2. Ռուս քիմիկոս, գիտնական, ուսուցիչ Դմիտրի Մենդելեևը
(1834թ. փետրվարի 8 - 1907թ. փետրվարի 2) 1869 թ.
բացահայտել է քիմիական տարրերի պարբերականության
օրենքը` բնագիտության հիմնական օրենքներից մեկը: Թողել
է մոտ 500 տպագրական աշխատություններ, որոնց մեջ է
դասական «Քիմիայի հիմունքները»`առաջին
կառուցվածքային շարադրանքն անօրգանական քիմիայից:
3. Դ. Ի. Մենդելեևը գիտության շատ
բնագավառների հիմնային
հետազոտությունների հեղինակ է, ինչպիսիք
են քիմիան, քիմիական տեխնոլոգիաները,
ֆիզիկան, չափագիտությունը,
օդագնացությունը, օդերևութաբանությունը,
գյուղատնտեսությունը, տնտեսագիտությունը
և այլ գիտություններ, որոնք սերտորեն կապ
ունեին Ռուսաստանի արտադրողական
ուժերի զարգացման կարիքների հետ:
4. Նա հիմք է դրել լուծույթների տեսությունը,
առաջարկել է նավթի բաժանման
ֆրակցիոն մեթոդը, հայտնագործել է
անծուխ վառոդի տեակներից մեկը,
պրոպագանդել է հանքանյութերի
օգտագործումը, երաշտային հողերի
ոռոգումը: 1865-1890թթ. եղել է
Պետերբուրգյան համալսարանի
պրոֆեսոր: