի վրայի մազերը կարճ են, միայն պոչի
ծայրին ունենում է երկար մազափունջ։
Գունավորումն ունի դեղնամոխրագույնի տարբեր
երանգներ։ Բաշն ավելի մուգ է կաշվի գույնից,
երբեմն լինում է սև։